Այտուցներ հղիության ժամանակ

Հղիությունը յուրաքանչյուր կնոջ համար հաճելի և երկար սպասված ժամանակահատված է։ Սակայն դրական պահերից բացի, այն ունի նաև որոշակի անհարմարություններ։ Այտուցները հաճախ հանդիպող երևույթ են այս շրջանում։ Եվ ավելի լավ է նախապես իմանալ դրանց առաջացման պատճառների և բուժման մեթոդների մասին։ Իսկ պարզ կանխարգելիչ միջոցներ կիրառելով՝ կարելի է խուսափել առողջական խնդիրներից։
Կարևոր է! Սկսած 20-րդ շաբաթից՝ խորհուրդ չի տրվում շաբաթական ավելացնել 350 գրամից ավելի քաշ, հակառակ դեպքում մեծ է այտուցների առաջացման հավանականությունը։
Առաջացման պատճառները
Այտուցների առաջացման մասին կարելի է իմանալ որոշ նշանների միջոցով.
- Կոշիկը, որը երեկ դեռ հարմար էր, այսօր չի հագնվում ոտքին, կամ մատանին դժվար է հանվում մատից։
- Եթե ոտքի մաշկին ձեռքով սեղմելուց հետո մնում է փոքրիկ փոսիկ, դա վկայում է այտուցվածության մասին։
- Կարևոր ախտանիշ է նաև քաշի արագ ավելացումը։
- Դեմքի, կոպերի, ոտքերի և ձեռքերի ուռչելը։
Երեխային կրելու ընթացքում կանանց օրգանիզմում տեղի են ունենում տարբեր փոփոխություններ։ Օրգանիզմի բոլոր համակարգերը վերակառուցվում են, որպեսզի ապահովեն երեխային անհրաժեշտ ամեն ինչով։ Առաջին հերթին փոխվում է հորմոնալ ֆոնը։ Պրոգեստերոնի արտադրությունը մի քանի անգամ ավելանում է, քանի որ հենց այս հորմոնն է պատասխանատու հղիության պահպանման համար։ Այն նաև ազդում է օրգանիզմում հեղուկի պահպանման վրա, ինչը կարող է լինել այտուցների պատճառ։
Կարելի է նշել այս վիճակի մեկ այլ բնական պատճառ նույնպես՝ շրջանառվող արյան ծավալի ավելացումը։ Այդպիսի այտուցներն հաճախ դրսևորվում են ոտքերի թաթերին կամ ձեռքերի դաստակներին։
Այտուցվածություն կարող է առաջանալ նաև, եթե կնոջ մոտ առկա են անոթային կամ երիկամային խնդիրներ։ Այս դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի և ձեռնարկել հրատապ միջոցներ։ Այդպիսի այտուցները կարող են հրահրել գեստոզ։ Սա վիճակ է, որի դեպքում խախտվում է որոշակի օրգանների արյունամատակարարումը։ Հղի կնոջ մոտ կարող է բարձրանալ ճնշումը և նույնիսկ առաջանալ ուշագնացություն։
Ավելի ճշգրիտ հաստատում կարելի է ստանալ մեզի սպիտակուցի վերլուծություն հանձնելիս։ Վարիկոզ լայնացումը նույնպես կարող է ազդել այտուցվածության զարգացման վրա։
Կարևոր է! Գեստոզը պտղի մոտ հիպոքսիայի զարգացման առաջին պատճառն է։
Այտուցվածության փուլերը
Կարելի է առանձնացնել այտուցվածության մի քանի փուլ.
- Առաջինը բնութագրվում է սրունքների և ոտքերի թաթերի շրջանի այտուցներով։
- Երկրորդ փուլում այտուցը տարածվում է մարմնի ողջ ստորին հատվածում՝ գոտկատեղ, ոտքեր և նույնիսկ որովայնի ստորին հատված։
- Այնուհետև այտուցվում են դեմքը և ձեռքերը։
- Վերջին փուլում այտուցվում է ողջ մարմինը, այդ թվում՝ ներքին օրգանները։
Գեստոզը լինում է տարբեր ծանրության աստիճանի։ Հենց սկզբում դրա ախտանիշներն են քաշի արագ ավելացումը և այտուցները։ Եթե վիճակը ծանրանում է, ապա մեզի մեջ հայտնվում է սպիտակուց, բարձրանում է ճնշումը և վտանգ է առաջանում մոր և երեխայի առողջության համար։
Ուշադրություն դարձրեք! Տարբեր գազավորված ջուրը, սուրճը և թեյը կարող են խորացնել այտուցվածության դրսևորումը։
Գեստոզի զարգացման ռիսկի խմբում են.
- հղիները, որոնց առաջին հղիությունն ընթացել է այդպիսի ախտանիշներով,
- կանայք, ովքեր ունեն երիկամների, վահանաձև գեղձի կամ սրտանոթային համակարգի հիվանդություններ,
- 30 տարեկանից հետո առաջին անգամ ծննդաբերողները,
- կանայք, ովքեր հղիության առաջին կեսին տոքսիկոզ են ունեցել,
- հղիները, ովքեր գտնվում են անբարենպաստ կենցաղային, սոցիալական կամ մասնագիտական պայմաններում,
- բազմապտուղ հղիության առկայության դեպքում։
Ինչպես ազատվել այտուցներից
Այտուցվածության առաջին ախտանիշների հայտնվելիս պետք է միջոցներ ձեռնարկել դրանց վերացման համար։
Այտուցների կանխարգելման համար արդեն հղիության հենց սկզբից անհրաժեշտ է շատ շարժվել։ Եթե երկար ժամանակ նստած դիրքում մնալ, կարող են առաջանալ լճացումային երևույթներ։ Գերազանց արդյունքներ են տալիս ֆիզիկական վարժությունները և կանոնավոր մարմնամարզությունը։
Հղիության հենց առաջին օրերից անհրաժեշտ է հնարավորինս քիչ խմել տարբեր քաղցր ըմպելիքներ։ Կարևոր է, որ օրգանիզմը ստանա շատ մաքուր ջուր։ Եթե հեղուկը բավարար չէ, այն սկսում է պահպանվել օրգանիզմում, ինչը նպաստում է այտուցների առաջացմանը։
Կիրառելով պարզ խորհուրդները, կարելի է ազատվել այտուցներից կամ կանխել դրանք.
- Անհրաժեշտ է հնարավորինս շատ շարժվել։ Կարելի է կատարել յոգայի ասանաներ, հղիների համար նախատեսված մարմնամարզություն կամ շնչառական վարժություններ։ Ֆիզիկական ակտիվությունը նպաստում է լավ նյութափոխանակությանը և նվազեցնում հեղուկի լճացումը։
- Ոտքերի թաթերի այտուցվածության դեպքում կօգնի հատուկ մերսիչ սարք կամ կոշտ լվացանյութ։ Կարելի է նաև ոտքերի համար ծովային աղով լոգանք անել։
- Կարևոր է ստանալ բավարար քանակությամբ հեղուկ։ Օրական պետք է խմել մոտ 2 լիտր մաքուր ջուր։
- Հղիության ընթացքում անհրաժեշտ է հնարավորինս քիչ օգտագործել աղ, ապխտած մթերքներ և քաղցրավենիք։
- Այտուցվածության դեպքում խորհուրդ են տրվում տարբեր միզամուղ թուրմեր և ըմպելիքներ, սակայն դրանք պետք է նշանակի միայն հսկող բժիշկը։
Շատ կարևոր է ճիշտ սնվել։ Չափաբաժինները պետք է լինեն փոքր, ավելի լավ է ավելի հաճախ նստել սեղանի մոտ։ Սնունդը պետք է լինի օգտակար։ Հղիները պետք է ավելի շատ օգտագործեն բանջարեղեն, մրգեր, ձուկ և կաթնամթերք։ Մթերքներն ավելի լավ է եփել գոլորշու վրա կամ եռացնել։ Օգտակար կլինի, եթե սննդակարգում ներառեք չամիչ և չորացրած ծիրան։
Հղիության ընթացքում արժե հրաժարվել նեղ հագուստից և կոշիկից։ Նաև շատ օգտակար է երկար քայլել մաքուր օդում և լողալ ավազանում։ Ամենօրյա մեկժամյա ոտքով զբոսանքն արդյունավետ է այտուցների դեմ պայքարում։
Կարևոր է! Հղիությունը ինքնաբուժմամբ զբաղվելու լավագույն ժամանակը չէ։
Այտուցները նվազեցնելու համար կօգնի ոտքերը մարմնից 15 սմ բարձր բարձրացնելը, դա պետք է անել պառկած դիրքում։
Խորհուրդ է տրվում ընդունել հետևյալ միզամուղ ըմպելիքները.
- Ամենաանվտանգներից են բարդու և նռան հյութը, ինչպես նաև լոռամրգի մուրսը։
- Կարելի է նաև պատրաստել խնձորի կեղևից թուրմ։ Մեկ ճաշի գդալ կեղևը լցվում է եռման ջրով և թրմվում տասը րոպե։
Եթե դիետան չի օգնում, բժիշկները նշանակում են միզամուղ միջոցներ, որոնք թույլատրվում են հղիներին։ Այդպիսի միջոցներից են Canephron-ը, Phytosolan-ը և երիկամային թեյը։ Այս դեպքում չպետք է շփոթել երիկամային հավաքածուն և թեյը։ Հղիներին թույլատրվում է հենց թեյը։
Բացի դիետայից և միզամուղ միջոցներից, բժիշկը կարող է նշանակել պատրաստուկներ, որոնք ամրացնում են անոթները։ Այդպիսի դեղամիջոցներից են Լիպոաթթուն, E վիտամինը, Magnerot-ը։
Կախված այտուցվածության փուլից՝ բուժումը կարող է անցկացվել ինչպես հիվանդանոցային, այնպես էլ տնային պայմաններում։
Ժողովրդական միջոցներ
Ժողովրդական միջոցները պետք է կիրառել շատ զգուշությամբ, և ավելի լավ է դա անել հսկող բժշկի թույլտվությամբ։
Եթե այտուցները գեստոզով են պայմանավորված, հղի կնոջը հոսպիտալացնում են։ Այս դեպքում բուժումն ուղղված է օրգանիզմից ավելորդ հեղուկի դուրսբերմանը, ինչպես նաև պտղի մոտ հիպոքսիայի կանխարգելմանը։ Եթե դեպքն ավելի թեթև է, արդյունավետ են հատուկ միզամուղ հյութերը կամ թեյերը։
Հանրահայտ ժողովրդական մեթոդներից կարելի է նշել բարդու հյութը, որն անխառն վիճակում ընդունում են օրական 3 անգամ, 1 գդալով։ Այն շաբաթից ավելի ընդունել չարժե։
Կարևոր է! Հետաքրքիր է ավելին իմանալ, թե ինչպես ազատվել հղիության ժամանակ այտուցվածությունից ժողովրդական միջոցներով, տե՛ս ։
Շաբաթվա ընթացքում կարելի է նաև ընդունել թարմ նեխուրի հյութ։ Այն խմում են թեյի գդալով։
Անվտանգ մեթոդներից կարելի է նշել գազարի և դդումի հյութերը։ Այս ըմպելիքները լավ են ազդում երիկամների վրա։
Հղիության ուշ ժամկետներում օգնում է հաճախակի ծնկաարմունկային դիրքում կանգնելը։ Այսպիսով հաջողվում է նվազեցնել երիկամների ծանրաբեռնվածությունը և նույնիսկ իջեցնել տոնուսը։
Պարբերաբար խորհուրդ է տրվում կազմակերպել պահքի օրեր՝ կաթնաթթվային կամ հնդկացորենի։ Պահքի օրերը թույլ են տալիս դուրս բերել ավելցուկային հեղուկը և կարգավորել մարսողական համակարգի աշխատանքը։ Նույնիսկ մեկ օրվա ընթացքում կարող է դուրս գալ 500 գրամից մինչև 3 կգ ավելորդ ջուր։
Խորհուրդ! Բոլոր մթերքներն օգտագործել առանց աղի և շաքարի։
Հղիության ընթացքում այտուցվածության դեպքում խորհուրդ է տրվում ընդունել հետևյալ ըմպելիքները.
- Լոռամրգի կոմպոտներ և մուրսեր։
- Կանաչ թեյ։
- Խնձորի կեղևի թուրմեր։
Հետևյալ թուրմերը կարելի է ընդունել միայն բժշկի թույլտվությամբ։
- Եգիպտացորենի մորուքները (1 ճ.գ.) եփում են մեկ բաժակ ջրում, ընդունել պետք է 40 գ-ով։
Հղիության երկրորդ կեսին խորհուրդ չի տրվում օրական մեկ լիտրից ավելի հեղուկ օգտագործել։
Սննդի սահմանափակումներից բացի, մեծ նշանակություն ունի անոթների ամրացումը։ Այդ նպատակով անհրաժեշտ է օգտագործել վիտամինային համալիրներ և անոթներն ամրացնող միջոցներ։ Սակայն նման նշանակումները պետք է անի բուժող բժիշկը։
Կարևոր է! Ուժեղ այտուցների դեպքում միզամուղ պատրաստուկները նշանակում է մասնագետը և կարճ ժամանակով։
Այտուցներից ազատվելու մյուս ժողովրդական մեթոդների շարքում կարելի է առանձնացնել նաև կաղամբի տերևների դրումը ոտքերին։
Կան նաև որոշակի մթերքներ, որոնք խորհուրդ է տրվում օգտագործել այտուցների դեպքում։ Սրանք են կեֆիրը, ասպարագուսը, նեխուրը, կաթնաշոռը, դդումը, խաղողը և ձմերուկը։
