#  Պիտակաթուփի (դաղձի) օգտակար հատկությունները

![Օգտակար հատկություններ](https://lifeinfo.am/storage/img/aroxjutyun-dexer-bozhognutyun-dexabuyser-80063444.jpg "Օգտակար հատկություններ")

Ամենաօգտակար բույսերից մեկը պիտակաթուփն է (դաղձը)։ Այն հարյուրավոր տարիներ կիրառվում է որպես կանխարգելիչ և բուժիչ միջոց բազմաթիվ հիվանդությունների ժամանակ։ Նրա օգնությամբ բազմաթիվ հիվանդություններ են բուժվել դեռևս Միջնադարում։ Մեր օրերում ևս պիտակաթուփը մեծ ժողովրդականություն ունի ժողովրդական բժշկության մեջ և կիրառվում է որպես կանխարգելման ու թերապիայի միջոց բազմաթիվ հիվանդությունների ժամանակ։

Բովանդակություն՝

- [Օգտակար հատկություններ](#%D6%85%D5%A3%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80-%D5%B0%D5%A1%D5%BF%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80)

## Օգտակար հատկություններ

Շնորհիվ այն բանի, որ պիտակաթուփի բաղադրության մեջ մտնում են այնպիսի օգտակար նյութեր, ինչպիսիք են ֆլավոնոիդները, եթերային յուղերը, դառնահամ նյութերը և շատ ուրիշներ, այն հանդիսանում է տարբեր հիվանդությունների բուժման հիանալի միջոց։

Պիտակաթուփը աչքի է ընկնում հետևյալ ՝

- լեղամուղ;
- ցավազրկող;
- միզամուղ;
- արյունաքայլ;
- անոթալայնիչ։

Իր ցավազրկող հատկությունների շնորհիվ, պիտակաթուփը կիրառվում է տարբեր մկանային խմբերի ցավերի ժամանակ։ Այն հիանալիորեն կարող է հանել մկանային սպազմերը։ Այն նաև արդյունավետ է որպես ցավազրկող միջոց մաշկի տարբեր վնասվածքների ժամանակ, դրանից պատրաստում են և կիրառում բուժման նպատակով։ հանդիսանում է հիանալի հանգստացնող միջոց։

> Կարևոր է! Դաղձը օգտակար է !

Այն խորհուրդ է տրվում նաև նրանց, ովքեր ունեն մարսողական համակարգի խնդիրներ։ նորմալացնում է նյութափոխանակության գործընթացը և բարելավում ախորժակը։ Այն արդյունավետ է այնպիսի աղիքային խնդիրների ժամանակ, ինչպիսիք են խոլեցիստիտը, խոլանգիտը, ինչպես նաև լյարդի տարբեր հիվանդությունների ժամանակ։ Այն օգնում է հաճախակի փորկապության, փսխման, գազերի ավելցուկի և սրտխառնոցի դեպքում։ Այն կարող է կիրառվել նաև փոքր երեխաների մոտ հանդիպող որովայնացավերի (կոլիկների) բուժման համար։

> Կարևոր է! Դաղձի օգուտների մասին ավելին կարող եք կարդալ մեր ։

Պիտակաթուփը հանդիսանում է անոթների աշխատանքի նորմալացման հիանալի միջոց։ Այն լայնացնում է անոթները՝ ամրացնելով դրանց պատերը, և արյունից դուրս է բերում ավելցուկային խոլեստերինն ու տարբեր տեսակի տոքսինները։ Այն խորհուրդ է տրվում գլխի, սրտի և թոքերի անոթների հետ կապված խնդիրների ժամանակ։ Դրա շնորհիվ պիտակաթուփը կիրառվում է ստենոկարդիայի և հիպերտոնիայի բուժման համար։

> Ուշադրություն՝ Պիտակաթուփը չպետք է կիրառեն ցածր արյան ճնշում ունեցող մարդիկ։

Քանի որ այս դեղաբույսն ունի լավ արյունաքայլ հատկություններ, այն դաշտանի ժամանակ առատ արյունահոսության դեպքում։ Այն կիրառվում է նաև տարբեր վերքերի ժամանակ։

Պիտակաթուփը դրական ազդեցություն ունի նաև նյարդային համակարգի վրա։ Այն հիանալի հանգստացնող միջոց է և արդյունավետ է հիստերիայի, դեպրեսիայի, նևրոզների, ընկճվածության ժամանակ։ Այն կիրառվում է նաև անքնության դեպքում։ Առավել հաճախ պիտակաթուփը նման խնդիրների ժամանակ կիրառվում է այլ խոտաբույսերի հետ համատեղ։

> Ուշադրություն՝ Այս դեղաբույսից պատրաստուքներ պատրաստելիս և օգտագործելիս անհրաժեշտ է խստորեն հետևել դեղաչափին։

Այս դեղաբույսը արդյունավետ միջոց է ուռուցքաբանական հիվանդությունների կանխարգելման համար։ Սա պայմանավորված է դրա բաղադրության մեջ մտնող եթերային յուղով և մենթոլով։ Բացի այդ, պիտակաթուփը ունակ է դանդաղեցնել քաղցկեղային բջիջների աճը և խոչընդոտել դրանց հետագա տարածմանը։ Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, պիտակաթուփը կարող է օգնել լյարդի, կրծքագեղձի, ենթաստամոքսային գեղձի, թոքերի և աղիների քաղցկեղի ժամանակ։
