# Սպորտ և մարմնամարզություն 

# ![](https://lifeinfo.am/storage/images/sport-11.jpg)

«Մարզանք» բառը շատերի մոտ նույնացվում է ֆիզիկական վարժությունների հետ, որ կատարվում է առավոտյան ժամերին: Շատ հաճախ, սակայն, մեր մարմինը մարմնամարզության կարիք ունի հատկապես երեկոյան ժամերին, օրվա հոգնածությունից հետո, իհարկե, ընթրիքից առաջ:

Շատերը կհամաձայնեն, որ մարմնամարզությունն ամեն մեկի բանը չէ: Ոչ բոլորը կարող են ոտքերի, ձեռքերի ու գլխի այնպիսի շարժումներ անել, որպիսին պահանջվում է մարմնամարզության ժամանակ: Իսկ ահա մատները շարժել կարող են անգամ անկողնային հիվանդները:

Պարզվում է` մատներին հաղորդած էլաստիկությունն ու ուժը ամբողջ օրգանիզմին փոխանցում են էներգիա ու եռանդ: Առողջության լավացման զգալի արդյունքի հասնելու համար առաջարկվող վարժությունները խորհուրդ է տրվում կատարել օրվա մեջ 2-3 անգամ, 15 րոպե: Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների պրոֆիլակտիկայի ու սթրեսից հետո առաջացած լարվածությունից թոթափվելու համար կատարում են մատներով համրանք վարժությունը: Դրա համար անհրաժեշտ է կրծքավանդակի մոտ ձեռքի ափերը դեմ-դիմաց, ոչ մեծ հեռավորության վրա պահել ու հետո սկսել մատները հերթականությամբ ծալել` սկսած ճկույթից` միաժամանակ շրջանաձեւ շարժումներ կատարելով դաստակով:

Գլխացավին, արյան բարձր ճնշմանն օգնում է մատները հաջորդաբար իրար միացնելը` հինգերորդ մատը` չորրորդին, երրորդին, երկրորդին, առաջինին, այնուհետեւ նույնը կատարել հակառակ ուղղությամբ: Պետք է աշխատել միաժամանակ երկու ձեռքով:

Ականջի հիվանդություններին ու լսողության հետ կապված խնդիրներին օգնում է վարժությունը, որի ժամանակ միջին մատը դիպչում է մեծ մատի բարձիկին, հետո միջին մատը նույն դիրքով սկսում եք ծալել` ուժ գործադրելով մեծ մատի վրա: Մյուս մատները պետք է ուղիղ դիրքով լինեն, բայց ոչ լարված: Մատները այս դիրքով պետք է պահել 3 րոպեի չափ ու կրկնել մի քանի անգամ:

### Ինչպիսի՞ խնդիրներ կարելի է լուծել երեկոյան մարզանքով:

Առաջին հերթին մարմնամարզությամբ կարելի է ազատվել «գայլի ախորժակից». սա հատկապես կարեւոր է նիհարել ցանկացողների համար:

Երկրորդ` հանգստանում է նյարդային համակարգն, ու ազատվում ես սթրեսային վիճակից: Ազատվում եք այն հոգնածությունից, որն օրվա ընթացքում կուտակվել է աշխատավայրում: Նպաստում է ողնաշարի վիճակի կարգավորմանը, եւ դադարում են մեջքի ցավերը: Ակտիվանում է ներքին օրգանների աշխատանքը:

Ընդհանրապես յուրաքանչյուրն ինքը պետք է մշակի իրեն հարմար եւ օգտակար վարժությունների ցանկը, իհարկե, հետեւելով որոշակի խորհուրդների: Դրանք են` մարզանք պետք է կատարել դատարկ ստամոքսով, եւ այն պետք է վերջացնել ընթրիքից 15-20 րոպե առաջ: Պարապմունքի տեւողությունը պետք է լինի 10 րոպե: Կարիք չկա ամեն օր զբաղվել երեկոյան մարզանքով, կարելի է շաբաթվա մեջ 3 անգամ կրկնել:

Օրգանիզմը պետք չէ շատ ծանրաբեռնել: Իսկ ամենալավ վարժությունը վազքն է, որ համակարգային ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա: Կարելի է ասել, որ այն իդեալական մեթոդ է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների համար` որպես սրտամկանի համար պրոֆիլակտիկ միջոց: Վազքը սկզբում պետք է սկսել 5 րոպե տեւողությունից, այնուհետեւ հասցնել 30 րոպեի: Պետք է վազել շաբաթը 2-3 անգամ. ավելիի դեպքում օրգանիզմը չի կարող հասցնել վերականգնվել, իսկ քչի դեպքում` կտրուկ նվազում է դրա առողջարար նշանակությունը: Վազքից առաջ պետք է փոքր-ինչ մարզել մկանները, իսկ վազքն սկսել դանդաղ ընթացքով, ապա` հետզհետե արագացնել: Քիչ անց պետք է վազքը աստիճանաբար դանդաղեցնել, իսկ վազելուց հետո ընդունել ջրային պրոցեդուրաներ: Հավատացեք, այս ամենից հետո կսկսեք բավական թեթեւ մտածել վաղվա օրվա մասին:

---

![Լող պարապելու պատճառներ](https://lifeinfo.am/storage/images/thumbnail/10-patchar-loxavazan-gnalu-hamar-30.jpeg "10 պատճառ լողավազան գնալու համար")

[10 պատճառ լողավազան գնալու համար](https://lifeinfo.am/10-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC-%D5%AC%D5%B8%D5%B2%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6-%D5%A3%D5%B6%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80-7252)

Հենց հիմա լողի գնալու պատճառ [Տեսնել ավելին](https://lifeinfo.am/10-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC-%D5%AC%D5%B8%D5%B2%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6-%D5%A3%D5%B6%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80-7252)

![Յոգա. ճիշտ կամ սխալ պատկերացումներ](https://lifeinfo.am/storage/images/thumbnail/mifer-yogayi-masin-16.jpg "Միֆեր յոգայի մասին")

[Միֆեր յոգայի մասին](https://lifeinfo.am/%D5%B4%D5%AB%D6%86%D5%A5%D6%80-%D5%B5%D5%B8%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6-7541)

Յոգան Հայաստանում քիչ ուսումնասիրված ուղղություն է, որի մասին մի շարք միֆեր են պտտվում [Տեսնել ավելին](https://lifeinfo.am/%D5%B4%D5%AB%D6%86%D5%A5%D6%80-%D5%B5%D5%B8%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6-7541)
