# Սեքսի տեսակները

![սեռական կյանք սեքս սեռական դիրքեր](https://lifeinfo.am/storage/images/serakan-haraberutyunner-dranc-tesaknery-24.jpg)

Ի զարմանս մեզ` ամուսնական զույգերը վերջերս սկսել են ավելի հաճախ այցելել սեքսոպաթոլոգի՝ կարևորելով իրենց սեքսուալ կյանքի այս կամ այն որակական հատկանիշի դերը ընդհանուր ընտանեկան կյանքում:

Սեռական կյանքի փսիխոհիգիենայի հարցերի շուրջ հասարակության տեղեկացվածության բարձրացումը նպաստում է այն բանին, որ մարդիկ սկսել են քննադատորեն մոտենալ իրենց սեքսուալ կյանքի այս կամ այն դրսևորմանը: Եվ անչափ կարևոր է այն փաստը, որ ամուսինները փորձում են ավելի հագեցած, ավելի բազմաբովանդակ և ներդաշնակ դարձնել իրենց սեքսուալ կյանքը:

Կանայք, ովքեր տարիներ առաջ չգիտեին ինչ է հոգեսեքսուալ բավարարվածության զգացումը, այժմ ունենալով համապատասխան գիտելիքներ սեքսուալ ոլորտի վերաբերյալ` սկսել են վերաիմաստավորել և կարևորել անձնական սեռական կյանքը և հատկապես հոգեսեքսուալ բավարարվածություն ստանալու կոմպոնենտը: Երկար տարիներ ձևացնելով, թե իբր ինքը սեռական հաճույք է ստանում /սեռական հաճույքի իմիտացիա/, կինը ի վերջո հոգնում է խաբեությունից և որոշում է դիմել սեքսոլոգի օգնությանը, լրջորեն լուծել սեռական խնդիրը և վայելել իսկական բավարարվածություն:

![սեքսի տեսակներ](https://lifeinfo.am/storage/images/seqsi-tesaknery-46.jpg)

Հաճախակի են դարձել զույգերի այցելությունները, որոնց մոտ առաջացել են նոր պահանջներ սեռական կյանքի որակական հատկանիշների շուրջ: Այսօր մեզ են դիմում այնպիսի պահանջներով, ինչպիսիք են` սեքսոլոգի օգնությամբ հարստացնել ընտանեկան սեռական կյանքը, լայնացնել էրոգեն գուրգուրանքների թույլատրելիության շրջանակը, շաբլոն ստերեոտիպային սեռական կյանքը փոխարինել խաղային-էրոտիկ և նորություններով լի սեքսուալությամբ, որը նրանց կարծիքով կամրապնդի ընտանիքի սեքսուալ ներդաշնակությունը:

Այս մոտեցումը ողջունելի է, քանի որ, արձրաձայնելով խնդիրը, հնարավորություն է ստեղծվում խնդրին լուծում տալու, եթե ոչ` ինքնուրույն, ապա մասնագետի օգնությամբ: Զույգերի այս տեսակ ժամանակակից մոտեցումները միանգամայն արդարացված են և ամուր հող են նախապատրաստում ընտանիքում միմյանց համար միշտ գրավիչ և ցանկալի լինելու համար:

---

![անալ հարաբերություններ. ոչ ավանդական սեքս](https://lifeinfo.am/storage/images/thumbnail/anal-haraberutyunner-38.jpg "ԱՆԱԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ")

[ԱՆԱԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ](https://lifeinfo.am/%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AC-%D5%B0%D5%A1%D6%80%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80-4216)

Ոչ ավանդական սեռական հարաբերությունների մասին [Տեսնել ավելին](https://lifeinfo.am/%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AC-%D5%B0%D5%A1%D6%80%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80-4216)

![Օրալ սեքս և ձևերը](https://lifeinfo.am/storage/images/thumbnail/oral-seqs-23.jpg "Օրալ սեքս")

[Օրալ սեքս](https://lifeinfo.am/%D6%85%D6%80%D5%A1%D5%AC-%D5%BD%D5%A5%D6%84%D5%BD-3611)

Սեռական օրգանների գրգռումը բերանով, շրթունքներով և լեզվով կոչվում է օրալ գենիտալ կոնտակտներ: [Տեսնել ավելին](https://lifeinfo.am/%D6%85%D6%80%D5%A1%D5%AC-%D5%BD%D5%A5%D6%84%D5%BD-3611)
