#  Պիժմայի օգտակար հատկությունները

![Հումքի հավաքում](https://lifeinfo.am/storage/images/pijmayi-bujich-hatkutyunner-ev-ogtagorcumy-165.jpg "Հումքի հավաքում")

Պիժման տարածված բույս է։ Այն կարելի է հանդիպել մարգագետիններում և դաշտերում։ Ամենից հաճախ այն ոչնչացվում է որպես մոլախոտ։ Բայց սա արտասովոր խոտաբույս է։ Շատ երկրներում բուժական նպատակներով և նույնիսկ որպես ուրույն համեմունք ուտեստների համար։

Բովանդակություն:

- [Հումքի հավաքում](#%D5%B0%D5%B8%D6%82%D5%B4%D6%84%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%BE%D5%A1%D6%84%D5%B8%D6%82%D5%B4)
- [Բուժիչ հատկություններ](#%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%AB%D5%B9-%D5%B0%D5%A1%D5%BF%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80)
- [Կանանց համար](#%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B6%D6%81-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80)
- [Հակացուցումներ](#%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80)

> Հետաքրքիր է! Հին ժամանակներում պիժմայի օգնությամբ պայքարում էին ցեցերի, ուտիճների և լուերի դեմ։ Իսկ բույսի ծաղիկների փոշով ցանում էին թարմ միսը՝ երկարացնելով դրա պահպանման ժամկետը։

Այս բույսը հաջողությամբ կիրառվում է որպես գործուն բաղադրիչ ավանդական բժշկության բազմաթիվ բաղադրատոմսերում։ Պիժմայից թուրմեր պատրաստելիս պետք է խստորեն պահպանել դոզավորման վերաբերյալ ցուցումները, քանի որ այս բույսը մեծ դոզաներով կարող է հանգեցնել տհաճ հետևանքների։

## Հումքի հավաքում

Այս բույսի ծաղիկները պետք է հավաքել տաք և չոր եղանակին, ցանկալի է՝ ծաղկման շրջանում։ Հենց այդ ժամանակ դրանցում կենտրոնացված է եթերային յուղերի առավելագույն քանակը։

Ավանդական բժշկության բաղադրատոմսերում կիրառվում են նաև պիժմայի տերևները և սերմերը։ Դրանք օգտագործվում են թարմ և չորացրած տեսքով։ Կիրառվում են փոշու, թուրմերի կամ ալկոհոլային լուծվածքների տեսքով։ Չոր հումքը կարող է պահպանվել ավելի քան 3 տարի։

> Հետաքրքիր է! որպես համեմունք և պահածոյացման համար։

## Բուժիչ հատկություններ

Պիժման ունի եզակի առանձնահատկություններ և , որոնք թույլ են տալիս այն լայնորեն կիրառել տարբեր հիվանդությունների բուժման և կանխարգելման համար։ Այն ունի լեղամուղ, հակասեպտիկ, հակաբորբոքային, ինչպես նաև հակամակաբուծային ազդեցություն։ Աղիքներում բորբոքային պրոցեսների, [փորկապության](%D6%83%D5%B8%D6%80%D5%AF%D5%A1%D5%BA%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6) և կոլիտների ժամանակ խորհուրդ է տրվում ընդունել պիժմայի թուրմ։

Այս բույսից պատրաստված դեղամիջոցներն արդյունավետ են լյարդի տարբեր խնդիրների դեպքում։ Օրինակ՝ [խոլեցիստիտի](%D5%AD%D5%B8%D5%AC%D5%A5%D6%81%D5%AB%D5%BD%D5%BF%D5%AB%D5%BF), լամբլիոզի և [հեպատիտների](%D5%B0%D5%A5%D5%BA%D5%A1%D5%BF%D5%AB%D5%BF) ժամանակ։

> Ուշադրություն դարձրե՛ք! Մեծ դոզաներով պիժման թունավոր է կենդանիների և մարդկանց համար։

Պիժմայում կան այնպիսի օգտակար նյութեր, ինչպիսիք են եթերային յուղերը, տարբեր միկրոէլեմենտներ, դաբաղանյութեր և ֆենիլկարբոլաթթուներ։ Այս բույսի թուրմն օգտագործվում է մազերի առողջացման և գլխի մաշկի բուժման համար։ Պիժմայից թրջոցները արդյունավետ են ռևմատիզմի և էկզեմայի դեպքում։ Այս բույսի թուրմն օգնում է դուրս հանել սապոնիկներին և լամբլիաներին։

> Կարդացե՛ք! Ինչպես օգտագործել !

Պիժմայում պարունակվող նյութերն ունեն հետևյալ ՝

- մանրէասպան;
- վերքերը լավացնող;
- կապող;
- հանգստացնող;
- միզամուղ.

Այս բույսի թուրմը կօգնի ազատվել միգրենից և այլ [գլխացավերից](%D5%A3%D5%AC%D5%AD%D5%A1%D6%81%D5%A1%D5%BE)։ Արդյունավետ են նաև պիժմա պարունակող դեղամիջոցները քրոնիկ փորկապությունների, գազակազմության և որոշ խոցերի ժամանակ։

Պիժման դրական ազդեցություն ունի մարսողության բարելավման վրա և բարձրացնում է ախորժակը։ Թուրմերը նաև օգնում են հոդերի հիվանդությունների դեպքում։ Դրա համար կատարվում են հատուկ լոգանքներ և թրջոցներ։

> Խորհուրդ! Թեփից ազատվելու համար անհրաժեշտ է մազերը ողողել պիժմայի թուրմով։

Պիժման լավ ազդեցություն ունի սրտի վրա։ Նախ՝ բարելավում է արյան շրջանառությունը։ Երկրորդ՝ ուժեղացնում է սրտամկանի աշխատունակությունը։

### Կանանց համար

Հայտնի է պիժմայի դրական ազդեցությունը նաև գինեկոլոգիական նպատակներով։ Այն կարգավորում է դաշտանային ցիկլը, ազատում է սպիտակուցումներից և օգնում է ցավոտ դաշտանների ժամանակ։ Նման նպատակներով թուրմն ընդունվում է ներքին օգտագործման համար և կիրառվում է ջրցանումների իրականացման համար։

Այս բույսի թուրմը կարող է արագացնել դաշտանի հայտնվելը։ Հայտնի փաստ է, որ այս բույսի թուրմը կարող է հղիությունը ընդհատել։ Այդ իսկ պատճառով հղիներին այն ընդունել չի կարելի։

> Կարևոր է! Հղիությունից ինքնուրույն ազատվելու համար պիժմա ընդունել չի կարելի, դա կարող է հանգեցնել վտանգավոր և անդառնալի հետևանքների։

## Հակացուցումներ

Պիժման ունի եզակի առավելություններ, սակայն ունի նաև իր հակացուցումները։

1. Այս բույսը չի խորհուրդ տրվում երեխաներին, կրծքով կերակրող և հղի կանանց, ինչպես նաև լեղապարկի քարային հիվանդությամբ տառապող հիվանդներին ընդունել։
2. Չարժե երկար ժամանակ ընդունել պիժմա պարունակող դեղամիջոցներ։ Քանի որ այս խոտը պարունակում է թունավոր նյութ։ Բուժման կուրսն անցնելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ։
3. Չափաբաժնի գերազանցումը բնութագրվում է հետևյալ ախտանիշներով՝ մարսողության խանգարում, սրտխառնոց և նույնիսկ ցնցումների առաջացում։
4. Եթե թուրմը սպառվի չափից ավելի, կարող է բարձրանալ ճնշումը և առաջանալ սրտային խնդիրներ։

Պիժման ունի եզակի բուժիչ ազդեցություն, եթե այն ճիշտ ընդունել։
