# Ցրտային ալերգիայի ախտանիշները և բուժումը

![Ինչպե՞ս բուժել ցրտային ալերգիան](https://lifeinfo.am/storage/img/aroxjutyun-dexer-bozhognutyun-dexabuyser-91117936.jpg "Ինչպե՞ս բուժել ցրտային ալերգիան")

Ըստ անկողմնակալ վիճակագրության տվյալների՝ ալերգիկ ռեակցիաներ նկատվում են մեր մոլորակի բնակչության 20%-ի մոտ։ Ընդ որում ալերգիայով տառապողների թիվը տարեցտարի ավելանում է, և արդեն սովորական դարձած՝ փետուրի, բրդի, փոշու, դեղագործական միջոցների, քիմիկատների և սննդամթերքի նկատմամբ ռեակցիաներին ավելանում են նոր հրահրող գործոններ։ Դեռ մի քանի տարի առաջ գիտնականների մեծամասնությունը ժխտում էր ցրտի նկատմամբ ալերգիայի գոյությունը՝ հենց իսկ ալերգենի բացակայության պատճառով։ Սակայն ըստ վերջին հետազոտությունների՝ զրոյից ցածր ջերմաստիճանների ազդեցությունը կարող է հանգեցնել հիստամինի ուժեղացած արտազատման՝ ուռուցքով, քորով, լորձաթաղանթների և մաշկի կարմրությամբ։ Հենց այդ պատճառով այնպիսի թեմա, ինչպիսին է ցրտային ալերգիայի ախտանիշները և բուժումը, այսօր շատ արդիական է։

Բովանդակություն.

- [Ցրտային ալերգիայի զարգացման և առաջացման պատճառները](#%D6%81%D6%80%D5%BF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%AC%D5%A5%D6%80%D5%A3%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%A6%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%A1%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Ցրտային ալերգիայի ախտանիշների մասին](#%D6%81%D6%80%D5%BF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%AC%D5%A5%D6%80%D5%A3%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6)
- [Ցրտային ալերգիայի առկայության թեստ](#%D6%81%D6%80%D5%BF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%AC%D5%A5%D6%80%D5%A3%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%AF%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A9%D5%A5%D5%BD%D5%BF)
- [Ինչպե՞ս բուժել ցրտային ալերգիան](#%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%A5%D5%AC-%D6%81%D6%80%D5%BF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%AC%D5%A5%D6%80%D5%A3%D5%AB%D5%A1%D5%B6)
- [Բուժման մեթոդները](#%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A5%D5%A9%D5%B8%D5%A4%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)

Թեմայով հոդվածներ.- [Մանկական կաթիլներ ալերգիայի դեմ](%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A1%D5%A9%D5%AB%D5%AC%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A1%D5%AC%D5%A5%D6%80%D5%A3%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%A4%D5%A5%D5%B4-5504 "Մանկական կաթիլներ ալերգիայի դեմ")
- [Ցրտային ալերգիայի լուսանկարներ](%D6%81%D6%80%D5%BF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%AC%D5%A5%D6%80%D5%A3%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80-6878 "Ցրտային ալերգիայի լուսանկարներ")

 ![](https://lifeinfo.am/storage/images/inchic-e-arajanum-celyulity-139.png) Ցրտային ալերգիայի զարգացման և առաջացման պատճառները Ամենից հաճախ ցրտի նկատմամբ ալերգիկ ռեակցիաների առաջացումը հրահրող գործոն է հանդիսանում իմունային համակարգի խանգարումը, որն ապահովում է օրգանիզմի բնական պաշտպանական ֆունկցիաները։ Նմանատիպ խնդրի հետ առաջին անգամ սովորաբար հանդիպում են 20-30 տարեկան մարդիկ, ովքեր տարել են ալերգիայի զարգացումը հրահրել կարող հիվանդություններից մեկը։ Դրանց թվին են պատկանում վարակիչ մոնոնուկլեոզը, կարմրուկը, կարմիր գայլախտը, կարմրախտը և վահանագեղձի աշխատանքի տարբեր խանգարումները։ Որդերը, քրոնիկական սինուսիտը, խոլեցիստիտը և մի շարք այլ հիվանդություններ կարող են ցրտի նկատմամբ ալերգիկ ռեակցիայի հայտնվելու պատճառ դառնալ։ Դրա առաջացմանը նպաստում են նաև հակաբիոտիկների երկարատև օգտագործումը, աղիների նորմալ միկրոֆլորայի քայքայումը, սննդամթերքի և այլ գրգռիչների նկատմամբ ալերգիան, ինչպես նաև գենետիկական նախատրամադրվածությունը։ ![Ցրտային ալերգիայի ախտանիշները և բուժումը](https://lifeinfo.am/storage/images/crtayin-alergiayi-axtanishner-ev-bujum-178.jpg "Ցրտային ալերգիայի ախտանիշները և բուժումը") Ախտանիշները դրսևորվում են էկզոգեն գործոնների ազդեցության տակ, ինչպիսիք են քամոտ եղանակի և զրոյից ցածր ջերմաստիճանի զուգակցումը, կամ լոգանք ընդունելիս, ամանները լվանալիս սառը ջրի հետ երկարատև շփման դեպքում։ Ամենամեծ ռիսկի գործոնը, որը հրահրում է զրոյից ցածր ջերմաստիճանների նկատմամբ ալերգիկ ռեակցիաներ, սթրեսն է։ Ցրտային ալերգիայի ախտանիշների մասին Նույնիսկ լիովին առողջ մարդն զգում է որոշակի անհարմարություն՝ ցուրտ փողոցից տաք շենք մտնելիս։ Մաշկի բաց հատվածների վրա, ինչպիսիք են դեմքն ու ձեռքերը, նկատելի են ակնհայտ կարմրություններ։ Դրանք արյան հոսքի հետևանք են՝ տաքության պայմաններում կտրուկ լայնացած անոթների մեջ։ Սակայն մոտավորապես կես ժամ անց այդ բոլոր երևույթները պետք է անցնեն։ Ցրտի նկատմամբ ալերգիան ընթանում է զգալիորեն ավելի երկար, իսկ նրա ախտանշանները դրսևորվում են հետևյալ կերպ. դող և միգրեն; 5. հազ և արցունքահոսություն;
6. բերանի և քթի խոռոչի լորձաթաղանթների, ինչպես նաև մաշկի առանձին հատվածների այտուցվածություն;
7. այրոցով ուղեկցվող քոր, որը հաճախ ուղեկցվում է մաշկի թեփոտմամբ (ակնառության համար արժե ծանոթանալ լուսանկարներին);
8. տարբեր կարծրուկների և փուչիկների առաջացում;
9. դեմքի և մարմնի այլ բաց հատվածների վրա կարմիր, սպիտակավուն կամ գունատ վարդագույն գույնի ցանավորումներ։
Քանի որ վերը նկարագրված նշանները բնորոշ են մի շարք այլ հիվանդությունների համար, ցրտի նկատմամբ ալերգիայի առկայությունը բավականին դժվար է հայտնաբերել։ Այն ունակ է քողարկվել սուր շնչառական հիվանդության, մրսածության, դերմատիտի կամ այլ հիվանդության տեսքով։ Եթե փողոց դուրս գալուց անմիջապես հետո սկսվում են սրտխառնոցով ուղեկցվող միգրենի նոպաներ, ձախողում են պարանոցի և դեմքի մկանները, կամ ծոծրակի հատվածում հայտնվում են սեղմող զգացողություններ, ապա կարելի է մեծ հավանականությամբ ախտորոշել ցրտի նկատմամբ ալերգիկ ռեակցիա։

![Ցրտային ալերգիայի ախտանիշները և բուժումը](https://lifeinfo.am/storage/images/crtayin-alergiayi-axtanishner-ev-bujum-166.jpg "Ցրտային ալերգիայի ախտանիշները և բուժումը")

Մեծահասակների մոտ առաջին ռեակցիաները սովորաբար դրսևորվում են ձեռքերի կարմրության տեսքով։ Մաշկը սկզբում ուժեղ քորվում է, ապա ծածկվում է բազմաթիվ միկրոճաքերով, կոպտանում և զգալիորեն ավելի չոր է դառնում։ Երեխաների մոտ առաջին հերթին տուժում է դեմքը։ Կարմրում են քիթը, շուրթերը, կզակը և այտերը։

Եթե տաք բնակարանից ցրտին դուրս գալուց հետո առաջին րոպեների ընթացքում երեխայի մոտ սկսվում է կոկորդի գրգռվածություն, հայտնվում է քթի քոր՝ քթի խցանված լինելու և հարբուխի հետ միասին, ապա բավականին հավանական է, որ պատճառը ցրտային ալերգիան է։ Նմանատիպ ռեակցիաները կարող են արտահայտվել նաև կոնյուկտիվիտի դրսևորումներին նման առատ արցունքահոսությամբ, շնչառության դժվարությամբ և նույնիսկ բրոնխոսպազմով։ Տրամադրության կտրուկ տատանումները և փողոց դուրս գալուց հետո հանկարծակի առաջացող ուժեղ հոգնածության զգացումը նույնպես կարող են վկայել ցրտային ալերգիայի առկայության մասին։

### Ցրտային ալերգիայի առկայության թեստ

Իմանալու համար, թե ինչպես է դրսևորվում ցրտի նկատմամբ ալերգիան, և կա՞ արդյոք նրան անհատական նախատրամադրվածություն, արժե անցկացնել ամենապարզ փորձը։ Սառույցի մի փոքր կտոր դրվում է նախաբազկի ներքին մասին, և եթե դրանից մոտ տասնհինգ րոպե անց մաշկը ձեռք է բերում աննշան կարմրություն կամ սպիտակություն, ապա ցրտային ալերգիայից կարելի է չվախենալ։ Եթե այդ հատվածում հայտնվել է փուչիկ կամ ուռուցք, ապա լավագույնն այն է, որ անհապաղ դիմեք ալերգոլոգի։

![Ցրտային ալերգիայի ախտանիշները և բուժումը](https://lifeinfo.am/storage/images/crtayin-alergiayi-axtanishner-ev-bujum-154.jpg "Ցրտային ալերգիայի ախտանիշները և բուժումը")

## Ինչպե՞ս բուժել ցրտային ալերգիան

Քանի որ ցուրտ եղանակին այնպիսի հրահրող գործոնից, ինչպիսին է ցածր ջերմաստիճանը, խուսափելն բավականին դժվար է, ապա նմանատիպ հիվանդության բուժումը մի շարք էական դժվարություններ է առաջացնում։ Ներկա պահին պաշտոնական բժշկությունը ցրտի նկատմամբ ալերգիայի դեմ պայքարում հիմնականում օգտագործում է հակահիստամինային միջոցներ։ Սակայն այդպիսի լուծումը թույլ է տալիս մասնակիորեն մեղմել ախտանիշները, բայց ընդհանուր առմամբ ունի բավականին ցածր արդյունավետություն։ Բացի այդ, հակահիստամինային խմբի դեղամիջոցներն ունեն բազում կողմնակի ազդեցություններ, և դրանց երկարատև ընդունումը կարող է լուրջ վնաս հասցնել երիկամներին, լյարդին, նյարդային համակարգին և առաջացնել կախվածություն։

### Բուժման մեթոդները

Ցրտային ալերգիայի բուժման մեթոդները ենթադրում են համալիր մոտեցում, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր հասնել դրական արդյունքների։ Ցրտի նկատմամբ ալերգիկ ռեակցիաների նախատրամադրվածությունից տառապող մարդկանց խորհուրդ է տրվում պահպանել հետևյալ նախազգուշական միջոցները.

1. Ցրտին դուրս գալուց առաջ արժե մաշկի բաց հատվածները քսել յուղալի կրեմով կամ քսուքով։ Շուրթերի համար կարելի է օգտագործել հատուկ հիգիենիկ շրթներկ։
2. Ցրտային ալերգիայի նախատրամադրվածություն ունեցող նորածինների հագուստը պետք է հնարավորինս պաշտպանի քամուց և ցածր ջերմաստիճաններից։ Մեծահասակները պետք է նախապես հոգան գլխարկի, անջրաթափանց ձեռնոցների և տաք շարֆի առկայության մասին։
3. Ցրտի նկատմամբ ալերգիկ ռեակցիաների աննշան դրսևորումներ ունեցող մարդկանց կարելի է խորհուրդ տալ կոփվել և ցրտահար ջրով մաշկը շփել։ Ցրտի նկատմամբ ուժեղ ռեակցիա ունեցող անձանց արժե զերծ մնալ նման մեթոդներից, քանի որ դրանք կարող են հրահրել անաֆիլակտիկ շոկի և այլ բացասական հետևանքների զարգացում։
4. Արժե բարձրացնել սեփական իմունիտետը վիտամիններով, ֆիզիկական ակտիվությամբ և հավասարակշռված սննդակարգով, որը ներառում է օմեգա-3 ճարպաթթուներ պարունակող մեծ քանակությամբ մթերքներ։
5. Որպես ցրտային ալերգիայի դեմ պայքարում արդյունավետ և կողմնակի ազդեցությունների նվազագույն քանակ ունեցող միջոց, շատ բժիշկներ խորհուրդ են տալիս օգտագործել մումիյո պատրաստուկի ջրային լուծույթը։ Այս միջոցի մեկ գրամը խառնվում է մեկ լիտր տաք ջրի մեջ և ընդունվում առավոտյան՝ 100 մլ-ով։ Նորածինների և մինչև 3 տարեկան երեխաների համար լուծույթի քանակը օրական չպետք է գերազանցի 50 մլ-ը։

![Ցրտային ալերգիայի ախտանիշները և բուժումը](https://lifeinfo.am/storage/images/crtayin-alergiayi-axtanishner-ev-bujum-123.jpg "Ցրտային ալերգիայի ախտանիշները և բուժումը")

Ցրտային ալերգիայի բուժման վրա շատ լավ է ազդում տարբեր ժողովրդական միջոցների կիրառումը։ Հատկապես արդյունավետ են այս հիվանդության դեմ պայքարում ուրցածաղկի արմատը, մանուշակի ծաղիկները, թարմ հապալասի հատապտուղները, տերնափառը, ընկուզենու տերևները, եռատերևուկը և անանուխը։ Գլխի մաշկի վրա ալերգիայի ախտանիշների հայտնվելու դեպքում կարելի է այն քսել բուսական յուղի և մատղաշ սոճու ընձյուղների կամ լիմոննիկի հյութի խառնուրդով։ Այնպիսի ախտանիշ, ինչպիսին է աչքերի ուժեղ արցունքահոսությունը, վերացվում է լորձաթաղանթների լվացումով՝ կապույտ երիցուկի թուրմով։ Ալերգիայի կանխարգելման հիանալի միջոց է բնական կեչու հյութի կանոնավոր օգտագործումը։

Ամենաժամանակակից բուժման մեթոդներից մեկը աուտոլիմֆոցիտոթերապիան է, որի ընթացքում հիվանդին ներարկվում է որոշակի քանակությամբ լիմֆոցիտներ, անմիջապես առանձնացված նրա արյունից։ Պրոցեդուրան կրկնվում է մի քանի անգամ՝ 2 օր ընդմիջումով։ Տնային պայմաններում ցրտային ալերգիայի դեմ պայքարելու համար խորհուրդ է տրվում պարբերաբար ինհալացիաներ անել հարդշամբու թուրմով կամ օգտագործել մանրացված փշատերև կոները եփուկի տեսքով։

> Կարևոր է! Հակահիստամինային դեղամիջոցների ընդունումը պարտադիր կարգով պետք է համաձայնեցնել բուժող բժշկի հետ։

Սեզոնային սրացման ժամանակաշրջանում արժե հրաժարվել ալկոհոլի և այնպիսի մթերքների օգտագործումից, ինչպիսիք են սուրճը, շոկոլադը, կարմիր գույնի մրգերն ու բանջարեղենը։ Խիստ սառեցրած խմիչքներից և սննդից լավագույնն է հրաժարվել ոչ միայն աշուն-ձմեռ ժամանակահատվածում, այլ նաև տարվա տաք եղանակին։
