#  Քաղցրարմատի օգտակար հատկությունները

![Քաղցրարմատի օգտակար հատկությունները](https://lifeinfo.am/storage/img/aroxjutyun-dexer-bozhognutyun-dexabuyser-35806509.jpg "Քաղցրարմատի օգտակար հատկությունները")

Քաղցրարմատը (այլ անվանումով՝ լակրիցա) զարմանալի բույս է, որն օժտված է օգտակար հատկությունների լայն շրջանակով: Հենց որոնք են դրանք, փորձենք պարզել:

Բովանդակություն:

- [Քաղցրարմատի օգտակար հատկությունները](#%D6%84%D5%A1%D5%B2%D6%81%D6%80%D5%A1%D6%80%D5%B4%D5%A1%D5%BF%D5%AB-%D6%85%D5%A3%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80-%D5%B0%D5%A1%D5%BF%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Ինչ է բուժում բույսը](#%D5%AB%D5%B6%D5%B9%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A2%D5%B8%D6%82%D5%B5%D5%BD%D5%A8)
- [Կիրառումը գինեկոլոգիայում](#%D5%AF%D5%AB%D6%80%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-%D5%A3%D5%AB%D5%B6%D5%A5%D5%AF%D5%B8%D5%AC%D5%B8%D5%A3%D5%AB%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4)
- [Քաղցրարմատը կոսմետոլոգիայում - օգտակար արտադրանք մաշկի համար](#%D6%84%D5%A1%D5%B2%D6%81%D6%80%D5%A1%D6%80%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A8-%D5%AF%D5%B8%D5%BD%D5%B4%D5%A5%D5%BF%D5%B8%D5%AC%D5%B8%D5%A3%D5%AB%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4-%D6%85%D5%A3%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80-%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%A4%D6%80%D5%A1%D5%B6%D6%84-%D5%B4%D5%A1%D5%B7%D5%AF%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80)
- [Կիրառման հակացուցումները](#%D5%AF%D5%AB%D6%80%D5%A1%D5%BC%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)

## Քաղցրարմատի օգտակար հատկությունները

Քաղցրարմատի օգտակար հատկությունների մասին հայտնի է դեռևս անհիշելի ժամանակներից: Բույսի ամենաարժեքավոր մասը համարվում է արմատը, որն ակտիվորեն կիրառվում է ոչ միայն ժողովրդական, այլև պաշտոնական բժշկության մեջ: Շնորհիվ հարուստ բաղադրության՝ լակրիցան ունակ է բազմակողմանիորեն ազդելու մարդու օրգանիզմի վրա: Մասնավորապես`

- ունի հակաբորբոքային ազդեցություն;
- ունակ է բուժելու վերքերը;
- լավ հակասպազմային միջոց է;
- ունի արտահայտված խորխաբեր և փափկացնող ազդեցություն;
- օգտագործվում է որպես հակաթունավոր միջոց (որոշ դեպքերում):

Ազդեցության այսպիսի լայն շրջանակը պայմանավորված է հարուստ բաղադրությամբ: Զարմանալի բույսը պարունակում է բազմաթիվ ֆլավոնոիդներ, ստերոիդներ, ասկորբինաթթու, եթերային յուղեր, էստրիոլ, օրգանական թթուներ, գլյուկոզ, ֆրուկտոզ և այլն:

> Կարևոր է! Մանրամասն կարդացեք և դրա հակացուցումների մասին մեր հոդվածում:

### Ինչ է բուժում բույսը

Քաղցրարմատի առանձնահատկությունն այն է, որ դրա հիման վրա պատրաստված միջոցները կարող են ոչ միայն բուժել, այլև կանխարգելել բազմաթիվ հիվանդությունների առաջացումը:

1. Եզակի բույսը խթանում է լորձի արտադրությունը և նպաստում բրոնխներից զգալի քանակությամբ միկրոօրգանիզմների հազալով դուրս բերմանը: Հենց դրա համար էլ լակրիցան ակտիվորեն կիրառվում է տարբեր հիվանդությունների ուղեկցող [հազի բուժման](%D5%B0%D5%A1%D5%A6) ժամանակ:
2. Քաղցրարմատն ունակ է հանգստացնել հարթ մկանների սպազմերը՝ դրանով իսկ տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահպանելով սրտի գործունեությունը:
3. Ունենալով հակաբորբոքային ազդեցություն՝ այս բույսն ակտիվորեն ուժեղացնում է մի շարք դեղամիջոցների բուժիչ հատկությունները: Այդ իսկ պատճառով քաղցրարմատը հաճախ օգտագործվում է որպես տարբեր դեղաբուսական հավաքածուների բաղադրիչ:
4. Լակրիցայի բաղադրության մեջ մտնող գլիցիրիզինի շնորհիվ արմատն օգտագործվում է որպես հակաթույն:
5. Քաղցկեղային բջիջների զարգացումն ու աճը ճնշելու ունակությունը քաղցրարմատը դարձրել է ուռուցքաբանական հիվանդությունների բուժման անփոխարինելի բաղադրիչ:
6. Ակտիվորեն կիրառվում է ենթաստամոքսային գեղձի գործունեությունը վերականգնելու համար: Քաղցրարմատը մեծացնում է օրգանիզմի կողմից արտադրվող ինսուլինի քանակը:
7. Բույսն ակտիվորեն օգտագործվում է [ալերգիայի](%D5%A1%D5%AC%D5%A5%D6%80%D5%A3%D5%AB%D5%A1) դեմ պայքարելու համար:
8. Լակրիցայի եզակի բաղադրությունը նպաստում է [ստամոքսի խոցի բուժմանը](%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B4%D5%B8%D6%84%D5%BD%D5%AB-%D5%AD%D5%B8%D6%81) և տասներկումատնյա աղու խոցի բուժմանը:
9. Կիրառվում է Ադիսոնի հիվանդության և նյութափոխանակության խանգարումների դեպքում:
10. Օգտագործվում է [հերպեսի](%D5%B0%D5%A5%D6%80%D5%BA%D5%A5%D5%BD) տարբեր տեսակների դեմ պայքարում:

> Ուշադրություն! Նախքան քաղցրարմատից պատրաստված դեղամիջոցների ընդունմանը անցնելը, անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:

### Կիրառումը գինեկոլոգիայում

Գինեկոլոգիայում կիրառվող քաղցրարմատը հիանալի օգնական է բժիշկների համար և արժանի մրցակից՝ բազմաթիվ դեղամիջոցների: Քաղցրարմատ պարունակող միջոցները գինեկոլոգիայում օգտագործվում են բավականին լայնորեն և նշանակվում են կանացի սեռական ոլորտի բորբոքային հիվանդությունների, ինչպես նաև բարդ ընթացող դաշտանադադարի դեպքում: Մանկաբարձության մեջ նշանակվում են հղիներին տոքսիկոզի, փորկապության և ջրաշատության դեպքում:

### Քաղցրարմատը կոսմետոլոգիայում - օգտակար արտադրանք մաշկի համար

Կոսմետոլոգիայի համար քաղցրարմատը արժեքավոր արտադրանք է: Նրա արմատն ընդունված է համարել մաշկը սպիտակեցնող, հանգստացնող և երիտասարդացնող լավագույն միջոցներից մեկը:

1. Լակրիցան ունակ է պայքարելու ալերգիկ ցանավորումների դեմ, փափկացնել և հավասարակշռել մաշկի ջրաաղային հավասարակշռությունը:
2. Բույսի էքստրակտն օգտագործվում է դեմքի նուրբ մաշկը մաքրելու համար, ունի վերքերը բուժող ազդեցություն:
3. Քաղցրարմատից պատրաստված միջոցները լայնորեն կիրառվում են դեմքի գույնը փոխելու և նույնիսկ սպիները հարթեցնելու համար:
4. Այս եզակի արտադրանքն ակտիվորեն օգտագործվում է խնդրահարույց մաշկի համար նախատեսված տոնիկների, կրեմների և լոսյոնների պատրաստման ժամանակ:

### Կիրառման հակացուցումները

> Կարևոր է! Չնայած մեծաքանակ օգտակար հատկություններին՝ քաղցրարմատը պետք է օգտագործել զգուշությամբ, քանի որ մի շարք դեպքերում առկա են հակացուցումներ:

Միջոցը չի կարելի կիրառել՝

- հիպերտոնիայի դեպքում;
- հղիության ժամանակաշրջանում;
- կրծքով կերակրման ողջ ընթացքում;
- միզամուղ կամ սրտային միջոցների հետ համատեղ;
- լյարդի [ցիռոզի](%D6%81%D5%AB%D6%80%D5%B8%D5%A6) դեպքում;
- օրգանիզմում կալիումի պակաս ունեցողների համար;
- ծայրահեղ զգուշությամբ՝ մանկաբուժության մեջ;
- միջոցի երկարատև կիրառումն անցանկալի է:

Քաղցրարմատը զարմանալի բույս է, որը պաշտոնական բժշկության դեղամիջոցների հետ մեկտեղ ունակ է պայքարելու բազմաթիվ հիվանդությունների դեմ: Իսկ դուք ինչպե՞ս եք օգտագործում լակրիցան:
