Ալոեի բուժական հատկությունները և հակացուցումները
Հալվեն (ալոե) կակտուս է, որը կա գրեթե յուրաքանչյուր տանը: Այս բույսը բավականին յուրահատուկ է, նրա կազմում կան շատ օգտակար տարրեր: Օգտագործելով հալվե և նրա բուժիչ հատկությունները՝ պետք չէ մոռանալ նաև հակացուցումների մասին:
Հալվե. բուժական հատկությունները
Ալոեի օգտակար հատկությունների մասին կարելի է հանդիպել դեռևս Ավիցեննայի, Հիպոկրատի, Ցելսիուսի գրվածքներում:
Բույսը ունի հզոր հակաբորբոքային և հակաբակտերիալ հատկանիշներ: Դրա միջոցով կարելի է պայքարել տուբերկուլյոզի և կոկկային բակտերիաների, վիրուսների դեմ: Օգնում է վերացնել դիֆտերիայի և դիզենտերիայի ձողիկները:
Հին հռոմեացիները և հույները հալվեի օգնությամբ ամրապնդել են իմունիտետը երկար արշավների ժամանակ. բույսը զինվորներին տալիս էր էներգիա, քաջություն:
Ապացուցված է ալոեի արդյունավետությունը հետևյալ հիվանդությունների դեպքում.
- ճառագայթահարում;
- շնչառության օրգանների և փոքր կոնքի բորբոքման օջախներ; աչքի հիվանդություններ՝ կոնյուկտիվիտ, զարգացող կարճատեսություն, ոսպնյակի խամրում;
- վերքեր, այրվածքներ, մաշկաային խնդիրներ. արագացնում է մաշկի վերականգնումը;
- պաշտպանական գործառույթների նվազեցում. ուժեղ բնական իմունոխթանիչ; աղիքների ոչ կանոնավոր արտազատում, բորբոքումներ, գաստրիտ, պանկրեատիտ:
Փոքր քանակով հալվե ընդունելը նպաստում է մարսողության բարելավմանը, լեղու արտադրությանը:
Այս բույսի հյութը արդյունավետ պայքարում է գրիպի վիրուսների դեմ, վերացնում է հերպեսը: Ալոեն օգնում է հաղթահարել հանկարծակի գլխացավերը, ուժեղ միգրենը:
Ալոեն օգտագործվում է հյութի տեսքով, տերևներով, թուրմով և խտահյութով: Դեղատանը կարելի է գտնել հալվեի սպիրտային թուրմ: Իսկ շատ կոսմետոլոգիական ընկերություններ թողարկում են ալոեի մզվածք պարունակող խնամքի միջոցների շարքեր:
Կարևոր է. ալոե պարունակող տնային դեղամիջոցները կարելի է խահել 4 ժամից ոչ ավելի: Օդի հետ ավելի երկար շփվելը հանգեցնում է բույսի օգտակար հատկությունների կորստին:
Ալոեն՝ որպես պայքարի միջոց տարբեր հիվանդությունների դեմ:
Ինչպես ճիշտ պատրաստել հյութը
Բուժիչ հատկություններ ունեն հասուն բույսերը, որոնց տարիքը չորս տարուց ավելի է:
- Կտրել ստորին, հաստ տերևները, լվալ, փաթաթել թղթով:
- Դնել հումքը սառնարան 12 ժամով:
- Մանրացնել մսաղացով, քամել հյութը:
Տերեւները, որոնք արդեն <<կոփված>> են ցրտից, կարելի է օգտագործել 14 օր:
Ծանր հիվանդությունից հետո օրգանիզմը վերականգնելու համար կարելի է պատրաստել հետևյալ բուժիչ թուրմը.
- ալոեի թարմ հյութ – 150 մլ;
- բնական հեղուկ մեղր – 270 մլ;
- թունդ կարմիր գինի – 330 մլ:
Բոլոր բաղադրիչները խառնել, թողնել 5 օր: Ընդունել օրական առնվազն 3 անգամ 15 մլ:
Կարդացեք. ինչպես ճիշտ խնամել հալվե տնային պայմաններում
Հարբուխի ժամանակ
Ալոեի հյութ օգտագործելիս օգտակար նյութերը ներծծվում են արյան անոթների միջոցով: Դա նպաստում է վիճակի արագ բարելավմանը. անցնում է լորձաթաղանթի այտուցվածությունը, շնչելը ավելի հեշտ է դառնում:
Կարևոր է. արյան մեջ ընկնելով՝ ալոեն նպաստում է թունավոր նյութերի չեզոքացմանը, օրգանիզմը ավելի հեշտ է պայքարում վարակի դեմ:
Հարբուխի բուժման համար հյութը անհրաժեշտ է նոսրացնել ջրով.
