#  Փիոնի օգտակար հատկությունները

![Հավաքում](https://lifeinfo.am/storage/img/aroxjutyun-dexer-bozhognutyun-dexabuyser-63620043.jpg "Հավաքում")

Փիոնները կարող են դառնալ ցանկացած այգու արժանավայել զարդարանք։ Այս շքեղ և վառ ծաղիկները հայտնի են ոչ միայն իրենց գեղեցկությամբ ու հիասքանչ բուրմունքով, այլև լայնորեն կիրառվում են բուժական նպատակներով։ Հզոր արմատային համակարգի շնորհիվ նրա ցողունները կարող են հասնել մինչև մեկ մետր բարձրության։ Ընդ որում, նրա տերևներն ունեն մասնատված տեսք։ Խոշոր ծաղիկներն ունեն բարդ կառուցվածք, դրանց տրամագիծը մոտավորապես 13 սմ է։

Բովանդակություն՝

- [Հավաքում](#%D5%B0%D5%A1%D5%BE%D5%A1%D6%84%D5%B8%D6%82%D5%B4)
- [Օգտակար հատկություններ](#%D6%85%D5%A3%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80-%D5%B0%D5%A1%D5%BF%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80)

> Կարևոր է! Այս ծաղիկը ավելի լավ է բազմացնել պալարներով։ Եթե տնկեք սերմեր, ծաղիկները ձեզ կուրախացնեն միայն մի քանի տարի հետո։ Փիոնի ճիշտ մեծ դժվարություն չի ներկայացնում։

## Հավաքում

Թերթիկների հավաքումը պետք է կատարվի բույսի ծաղկման ժամանակ։ Ավելի լավ է դա անել հենց թափվելուց առաջ։ Հավաքելուց հետո անհրաժեշտ է անմիջապես սկսել դրանք չորացնել։ Չորացված թերթիկները կարելի է պահել չոր և մութ տեղում։ Արմատներն էլ են չորացվում։ Դրանք հավաքվում են սեպտեմբերի երկրորդ կեսից։ Արմատները պետք է փորել, լավ մաքրել և լվանալ։ Այս գործընթացից հետո արմատները պետք է կտրել մանր կտորների և դնել չորացման՝ ծածկի տակ։ Արմատները պետք է հավաքել 4 տարեկան հասունության հասած բույսերից։ Նաև կարելի է հավաքել և պահածոյացնել փիոնի սերմերը։

> Հետաքրքիր է! Մինչ օրս հայտնի են փիոնի ավելի քան հինգ հազար տեսակներ։

### Օգտակար հատկություններ

 ցանկը ուղղակիորեն կախված է այս ծաղկի տեսակից։

1. Ծառանման փիոնը պարունակում է նյութեր, որոնք կանխում են թրոմբների առաջացումը և նոսրացնում են արյունը։ Դրանք ունեն խթանիչ, հակաբորբոքային և հակաայտուցային ազդեցություն։
2. Կարմիր փիոնը խորհուրդ է տրվում միզուղիների հիվանդությունների դեպքում։ Այս տեսակի բույսն օգնում է նորմալացնել աղիքների աշխատանքը։
3. Նեղատերև փիոնի հիման վրա պատրաստված պատրաստուկները կարող են օգնել էպիլեպսիայի, սրտի որոշ խնդիրների և [հեմոռոյի](%D5%B0%D5%A5%D5%B4%D5%B8%D5%BC%D5%B8%D5%B5) դեպքում։
4. Շատ օգտակար նյութեր ունեն մանուշակագույն փիոնները։ Դրանք ունեն ցավազրկող, հանգստացնող, միզամուղ և տոնուսավորող հատկություններ։

Դրանք հատկապես արդյունավետ են ստամոքսային ցավերի, և [շաքարային դիաբետի](%D5%B7%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%A1%D5%AD%D5%BF-%D5%A4%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A5%D5%BF) դեպքում։ Հաճախ կիրառվում են գինեկոլոգիական հիվանդությունների բուժման համար։

Փիոնն ունի քիչ հակացուցումներ։ Սակայն այն խորհուրդ չի տրվում մինչև 12 տարեկան երեխաներին, հղիներին և հիպոտոնիայից տառապող մարդկանց։ Ամենից հաճախ փիոնից պատրաստվում են թուրմեր և զանազան եփուկներ։

> Կարևոր է! Պաշտոնական բժշկությունն առայժմ ճանաչել է փիոնի միայն մեկ տեսակ՝ խոտային փիոնը (Paeonia anomala)։

Խոտային փիոնի արմատներից պատրաստված թուրմն ունի հանգստացնող հատկություններ և օգնում է ցնցումների դեպքում։

Սա հիանալի հանգստացնող միջոց է, որը նշանակվում է հիպոքոնդրիայի և ավելորդ գրգռվածության դեպքում։

Փիոնը խնամքի մեջ այնքան էլ պահանջկոտ չէ, այդ իսկ պատճառով կարող է աճել գրեթե ողջ Ռուսաստանում։ Շատ այգեպաններ նախընտրում են այն տնկել իրենց ամառանոցային հողամասերում և զբոսայգիներում։
