# Ցավի ախտանիշները և առաջացման պատճառները 

![Ցավ](https://lifeinfo.am/storage/images/%D6%81%D5%A1%D5%BE-%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-191.jpg "Ցավ")

Ցավը հիվանդությունների մեծամասնության ամենատարածված ախտանիշն է: Մարմնի տարբեր հատվածներում ցավային զգացողությունների առաջացումը խոսում է այն մասին, որ օրգանիզմի հետ ինչ-որ բան այն չէ, պետք է բացահայտել խնդիրը և արագ բուժվել:

Բովանդակություն.

- [Ցավի տարածված տեսակները](#%D6%81%D5%A1%D5%BE%D5%AB-%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%AE%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Գլխացավ](#%D5%A3%D5%AC%D5%AD%D5%A1%D6%81%D5%A1%D5%BE)
- [Հոդացավ](#%D5%B0%D5%B8%D5%A4%D5%A1%D6%81%D5%A1%D5%BE)
- [Պոչուկի ցավ](#%D5%BA%D5%B8%D5%B9%D5%B8%D6%82%D5%AF%D5%AB-%D6%81%D5%A1%D5%BE)
- [Կոկորդի ցավ](#%D5%AF%D5%B8%D5%AF%D5%B8%D6%80%D5%A4%D5%AB-%D6%81%D5%A1%D5%BE)

Հաճախ սուր ցավը տհաճ զգացումն առաջացրած հիվանդության ընթացքում դառնում է քրոնիկ: Ուստի կարևոր է ժամանակին ուշադրություն դարձնել դրան և որոշել առաջացած խնդիրը, քանի դեռ հիվանդությունը չի հայտնվել բարձիթողի փուլում:

## Ցավի տարածված տեսակները

Ամենից հաճախ մարդիկ տառապում են հետևյալ ցավային զգացողություններով.

- գլխացավեր;
- հոդացավեր;
- կոկորդի ցավ և այլն:

Այդ զգացողությունների տիպը նույնպես տարբեր է՝ կախված հիվանդությունից: Ցավը կարող է լինել սուր, ճառագայթող, բութ և այլն: Որոշ դեպքերում այն կարող է ուղղակիորեն հուշել հավանական հիվանդության և դրա զարգացման փուլի մասին:

> Կարևոր է: Պետք չէ մոռանալ, որ որոշ դեպքերում ցավը կարող է փոխադրվել նաև առողջ օրգաններ, անհրաժեշտ է միշտ հաշվի առնել այդ հանգամանքը՝ ճշգրիտ ախտորոշման համար:

### Գլխացավ

Ամեն մարդ կյանքում գոնե մեկ անգամ գլխացավ է զգում: Շատ դեպքերում այս վիճակը լուրջ չի համարվում է, դա միանգամայն առօրեական է: Սակայն հաճախակի, անսովոր, շատ ինտենսիվ զգացողությունները կարող են վկայել լուրջ հիվանդությունների մասին:

Գլխացավերը լինում են տարբեր ինտենսիվության և հաճախականության, սովորաբար դրանք օգնում է որոշել բուն հիվանդությունը։ Սակայն սովորաբար ախտորոշումը հաստատվում է հետազոտությունից և այլ ախտանիշների հայտնաբերումից հետո:

![Ցավ](https://lifeinfo.am/storage/images/%D6%81%D5%A1%D5%BE-%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-114.jpg "Ցավ")

#### Պատճառները

Գլխի ցավային զգացողությունների շատ պատճառներ կան: Քրոնիկական ցավերի առավել տարածված տեսակը՝ միգրենը, զարգանում է սթրեսների, մշտական գերհոգնածության, սուրճի և այլ աշխուժացնող արտադրանքի չարաշահման հետևանքով:

Որպես գլխացավի մեկնարկային մեխանիզմ՝ կարող են ծառայել նաև.

- բարձր կամ ցածր զարկերակային ճնշումը;
- հոգեկան հիվանդությունները;
- չափից շատ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը;
- ականջի հիվանդությունները;
- ողնաշարի հիվանդությունները և այլն:

Գլխացավերով կարող են ուղեկցվել նաև շատ ավելի լուրջ վիճակներ, օրինակ՝ ուղեղի արյունազեղում, գլխուղեղի ուռուցք կամ մենինգիտ:

#### Ախտանշանները

Ախտանիշների ի՞նչ առանձնահատկությունների դեպքում է անհրաժեշտ անհանգստանալ և դիմել մասնագետի: Չէ՞ որ ոչ բոլոր դեպքերում է անհրաժեշտ իսկապես բուժել գլխացավերը: Ուշադրություն պետք է դարձնել հետևյալ դեպքերին.

![Ցավ](https://lifeinfo.am/storage/images/%D6%81%D5%A1%D5%BE-%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-155.jpg "Ցավ")

1. Ցավոտ զգացողությունները բառացիորեն դառնում են անտանելի, չափազանց ուժեղ;
2. Առաջանում է լարման, ճնշման զգացում պարանոցի, ուսերի, մեջքի հատվածներում;
3. Ցավի զգացողությունը կենտրոնանում է գլխի մի մասում;
4. Հայտնվում են սրտխառնոց, լուսավախություն;
5. Ցավի զգացողությունը ուժեղանում է ֆիզիկական ակտիվության կամ նույնիսկ սովորական քայլքի դեպքում:

Եթե նոպաները մշտապես ի հայտ են գալիս, նրանց նախորդում են լույսի բռնկումներ, վառ բծեր, "աստղեր" աչքերի առջև, անպայման պետք է դիմել մասնագետի:

Գլխի վնասվածքներից հետո գլխացավի հայտնվելը հաճախ վկայում է նաև ուղեղի ցնցման մասին:

> Կարևոր է: Սովորաբար գլուխը չպետք է ցավա հաջորդաբար 3 օրվանից ավելի՝ առանց որևէ ակնհայտ պատճառի: Այլապես խորհուրդ է տրվում դիմել բժշկի:

### Հոդացավ

Շատ մարդկանց անհանգստացնում են նաև հոդերի շրջանում հիվանդագին զգացումները: Հատկապես հաճախ տուժում են ոտքերի հոդերը, ծնկի շրջանում ցավի զգացողությունը բժշկի դիմելու բավական տարածված պատճառ է։ Ըստ վիճակագրության ՝ երկրագնդի բնակչության կեսը կյանքում գոնե մեկ անգամ զգացել է դա:

Եթե ծնկները ցավում են, առաջին հերթին պետք է պարզել պատճառը, հիվանդությունը, որն առաջացրել է տհաճ զգացումներ: Չէ՞ որ սխալ բուժումը կարող է մեծապես վնասել առանց այն էլ թուլացած հոդին:

![Ցավ](https://lifeinfo.am/storage/images/%D6%81%D5%A1%D5%BE-%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-121.jpg "Ցավ")

#### Պատճառները

Տհաճ զգացումներ ծնկի շրջանում կարող են առաջանալ սովորական ֆիզիկական գերլարման կամ վնասվածքների պատճառով, բայց ամենից հաճախ դա հոդերի զարգացող հիվանդության հետևանք է: Ամենից հաճախ առաջանում են հետևյալ հիվանդությունները.

1. Արտրոզ: Բորբոքային գործընթաց է, որի դեպքում հոդի հյուսվածքները քայքայվում են, ինքը հոդը ժամանակի ընթացքում դեֆորմացվում է:
2. Արտրիտ: Վտանգավոր բորբոքային հիվանդություն է, երբեմն հանդիսանում է այլ խնդիրների հետևանք:
3. Մենիսկի վնասվածք: Որպես կանոն՝ առաջանում է վնասվածքից, երբեմն՝ չնչին: Կարող է առաջացնել արտրոզ՝ դեֆորմացիայի հետ միասին: Մենսիկի վնասվելու դեպքում ցավային զգացողության տարբերակիչ առանձնահատկություններն են դրանց իր սրությունը և ինտենսիվությունը:
4. Ջլերի բորբոքում՝ պերիարտրիտ: Ամենից հաճախ ցավը հայտնվում է ծնկի ներքին կողմում, առաջանում է տարեց մարդկանց մոտ՝ աստիճաններով բարձրանալիս կամ իջնելիս:
5. Տարբեր անոթային պաթոլոգիաներ: Նրանք չեն շոշափում հոդը, բայց ցավի զգացողությունների բնույթը հիշեցնում է հոդային հիվանդություն:

Ծնկի ցավ կարող է նաև հայտնվել կոնքազդրային հոդի արտրոզի ժամանակ: Այդ դեպքում այն փոխադրվում է դեպի ծունկը:

> Կարևոր է: Ծնկի հիվանդությունների մեծ մասի դեպքում անհրաժեշտ է մանրամասն հետազոտություն:

#### Ախտանշանները

Գոյություն ունեն ախտանիշներ, որոնց ի հայտ գալը ծնկի ցավի առկայության դեպքում հաստատ ցույց կտա՝ արդյո՞ք խնդիր կա, թե՞ տհաճ զգացումները ֆիզիկական գերծանրաբեռնվածության հետևանք են: Լրջորեն անհանգստանալ կարելի է հետևյալ նշանների դեպքում.

![Ցավ](https://lifeinfo.am/storage/images/%D6%81%D5%A1%D5%BE-%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-172.jpg "Ցավ")

- այտուցներ, ջերմաստիճանի բարձրացում;
- ծնկի ճարճատյուն;
- գիշերային ժամերին բութ ցավի զգացողություններ:

Այդ ախտանիշները կարող են վկայել լուրջ պաթոլոգիաների մասին, ուստի դրանց հայտնաբերման դեպքում պետք է անմիջապես դիմել բժշկի և սկսել բուժումը:

### Պոչուկի ցավ

Նստելու կամ քայլելու ընթացքում պոչուկի շրջանի տհաճ զգացողությունը հենաշարժիչ համակարգի որոշ հիվանդությունների տարածված ախտանիշ է: Հաճախ այն հայտնվում է վնասվածքներից հետո, սովորաբար՝ ընկնելուց: Սակայն պոչուկի շրջանի ցավը կարող է խոսել նաև միջողային սկավառակների սեղմման կամ կալցիումի պակասի մասին:

Այն կարող է առաջանալ նաև հղիության ընթացքում: Այս դեպքում անհրաժեշտ է շտապ դիմել բուժող բժշկին. նման ցավը կարող է խոսել պտղի զարգացման տարբեր պաթոլոգիաների մասին:

![Ցավ](https://lifeinfo.am/storage/images/%D6%81%D5%A1%D5%BE-%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-172.jpg "Ցավ")

### Կոկորդի ցավ

Կոկորդի ցավը նույնպես հաճախ է հանդիպում: Հակառակ տարածված կարծիքի՝ այն կարող է առաջանալ ոչ միայն մրսածության դեպքում: Կոկորդում ցավի զգացողությունը կարող է խոսել շնչուղիների տարբեր խնդիրների մասին և ոչ միայն:

#### Պատճառները

Հիմնական պատճառը մրսածության հետևանքով առաջացող հիվանդություններն են և շնչառական ուղիների տարբեր ինֆեկցիաները: Կոկորդում քերոց կարող է հայտնվել նաև ալերգիայի կամ գրգռման դեպքում, օրինակ՝ ծխախոտի ծխից կամ շմոլ գազից:

Կոկորդում պարկի զգացողությունը հաճախ առկա է պարանոցի օստեոխոնդրոզի դեպքում: Այն կարող է նույնիսկ զուգորդվել հազով: Դա տեղի է ունենում ողնաշարի պարանոցային հատվածի նյարդային վերջավորությունների սեղմման պատճառով:

![Ցավ](https://lifeinfo.am/storage/images/%D6%81%D5%A1%D5%BE-%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-142.jpg "Ցավ")

#### Ախտանիշներ

Կոկորդի տհաճ զգացումները սովորաբար ուղեկցվում են հետևյալ ախտանիշներով.

- չոր հազ, խռպոտություն;
- պարանոցային լիմֆատիկ հանգույցների բորբոքում;
- ջերմաստիճանի բարձրացում:

Եթե առկա են տվյալ ախտանիշները, պետք է դիմել բժշկի: Շնչառական ուղիների շատ հիվանդությունների դեպքում առկա են տհաճ բարդություններ, որոնք երկար բուժում են պահանջում:

Ցավը հիվանդությունների մեծամասնության ամենաակնհայտ ախտանիշն է, երբեք չպետք է անտեսել այն:
