Ինչպես Պետք Է Տղամարդը Ճիշտ Պատրաստվի Երեխայի Բեղմնավորմանը

Առողջ ապրելակերպ


Հակառակ տարածված կարծիքի՝ երեխայի բեղմնավորման հաջողությունը կախված է ոչ միայն կնոջից, այլև՝ տղամարդուց։ Ըստ վիճակագրության, բեղմնավորման դժվարությունների 45%֊ի դեպքում մեղավոր են հենց տղամարդու առողջական խնդիրները։Շրջակա միջավայրի տարբեր գործոններ կարող են նվազեցնել սերմնահեղուկի կենսունակությունը, ազդել նրա որակի վրա:

Բովանդակություն․

Առողջ երեխա ունենալու համար տղամարդուն պետք է լրջորեն պատրաստվել այդ գործընթացին: Ավելի լավ է դա սկսել բեղմնավորման պլանավորումից 3-6 ամիս առաջ։ Եկեք մանրամասն դիտարկենք, թե ինչպես պետք է պատրաստվել երեխայի բեղմնավորմանը տղամարդուն, քանի որ դա պատասխանատու իրադարձություն է յուրաքանչյուր մարդու կյանքում։

Առողջ ապրելակերպ

Եթե չգիտեք, թե ինչպես տղամարդը պետք է պատրաստվի երեխայի բեղմնավորմանը, ապա առաջինը, թե ինչ է պետք անել որոշակի ժամանակահատվածում, վնասակար սովորություններից հրաժարվելն է՝ ծխախոտ, ալկոհոլ, թմրանյութեր։ Քաջ հայտնի է, որ այդ նյութերը խիստ ազդում են սեռական համակարգի գործունեության վրա: Հատկապես վտանգավոր է գարեջուրը, որը պարունակում է կանացի հորմոններ, որոնք զգալիորեն նվազեցնում են սերմնահեղուկի որակը։

Կարևոր է․ հետազոտությունները ցույց են տվել, որ պարբերաբար ալկոհոլ օգտագործող տղամարդիկ ունենում են փոքր քաշով երեխաներ։

Բեղմնավորումից երեք ամիս առաջ անհրաժեշտ է դադարեցնել վնասակար նյութերի, ինչպես նաև՝ տարբեր դեղերի (ստերոիդներ, հորմոններ, հակաբիոտիկներ և այլն) օգտագործումը: Ինչո՞ւ հենց երեք ամիս։ Գիտնականների կողմից հաստատվել է, որ մոտավորապես այդքան ժամանակում է տեղի ունենում ամբողջական օրգանիզմի մաքրումը թունավոր նյութերից։

Ճիշտ սնունդ և վիտամիններ

Բացի այդ, բարձրորակ սպերմայի համար պետք է պահպանել որոշակի ջերմային ռեժիմ ամորձիերի համար։ Չի կարելի կրել ճնշող ներքնազգեստ և վարտիք։ Սեռական ակտից անմիջապես առաջ խորհուրդ չի տրվում ընդունել տաք լոգանք կամ ցնցուղ, նաև՝ բեղմնավորումից հինգ օր առաջ պետք է զերծ մնալ սեռական գործողություններից՝ սերմնաբջիջների ակտիվությունը բարձրացնելու նպատակով: Անմիջապես բեղմնավորման ժամանակահատվածում սեռական ակտերի օպտիմալ քանակը՝ 2-3 օրը մեկ անգամ։

Կարևոր է․ իմացեք, թե  ինչպես արագ հղիանալ , մեր հոդվածում։

Իհարկե, կարևոր է ապահովել պատշաճ շարժունությունը։ Նստակյաց կյանքը շատ է մեծացնում շագանակագեղձի բորբոքման զարգացման հավանականությունը: Խորհուրդ է տրվում կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածություն՝ առավոտյան վազք, պարապմունքներ մարզասրահում։ Սակայն անհրաժեշտ է իմանալ չափը․ ավելորդ բեռնվածությունը սպառում է օրգանիզմը, իսկ սպորտի վտանգավոր տեսակների ժամանակ (օրինակ՝ մարտարվեստ) առկա է աճուկի վնաս բարձր ռիսկ։ Բացի այդ, մոլի հեծանվորդներին պետք է նվազեցնել ուղևորությունների ժամանակը մինչև երկու ժամ:

Կարևոր է նաև խուսափել սթրեսային իրավիճակներից, նյարդային գերլարումից, իսկ եթե այդպիսիք առաջանում են, կարողանա հանգստանալ։ Քրոնիկ նյարդային լարվածությունը բացասաբար է ազդում սպերմայի և նրա ակտիվության վրա։

Ճիշտ սնունդ և վիտամիններ

Ինչպես ասում է հայտնի ասացվածքը․ «Մենք այն ենք, ինչ ուտում ենք»։ Եւ դա իրոք այդպես է։ Բոլոր նյութերը, որոնք օրգանիզմ են ներթափանցում սննդի միջոցով, շատ ուժեղ ազդում են առողջության և կենսագործունեության վրա: Որպեսզի ազդեցությունը լինի դրական, պետք է բացառել առողջության վրա բացասաբար ազդող մթերքը և ընդգրկել հնարավորինս շատ օգտակար նյութեր։

Ինչը պետք է բացառել․

  • տապակած սնունդ;
  • ֆաստ-ֆուդ;
  • գունավոր գազավորված ըմպելիքներ։

Ինչ պետք է ավելացնել սննդակարգում․

  • թարմ մրգեր և բանջարեղեն;
  • ծովամթերք;
  • ձուկ;
  • շիլա, միս և մակարոնեղեն;
  • ձեթ մայոնեզի փոխարեն։

Բացի այդ, մեծ օգուտ կբերի ֆոլաթթու պարունակող վիտամինների ընդունումը։ Եթե չեք ցանկանում գնել վիտամիններ, կարելի է դրանք փոխարինել հետևյալներով․

  • կանաչիով;
  • կաղամբով;
  • բազուկով;
  • ընկույզով;
  • կարտոֆիլով;
  • գազարով;
  • ընդեղենով և այլն:

Ֆոլաթվի ցածր պարունակությունը տղամարդու օրգանիզմում նվազեցնում է սպերմատազոիդների քանակը։ Տղամարդկանց, ովքեր նման խնդիր ունեն, լրացուցիչ խորհուրդ է տրվում պտղաբերության բարձրացման համար վիտամիններ (օրինակ՝ L-ալգիրին)։

Կարևոր է․ ինչպես հղիանալ ժողովրդական միջոցներով, կարող եք կարդալ ։

Սերմի ծավալների և տեստոստերոնի մակարդակի վրա ազդում է նաև ցինկի քանակը օրգազնիմում։ Դրա բարձրացման համար կարելի է հարստացնել օրվա ռացիոնը ձվով և մսով կամ ընդունել ցինկ պարունակող վիտամիններ։

Շրջակա միջավայրի բացասական ազդեցության սահմանափակում

Եվս մեկ կարևոր նյութ, որը ազդում է սերմնաբջիջների ակտիվության վրա, վիտամին c֊ն է։ Ստանալ այն կարող եք․

  • ցիտրուսներից և դրանց հյութից,
  • բրոկկոլիից;
  • ծնեբեկից;
  • քաղցր պղպեղից;
  • սեխից;
  • կիվիից և այլն:

Շրջակա միջավայրի բացասական ազդեցության սահմանափակում

Թունավոր նյութերը ներթափանցում են մարմին ոչ միայն մարսողական համակարգի, այլև՝ թոքերի և մաշկի միջոցով։ Նախաատրաստման շրջանում կարևոր է սահմանափակել նման ազդեցությունը: Նախքան տղամարդու պատրաստվելը բեղմնավորմանը, եթե նա աշխատում է ծանր և վնասակար պայմաններում, ապա թերևս ավելի լավ է արձակուրդ վերցնել։ Անհրաժեշտ է խուսափել տարբեր քիմիական նյութերի հետ շփումից, օրինակ՝

  • ծանր մետաղներ;
  • ներկարարական խտանյութեր;
  • իոնային ճառագայթում;
  • ռենտգենյան ճառագայթում;
  • գազերի արտանետումներ։

Խորհուրդ է տրվում ավելի շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում:

Բժշկական զննում

Իհարկե երեխայի բեղմնավորումից առաջ պետք է անցնել բժշկական զննում ուրոլոգի մոտ, հանձնել ժառանգական և/կամ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների մի շարք անալիզներ։

Բժշկական զննում

Երկու ծնղների համար անալիզների ու պրոցեդուրաների պարտադիր ցուցակը․

  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ;
  • հեպատիտ B և C;
  • արյան խումբ և ռեզուս-գործոն;
  • սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ;
  • ֆլյուորոգրաֆիա։

Ուշադրություն․ որևէ ծնողի մոտ ՄԻԱՎ֊ի կամ հեպատիտ B֊ի առկայությունը կարող է վիժման պատճառ դառնալ։

Բացի վերոնշյալից, խորհուրդ է տրվում անցնել սպերմատոգրամմա, գենետիկի խորհրդատվություն։ Վերջինը անհրաժեշտ է տարբեր գենետիկական հիվանդությունների ռիսկի բացահայտման և վտանգի առավելագույնս նվազեցման համար։

Որևէ խնդիր հայտնաբերելու դեպքում անպայման պետք է անցնել լիարժեք բուժման կուրս և միայն դրանից հետո շարժվել դեպի երեխայի բեղմնավորում։

Կարևոր է․ սեռական օրգանների վարակները կարող են առաջացնել երեխայի զարգացման պաթոլոգիաներ։

Ընտանեկան հարաբերությունների ներդաշնակեցում

Ծնողների օրգանիզմների ֆիզիկական առողջությունից ոչ պակաս կարևոր են առողջ հարաբերությունները։ Բոլոր խնդիրները ընտանիքում ավելի լավ է լուծել մինչև երեխայի բեղմնավորումը, եթե չի ստացվում ինքնուրույն, մի՛ ծուլացեք դիմել մասնագետի։

Ընտանեկան հարաբերությունների ներդաշնակեցում

Հղիությունն ու երեխայի ծնունդը միաժամանակ հրաշալի ու դժվարին ժամանակահատված է զույգի կյանքում, հենց այդ պատճառով էլ ներդաշնակությունը և փոխըմբռնումը ծնողների միջև կարևոր են: Ուստի նոր ընտանիքի անդամի ընդունման նախապատրաստմանը պետք է մոտենալ պատասխանատու կերպով։ Դուք այժմ գիտեք, թե ինչպես է տղամարդը պատրաստվում երեխայի բեղմնավորմանը, և կարող եք համարձակորեն կիրառել ստացված փորձը:

Կարևոր է․ ինչպես հղիանալ ոչ կանոնավոր ցիկլի դեպքում, կարող եք իմանալ մեր հոդվածից։

Բացի այդ, չլուծված խնդիրներ կարող են ի հայտ գալ նաև երեխայի ծնվելուց հետո։ Ծնողների միջև հարաբերությունները խիստ ազդում են երեխայի վրա, ինչպես վաղ տարիքում, այնպես էլ՝ մեծ ժամանակ։ Անբարենպաստ մթնոլորտը ընտանիքում կարող է պատճառ դառնալ տարբեր հիվանդությունների զարգացման։ Ընտանեկան մթնոլորտը խիստ տպարվորվում է երեխայի հոգեբանության, ենթագիտակցության մեջ՝ ազդելով արդեն սեփական ընտանեկան հարաբերությունների կառուցման մոդելի վրա։ Ուստի սովորեք ճիշտ մոտենալ երեխայի բեղմնավորմանը և նրա դաստիարակությանը։