Եղեսպակ. բուժական հատկությունները և հակացուցումները
Եղեսպակի բուժիչ հատկությունները ու հակացուցումները, ցավոք, քչերին են հայտնի, չնայած նրան, որ դարեր շարունակ այն օգտագործվել է բժշկության մեջ: Բույսի այլ անուններն են Հիպոկրատի խոտ կամ բուժական սալվիա:
Աշխարհում առաջինը եղեսպակով սկսել են բուժել հին հույներն ու հռոմեացիները: Եղեսպակի հայրենիքը Միջերկրակածովյան ավազանն է: Իսկ երկրագնդի այլ հատվածներում այն հայտնվել է դեռ հեռավոր ժամանակներում՝ վաճառականների շնորհիվ: Միջնադարյան Եվրոպայում բույսը հաճախ էր հանդիսանում շատ դեղերի հիմնական բաղադրիչ: Այս մասին վկայում են հին հեքիմների գրքերը:
Նա, ով գոնե մեկ անգամ զգացել է այս բույսի տտիպ հոտը, կհիշի այն իր ամբողջ կյանքում: Եղեսպակը ժողովրդական բժիշկների սիրած դեղաբույսերից մեկն է: Սակայն պետք չէ շփոթել բուժական եղեսպակը սովորականի հետ, որը հաճախ է հանդիպում գրեթե ողջ Ռուսաստանի տարածքում: Դրանք երկու բոլորովին տարբեր տեսակներ են: Դաշտային եղեսպակը բուժիչ չէ և օժտված չէ օգտակար հատկություններով ։
Կարևոր է. շատ է գրվել, սակայն մեր նախնիները դրանք իմացել են շատ վաղուց:
Բուժական հատկությունները
Կա սալվիայի մոտ 900 տեսակ, բայց ոչ բոլորն են օգտագործվում դեղերի արտադրության մեջ: Հիվանդությունների բուժման համար կիրառվում է դեղատնային (բուժական) եղեսպակը: Այս տեսակը պարունակում է առավելագույն քանակությամբ եթերային յուղեր, որոնք բույսին հաղորդում են բուժիչ հատկություններ։ Բայց դա չի նշանակում, որ մնացած տեսակները անօգուտ են։ Պարզապես եթերային յուղերի քանակությամբ նրանք ավելի պակաս են, և դրանց կիրառությունը տալիս է ավելի քիչ տեսանելի արդյունք:
Բուժական սալվիայի տերևները պարունակում են 3 տոկոս եթերային յուղեր: Նրանք ունեն հզոր հակաբակտերիային և հակաբորբոքային հատկություններ:
Եղեսպակի օգուտը պայմանավորված է նրա հարուստ բաղադրությամբ: Այդ բույսի վերգետնյա մասը մեծ քանակությամբ պարունակում է.
- կամֆորա, որը ունի թեթև գրգռող ազդեցություն և նպաստավոր ազդեցություն վերին շնչառական ուղիների վրա;
- թիամին, որի անբավարարությունը օրգանիզմում հանգեցնում է նյութափոխանակության խախտումների ու նյարդային համակարգի խնդիրների;
- ֆլավոնոիդներ, որոնք նպաստում են երակային պատերի ամրապնդմանը և նրանց թափանցելիության նվազեցմանը;
- ասկորբինաթթու, որը բարձրացնում է օրգանիզմի պաշտպանական ուժերը;
- վիտամին PP, անհրաժեշտ էներգիայի արտադրության և օրգանիզմի բոլոր կենսաքիմիական գործընթացների նորմալ ընթացքի համար;
- թիանիններ, լայնորեն հայտնի իրենց արյունը կանգնեցնելու և հակաբորբոքային հատկություններով: Դրանք հաճախ օգտագործվում են բժշկության մեջ որպես հակաօքսիդանտ:
Բացի այդ, սալվիան ունի հզոր խորխաբեր հատկություն: Այդ սկ պատճառով այն առկա է բազմաթիվ դեղաբույսերի խառնուրդների մեջ, որոնք նախատեսված են բրոնխիտի և շնչառական համակարգի այլ հիվանդությունների բուժման համար:
Ֆիտոհորմոնների շնորհիվ եղեսպակը լայն կիրառություն ունի գինեկոլոգիայում: Այն ունի երիտասարդացնող հատկություն: Այդ պատճառով այն հաճախ խորհուրդ են տալիս կիրառել կլիմաքսի ժամանակ: Բույսը արդյունավետորեն վերացնում է արտադրությունը և կարգավորում կանանց հոգեկան վիճակը դաշտանից առաջ:
Սալվիան օգնում է դուրս բերել օրգանիզմի ավելորդ հեղուկը, այդ իսկ պատճառով այն հաճախ օգտագործվում է երիկամների հիվանդությունները բուժելիս: Հակաբորբոքային հատկությունների շնորհիվ շալֆեյը օգտագործվում է քիթ-կոկորդ-ականջային համակարգի այնպիսի հիվանդությունների դեմ, ինչպիսիք են ֆարինգիտը և անգինան, ինչպես նաև՝ բերանի խոռոչի որոշ պաթոլոգիաներ: Մանրէասպան հատկությունները թույլ են տալիս այն օգտագործել մաշկաբանության մեջ ակնեի և ֆուրունկուլյոզի բուժման համար:
Եղեսպակը բարենպաստ է ազդում ուղեղի աշխատանքի վրա: Այն կարող է բարելավել հիշողությունը և ուժեղացնել մտավոր գործընթացները: Ուստի այս բույսը հատկապես օգտակար է ստեղծագործական կամ մտավոր աշխատանքով զբաղվող մարդկանց:
Ինչպես ճիշտ թրմել եղեսպակը
Բուժիչ թեյ պատրաստելու համար վերցրեք 30 գրամ չորացրած տերևներից ստացած փոշի և վրան լցրեք 0,5 լ եռման ջուր: Օգտագործում են այս թեյը 100 մլ-ից 30 րոպե ուտելուց առաջ:
Բացի այդ, եղեսպակի տերևները կարելի է ավելացնել սովորական թեյի մեջ: Դրա համար 0,5 լ տաք ջրի մեջ լցրեք 3 թ.գ. սովորական թեյ: Ապա ավելացրեք 1 թ.գ. եղեսպակի տերև: Ամբողջը եռացրեք և թողեք տաք վայրում, թրմեք 30 րոպե: Ելնելով համային նախասիրություններից՝ թեյի մեջ կարելի է ավելացնել կիտրոն, շաքար կամ մեղր:
Թուրմ պատրաստելու համար օգտագործվում են միայն սալվիայի տերևները: Ընդ որում՝ բույսի և ջրի հարաբերակցությունը պետք է լինի 1:10 (10 մաս ջրին կպահանջվի 1 մաս չորացրած տերև): Եթե պատրաստելու համար օգտագործվում են թարմ տերևներ, ապա հարաբերակցությունը պետք է լինի 1:5: Թուրմը պետք է եփել միջին կրակի վրա 10 րոպե: Դրանից հետո այն պետք է թրմվի տաք տեղում 1 ժամ:
Կարելի՞ է արդյոք օգտագործել եղեսպակ երեխաներին
Այս հարցի պատասխանը կախված է նրանից, թե ինչ ձևով են պատրաստվում տալ բույսը երեխաներին: Մինչև 14 տարեկան երեխաներին ներքին ընդունման համար եղեսպակ տալը կտրականապես խորհուրդ չի տրվում: Դա կապված է բույսի կազմում թուժոնի առկայության հետ. դա հալյուցինոգեն նյութ է, որը կարող է առաջացնել պատրանքներ: Եղեսպակի մեջ դրա քանակը շատ չնչին է և ամենայն հավանականությամբ թունավորում չի առաջացնի, սակայն ռիսկի գնալ, այնուամենայնիվ, չարժե։ Բժիշկները խորհուրդ չեն տալիս երեխաներին նույնիսկ եղեսպակի թուրմով կոկորդի ողողում կատարել՝ բույսի մեջ պարունակվող վնասակար նյութերից խուսափելու համար:
7 տարեկանից բարձր երեխաներին թույլատրվում է տալ մրսածության դեմ եղեսպակով պաստիլլաներ, ինչպես նաև՝ հազի դեմ թեյ: 1 տարեկանից բարձր երեխաներին կարելի է լողացնել եղեսպակի թուրմով: Դա հանգստացնում է նյարդային համակարգը և վերացնում է մաշկի գրգռումը:
Եղեսպակ կանանց համար
Դարեր ի վեր եղեսպակը օգտագործվել է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց անպտղության բուժման համար: Այս բույսի մեջ պարունակվող ֆիտոհորմոնները շտկում են կանանց հորմոնալ ֆոնը, ինչն էլ իր հերթին մեծացնում է նրա հղիանալու շանսերը: Այդ նպատակով եղեսպակը կիրառվել է դեռևս հին Եգիպտոսում:
Ֆիտոթերապևտները պնդում են, որ եղեսպակը անվիճելի օգուտ ունի այն կանանց համար, ովքեր էստրոգեն հորմոնի պակաս ունեն: ունեն մեծ արժեք:
Ուշադրություն. անպտղության պատճառը կարող է լինել ոչ միայն էստրոգենի պակասը: Այլ իրավիճակների դեպքում եղեսպակը կարող է անգամ վնասել: Այդ իսկ պատճառով նախքան օգտագործելը անհրաժեշտ է անցնել բժշկական հետազոտություն, բացահայտել անպտղության պատճառը և խորհրդակցել բժշկի հետ:
Անպտղության բուժման համար պատրաստվում է եղեսպակի թունդ թուրմ, որը կիրառվում է օրը 2 անգամ 50-90 մլ: Որոշ հեքիմներ ավելի արագ արդյունքի հասնելու համար խորհուրդ են տալիս օգտագործել եղեսպակի և լորենու ծաղիկների խառնուրդ: Բուժման ձևը սովորաբար ընտրվում է յուրաքանչյուր հիվանդի համար անհատապես, բայց ավելի հաճախ թուրմը սկսում են խմել դաշտանի ցիկլի 5-րդ օրը և շարունակում են օգտագործել 10 օր: Դրանից հետո պետք է ընդմիջում տալ:
Ուշադրություն. եղեսպակի միջոցով անպտղության բուժումը պետք է տևի ոչ ավել, քան 3 ամիս: Բացի այդ, դեպքում պետք է նամիջապես դադարեցնել այն, քանի որ սալվիան կարող է մուտագեն ազդեցություն ունենալ պտղի վրա:
Կրծքով կերակրման ժամանակ ևս եղեսպակ խմել չի կարելի։ Իսկ ահա դրա դադարեցումից հետո միանշանակ կարելի է: Հաճախ եղեսպակի թուրմը օգտագործվում է, եթե կնոջը ինչ-ինչ պատճառներով անհրաժեշտ է կտրել կաթը: Դրա կիրառության դեպքում կաթի արտադրումը դադարեցվում է շատ կարճ ժամկետում:
Եղեսպակ տղամարդկանց համար
Երբեմն եղեսպակը կարող է օգուտ բերել նաև տղամարդկանց: Ժողովրդի մեջ կարծիք կա, որ եղեսպակը լավ օգնում է տղամարդկանց անպտղության բուժմանը: Այնուամենայնիվ, ավանդական բժշկությունը այդպիսի ապացույցներ չունի:
Համարվում է, որ եղեսպակի թուրմը հզորագույն աֆրոդիզիակ է: Փոքր քանակությամբ եղեսպակը կարող է գրգռող էֆեկտ ունենալ: Հասնելու համար նման արդյունքի տղամարդը պետք է թուրմը խմի ուտելուց առաջ 2 ճաշի գդալ: Այդ նպատակով բույսը նաև կարելի է օգտագործել որպես համեմունք:
Ուշադրություն. բժիշկները խորհուրդ ենն տալիս չչարաշահել բույսը օգտագործումը: Դրա կազմում գտնվող ֆիտոէստրոգենի պատճառով երկարատև օգտագործումը տղամարդկանց մոտ կարող է առաջացնել իմպոտենցիա:
Հակացուցումներ
Ոչ մի բույս, բացի սալվիայից, չի կարող այնքան մեծ մասշտաբով ազդել մարդու օրգանիզմի վրա: Դեռևս հին հույները պարզել են, որ եղեսպակը չի կարելի օգտագործել քրոնիկ հիվանդությունների սրման և հղիության շրջանում:
Այս պահին բժիշկներն արգելում են օգտագործել եղեսպակը հետևյալ դեպքերում.
- ձվարանների կիստա;
- երիկամների բորբոքում;
- էնդոմետրիումի հիպերպլազիա;
- արգանդի բարորակ և չարորակ ուռուցքներ;
- վահանաձև գեղձի կողմից հորմոնների ավելցուկային սեկրեցիա;
- հղիության և կրծքով կերակրման շրջան;
- կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններ;
- հիպերստրոգենիզմ:
Բացի այդ, բժիշկները խորհուրդ չեն տալիս կիրառել սալվիան երկար ժամանակ, քանի որ այն կարող է կուտակվել օրգանիզմում: Դրա հետևանքը կարող է դառնալ ներքին օրգանների լորձաթաղանթի գրգռումը: Այդ պատճառով եղեսպակ արունակող դեղերը պետք է կիրառվեն փոքր դոզաներով: