Ինչպես հղիանալ
Շատ ընտանեկան զույգեր պլանավորում և անհամբերությամբ սպասում են երեխայի ծնունդին: Սակայն պատահում է, որ ինչ-ինչ պատճառներով առաջնեկի կամ երկրորդ-երրորդ երեխայի հայտնվելը ուշանում է: Ապագա ծնողները սկսում են նյարդայնանալ, անհանգստանալ, և չգիտեն, թե ինչ անել։ Մենք կպատմենք տարբերակների մասին, թե ինչպես արագ հղիանալ և դառնալ երջանիկ ընտանիք:
Եթե չի ստացվում հղիանալ
Ընտանիքի պլանավորման կաբինետի այցելությունը պետք է լինի առաջին քայլը դեպի երեխա ունենալու նվիրական երազանքը: Նախքան հղիությունը բժիշկը երկու ամուսիններին էլ խորհուրդ կտա անցնել համալիր պլանավորված զննում են: Դա կօգնի բացահայտել շեղումների առկայությունը կամ, ընդհակառակը, հնարավորություն կտա համոզվել պաթոլոգիաների բացակայության հարցում:
Կարևոր է. այն մասին, թե ինչպես պետք է երեխա ունենալուն պատրաստվի տղամարդը, կարդացեք այստեղ:
Օգտակար կլինի բժշկից իմանալ վիտամինների մասին, որոնք խորհուրդ է տրվում ընդունել՝ հղիանալու շանսերը ավելացնելու համար: Դրանց կազմում պետք է լինի ֆոլաթթու, որը նպաստում է պտղի խողովակի արատի նվազեցմանը:
Եթե հիվանդություններ չեն հայտնաբերվել, բայց արագ հղիանալ չի ստացվում, ապա օգտվեք ներքոբերյալ խորհուրդներից: Հնարավոր է, որ ձեր կյանքում ինչ-որ վատ իրադարձություն է տեղի ունեցել՝ անհաջողություն, ուժեղ նյարդային ցնցում, կամ ընդունել եք հակաբեղմնավորիչ միջոցներ, հնարավոր է նաև, որ դուք հասել եք միջին տարիքի, դա կարող է ազդել երեխա ունենալու հնարավորության վրա:
Ընտրում ենք դիրքը
Շատ զույգեր վստահաբար պնդում են, որ դիրքը կարող է ազդել հղիանալու վրա: Բայց իրականում կապ չունի, թե ինչ դիրքով սերմնահեղուկը ավելի արագ կհասնի իր նպատակին։ Կարևորը՝ հնարավորություն տալ դրան հասնել և չթողնել, որ դուրս հոսի: Այս առիթով բժիշկները միակարծիք են ու կանանց տալիս են հետևյալ խորհուրդները.
- Խորհուրդ է տրվում սեքսով զբաղվելուց հետո պառկել առնվազն 2 ժամ;
- Հնարավորության դեպքում ընդունեք կեչու դիրք կամ մեջքի տակ փոքր բարձ դրեք;
- Պրոցեսի վերջում տամպոն տեղադրեք, որը կխոչընդոտի սերմնահեղուկի արտահոսքին:
Կարևոր է. այս գործողությունները ուղղված են նրան, որ սեքսից հետո 15-20 րոպե սպերմայի հոսքը ուղղված լինի դեպի արգանդի վզիկ:
Դիրքերը արգանդի ծալքի դեպքում
Դիրքի ընտրության մասին ընդունված կարծիքից բացառություն կարող է դառնալ մեկ դեպք՝ կնոջ արգանդի հիվանդությունը կամ տեղադրության առանձնահատկությունները: Օրինակ՝ ծալքը կամ շեղումը որևէ կողմ կարող են ազդել հղիանալու հնարավորության վրա Խորհուրդ է տրվում ընտրել այնպիսի դիրքեր, երբ սերմնահեղուկը կկարողանա հնարավորինս արագ սկսել շփվել արգանդի վզիկի հետ:
Սեքս դաշտանի օրերից հետո
Որոշ զույգեր արագ հղիանալու համար զբաղվում են սեքսով կանանց դաշտանի ժամանակ: Բժիշկների կարծիքով՝ դա ոչ միայն ապարդյուն է, այլև՝ վտանգավոր է կնոջ առողջության համար։ Արյունահոսության ժամանակ արգանդը առավելագույնս բացվում է, և սպերմայի հետ միասին կարող են ներթափանցել տարբեր մանրէներ, վիրուսներ:
Որոշում ենք օվուլյացիայի օրը
Միջինում կանանց ամսեկանները տևում են 3-4 օր, երբ չբեղմնավորված ձվաբջիջը մերժվում է օրգանիզմի կողմից և դուրս է գալիս: Բեղմնավորման նոր հնարավորության համար պետք է անցնի մի քանի օր, և լինի օվուլյացիա:
Օվուլյացիան այն ժամանակահատվածն է, երբ հասունացած և բեղմնավորմանը պատրաստ ձվաբջիջը սկսում է դուրս գալ ֆոլիկուլից և շարժվում է դեպի արգանդ: Դա տևում է 1-2 օր: Հենց դա էլ այն ժամանակն է, երբ բեղմնավորման հավանականությունը ամենաբարձրն է: Մյուս օրերին բոլոր մեթոդները և ձևերը այնքան էլ արդյունավետ չեն:
Օվուլյացիայի սկիզբը ճիշտ հաշվարկելու համար խորհուրդ է տրվում հետևել խորհուրդների.
- Սովորություն դարձրեք չափել մարմնի բազային ջերմաստիճանը: Ջերմաստիճանի ամենօրյա հսկողությունը թույլ է տալիս ճշգրտությամբ սահմանել օվուլյացիայի սկսելու օրը: Երկու-երեք ամիսների ընթացքում արդեն կձևավորվի ճշգրիտ ժամանակացույց, ըստ որի՝ որոշվում է, թե դաշտանից հետո որ օրն է հասունանում ձվաբջիջը:
- Ձեռք բերեք դեղատանը օվուլյացիայի օրվա որոշման թեստ: Ոչ թանկ արժեքը հասանելի է դարձնում այն նաև ոչ մեծ եկամուտ ունեցող ընտանիքների համար: Վերահսկեք վագինալ արտադրությունները: Օվուլյացիայի օրը նկատելի են առատ, թափանցիկ, լորձանման արտադրություններ: Երբեմն հնարավոր են նաև թեթև ցավ ու ձգող զգացումներ:
Երբեմն ընտանիքի պլանավորման բժիշկը նշանակում է ուլտրաձայնային հետազոտություն՝ օվուլյացիայի ամսաթիվը և ժամանակը որոշելու համար: Սա թույլ է տալիս մեծ ճշգրտությամբ սահմանել բարենպաստ շրջանը և սկսել բեղմնավորումը:
Կարևոր է. կարդացեք, թե ինչպես հղիանալ անկանոն ցիկլի դեպքում:
Նպաստավոր օրեր սեքսի համար
Ձվաբջջի դուրս գալու ճշգրիտ օրվա սահմանումը կօգնի համակարգել սեքսով զբաղվելու օրերը: Բժիշկները խորհուրդ են սկսել ակտիվ սեռական կյանքը օվուլյացիայից երկու օր առաջ և ավարտել երկու օր հետո: Եթե ճշգրիտ հաշվենք, ապա բեղմնավորման համար ամսվա մեջ առկա է ամենահարմար վեց օր: Օրինակ՝ եթե կանոնավոր ցիկլը 28 օր է, ապա 14-րդ օրը օվուլյացիայի ժամանակն է, իսկ ակտիվ օրերը՝ 12-ից 17-ը: Փորձեք զերծ մնալ սեռական հարաբերություններից բարենպաստ ժամանակահատվածից երկու օր առաջ: Դա կօգնի ավելացնել սերմնաբջիջների ակտիվությունը և բեղմնավորման հնարավորությունը:
Կարևոր է. հաշվի առնելով, որ յուրաքանչյուր կնոջ մոտ օվուլյացիան տեղի է ունենում ըստ անհատական ցիկլի, բեղմնավորման գրաֆիկը, համապատասխանաբար, կազմվում է անհատապես և ինքնուրույն:
Հղիանալ հակաբեղմնավորիչ միջոցներից հետո
Շատ զույգեր հարսանիքից հետո որոշում են մի որոշ ժամանակ ապրել իրենց համար և ծրագրում են երեխաներ ունենալ երկու-երեք տարի հետո: Պաշտպանության համար նրանք ընդունում են հակաբեղմնավորիչ միջոցներ և ոչ մի բանի մասին չեն անհանգստանում: Եւ ահա գալիս է մի պահ, երբ երկուսն էլ ցանկանում են երեխա ունենալ, բայց այստեղ ծագում է բեղմնավորման խնդիր: Կա՞ արդյոք հնարավորություն հղիանալ հակաբեղմնավորիչ դեղերից հետո, եթե չի ստացվում:
Այդ հարցով զույգերը հաճախ են դիմում բժշկի: Ինչպես պնդում են գինեկոլոգիայի մասնագետները, հակաբեղմնավորիչները դադարեցնելուց պետք է անցնի ոչ պակաս, քան մեկ ամիս, որից հետո կարելի է անցնել երեխա ունենալու պլանավորմանը: Որոշ դեպքերում, օրինակ՝ Դեպո-Պրովերա հաբեր օգտագործելուց հետո, այդ ժամկետը կարող է ձգվել մինչև մեկ տարի:
Այնքան երկար ժամանակի պատճառը կայանում է կնոջ ծննդաբերական գործառույթների վրա յուրաքանչյուր դեղամիջոցի ազդելու առանձնահատկության մեջ: Օրգանիզմին ժամանակ է պետք, որպեսզի դուրս բերի բոլոր արգելափակող նյութերը և վերականգնի ձվաբջջի օվուլյացիան:
Կարևոր է. եթե հակաբեղմնավորիչներից հետո 1-1,5 տարվա ընթացքում չի ստացվում հղիանալ, դիմեք կանանց կոնսուլտացիա կամ ընտանիքի պլանավորման կաբինետ:
Հղիության 40-ից հետո. միֆ, թե իրականություն
Ժամանակակից աշխարհում մոդայիկ է դարձել սկզբում հաջողության հասնել կարիերայում, հասնել բարեկեցության և հնարավորությունների պիկին, իսկ հետո կառուցել անձնական կյանք ու երեխաներ ունենալ: Հենց այդ պատճառով էլ կանայք ցանկանում են երեխա ունենալ 35-40 տարեկանից հետո, և դա իրականացնում են բավականին հաջողությամբ: Բայց ի՞նչ անել, եթե չի ստացվում է հղիանալ: Եւ ե՞րբ պետք է դիմել բժշկի:
Անալիզների հանձնում
Բժիշկների խորհրդով անհրաժեշտ է անցնել մի շարք հատուկ հետազոտություններ, եթե հղիությունը չի ստացվում 6 ամիս փորձելուց հետո:
- Ուլտրաձայնային հետազոտություն - թույլ է տալիս պարզել արգանդի վիճակը, ձվարանների գործունությունը, դեղին մարմնի առկայությունը և այլն: Անհրաժեշտ է անցնել մի քանի անգամ դաշտանային ցիկլի տարբեր ժամկետներում։
- Հորմոնալ ֆոնի վերլուծություն - հնարավորություն է տալիս բացահայտել ձվաբջջի հասունացման ընթացքում տարբեր խախտումները, վիրուսակիր բջիջների առկայությունը կամ բացակայությունը։
- Խողովակների անցանելիության ստուգում - ոսումնասիրությունը օգնում է որոշել, թե որքանով են արգանդային խողովակները ի վիճակի անցկացնել ձվաբջիջը։ Հանգույցների հայտնաբերման դեպքում նշանակվում է ամբուլատոր բուժում:
- Սերմնահեղուկի վերլուծություն - բժիշկները տղամարդկանց նույնպես խորհուրդ են տալիս անալիզներ հանձնել, մասնավորապես՝ սերմնաբջիջների ակտիվության և կենսունակության: Պետք է կատարել երեք օր սեռական ակտիվության բացակայությունից հետո՝ սերմնաժայթքումից հետո երկու ժամվա ընթացքում։
Ուսումնասիրություններ անցնելուց և անալիզներ հանձնելուց հետո բուժող բժիշկը կարող է կազմել ներքին վերարտադրողական օրգանների ընդհանուր պատկերը և անհրաժեշտության դեպքում նշանակել համապատասխան բուժում:
Հղիություն վիժումից հետո
Կանանց մեծ մասը անհանգստանում է, թե արդյո՞ք կարելի է հղիանալ վիժումից (ինքնաբուխ աբորտ) կամ պլանային աբորտից հետո, և ի՞նչ անել, եթե չի ստացվում: Ինչպես պնդում են բժիշկները, անպտղության հավանականությունը առաջին աբորտից հետո, եթե կինը չի ծննդաբերել, շատ բարձր է, ուստի հղիության դեպքում խորհուրդ են տալիս այն չընդհատել։ Վիժումից հետո կա հավանականություն կրկին հղիանալ:
Օվուլյացիայի օրը որոշելու համար հարկ է հիշել, որ հղիության արհեստական ընդհատումը, թե՛ բժշկական և թե՛ ինքնաբուխ, համարվում է ցիկլի առաջին օրը, այսինքն՝ հաշվարկը պետք է սկսել հենց այդ օրը։ Շատ կանայք հղիանում են վիրահատական միջամտությունից հետո հենց առաջին ամսում։ Սակայն չարժե շտապել, նույնիսկ եթե երեխան ցանկալի է և պլանավորված։ Կնոջ օրգանիզմը պետք է վերականգնվի և պատրաստ լինի վերարտադրության։
Կարևոր է․ բժիշկների կարծիքով՝ հղիանալ պլանավորելը ավելի լավ է ոչ շուտ, քան հղիության ընդհատումից կամ վիժումից 6 ամիս անց։
Մեկ տարվա ընթացքում հղիանալու անարդյունավետ փորձերի դեպքում խորհուրդ է տրվում դիմել բժշկի՝ անալիզներ հանձնելու և բուժման համար։
Հղիություն ծննդաբերությունից հետո
Կարելի՞ է ունենալ ևս մեկ երեխա ծննդաբերությունից հետո։ Հաճախ երջանկության էյֆորիայի մեջ ծնողները որոշում են երկրորդ փոքրիկ հրաշքը ունենալ ընտանիքում։ Մայրերը կապում են կրծքերը, որպեսզի չկերակրեն երեխային և այդպիսով նպաստեն նոր հղիությանը։
Սակայն ինքը բնությունը հուշում է, որ չպետք է խախտել ծննդաբերությունից հետո օրգանիզմի վերականգնման բնականոն ընթացքը, որը ներառում է կրծքով կերակրելը։ Կնոջ մարմինը պետք է լիովին վերականգնվի և պատրաստ լինի ընդունելու նոր երեխայի։
Ե՞րբ պլանավորել հղիությունը։ Օրգանիզմի կաթնարտադրության դադարեցումը վկայում է նոր կյանքի բեղմնավորման ունակությանը։ Այդ ժամանակ լիովին վերականգնվում է դաշտանային ցիկլը, և կարելի է հաշվել օվուլյացիայի օրերը։
Կարևոր է․ բժիշկները խորհուրդ են տալիս հնարավորության դեպքում մինչև մեկ տարեկանը կերակրել երեխային կրծքով։ Դա այն ժամականահատվախն է, որը անհրաժեշտ է արգանդի և դրա ֆունկցիաների ամբողջական վերականգնման համար։
Ժողովրդական բժշկություն
Բուսական թուրմերի օգտագործումը կարող է նպաստել արագ հղիանալուն։ Այդ իսկ պատճառով եթե չի ստացվում արագ արդյունքի հասնել, օգտվեք ժողովրդական բժշկության խորհուրդներից և տնային պայմաններում պատրաստեք հետևալ թուրմերը։
Եղեսպակ
Ինչպես վստահեցնում են գիտնականները, եղեսպակը պարունակում է ֆիտոէստրոգեններ, որոնք իրենց հատկանիշներով նման են կանացի հորմոններին։ Եղեսպակի թուրմի ամենօրյա օգտագործումը սկսում է ակտիվացնել կնոջ օրգանիզմի վերարտադրողական ֆունկցիան։
Թուրմը պատրաստելու համար պետք է 1 ճաշի գդալ եղեսպակի վրա ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր և թողնել մութ վայրում 1 ժամ։ Ընդունել առավոտյան և երեկոյան, 30 գր։ Ընդունելության Ժամանակացույց․ սկսել է խմել ամսական ցիկլի ավարտից մինչև հաջորդ ցիկլի սկիզբը։ Եթե այս ամիս հղիությունը չի ստացվում, կատարվում է ընդմիջում մեկ ամսով, այնուհետև գործընթացը կրկնվում է;
Բորային արգանդ
Բույսը վաղուց ի վեր հայտնի է բազմաթիվ կանացի հիվանդությունների բուժման իր հատկություններով։ Թուրմը վերացնում է բորբոքային գործընթացները և խթանում է ձվաբջջի արտադրությունը։ Ուստի այն խորհուրդ են տալիս խմել, եթե երկար ժամանակ չի ստացվում հղիանալ:
Վերցրեք 2 ճաշի գդալ բորային արգանդ և եռացրեք ջրում (մոտ 0.5 լ)։ Թրմել կես ժամ, քամել և խմել ուտելուց առաջ։
Կարմիր խոզանակ
Թուրմ պատրաստելու համար մանրացրեք բույսի արմատը, մեկ ճաշի գդալը լուծեք 250 մլ եռման ջրում և մոտ 10 րոպե պահեք գոլորշու վրա։ Թրմեք 40-50 րոպե և ընդունեք մեկ ճաշի գդալ ուտելուց առաջ ։
Վարդի թերթիկներ
Սովորական վարդի թերթիկների թուրմը իր մեջ պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ վիտամին E, նրա միջոցով է իրականացվում շատ կանացի հիվանդությունների կանխարգելումը և բուժումը։ Թրմեք քիչ քանակով թերթիկներ եռացրած ջրի մեջ 25-30 րոպե և ընդունեք առավոտյան և երեկոյան։
Եվ վերջում...
Այժմ յուրաքանչյուր զույգ գիտի, թե որքան արագ կարելի է հղիանալ, եթե երկար ժամանակ չի ստացվում: Գլխավորն այն է, որ լավ տրամադրվեք, վստահ լինեք, որ ամեն ինչ կստացվի, և չվհատվեք փոքրիկ երջանկություն ունենալու առաջին փորձերից հետո: Հիշեք, որ ժողովրդական բժշկությունը, մասնագետների և բժիշկների խորհուրդները, բուժման տարբեր մեթոդները միշտ պատրաստ են գալ ձեզ օգնության։