# Սեռական հիվանդություններ

![](https://lifeinfo.am/storage/images/serakan-hivandutyunner-18.jpg)

Գոյություն ունեն հիվանդություններ, որոնք փոխանցվում են միայն (կամ հիմնականում) սեռական ճանապարհով, ուստի հարկավոր է կարողանալ տարբերակել դրանց ախտանշանները և իմանալ, թե ինչպես պայքարել դրանց դեմ։

Սեռավարակները կամ վեներական հիվանդությունները վտանգավոր են նաև այնքանով, որ սկզբնական շրջանում որևէ կերպ չեն արտահայտվում։ Դա բարդացնում է վարակի հայտնաբերումն ու բուժումը։ Կանանց համար, հատկապես՝ նրանց, ովքեր ցանկանում կամ պատրաստվում են մայր դառնալ, սեռական հիվանդությունները կրկնակի վտանգավոր են, քանի որ դրանց մեծ մասը փոխանցվում է երեխային։

Սեռական հիվանդությունների պատճառ կարող են հանդիսանալ․

- Բակտերիաներ՝ խլամիդիա, սուսանակ (գոնորեա), սիֆիլիս և այլն,
- Վիրուսները՝ հերպես, ՄԻԱՎ/ՁԻԱՀ և այլն,
- Մակաբույծներ՝ տրիխոմոնոզ։

![](https://lifeinfo.am/storage/images/serakan-hivandutyunner-40.jpg)

Որոշ սեռավարակներ կարող են փոխանցվել նաև ոչ սեռական ճանապարհով, օրինակ՝ վարակված արյան և հյուսվածքների հետ անմիջական շփման, կրծքով կերակրման, ծննդաբերության ընթացքում։

Սեռավարակների փոխանցումը կանխարգելելու ամենաարդյունավետ եղանակը սեռական հարաբերություններից հրաժարվելն է։ Պատվաստումների որոշ տեսակներ նույնպես կարող են նվազեցնել որոշ վարակներով վարակվելու վտանգը, օրինակ՝ հեպատիտ B-ն և մարդու պապիլոմավիրուսը: Վարակվելու վտանգը կարող են նվազեցնել նաև պաշտպանված սեռական հարաբերությունները։

Սեռավարակների մեծ մասը ենթակա է բուժման կամ բուժելի է։ Ամենատարածված վարակներից սիֆիլիսը, սուսանակը, խլամիդիան, տրիխոմոնոզը բուժելի են, իսկ հեպատիտ B-ն, ՄԻԱՎ/ՁԻԱՀ և մարդու պապիլոմավիրուսը պահանջում են պարբերական բժշկական միջամտություն։

![](https://lifeinfo.am/storage/images/serakan-hivandutyunner-41.jpg)

Հետևեք մեր հրապարակումներին և կլինեք ավելի տեղեկացված սեռավարակների և դրանց կանխարգելման մասին։ Այս բաժնում հրատարակվող նյութերը մեզ տրամադրվում են փորձառու բժիշկների կողմից, յուրաքանչյուր հոդվածում նշված են բժշկի տվյալները։

---

![պարացենտրալ բլթերի սինդրոմ. ինչ է դա](https://lifeinfo.am/storage/images/thumbnail/paracentral-blteri-hamaxtanish-50.jpg "ՊԱՐԱՑԵՆՏՐԱԼ ԲԼԹԵՐԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ")

[ՊԱՐԱՑԵՆՏՐԱԼ ԲԼԹԵՐԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ](https://lifeinfo.am/%D5%BA%D5%A1%D6%80%D5%A1%D6%81%D5%A5%D5%B6%D5%BF%D6%80%D5%A1%D5%AC-%D5%A2%D5%AC%D5%A9%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7-7858)

