Գարախտ աչքի վրա

Գարախտը կոպի լորձաթաղանթի բորբոքում է, որը լցված է թարախով: Այն բավականին տարածված հիվանդություն է, որը մարդուն պատճառում է բազմաթիվ անհարմարություններ և փչացնում արտաքին տեսքը:
Առաջացման պատճառները
Դեպքերի 90%-ում հրահրվում է ոսկեգույն ստաֆիլոկոկ բակտերիայով: Հիվանդության առաջացման այլ պատճառներն են.
- ստրեպտոկոկ;
- վարակի ներթափանցումը աչք;
- շաքարային դիաբետ;
- հիպովիտամինոզ;
- օրգանիզմի սառչում;
- ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ;
- ճարպագեղձի կամ կոպի մազապարկի խցանում:
Գարախտի ախտանիշներն ու դրսևորումները
Գարախտը կարող է դրսևորվել 2 ձևով՝ արտաքին և ներքին: Կոպի վրա արտաքին գարախտը տեսքով կլորավուն, ուռուցիկ գոյացություն է՝ սպիտակ կամ դեղնավուն երանգով: Ներքին ձևի դեպքում գոյացությունը կարող է չառաջանալ, և հիվանդությունն ուղեկցվում է միայն կոպերի կարմրությամբ: Ինչպես է երևում աչքի վրա գարախտը, կարող եք տեսնել ստորև բերված լուսանկարում:
Կարևոր է! Աչքի գարախտի դեմ քսուքների և դրանց կիրառման մասին կարդացեք :
Գարախտի ախտանիշները.
- քոր և այրոց աչքում;
- կարմրած և այտուցված կոպեր;
- մոտակա ավշային հանգույցների մեծացում;
- թարախով լցված գոյացության առաջացում:
Հենց գոյացությունն է հարուցում անհարմարություն և ցավային զգացողություններ հպման ժամանակ, այն շոշափելիս խիտ է և առաձգական: Դեպքերի մեծ մասում մի քանի օր հետո գարախտն ինքնուրույն բացվում է, և թարախը դուրս է գալիս: Երբեմն հիվանդությունը ներծծվում է դեռևս թարախագոյացման փուլից առաջ:
Բուժում
Աչքի գարախտի լիարժեք դեղորայքային բուժում անցնելու համար անհրաժեշտ է դիմել ակնաբույժի - հենց նա է :
Կարևոր է! Մի փորձեք ինքնուրույն բացել գոյացությունը, դա կարող է հանգեցնել վարակի տարածմանը:
Գարախտի բուժումը սկզբնական փուլում, երբ «գլխիկը» դեռ ձևավորված չէ, իրականացվում է կոպի ախտահարված և այտուցված հատվածը փայլուկով, յոդով, սպիրտի լուծույթով կամ կալենդուլայի թուրմով մշակելու միջոցով: Կարող են նաև նշանակվել հակաբակտերիալ կաթիլներ (Լևոմիցետին) կամ քսուքներ (Floxal): Երբեմն գարախտի արագ հասունացման համար կիրառվում է ԳԲՀ-թերապիա (գերբարձր հաճախականության թերապիա):
Կարևոր է! Հետաքրքրված եք, թե ինչ , կարդացեք մեր հոդվածում:
Գարախտի բուժումը երեխաների մոտ
Ընդհանուր առմամբ, մեծահասակների բուժումից չի տարբերվում: Միակ բանը, որ պետք է հաշվի առնել, դա մանկական օրգանիզմի զգայունությունն է: Ծնողները պետք է ուշադիր հետևեն, որպեսզի երեխան չքորի և ինքնուրույն չփորձի սեղմել թարախային գոյացությունը:
Գարախտի բուժումը ժողովրդական միջոցներով
Իհարկե, մեր հին նախնիները նույնպես հանդիպել են գարախտի նման խնդրի, ուստի նրանց զինանոցում կուտակվել են բազմաթիվ արդյունավետ միջոցներ, որոնցից կարող է օգտվել նաև ժամանակակից մարդը: Եկեք քննարկենք մի քանի ամենաարդյունավետ բաղադրատոմսերը, որոնք օգնում են :
Բուժում սխտորով
Մեզ անհրաժեշտ կլինի միայն սխտորի հյութ: Այն ստանալ հնարավոր է մի քանի եղանակով: Օրինակ, կարող եք սխտորի բլիթն անցկացնել սխտորամզիչով, այնուհետև հյութը քամել մարլայի միջոցով: Այսպիսով, բուժիչ «նեկտարը» ստանալուց հետո անհրաժեշտ է թրջել բամբակյա փայտիկը և զգուշորեն քսել ախտահարված հատվածին:
Ինչպես հայտնի է, սխտորն ունի լավ հակաբակտերիալ ազդեցություն, այնպես որ դրա կիրառմամբ գարախտի բուժումը կտա որակյալ և արագ արդյունք:
Բուժում դափնու տերևով
Մանրացրեք դափնու չոր տերևները և լցրեք դրանց վրա եռման ջուր: Լուծույթի մեջ դրեք մի քանի գլանված բամբակի կտորներ և թողեք մոտ մեկ քառորդ ժամ: Ժամանակի ավարտից հետո բամբակից պատրաստվում է կոմպրես:
Կոմպրես ռիցինի ձեթի հիման վրա
Կոմպրես պատրաստելու համար թրջեք բամբակյա տամպոնը ռիցինի ձեթով և ամրացրեք այն աչքին: Վիրակապը ավելի լավ է անել գիշերը:
Գարախտի հնարավոր բարդությունները
Դեպքերի մեծ մասում գարախտը բավականին հեշտությամբ բուժվող հիվանդություն է, սակայն թուլացած իմունիտետի, շաքարային դիաբետի կամ գոյացությունն ինքնուրույն հեռացնելու փորձերի դեպքում կարող են առաջանալ տարբեր բարդություններ:
Դրանց թվում են.
- Թարախակույտ (աբսցես): Առաջանում է, երբ վարակը տարածվում է հարակից հյուսվածքների վրա:
- Գարախտի հաճախակի կրկնություններ, որոնք առաջանում են հիվանդության թերի բուժման դեպքում:
- Խալազիոն - գարախտի հաջորդ փուլն է, որի ժամանակ «գլխիկը» խտանում է և առաջանում է հանգույց:
- Ակնակապճի ֆլեգմոնա - դեպք, երբ բորբոքումը տարածվում է աչքի ակնակապիճի վրա:
- Կոնյուկտիվիտ, բլեֆարիտ և աչքի այլ վարակիչ հիվանդություններ:
- Սեպսիս կամ մենինգիտ:
Վերջին երկու բարդությունները շատ լուրջ են և կարող են վտանգ ներկայացնել կյանքի համար: Սեպսիսի կամ մենինգիտի դեպքում լրացուցիչ հայտնվում են այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են գլխացավը, բարձր ջերմությունը, օրգանիզմի ընդհանուր թուլությունը: Եթե ձեզ մոտ հայտնաբերվում են նման նշաններ, անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության:
Գարախտի կանխարգելում
- Պահպանեք աչքերի հիգիենան. կեղտոտ ձեռքերով մի շփեք կոպերը, միշտ հանեք դիմահարդարումը քնելուց առաջ, կանոնավոր կերպով լվացվեք:
- Ժամանակին բուժեք աչքի և վարակիչ հիվանդությունները:
- Կանոնավոր ընդունեք վիտամինների կուրս:
- Դիմի համար ունեցեք առանձին սրբիչ:
- Օգտագործեք միայն որակյալ դիմահարդարում:
Պահպանեք այս 5 պարզ կանոնները, և դուք մի քանի անգամ կկրճատեք հավանականությունը, որ գարախտը երբևէ կանհանգստացնի ձեզ!


