#  Վայրի ելակի օգտակար հատկությունները

Վայրի ելակի օգուտը հայտնի է եղել դեռևս Անտիկ դարաշրջանից։ Այն օգտագործվել է ոչ միայն սննդի համար, այլև որպես բազմաթիվ հիվանդությունների դեմ արդյունավետ ։ Չնայած այդ ժամանակներից անցած հազարավոր տարիներին, վայրի ելակը նաև մեր օրերում կիրառվում է ։ Բացի այդ, այն լայնորեն կիրառվում է նաև կոսմետոլոգիայում։

![Օգտակար հատկություններ](https://lifeinfo.am/storage/images/vayri-elak-ogtakar-hatkutyunner-ev-kirarum-109.jpg)

Բովանդակություն:

- [Օգտակար հատկություններ](#%D6%85%D5%A3%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80-%D5%B0%D5%A1%D5%BF%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80)

## Օգտակար հատկություններ

Քանի որ վայրի ելակի մեջ պարունակվում է բազմաթիվ տարբեր օգտակար նյութեր և հանքանյութեր, այն անփոխարինելի է և ակտիվորեն կիրառվում է ամենատարբեր հիվանդությունների կանխարգելման և բուժման համար։

Վայրի ելակն ունի հետևյալ հատկությունները.

- միզամուղ,
- վերքերը լավացնող,
- հակաբորբոքային,
- քրտնաքշող,
- մանրէասպան,
- լեղամուղ։

Վաղուց հայտնի է ելակի օգուտը ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների բուժման համար։ Այն ունակ է բարելավելու մարսողական համակարգի աշխատանքը, ինչի հետևանքով բարելավվում է ախորժակը։ Այն կարող է օրգանիզմից հեռացնել ավելորդ խոլեստերինը, ինչպես նաև բարելավում է մարսողական օրգանների սեկրետոր և շարժողական ունակությունը։ Ելակի հատապտուղներ խորհուրդ է տրվում օգտագործել փորկապությունների, ստամոքսի խոցի, հեմոռոյի ժամանակ։ Դրանք արդյունավետ են նաև որդերից ազատվելու համար։

> Ուշադրություն. Ելակ չպետք է օգտագործել գաստրիտի և քրոնիկական ապենդիցիտի ժամանակ։

Ելակն անփոխարինելի է նաև սիրտ-անոթային համակարգի աշխատանքը բարելավելու համար։ Այն նպաստում է սրտի աշխատունակության և դիմացկունության բարձրացմանը, ամրացնում է բոլոր արյունատար անոթների պատերը, լավ օգնում է աթերոսկլերոզի և գերճնշման ժամանակ։ Բացի այդ, ելակի թարմ հատապտուղները իջեցնում են արյան ճնշումը։

Ելակի հատապտուղները և կարող են օգնել արտազատական և էնդոկրին համակարգի հիվանդությունների ժամանակ։ Դրանց շնորհիվ օրգանիզմում նվազում է յոդի քանակը և բարելավվում է երիկամների աշխատանքը։ Նաև ելակի տերևների թուրմերը խորհուրդ են տրվում որպես միզամուղ միջոց։ Դրանք օգնում են այնպիսի հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են ցիստիտը, պոդագրան, դիաթեզը։ Ելակի պտուղները լավ են օգնում նաև շաքարային դիաբետի և հոդերի տարբեր հիվանդությունների ժամանակ։

> Կարևոր է! մեծ աշխատանք չի պահանջում, սակայն մեծ օգուտ է բերում։

Վայրի ելակը հիանալի միջոց է իմունիտետը բարելավելու և օրգանիզմն ընդհանուր ամրապնդելու համար։ Այն անփոխարինելի միջոց է մրսածությունների կանխարգելման, ինչպես նաև օրգանիզմը տարբեր վիրուսներից և վարակներից պաշտպանելու համար, որոնք կարող են շնչառական հիվանդությունների պատճառ դառնալ։

Ելակի հատապտուղները օգտագործվում են ատամնաքարի դեմ պայքարելու համար։ Թարմ հատապտուղներն այն արագ և լավ են լուծարում։ Հատապտուղները կիրառվում են նաև կոկորդը և բերանի խոռոչը ողողելու համար՝ բերանի տհաճ հոտի և հազի ժամանակ։

> Ուշադրություն. Ելակ օգտագործելուց հետո հազվադեպ դեպքերում հնարավոր են ալերգիկ ցաներ։

Վայրի ելակը կիրառություն է գտել նաև կոսմետոլոգիայում։ Դեռևս մեր նախնիները մաշկի գունաբծերի դեմ պայքարելու համար օգտագործում էին ելակի թուրմեր։ Դրա հատապտուղներից պատրաստված դիմակները արդյունավետ են դեմքի պզուկներից ազատվելու համար։ Դրանք կարող են դեմքի և պարանոցի մաշկը դարձնել առողջ և գրավիչ։ Նաև վայրի ելակի դիմակները խորհուրդ են տրվում որպես վաղաժամ կնճիռների դեմ միջոց։