- մեծահասակների համար՝ 10 մլ հյութը 15 մլ ջրով;
- երեխաների համար՝ հյութի 1 մաս ջրի 2 մասով:
Կարելի է պատրաստել կաթիլները՝ ավելացնելով մեղր. խառնում ենք 25-ական գր հյութ, ջուր և մեղր: Օգտագործել օրը 3 անգամ: Յուրաքանչյուր քթանցքին կաթեցնել 5 անգամ:
Հազի դեմ
Դեղամիջոցը օգնում հաղթահարել ցանկացած տեսակի հազ, նպաստում է խորխի դուրսբերմանը:
- Հալեցնել 55 գ տնական կարագ:
- Ավելացնել հեղուկ մեղր (60 մլ) և ալոեի սպիրտային թուրմ (110 մլ):
- Բնական թարմ հյութ կպահանջվի 2 անգամ պակաս:
Անհրաժեշտ է ընդունել դեղը 7 օրվա ընթացքում: Օրական չափաբաժինը կազմում է 30 գ, այն պետք է բաժանել՝ օրվա մեջ 2 անգամ ընդունելու համար:
Բորբոքված կոկորդը ողողելու համար պետք է 50 մլ ջրին ավելացնել հավասար քանակությամբ ալոեի հյութ: Իսկ պրոցեդուրայից հետո կարելի է խմել մեկ բաժակ տաք կաթ՝ ավելացնելով 7 մլ հյութ.
Աղիքային հիվանդություններ
Ցանկացած լուրջ ստամոքսի խանգարում, կապված դիֆտերիայի, դիզենտերիայի, ստամոքսային տիֆի հետ, կարելի է բուժել հալվեի հյութով: Հիվանդության առաջին իսկ ախտանիշների դեպքում անհրաժեշտ է ընդունել 6 մլ հյութ օրեկան մինչև 7 անգամ:
Վիճակի բարելավմանը զուգընթաց՝ հյութի չափաբաժինը պետք է նվազեցնել, քանի որ ալոեի երկարատև օգտագործումը կարող է հանգեցնել աղիքային մկանների թուլացման և փորկապության:
Կարևոր է. ալոեի տերևը ատամի վրա դնելը կօգնի ազատվել տհաճ զգացողությունից:
Հալվեն՝ կանացի գեղեցկության և առողջության համար
Կանանց համար հալվեն պարզապես անփոխարինելի օգնական է: Այն կօգնի և՛ ազատվել հիվանդություններից, և՛ պահպանել դեմքի և մազերի գեղեցկությունը:
Կարևոր է. հալվեի հյութը և տերևները օգնում են բուժել տարատեսակ գինեկոլոգիական խնդիրները:
Դրա համար անհրաժեշտ է տամպոնը ներծծել ալոեի հյութով և տեղադրել այն հեշտոցում: Գործընթացը պետք է իրականացնել ամեն երեկո՝ քնելուց առաջ:
Բորբոքումներ և էրոզիա
Արգանդի պարանոցի բորբոքումները վերացնելու համար անհրաժեշտ է ընդունել նստակյաց վաննաներ ալոեի հյութով: 1.7 լ ջրին անհրաժեշտ է 120 մլ հյութ: Պրոցեդուրայի տևողությունը՝ քառորդ ժամ։
Էրոզիայի ժամանակ կարելի է օրը երկու անգամ ներարկում կատարել՝ օգտագործելով հալվեի հյութի լուծույթ (պատրաստվում է հավասար քանակությամբ տաք ջրով և հյութով):
Անպտղության բուժման համար
- Աղալ 50 գ հալվեի տերև:
- Ավելացնել 300 գ սագի ճարպ (հալած յուղ):
- Խառնել 320 մլ մեղր կամ չիչխանի յուղ:
Ընդունել 15-ական մլ օրական երկու անգամ. Բուժումը պետք է շարունակել ոչ պակաս, քան 60 օր:
Մաշկի համար
Կոսմետոլոգիական պատրաստուկները, որոնք պարունակում են ալոե վերա, հարմար են մաշկի բոլոր տեսակների համար: Նրանք սնուցում են բջիջները, պաշտպանում են դրանք բացասական արտաքին գործոններից, դարձնում են պիգմենտային բծերը ավելի քիչ տեսանելի։
Կարևոր է. շարունակական օգտագործման դեպքում վերանում են թարախային պզուկները, էկզեման և փսորիազը:
Չոր մաշկը խոնավեցնելու համար անհրաժեշտ է խառնել 10-ական մլ ալոեի հյութ, մեղր և գլիցերին: Ավելացնել 35 գ վարսակի ալյուր, բացել ջրով, մինչև դառնա թանձր խմոր: Թողնել դիմակը 10 րոպե, ինչից հետո հաստ շերտով քսել չոր, գրգռված մաշկին: Դիմակը կարելի է լվալ կես ժամ անց: Օգտագործել դիմակը կարելի է շաբաթը երեք անգամ։
Ծերացման գործընթացը դանդաղեցնելու և խորը կնճիռները հարթեցնելու համար անհրաժեշտ է խառնել 35 գ մեղրը 12 մլ ալոեի հյութի հետ: Դիմակը կարելի է լվանալ 45 րոպե անց:
Մաքրող, վերականգնող, հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկությունները թույլ են տալիս արդյունավետ օգտագործել ալոեն պզուկների, կորյակների դեմ: Ալոեով բուժումից հետո մաշկի վրա սպիներ, բծեր և հետքեր չեն մնում:
Բորբոքված մաշկը խնամելը հեշտ է. հեռացնել տերևի կեղևը, կտրվածքի մասը քսել դեմքին: Մաշկը պետք է լինի մաքուր: Որևէ կոսմետոլոգիական միջոցների լրացուցիչ օգտագործում չի պահանջվում:
Մազերի համար
Հալվեն ազատում է թեփից և մազաթափությունից: Բույսը ամրապնդում է մազապարկերը, օգնում է հաղթահարել ծայրերի ճյուղավորումը: Մազերը ձեռք են բերում ծավալ, ուժ և փայլ:
Յուղոտ մազերի համար ալոեի հյութը կարելի է լուծել հավասար քանակությամբ օղու մեջ և լվալուց մի քանի ժամ առաջ այդ լուծույթով մշակել գլխամաշկը:
Դիմակ ծավալի համար.
- մեղր – 15 մլ;
- հալվեի հյութ – 25 մլ;
- գերչակի յուղ – 12 մլ
Միջոցը քսել թաց չլվացած մազերին, 7 րոպե անց դիմակը կարելի է լվանալ շամպունով:
Հակացուցումներ
Ալոեի հիմքով դեղերի անգրագետ օգտագործման արդյունքում կարելի է լուրջ վնաս հասցնել առողջությանը: Ինչպես ցանկացած դեղորայք, այնպես էլ ալոեի հիմքով միջոցները ունեն հակացուցումներ։
Հալվե կիրառել չի կարելի.
- ստամոքսի և աղիների հիվանդությունների սրացման շրջանում;
- սրտի և անոթների հետ կապված խնդիրների դեպքում;
- ուղեղի բորբոքային գործընթացների ժամանակ:
Չի կարելի հալվե օգտագործել հղի և կերակրող կանանց. բույսը ազդում է արգանդի հարթ մկանների վրա: Դաշտանի ժամանակ ալոե պարունակող դեղամիջոցները կարող են առաջացնել ուժեղ արյունահոսություն: Երբեմն ալոեն առաջացնում է կանանց ցիկլի երկար խախտում. դաշտանային արտադրությունը անհետանում է:
Հալվեի հյութին զգույշ պետք է մոտենան հիվանդ ենթաստամոքսային գեղձ, լեղապարկ ունեցող մարդիկ: Հեմորոյի և արգանդային արյունահոսության առկայության դեպքում նույնպես ալոեի հիմքով դեղերի օգտագործումը արգելվում է:
Խորհուրդ չի տրվում օգտագործել ալոեով դեղեր անմիջապես քնելուց առաջ: Քանի որ այն ունի առույգացնող ազդեցություն, կարող է զգալիորեն վատացնել գիշերային հանգիստը:
Ալոեն դասվում է ալերգիկ ռեակցիաներ առաջացնող բույսերի շարքին:
Հալվեն օգտագործվում է ոչ միայն բժշկության և կոսմետոլոգիայի շրջանակներում: Կան բազմաթիվ խոհարարական բաղադրատոմսեր, որտեղ օգտագործվում են ալոեի տերևներ: Աղցանների մեջ կարելի է ավելացնել գազար, խնձոր, մեղր: Ուտեստները ստացվում են ոչ միայն համեղ, դիետիկ, այլև զգալիորեն ամրապնդում են օրգանիզմի պաշտպանիչ գործառույթները: