Ալպիական մանուշակ. օգտակար հատկությունները
Շատերը կարծում են, որ ալպիական մանուշակը, այլ կերպ՝ անյուտայի աչիկներ, պարզապես գեղեցիկ բույս է, որը կարելի է հանդիպել այգիներում ու պարտեզներում: Սակայն դրա հետ մեկտեղ, մանուշակը նաև շատ արդյունավետ բույս է, որի բուժական հատկությունները կարող են օգտակար լինել տարբեր հիվանդությունների դեպքում:
Օգտակար հատկությունները
Մանուշակը հարուստ է զանազան օգտակար նյութերով և օգտագործվում է բազմաթիվ հիվանդությունների բուժման համար։ Այն օգտագործում են և՛ արտաքին, և՛ ներքին ճանապարհներով՝ թուրմերի, եփուկների, թրջոցների և կոմպրեսների տեսքով: Մանուշակի ծաղիկներից ստացվում է համեղ և առողջությանը օգտակար թեյ:
Կարևոր է. Ճիշտ խնամելով մանուշակը տնային պայմաններում ՝ կարող եք հիանալ նրա տեսքով կլոր տարի:
Մանուշակն առանձնանում է հետևյալ օգտակար հատկություններով.
- քրտնամուղ;
- հակաբորբոքային;
- արյունը մաքրող;
- միզամուղ;
- սպազմոլիտիկ;
- դարմանող;
- ջերմիջեցնող:
Կիրառումը ժողովրդական բժշկության մեջ
Ալպիական մանուշակի կոմպրեսները և թրջոցները կիրառվում են շատ մաշկային հիվանդությունների դեպքում: Դրանք շատ լավ օգնում են վերքերի, քերծվածքների, ֆուրունկուլների, կտրվածքների, էկզեմայի և խոցերի դեպքում: Օգտագործվում է նաև հետվիրահատական կարերի արագ ապաքինման համար: Բույսը կիրառվում է նաև դերմատիտի, ակնեի և այլ տեսակի մաշկային ցաների դեպքում: Մանուշակի թրջոցները շատ օգտակար են դիաթեզով տառապող երեխաների համար:
Ուշադրություն՝ պետք է աչալուրջ լինել մանուշակից պատրաստված միջոցների դեղաքանակի հանդեպ, քանի որ դրա գերազանցումը կարող է պատճառ դառնալ աղիների խանգարման:
Մանուշակից պատրաստված դեղերը կիրառվում են շնչուղիների հիվանդությունների բուժման մեջ, օրինակ՝ կոկլյուշ, բրոնխիտ, թոքաբորբ: Մանուշակը օգնում է հարբուխային հիվանդությունների դեպքում, որոնք ուղեկցվում են հազով և բարձր ջերմությամբ:
Գինեկոլոգիայում
Մանուշակը օգտագործվում է նաև բազմաթիվ գինեկոլոգիական հիվանդությունների բուժման համար: Այն հաճախ նշանակվում է ծննդաբերությունից հետո՝ որպես արգանդի կրճատման լավագույն միջոց: Շնորհիվ իր արյունը դադարեցնող հատկության՝ մանուշակը կիրառվում է ամսեկանների ժամանակ առատ արյունահոսությունը կանխելու համար:
Մանուշակը օգտագործվում է որպես արյունը մաքրելու արդյունավետ միջոց: Մանուշակից պատրաստված դեղերը հիանալի դուրս են բերում արյան մեջ պարունակվող թունավոր և այլ վնասակար նյութերը: Օգնում են դրանք նաև մարսողական համակարգի խնդիրների դեպքում, կարգավորում են աշխատանքը և բարելավում ախորժակը:
- Մանուշակը շատ լավ օգնում է ռախիտի, տուբերկուլյոզի, արտրիտի և պոդագրայի ժամանակ:
- Ժողովրդական բժշկության մեջ այն գնահատվում և կիրառվում է որպես խորխաբեր միջոց:
- Այս գեղեցիկ ծաղկից պատրաստված դեղերը կարող են ախտահանել միզուղիները:
Ուշադրություն՝ խորհուրդ չի տրվում դեղերն ընդունել հեպատիտի և երիկամների հիվանդությունների դեպքում:
Մանուշակից պատրաստված դեղերը կիրառվում են նաև կենդանիների բուժման համար: Դրա թուրմը հիանալի միջոց է ընտանի կենդանիների գաստրիտի դեմ: Բացի այդ, արդյունավետ է շնչուղիների հիվանդությունների բուժման համար:
Կոսմետոլոգիայում
Մանուշակը իր կիրառումն է գտել նաև կոսմետոլոգիայի մեջ։ Այն օգտագործվում է մաշկի տարբեր խնդիրների վերացման համար: Մանուշակը օգտագործվում է յուղոտ և չափազանց խոնավ մաշկի համար: Մանուշակի դիմակը օգնում է ազատվել դեմքի պզուկներից, ավելի քիչ տեսանելի դարձնել կնճիռները և բարելավել մաշկի գույնը:
Լավ օգնում են մանուշակի թուրմերը թեփի դեպքում: Պարբերաբար օգտտագործեք դրանք մազերը լվալիս և կարող եք դարձնել մազերն ավելի ամուր, առողջ և գրավիչ: