#  Տրոֆիկ խոց

![Բուժում](https://lifeinfo.am/storage/img/aroxjutyun-dexer-bozhognutyun-dexabuyser-16963516.jpg "Բուժում")

Ստորին վերջույթներում տրոֆիկ խոցի առաջացմանը կարող է նպաստել երակներում երկարատև լճացումը և դրա հետևանքով՝ բջիջներում արյան շրջանառության և սնուցման խախտումը։ Ավշային համակարգը դադարում է կատարել իր ֆունկցիաները՝ ավելորդ հեղուկը դուրս բերելը, և աստիճանաբար առաջանում են թարախային վերքեր։ Տրոֆիկ խոցերի բուժումը բավականին աշխատատար գործ է և տևում է երկար ժամանակ։

Բովանդակություն:

- [Բուժում](#%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4)
- [Խոցերի բուժումը ժողովրդական միջոցներով](#%D5%AD%D5%B8%D6%81%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-%D5%AA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE%D6%80%D5%A4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B8%D6%81%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE)
- [Բուժումը դեղորայքային պատրաստուկներով](#%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-%D5%A4%D5%A5%D5%B2%D5%B8%D6%80%D5%A1%D5%B5%D6%84%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D6%80%D5%A1%D5%BD%D5%BF%D5%B8%D6%82%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE)
- [Ընդհանուր առաջարկություններ](#%D5%A8%D5%B6%D5%A4%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D6%80-%D5%AD%D5%B8%D6%80%D5%B0%D5%B8%D6%82%D6%80%D5%A4%D5%B6%D5%A5%D6%80)

## Բուժում

Ստորին վերջույթների հիմնական ուղղությունն ուղղված է դրանց առաջացման պատճառի վերացմանը։ Համաձայնեք, եթե չվերացնել երակային անոթներում լճացումը, չմաքրել ավշային համակարգը, ապա մաշկի մակերեսի՝ խոցերից բուժումը միայն ցանկալի արդյունք չի տա. հին վերքերի կողքին կառաջանան նորերը։

Ընդ որում, չարժե անտեսել և ինքնահոսի թողնել տրոֆիկ խոցերի բուժումը։ Ժամանակակից բժշկությունն առաջարկում է մի քանի արդյունավետ դեղամիջոցներ, քսուքներ, որոնք նպաստում են ավելի արագ ապաքինմանը և վերքերի լավացմանը։ Կարելի է նաև կիրառել ժողովրդական միջոցներ, ժամանակի կողմից փորձարկված բաղադրատոմսեր, որոնք հիմնված են տարբեր խոտաբույսերի օգտագործման վրա։

### Խոցերի բուժումը ժողովրդական միջոցներով

Մենք կպատմենք տրոֆիկ խոցի բուժման ամենատարածված և արդյունավետ մեթոդների մասին։ Խորհուրդ ենք տալիս ապաքինմանը մոտենալ համալիր մեթոդով, այսինքն՝ հերթականությամբ կիրառել մի քանի բաղադրատոմս՝ ավելի լավ արդյունքի համար։ Բոլոր բաղադրատոմսերը հեշտությամբ կարող եք պատրաստել տնային պայմաններում, և դրանց օգտագործումը մեծ դժվարություն չի ներկայացնի։

#### Ուղտափուշ

Բաղադրատոմսի համար օգտագործում են խոտի չոր տերևներ, որոնք անհրաժեշտ է աղալ ալյուրի վերածելով։ Կարելի է բույսը մի-երկու անգամ անցկացնել մսաղացով, իսկ հետո մաղել մանր մաղով՝ անհրաժեշտ խտություն ստանալու համար։ Դեղատնից գնեք «Ռիվանոլ» քսուք, դրանով մշակեք վերջույթների խոցերը և ցանեք ուղտափշից ստացված փոշին։

![Ընդհանուր խորհուրդներ](https://lifeinfo.am/storage/images/trofik-xoc-storin-verjuytneri-inchpes-bujel-189.jpg "Ընդհանուր խորհուրդներ")

Խորհուրդ է տրվում ընթացակարգն իրականացնել քնելուց առաջ և ոտքերը վիրակապել։ Առավոտյան հանել վիրակապերը և խոցերը ցանել փոշիով, վերքերը չլվանալ, և կրկին վիրակապել։ Արդյունքում վերքերը կսկսեն չորանալ և ծածկվել կեղևով, որն ինքն իրեն ժամանակի ընթացքում կընկնի։

#### Կաթնաշոռ

Այս բաղադրատոմսը մեծ ժողովրդականություն է վայելում և աչքի է ընկնում իր արդյունավետությամբ և պարզությամբ։ Պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել մեկ լիտր տնային կաթ և դնել ջերմության մոտ՝ արագ թթվելու և մածունի ստացման համար։

Վերցրեք մեկ բաժակ մածուն և քամեք երկու-երեք շերտով ծալված մարլայով։ Արդյունքում կստացվի առանձնացված շիճուկ և պանրային զանգված մարլայե պարկիկում։ Ստորին վերջույթների խոցային վերքերը մշակեք ստացված շիճուկով և այնուհետև կպցրեք կաթնաշոռի պարկիկը։ Այն կարելի է ամրացնել վիրակապով։ Խորհուրդ է տրվում նման ընթացակարգն անել ցերեկային ժամերին և պահել մինչև վիրակապը ամբողջովին չորանալը։

Արդյունքում խոցի շուրջ առաջանում է դեղին կեղև, որը աստիճանաբար ձգում է ամբողջ վերքը՝ չորացնելով այն։ Կրկնեք ընթացակարգը մի քանի անգամ, մինչև ապաքինվեք։

> Կարևոր է! Ոտքի տրոֆիկ խոցի արագ և արդյունավետ բուժման մասին կարող եք իմանալ ։

#### Ձվի դեղնուց

Ժողովրդական բժշկությունն առաջարկում է օգտագործել ևս մեկ միջոց տրոֆիկ խոցի բուժման համար՝ պնդուկի և ձվի դեղնուցի օգնությամբ։ Բաղադրատոմսը պատրաստելու համար եփեք երկու ձու 12 րոպե, հանեք դեղնուցը և լավ չորացրեք։ Այնուհետև մանրացրեք մանր փոշու և տապակեք տաք տապակի մեջ՝ առանց ձեթ ավելացնելու։

Վերցրեք 4 հատ նախապես տապակված պնդուկի միջուկ և աղացեք մանր փոշու, կարելի է սուրճաղացով։ Պնդուկից ստացված ալյուրը մանրակրկիտ խառնեք ձվի փոշու հետ և ավելացրեք 0,5 թեյի գդալ յոդոֆորմ՝ փոշու տեսքով։

Նախքան ստացված խառնուրդը խոցերին քսելը, ջրածնի պերօքսիդով մշակեք վերքերը՝ նեկրոտիկ շերտավորումներից մաքրելու համար։ Ստացված խառնուրդի բարակ շերտ դրեք և թողեք 1,5-2 ժամ, չվիրակապել։ Չորանալուց հետո դրեք ստերիլ անձեռոցիկ և փաթաթեք վիրակապով։ Խորհուրդ է տրվում նման վիրակապը չհանել երկու օրվա ընթացքում։

#### Կաղամբ և չիչխանի ձեթ

Տրոֆիկ խոցերի տնային բուժման համար կարելի է օգտագործել կաղամբի տերև և ։ Վերցրեք թարմ, հյութալի տերև, քսեք դրան ձեթ և կպցրեք ոտքին։ Վերջույթը փաթաթեք վիրակապով և թողեք գիշերվա ընթացքում։

![Խոցերի բուժումը ժողովրդական միջոցներով](https://lifeinfo.am/storage/images/trofik-xoc-storin-verjuytneri-inchpes-bujel-164.jpg "Խոցերի բուժումը ժողովրդական միջոցներով")

Արդյունքում կաղամբի տերևը կդառնա բարակ ինչպես թուղթ, իսկ ձեթն ամբողջությամբ կներծծվի։ Փոխեք վիրակապը թարմով, կրկնեք ընթացակարգը մինչև վերքերի ամբողջական լավացումը։

#### Սոխի ձեթ

Որոշ բուժողներ առաջարկում են խոցերի բուժման համար օգտագործել սոխի ձեթ։ Այն պատրաստելու համար մանրացրեք մեկ փոքր սոխ և տապակեք քիչ քանակությամբ բուսական ձեթում։ Սոխը տապակելուց և ոսկեգույն երանգ ստանալուց հետո տապակի մեջ ստացված սոխի ձեթը հավաքեք բաժակի մեջ։ Քսեք խոցերը օրական մի քանի անգամ, շատ արդյունավետ օգնում է և ձգում վերքերը։

#### Վուշի սերմ

 բուժման լավ արդյունավետությամբ աչքի է ընկնում վուշի սերմի վրա հիմնված բաղադրատոմսը։ Անհրաժեշտ է 100-150 գ , որը եփում են 3 լիտր ջրում 1,5 ժամվա ընթացքում։ Պոլիէթիլենից կարեք կոշիկ կամ օգտագործեք ռետինե, լցրեք դրա մեջ քիչ հովացած թուրմը և մտցրեք ստորին վերջույթը։ Փորձեք ոտքը հնարավորինս երկար պահել կոշիկի մեջ, այնուհետև չորացրեք այն մաքուր անձեռոցիկով, կարելի է շփել թարմ, մանրացված և փաթաթել վիրակապով։ Մի քանի ընթացակարգից հետո արդեն կնկատվի արդյունք. վերքերը կսկսեն ձգվել։

#### Ոսկե բեղ

Բույսի հյութը հիանալի հաղթահարում է մաշկային հիվանդությունները, խոցերը, վերքերը և այլն։ Հետևաբար [ոսկե բեղ](#%D5%B8%D5%BD%D5%AF%D5%A5-%D5%A2%D5%A5%D5%B2) (դիխորիզանդրա) օգտագործում են ստորին վերջույթների տրոֆիկ խոցի բուժման ժամանակ։ Վերցրեք բամբակյա տամպոն և թրջեք բույսի հյութի մեջ, որը ստանալու համար մանրակրկիտ մանրացրեք տերևները և քամեք։ Տամպոնը դրեք հիվանդ տեղերին։

Նաև կարելի է խոցերին կպցնել ոսկե բեղի տերևը, նախապես լավ լվացված, և փաթաթել վիրակապով։ Ընթացակարգը կարելի է կատարել քնելուց առաջ, իսկ առավոտյան փոխել վիրակապը։

ԵՒս մեկ բաղադրատոմս, որի հիմքում ոսկե բեղն է։ Վերցնում են բույսի տերևները, կտրատում փոքր կտորներով՝ 1,5-2 սմ, և ծեծում հավանգում մինչև շիլայի ստացումը։ Ստացված զանգվածը դնում են խոցերին, փակում մաքուր անձեռոցիկով և փաթաթում վիրակապով։ Նման ընթացակարգերի արդյունքում վերքերը բավականին արագ ձգվում են։

![Բուժումը դեղորայքային պատրաստուկներով](https://lifeinfo.am/storage/images/trofik-xoc-storin-verjuytneri-inchpes-bujel-107.jpg "Բուժումը դեղորայքային պատրաստուկներով")

Կարելի է այս բույսից պատրաստել բուժիչ քսուք։ Դրա համար վերցրեք 1 թեյի գդալ ոսկե բեղի թարմ հյութ և մանրակրկիտ խառնեք 2 թեյի գդալ մանկական քսուքի հետ։ Քսուքը պատրաստ է։ Քսեք այն վերքերին և մի փաթաթեք։ Մի քանի օր հետո կհայտնվի չոր կեղև, որը հետագայում կընկնի։

#### Ուրց (կալենդուլա)

Այս բույսը բավականին հաճախ են կիրառում տարբեր հիվանդությունների ժամանակ, տրոֆիկ խոցերը բացառություն չեն։ Բուժման համար կարելի է օգտագործել մի քանի բաղադրատոմս, ընտրեք ձեզ ավելի հարմար տարբերակը։

2. Այս բաղադրատոմսի համար անհրաժեշտ կլինեն ուրցի ծաղիկներ և օշինդրի տերևներ՝ 1։1 հարաբերակցությամբ։ Խոտերը լցրեք քիչ քանակությամբ ջրով, եփեք 5-10 րոպե դանդաղ կրակի վրա, թրմեք 30-40 րոպե և քամեք։ Թրջեք բամբակյա տամպոնները թուրմի մեջ և կպցրեք վերքերին։

Նաև արդյունավետ կարելի է օգտագործել տարբեր թրջոցներ խոտերի թուրմերով, որոնք ունեն գործողության լայն սպեկտր։ Այդպիսի խոտերից են՝ [սալվիան](%D5%A5%D5%B2%D5%A5%D5%BD%D5%BA%D5%A1%D5%AF), , , [ալոեի](%D5%A1%D5%AC%D5%B8%D5%A5-%D5%AF%D5%A1%D5%B4-%D5%B0%D5%A1%D5%AC%D5%BE%D5%A5) տերևը, կաղնու կեղև և այլն։ Թուրմերից մեկի մեջ թրջված բամբակյա տամպոնը կպցնում են խոցային վերքին՝ մինչև ամբողջական չորանալը։ Կուրսը կրկնում են օրական մի քանի անգամ՝ մինչև ամբողջական ապաքինումը։

> Ուշադրություն! Ժողովրդական միջոցները հակացուցված են որևէ բաղադրիչի նկատմամբ ալերգիկ ռեակցիա ունեցող մարդկանց համար։

### Բուժումը դեղորայքային պատրաստուկներով

Ստորին վերջույթների տրոֆիկ խոցի տնային պայմաններում բուժման ժամանակ խորհուրդ է տրվում ժողովրդական միջոցների հետ միասին կիրառել դեղորայքային պատրաստուկներ։

![Ուղտափուշ](https://lifeinfo.am/storage/images/trofik-xoc-storin-verjuytneri-inchpes-bujel-169.jpg "Ուղտափուշ")

Օրինակ, խոցերի մշակման և վերքերից արտադրուկները հեռացնելու համար անհրաժեշտ է օգտագործել ջրածնի գերօքսիդ, որն օժտված է մանրէասպան և հակաբորբոքային հատկությամբ։ Թրջեք բամբակյա տամպոնը լուծույթի մեջ և զգուշորեն սրբեք վերքերը մինչև բուժիչ միջոցի կիրառումը։

#### Streptomycin

Այս պարզ և մատչելի դեղորայքային միջոցը կարելի է ձեռք բերել դեղատանը՝ քսուքի կամ հաբերի տեսքով։ Տրոֆիկ խոցի բուժման համար խորհուրդ է տրվում օգտագործել հաբերը, որոնք մանրակրկիտ մանրացրեք հավանգում և ցանեք վերքի վրա։ Դեղամիջոցը լավ հանգստացնում է ցավային զգացումները և բուժում խոցը։

#### Furacilin

Դեղատնից ձեռք բերեք «Activtex» անձեռոցիկները և թրջեք դրանք furacilin-ի լուծույթի մեջ։ Այն կարելի է պատրաստել տնային պայմաններում՝ կես բաժակ ջրի մեջ ավելացրեք furacilin-ի 2 հատ հաբ և լավ թափահարեք մինչև ամբողջական լուծարումը։ Դրեք անձեռոցիկը խոցերի վրա և ամրացրեք վիրակապով։ Չորանալուց հետո կրկին թրջեք, շարունակեք պրոցեդուրան օրական մի քանի անգամ։ Արդյունքն արտահայտվում է մի քանի օր հետո՝ խոցերը սկսում են ձգվել ներքևից վերև և նվազում են ծավալով։

#### Բուժումը քսուքներով

Տրոֆիկ խոցերի բուժման ժամանակ շատ արդյունավետ է կիրառել տարբեր քսուքներ, որոնք նպաստում են վնասված մաշկի վերականգնմանը, վերքի բուժմանը և բորբոքման նվազեցմանը։ Այդպիսի քսուքներից են հետևյալ պատրաստուկները.

1. Solcoseryl և Actovegin - բարելավում են արյան շրջանառությունը, արագացնում են հյուսվածքների բուժումն ու վերականգնումը։ Օգտագործվում են խոցի զարգացման առաջին փուլում՝ ժելի կամ կրեմի տեսքով։ Բուժման կուրսը՝ 4-ից 14 օր։
2. Algofin - հակաբակտերիալ հատկությամբ քսուք, լավ հանգստացնում է բորբոքային պրոցեսը և արդյունավետ է խոցի զարգացման ցանկացած փուլում։
3. Argosulfan, Dermazin, Sulfagin - հանգստացնում են ցավն ու այրոցը, խթանում են բջիջների վերականգնումը, ոչնչացնում վերքում գտնվող միկրոօրգանիզմները։
4. Betadine - յոդ պարունակող քսուք, ոչնչացնում է տարբեր տեսակի սնկեր, վիրուսներ, միկրոօրգանիզմներ, որոնք կարող են հրահրել խոցի թարախակալումը։ Արդյունավետորեն կիրառվում է տրոֆիկ խոցի երկրորդ փուլում։
5. Խոտաբույսերի հիմքով քսուքներ - հարդամատնուկ, եղեսպակ, ցանգեղձիկ։ Լավ հանգստացնում են բորբոքումը և օգտագործվում են անկողնային խոցերի և երկրորդ փուլի խոցերի առաջացման ժամանակ։
6. Thiotriazoline - ազդում է իմունիտետի վրա բջջային մակարդակում, նպաստում է մաշկի մակերեսի վերականգնմանը։
7. Bepanthen - կազմի մեջ մտնում է դեքսպանթենոլ, որը լավ բուժում է վերքերը և օժտված է հակաբորբոքային հատկությամբ։
8. Hepatrombin - լայն սպեկտրի ազդեցության քսուք, օգտագործվում է խոցերի, վերքերի, բորբոքումների բուժման ժամանակ։ Օժտված է հակաբորբոքային և բուժիչ հատկությամբ։

> Ուշադրություն! Օգտագործեք քսուքները միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո, քանի որ տարբեր քսուքներ արդյունավետ են տրոֆիկ խոցի զարգացման տարբեր փուլերում։

## Ընդհանուր խորհուրդներ

Ստորին վերջույթների տրոֆիկ խոցերը բավականին ցավոտ զգացողություններ են առաջացնում։ Եթե ժամանակին չսկսել բուժումը, ապա հետևանքները կարող են անդառնալի լինել։ Ծանր դեպքերում բժիշկները դիմում են ծայրահեղ միջոցի և անդամահատում ոտքը կամ երկուսն էլ։ Դա խուսափելու համար ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ և ժամանակին արձագանքեք օրգանիզմում տեղի ունեցող ցանկացած փոփոխության։

![Կաթնաշոռ](https://lifeinfo.am/storage/images/trofik-xoc-storin-verjuytneri-inchpes-bujel-159.jpg "Կաթնաշոռ")

Տրոֆիկ խոցի բուժումն ավելի հաճախ տեղի է ունենում տնային պայմաններում, հետևաբար բժշկի ցուցումներն ու նշանակումները պահպանելու ողջ պատասխանատվությունը ընկած է անմիջականորեն հիվանդի և նրա շրջապատի մտերիմ մարդկանց վրա։

Հիվանդին նշանակվում է անկողնային ռեժիմ և ստորին վերջույթների ամենօրյա մշակում՝

- լուծույթներով;
- լոսյոնների դրում;
- կոմպրեսների;
- քսուքների քսում;
- բուսական կոմպրեսների;
- փոշիների և այլն:

Գիշերային ժամերին բժիշկները խորհուրդ են տալիս ոտքերը փաթաթել առաձգական ստերիլ վիրակապով՝ միկրոբների և կեղտի թափանցումից խուսափելու համար։ Բժշկի նշանակմամբ հիվանդն ընդունում է ներքին օգտագործման հակաբիոտիկներ՝ հնարավորինս արագ ապաքինման համար։

Բուժման կուրսն ավարտելուց հետո բժիշկները խորհուրդ են տալիս մշտապես օգտագործել առաձգական վիրակապ, փաթաթել ոտքերը, կամ կրել կոմպրեսիայի էֆեկտով հատուկ գուլպաներ։ Միևնույն ժամանակ շարունակվում է այն հիվանդության բուժման կուրսը, որը հանգեցրել է տրոֆիկ խոցի առաջացմանը։

Ինչպես տեսնում եք, ստորին վերջույթների տրոֆիկ խոցի բուժումը երկար և աշխատատար գործընթաց է։ Հետևաբար խորհուրդ է տրվում վերքերի առաջացման առաջին իսկ ախտանիշների դեպքում դիմել բուժական հաստատություն օգնության համար։