Իրենից ներկայացնում է ուրոգենիտալ ավտոմատիզմը կարգավորող բարձրագույն կենտրոնների վնասում: [Տեսնել ավելին](https://lifeinfo.am/%D5%BA%D5%A1%D6%80%D5%A1%D6%81%D5%A5%D5%B6%D5%BF%D6%80%D5%A1%D5%AC-%D5%A2%D5%AC%D5%A9%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7-7858)

![սերմնատար ուղիների ինֆեկցիաներ, բորբոքում](https://lifeinfo.am/storage/images/thumbnail/sermnatar-uxineri-infekcianer-49.jpg "ՍԵՐՄՆԱՏԱՐ ՈՒՂԻՆԵՐԻ ԻՆՖԵԿՑԻԱՆԵՐ")

[ՍԵՐՄՆԱՏԱՐ ՈՒՂԻՆԵՐԻ ԻՆՖԵԿՑԻԱՆԵՐ](https://lifeinfo.am/%D5%BD%D5%A5%D6%80%D5%B4%D5%B6%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80-%D5%B8%D6%82%D5%B2%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AB%D5%B6%D6%86%D5%A5%D5%AF%D6%81%D5%AB%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80-7519)

Ինչպիսի բորբոքային պրոցեսներ կարող են ընթանալ սերմնատար ուղիներում. պարզենք միասին: [Տեսնել ավելին](https://lifeinfo.am/%D5%BD%D5%A5%D6%80%D5%B4%D5%B6%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80-%D5%B8%D6%82%D5%B2%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AB%D5%B6%D6%86%D5%A5%D5%AF%D6%81%D5%AB%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80-7519)

![պրոստատիտ տղամարդկանց մոտ](https://lifeinfo.am/storage/images/thumbnail/prostatit-37.jpg "ՊՐՈՍՏԱՏԻՏ")

[ՊՐՈՍՏԱՏԻՏ](https://lifeinfo.am/%D5%BA%D6%80%D5%B8%D5%BD%D5%BF%D5%A1%D5%BF%D5%AB%D5%BF-8021)

Շագանակագեղձի բորբոումը տղամարդկանց մոտ: [Տեսնել ավելին](https://lifeinfo.am/%D5%BA%D6%80%D5%B8%D5%BD%D5%BF%D5%A1%D5%BF%D5%AB%D5%BF-8021)

![պրիապիզմ. ինչպես է արտահայտվում](https://lifeinfo.am/storage/images/thumbnail/priapizm-31.jpg "ՊՐԻԱՊԻԶՄ")

[ՊՐԻԱՊԻԶՄ](https://lifeinfo.am/%D5%BA%D6%80%D5%AB%D5%A1%D5%BA%D5%AB%D5%A6%D5%B4-8706)

Ինչ է պրիապիզմը, և ինչպես պայքարել դրա դեմ: [Տեսնել ավելին](https://lifeinfo.am/%D5%BA%D6%80%D5%AB%D5%A1%D5%BA%D5%AB%D5%A6%D5%B4-8706)

![շագանակագեղձի սկլերոզ. ինչ է դա](https://lifeinfo.am/storage/images/thumbnail/shaganakagexdzi-skleroz-18.jpg "ՇԱԳԱՆԱԿԱԳԵՂՁԻ ՍԿԼԵՐՈԶ")

[ՇԱԳԱՆԱԿԱԳԵՂՁԻ ՍԿԼԵՐՈԶ](https://lifeinfo.am/%D5%B7%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A3%D5%A5%D5%B2%D5%B1%D5%AB-%D5%BD%D5%AF%D5%AC%D5%A5%D6%80%D5%B8%D5%A6-8240)

Ինչ հիվանդություն է շագանակագեղձի սկլերոզը. կիմանաք մեր հոդվածից: [Տեսնել ավելին](https://lifeinfo.am/%D5%B7%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A3%D5%A5%D5%B2%D5%B1%D5%AB-%D5%BD%D5%AF%D5%AC%D5%A5%D6%80%D5%B8%D5%A6-8240)

![սեռական անկարողություն , սեքսուալ դիսֆունկցիա. տեսակները](https://lifeinfo.am/storage/images/thumbnail/seqsual-disfunkciayi-involyucion-dzev-19.jpg "ՍԵՔՍՈՒԱԼ ԴԻՍՖՈՒՆԿՑԻԱՅԻ ԻՆՎՈԼՅՈՒՑԻՈՆ ՁԵՎ")

[ՍԵՔՍՈՒԱԼ ԴԻՍՖՈՒՆԿՑԻԱՅԻ ԻՆՎՈԼՅՈՒՑԻՈՆ ՁԵՎ](https://lifeinfo.am/%D5%BD%D5%A5%D6%84%D5%BD%D5%B8%D6%82%D5%A1%D5%AC-%D5%A4%D5%AB%D5%BD%D6%86%D5%B8%D6%82%D5%B6%D5%AF%D6%81%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%AB%D5%B6%D5%BE%D5%B8%D5%AC%D5%B5%D5%B8%D6%82%D6%81%D5%AB%D5%B8%D5%B6-%D5%B1%D5%A5%D5%BE-8550)

Սեռական անկարողության մասին, դրա ձևերը: [Տեսնել ավելին](https://lifeinfo.am/%D5%BD%D5%A5%D6%84%D5%BD%D5%B8%D6%82%D5%A1%D5%AC-%D5%A4%D5%AB%D5%BD%D6%86%D5%B8%D6%82%D5%B6%D5%AF%D6%81%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%AB%D5%B6%D5%BE%D5%B8%D5%AC%D5%B5%D5%B8%D6%82%D6%81%D5%AB%D5%B8%D5%B6-%D5%B1%D5%A5%D5%BE-8550)

![ամորձու բորբոքում և մակամորձու բորբոքում. ախտանշաններ](https://lifeinfo.am/storage/images/thumbnail/amordzumakamordzu-borboqum-21.jpg "ԱՄՈՐՁՈՒ ԵՎ ՄԱԿԱՄՈՐՁՈՒ ԲՈՐԲՈՔՈՒՄ")

[ԱՄՈՐՁՈՒ ԵՎ ՄԱԿԱՄՈՐՁՈՒ ԲՈՐԲՈՔՈՒՄ](https://lifeinfo.am/%D5%A1%D5%B4%D5%B8%D6%80%D5%B1%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B4%D5%B8%D6%80%D5%B1%D5%B8%D6%82-%D5%A2%D5%B8%D6%80%D5%A2%D5%B8%D6%84%D5%B8%D6%82%D5%B4-5863)

Ինչպես տարբերակել ամորձու և մակամորձու բորբոքումը: [Տեսնել ավելին](https://lifeinfo.am/%D5%A1%D5%B4%D5%B8%D6%80%D5%B1%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B4%D5%B8%D6%80%D5%B1%D5%B8%D6%82-%D5%A2%D5%B8%D6%80%D5%A2%D5%B8%D6%84%D5%B8%D6%82%D5%B4-5863)

![Գինեկոմաստիա․ նշանները և բուժումը](https://lifeinfo.am/storage/images/thumbnail/ginekomastia-38.jpg "ԳԻՆԵԿՈՄԱՍՏԻԱ")

[ԳԻՆԵԿՈՄԱՍՏԻԱ](https://lifeinfo.am/%D5%A3%D5%AB%D5%B6%D5%A5%D5%AF%D5%B8%D5%B4%D5%A1%D5%BD%D5%BF%D5%AB%D5%A1-8466)

Կաթնագեղձի հիվանդություն, որը հանդիպում է տղամարդկանց մոտ։ [Տեսնել ավելին](https://lifeinfo.am/%D5%A3%D5%AB%D5%B6%D5%A5%D5%AF%D5%B8%D5%B4%D5%A1%D5%BD%D5%BF%D5%AB%D5%A1-8466)
