# Գլխացավ

![Պատճառները](https://lifeinfo.am/storage/images/glxacav-patcharnery-ev-bujumy-176.jpg "Պատճառները")

Գլխացավը աշխարհի բոլոր հիվանդների առավել տարածված բողոքներից մեկն է: Ըստ վիճակագրության՝ մոլորակի բնակչության մոտ կեսը տառապում է կանոնավոր միգրենով: Բացի այն, որ այն պատճառում է բազում տհաճ զգացողություններ, հաճախ դրա պատճառով ամբողջ օրը կարող է փչանալ. ստիպված ես լինում չեղարկել կարևոր հանդիպումները կամ հետաձգել շտապ անելիքները: Ինչն է, ի վերջո, հանդիսանում այս տհաճ ախտանիշի պատճառը, և ինչպես պայքարել դրա դեմ: Եկեք դիտարկենք ավելի մանրամասն:

Բովանդակություն.

- [Պատճառները](#%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Բուժումը](#%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8)
- [Պայքարում ենք ինքնուրույն](#%D5%BA%D5%A1%D5%B5%D6%84%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6%D6%84-%D5%AB%D5%B6%D6%84%D5%B6%D5%B8%D6%82%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6)
- [Ասեղաֆլեքսոթերապիա](#%D5%A1%D5%BD%D5%A5%D5%B2%D5%A1%D6%86%D5%AC%D5%A5%D6%84%D5%BD%D5%B8%D5%A9%D5%A5%D6%80%D5%A1%D5%BA%D5%AB%D5%A1)
- [Մագնիսական թերապիա](#%D5%B4%D5%A1%D5%A3%D5%B6%D5%AB%D5%BD%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A9%D5%A5%D6%80%D5%A1%D5%BA%D5%AB%D5%A1)
- [Լազերային թերապիա](#%D5%AC%D5%A1%D5%A6%D5%A5%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A9%D5%A5%D6%80%D5%A1%D5%BA%D5%AB%D5%A1)
- [Մանուալ թերապիա](#%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A1%D5%AC-%D5%A9%D5%A5%D6%80%D5%A1%D5%BA%D5%AB%D5%A1)
- [Բուժումը դեղորայքով](#%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-%D5%A4%D5%A5%D5%B2%D5%B8%D6%80%D5%A1%D5%B5%D6%84%D5%B8%D5%BE)
- [Կանխարգելումը](#%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AD%D5%A1%D6%80%D5%A3%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8)

## Պատճառները

Գործոնները, որոնք կարող են առաջացնել գլխացավ, անհաշվելի են: Այն կարող է առաջանալ սովորական հոգնածության կամ գերլարվածության հետևանքով կամ կարող է ծառայել որպես լուրջ բորբոքային կամ գլխուղեղի պաթոլոգիական հիվանդությունների ազդանշան: Այսպիսով, նշենք ամենատարածված պատճառները.

1. Սթրես և նևրոզ;
2. Գերլարվածություն և հոգնածություն;
3. Արյան բարձր ճնշում;
4. Մկանների լարվածություն մեջքի, ուսի, պարանոցի շրջանում;
5. Գանգի և ներգանգային օրգանների տարբեր պաթոլոգիաներ;
6. Ներգանգային վնասվածքներ;
7. Վարակներ;
Գլխուղեղի կաթված
![Բուժումը](https://lifeinfo.am/storage/images/glxacav-patcharnery-ev-bujumy-107.jpg "Բուժումը")

Սակայն ինչպե՞ս ինքնուրույն բացահայտել, թե կոնկրետ որ պատճառներով է առաջացել ցավը: Օգտվեք հետևյալ հուշումից.

1. Գերլարվածության դեպքում գլխացավը ճնշող, ձգող է:
2. Միգրենի դեպքում այն հստակ է, երբեմն հարվածող, գլխի մի հատվածից մյուսը տեղափոխվող: Հաճախ միգրենի ժամանակ առաջանում է բարձր զգայունություն լույսի և ձայնի հանդեպ,հաճախասրտություն ու սրտխառնոց:
3. Հանգուցային ցավի դեպքում առաջանում են շատ սուր, գրեթե անտանելի, վառվելու նման զգացողություններ: Որպես կանոն՝ տեղայնացվում է դեմքի մի կողմում:
4. Ճնշման հետ խնդիրների դեպքում առաջանում է ճնշող կամ հարվածող ցավ, որը հաճախ զգացվում է ծոծրակի շրջանում:
5. Ինսուլտի ժամանակ ցավն առաջանում է հանկարծակի, ունի սուր բնույթ, աստիճանաբար ուժեղանում է։ Որոշ դեպքերում ուղեկցվում է գլխապտույտով, գիտակցության կորստով, սրտխառնոցով և փսխումով:

Ինչպե՞ս կարելի է հասկանալ, որ պատճառը լուրջ է, և պետք է դիմել բժշկի: Եթե գլուխը ցավում է սովորականից շատ ավելի ուժեղ, ապա դա արդեն ազդանշան է: Եթե գլխացավը ուղեկցվում է հետևյալ նշաններով.

- տեսողության լրիվ կամ մասնակի կորուստ;
- թուլություն;
- սրտխառնոց և փսխում;
- վերջույթների անզգայացում;
- հիշողության կորուստ (ամնեզիա);
- տարածության մեջ կողմնորոշման հատկության կորուստ և այլն,

ապա պետք է անհապաղ դիմել բժշկի ։

![Կանխարգելումը](https://lifeinfo.am/storage/images/glxacav-patcharnery-ev-bujumy-164.jpg "Կանխարգելումը")

> Կարևոր է. պարբերական ցավերի ժամանակ չի կարելի ընդունել ցավազրկողներ երկու շաբաթից ավելի, իսկ հակաբորբոքային միջոցներ՝ մեկ շաբաթից ավելի: Դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ:

Ինչ չի կարելի անել գլխացավի ժամանակ.

խմել ոգելից խմիչք;- ծխել;
- գլխին դնել սառույցով կոմպրեսս;
- ընդունել մեկից ավելի ցավազրկող կամ հակաբորբոքային հաբ:

## Բուժումը

Բուժել պետք է որ թե գլխացավը, այլ՝ պատճառները, որոնք առաջացնում են այն: Համապատասխանաբար, թերապիան ամբողջովին կախված է նրանից, թե ինչ գործոններ են առաջացրել միգրենը։ Այսպիսով, եկեք դիտարկենք, թե ինչպես և ինչ միջոցներով պետք է բուժել վերը նշված խնդիրները:

### Պայքարում ենք ինքնուրույն

Ոչ ուժեղ ցավը դուք կարող եք փորձել հաղթահարել նաև ինքնուրույն, դրա համար պետք է օգտվել հետևյալ խորհուրդներից.

1. Բացեք պատուհանը և օդափոխեք սենյակը կամ դուրս եկեք զբոսնելու մաքուր օդին:
2. Պառկեք մեջքի վրա և թուլացեք, մնացեք պառկած փակ աչքերով 15 րոպե, ցանկալի է՝ ոչ լուսավոր սենյակում:
3. Կատարեք գլխի թեթև մերսում: Դրա համար մատներով շոյող շարժումներով անցեք ճակատից դեպի ծոծրակ, քունքերից դեպի ականջներ:
Ըմպեք խոտաբույսերով թեյ: Շատ լավ կօգնեն անանուխի, երիցուկի կամ լավանդայի թուրմերը:5. Սառեցրեք գլուխը։ Դա կարելի է անել սառը ջրով թրջած սրբիչների միջոցով։

![Պայքարում ենք ինքնուրույն](https://lifeinfo.am/storage/images/glxacav-patcharnery-ev-bujumy-121.png "Պայքարում ենք ինքնուրույն")

Ի՞նչ անել, եթե այդ խորհուրդները չեն օգնում. դիմել բժշկի։ Առաջին բանը, ինչից սկսվում է բուժումը, ախտորոշումն է: Ցավի պատճառը պարզելու համար ձեզ կարող են նշանակել:

Գլխուղեղի և ողնաշարի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (МРТ) , որը թույլ է տալիս տեսնել գանգատուփի ներսում գտնվող հնարավոր գոյացությունները, գլխուղեղի զարգացման շեղումները, միջողային ճողվածքները : Հետազոտության այս ձևը կարող է մեծ ճշգրտությամբ ախտորոշել քաղցկեղային հիվանդությունները:2. Մագնիսա-ռեզոնանսային անգիոգրաֆիա, որը թույլ է տալիս դիտել անոթային համակարգի կառուցվածքը:
3. Զարկերակային ճնշման մոնիթորինգ, որը անցկացվում է թաքնված հիպերտոնիան բացառելու նպատակով, ինչպես նաև՝ թույլ է տալիս բացահայտել զարկերակային ճնշման տատանումները:
4. Արյան լաբորատոր հետազոտություն, հայտնաբերման վարակիչ և բորբոքային հիվանդությունների բացահայտման համար:
5. Տեսողության դիագնոստիկա, որը պարտադիր ընթացակարգերից մեկն է, քանի որ ակնահատակի փոփոխությունները շատ դեպքերում առաջացնում են գլխացավ:

Բարձր արդյունքների և արդյունավետության հասնելու համար իրականացվում է համալիր բուժում, որն անդրադառնում է օրգանիզմի մի քանի համակարգերի: Կոնկրետ որոնք - կախված է հիվանդության պատճառներներից: Միգրենի բուժման առավել տարածված ձևերից առանձնացնում են հետևյալները՝ ասեղաֆլեքսոթերապիա, մագնիսական թերապիա, լազերային թերապիա, մանուալ թերապիա, դեղորայքային բուժում։

![Ասեղաֆլեքսոթերապիա](https://lifeinfo.am/storage/images/glxacav-patcharnery-ev-bujumy-189.jpg "Ասեղաֆլեքսոթերապիա")

### Ասեղաֆլեքսոթերապիա

Այլ կերպ՝ ասեղի ծակոցներով բուժում: Բուժիչ ազդեցությունը պայմանավորված է մարդու մաշկի որոշակի (ակուպունկտուար) կետերի վրա ազդեցությամբ, որոնք կապված են ներքին օրգանների և համակարգերի հետ:

![Մագնիսական թերապիա](blob:https://lifeinfo.am/7b7fe1c7-2623-4fa4-9fa8-e0a4411ce364 "Մագնիսական թերապիա")

### Մագնիսական թերապիա

Մարդու օրգանիզմի վրա մագնիսական դաշտի միջոցով ազդեցությունն է։ Գործընթացի ժամանակ օգտագործվում են ռետինապատ մագնիսներ, որոնք ամրացվում են մարմնի որոշակի մասերին:

![Լազերային թերապիա](https://lifeinfo.am/storage/images/glxacav-patcharnery-ev-bujumy-184.jpg "Լազերային թերապիա")

### Լազերային թերապիա

Ակուպունկտուար կետերի վրա լազերի ազդեցությունն է: Այդ նպատակով, որպես կանոն, օգտագործվում է կարմիր սպեկտրի լազեր, քանի որ այն բնութագրվում է բարձրագույն կենսաբանական ակտիվությամբ:

![Մանուալ թերապիա](https://lifeinfo.am/storage/images/glxacav-patcharnery-ev-bujumy-178.jpg "Մանուալ թերապիա")

### Մանուալ թերապիա

Բուժման այս ձևը նման է մերսման: Թերապիան իրենից ներկայացնում է նուրբ ազդեցություն պարանոցի, մեջքի, ուսերի և գլխի վրա, ինչը բարելավում է ողնուղեղային հեղուկի և արյան շրջանառությունը, թուլացնում է մկանները, ոսկրային համակարգը բերում է իր բնական դիքրին:

### Բուժումը դեղորայքով

Դեղորայքային բուժում կարող է իրականացվել տարբեր մեթոդներով, այն ամբողջությամբ կախված է գլխացավի տեսակից:

Օրինակ՝ կլաստերային գլխացավը (միգրեն) կարելի է բուժել երկու տարբերակով՝ կանխարգելիչ և աբորտիվ, կամ դրանց համակցությամբ: Առաջինը ենթադրում է միգրենի առաջացման նախազգուշացում՝ օգտագործելով այնպիսի դեղեր, ինչպիսիք են Վերապրամիլը, Լիթիում: Որոշ դեպքերում կարող են նշանակվել նաև ստերոիդներ և հակացնցումային դեղորայք։ Աբորտիվ բուժումը վերացնում է ցավային համախտանիշը ուղղակիորեն նրա առաջացման պահին: Այդ նպատակով կիրառվում են Լիդոկային, Տրիպտանի, Իբուպրոֆեն:

![Բուժումը դեղորայքով](https://lifeinfo.am/storage/images/glxacav-patcharnery-ev-bujumy-168.jpg "Բուժումը դեղորայքով")

Գանգուղեղային վնասվածքների հետևանքով առաջացած գլխացավերի դեմ կիրառվում են սովորական ցավազրկողներ (Անալգին, Բարալգին, Պենտալգին և այլն):

Ռեակտիվ ցավերի դեպքում, այսինքն՝ այնպիսի ցավերի, որոնք առաջանում են ինֆեկցիոն հիվանդություններից հետո, գերհոգնածության հետևանքով կամ որպես ալերգիկ ռեակցիաներ , հազվադեպ են օգտագործվում անմիջական ցավազրկողներ, քանի որ դրանք անարդյունավետ են: Ռեակտիվ գլխացավերը հաջողությամբ օգնում է բուժել դրանց առաջացման պատճառ հանդիսացող կատալիզատորի հեռացումը:

Զգացմունքային գերլարվածության կամ սթրեսի հետևանքով առաջացած ցավերը բուժվում են անալգետիկների և հակադեպրեսանտների միջոցով:

> ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ մի՛ նշանակեք հակադեպրեսանտներ ինքներդ ձեզ: Դրանք ընդունելուց առաջ անհրաժեշտ է անպայման խորհրդակցել ձեզ բուժող բժշկի հետ:

![Գլխացավ](https://lifeinfo.am/storage/images/glxacav-patcharnery-ev-bujumy-158.jpg "Գլխացավ")

## Կանխարգելումը

Ինչպես հայտնի է, հիվանդությունները միշտ ավելի հեշտ է կանխել, քան բուժել: Այս պնդումը վերաբերում է գլխացավին նույնպես: Կանխարգելել այդ տհաճ զգացումները կօգնեն.

1. Ռեժիմի պահպանումը - Փորձեք քնել ու արթնանալ նույն ժամին, սնվել ըստ ժամերի:
2. Թարմ օդը, առողջ ապրելակերպը:
3. Ֆիզիկական գործունեության նորմավորումը
Հեռու մնալը նևրոզներից և սթրեսային իրավիճակներից:5. Հրաժարումը վնասակար սովորություններից (ծխախոտ, ալկոհոլ):

Վերոնշյալ կանոնների պահպանումը ոչ միայն թույլ կտա ձեզ զգալիորեն նվազեցնել գլխացավերի հավանականությունը, այլև՝ կնվիրի լավ ինքնազգացողություն ու երկար աշխատունակություն:
