# ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՊՏՂՈՒԹՅՈՒՆ

 ![](https://lifeinfo.am/storage/images/txamardkanc-anptxutyun-37.jpg)

Ամենահաճախ հանդիպող պատճառներից մեկը վարիկոցելեն է ։ Առաջնային չբերությունների ժամանակ վարիկոցելեն հայտնաբերվում է 40 % դեպքերում, իսկ երկրորդայինի դեպքում՝ 80%։ Վարիկոցելեի ժամանակ նշանակություն ունի ջերմային փոխանակության խանգարումը, արդյունքում ամորձիներում բարձրանում է ջերմաստիճանը ՝ խանգարելով սպերմատոգենեզին։ Միակողմանի վարիկոցելեի ժամանակ ախտահարվում է նաև հակառակ կողմի ամորձին։
Տղամարդկանց մոտ անպտղության հաջորդ պատճառներից կարելի է առաձնացնել խլամիդիոզը, որի հետևանքով խցանվում են սերմնատար ուղիները։ Այլ պատճառներից կարելի է առանձնացնել շաքարային դիաբետը, նևրոլոգիական խանգարումները, ողնուղեղի վնասումը, ցրված սկլերոզը և այլն։
Այնպիսի հիվանդություններ, որոնց ժամանակ մարդը ստիպված է լինում ընդունել քիմիո- կամ ճառագայթային թերապիա, դա նույնպես ազդում է սպերմատոգենեզի վրա։
Պտղաբերական ֆունկցիայի վրա կարող է ազդել կրիպտօրխիզմի դեպքում վիրահատության ընտրած ժամանակահատվածը՝ կապված տարիքային գործոնի հետ։
Ալկոհոլի և ծխախոտի պտղաբերական ֆունկցիայի վրա ազդեցության մասին տվյալները չունեն վերջնական բնորոշում, բայց անժխտելի է այն փաստը, որ դրանց մեծ քանակությունը վնասում է տղամարդու առողջությանը։

*Նյութը` Մնաց Փահլևանյանի* [*ֆեյբուքյան էջից*](https://www.facebook.com/Serakan.aroxjutyun/)*: 093005725 , viber , whatsapp` +37493005725*
