Միջկողային նևրալգիա
Միջկողային նևրալգիան հիվանդություն է, որը ծանոթ է 25 տարեկանից բարձր տղամարդկանց և կանանց մեծամասնությանը: Որքան մարդը մեծանում է, այնքան մեծանում է այս հիվանդությամբ հիվանդանալու հավանականությունը: Միջկողային նևրալգիայի վտանգավորությունը կայանում է շատ ուժեղ ցավային համախտանիշի մեջ, որը նման է կյանքի համար վտանգավոր բազմաթիվ հիվանդությունների:
Ախտանիշներ և նշաններ
Միջկողային նևրալգիայի գլխավոր ախտանիշը նյարդի ողջ ընթացքով առաջացող սեղմման հետևանքով ուժեղագույն ցավն է (հիմնականում կողերի շրջանում): Այն կարող է քողարկվել որպես այլ հիվանդությունների ցավ:
Կարևոր է! Ախտանիշները և ցավային զգացողությունները մեծապես կախված են ողնաշարի և կողերի դասավորության ընթացքում նյարդաթելերի սեղմման վայրից:
Ողնաշարի ստորին հատված
Ողնաշարի ամենաստորին հատվածում նյարդաթելերի գրգռումը կամ սեղմումը հրահրում է սուր, պարբերական ցավ անրակների շրջանում՝ դրանց տակ և վերևում, կրծքավանդակի ողջ վերին հատվածում:
Դրանց համար բնորոշ է գլխի շրջադարձի ժամանակ տհաճ զգացողությունների ուժեղացումը, ցավի իրադիացումը (ցավը տարածվում է) դեպի ձեռք, ուս, պարանոցի հատված:
Ողնաշարի վերին հատված
Վերին հատվածի ախտահարման դեպքում կրծոսկրի հետևում առաջանում է երկարատև, ցավող ցավ, որը շատ նման է սրտային հիվանդությունների (ինֆարկտ, սրտային անբավարարություն) նշաններին: Հաճախ ցավում է նաև թիակների միջև:
Ուշադրություն! Ի տարբերություն սրտային հիվանդությունների՝ նևրալգիայի նոպաները, որը այս դեպքում կոչվում է կարդիալգիա, չեն անցնում նիտրոգլիցերինով: Սրտային հիվանդությունների դեպքում նկատվում է թեթևացում, իսկ նևրալգիայի դեպքում՝ ոչ:
Թիակա-կողային հատված
Եթե նյարդային արմատների սեղմումը տեղի է ունեցել թիակա-կողային հատվածում, ապա առաջանում են սուր, ծակող կամ ցավող, կարճատև ցավեր: Դրանց տեղակայման վայրը թիակների միջև է, թևատակերից մի փոքր ներքև, պտուկների շրջանում: Ցավերն ավելի հաճախ հայտնվում են ձախ կողմում և ուժեղանում են խորը ներշնչման ու արտաշնչման ժամանակ: Դրանք նման են կրծքավանդակի վարակիչ հիվանդությունների ժամանակ առաջացող ցավային զգացողություններին:
Կողերի միջև
Դասական միջկողային նևրալգիան, որը ախտահարում է նյարդային արմատները կողերի միջև ընկած ընթացքով, բնութագրվում է ցավող ցավով կրծոսկրի և թևատակերի շրջանում (առջևից): Հաճախ այն նման է ստամոքս-աղիքային տրակտի, հատկապես ստամոքսի հիվանդություններին:
Կարևոր է! Նևրալգիաների ժամանակ ցավերի տարբերակիչ հատկանիշը դրանց ուժեղացումն է որոշակի շարժումների, իրանի կամ գլխի շրջադարձերի, ուժեղ ներշնչման ու արտաշնչման, փռշտալու, հազի ժամանակ:
Միջկողային նևրալգիայի նշաններից է նաև մարմնի բնորոշ դիրքը՝ թեքում առողջ կողմի ուղղությամբ: Հիվանդը, ձգելով միջկողային տարածությունը, կարողանում է նվազեցնել ծանրաբեռնվածությունը հիվանդ նյարդի վրա, ինչը նպաստում է ցավային զգացողությունների նվազմանը:
Նևրալգիայի տեղակայման վայրերում կարող է առաջանալ թմրածություն կամ այրոցի զգացողություն, ցավոտ է դիպչել: Մաշկը գունատվում է կամ, ընդհակառակը, կարմրում:
Կարևոր է! Քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ ուժեղ ցավի ֆոնին առաջանում են սրացումներ:
Նևրալգիայի պատճառները
Մարդու նյարդային համակարգը «կապի համակարգ» է մարդու օրգանիզմում, որը կոչված է ապահովելու իմպուլսների փոխանցումը յուրաքանչյուր օրգանից դեպի ուղեղ և հակառակը: Հիմնական «տրանսպորտային ուղիները» ծառայում են նյարդաթելերը, նրանք ձգվում են ողնուղեղից, որին կպչում են արմատիկների միջոցով և ուղղվում են դեպի բոլոր օրգանները կողային միջանցքներով: Հենց իրենք՝ նյարդերը, անհամասեռ են. դրանք թելիկների փունջ են, որը բաժանվում է երեք տեսակի՝ զգայական, շարժողական և վեգետատիվ:
Բացի նյարդաթելերից, կողային տարածությունում տեղակայված են նաև կապանները, մկանները, իսկ նյարդերի արմատիկները շփվում են աճառների և ոսկորների հետ: Քանի որ թելերը ինքնին ընկալիչներ են, նրանց ամենափոքր սեղմումը կամ ճնշումը առաջացնում է ուժեղ ցավ, որը էլ ավելի է ուժեղանում մարմնի ցանկացած շարժման դեպքում: Բացի այդ, փոփոխություններ կարող են տեղի ունենալ նաև հենց նյարդերի կառուցվածքում:
Կարևոր է! Համարվում է, որ միջկողային նևրալգիայով առաջացած ցավը համադրելի է երիկամային կոլիկների և ծննդաբերական ցավի հետ:
Փոփոխությունների, սեղմման կամ ճնշման պատճառների շարքում են՝
- արտաքին գործոններ՝ ցրտահարում, ֆիզիկական ծանրաբեռնվածություն, վնասվածքներ,
- ողնաշարի հիվանդություններ՝ կորություններ, ճողվածքներ, օստեոպորոզ, ուռուցքներ, օստեոխոնդրոզ,
- վարակիչ հիվանդություններ (գրիպ, տուբերկուլյոզ), որոնք առաջացնում են օրգանիզմի ինտոքսիկացիա,
- թունավորումների որոշ տեսակներ, որոնք առաջացնում են նյարդային համակարգի վնասում, օրինակ՝ ծանր մետաղներով,
- իմունային համակարգի աշխատանքի խանգարումներ՝ շաքարային դիաբետ, ցրված սկլերոզ,
- նյարդային համակարգի աշխատանքի խանգարումներ, սթրեսներ:
Արտաքին գործոններ
Ցրտահարման դեպքում կարող են առաջանալ մկանային սպազմեր, որոնք կգրգռեն նյարդաթելերը: Չափազանց մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում տեղի են ունենում մկանային և նյարդային թելերի մանր միկրովնասվածքներ, ինչն իր հերթին առաջացնում է նրանց սեղմում: Վնասվածքները առաջացնում են մկանային զանգվածի այտուցվածություն, ինչը առաջացնում է նյարդաթելերի ցավային ռեակցիա:
Ողնաշարի հիվանդություն
Ողնաշարի հիվանդությունների դեպքում, որոնց են պատկանում ողնաշարի կորության բոլոր տեսակները, միջողնային ճողվածքները, օստեոխոնդրոզը, ռադիկուլիտը, ամենից հաճախ տեղի է ունենում ողնաշարային սկավառակների տեղաշարժ, ողերի անսովոր դասավորություն, աճառների ծավալի մեծացում կամ, հակառակը, նրանց մաշվածություն (օստեոպորոզի դեպքում): Այս ամենը ճնշում է նյարդերի արմատիկները, հանգեցնում դրանց պատռվածքների, բորբոքման և առաջացնում է նևրալգիա:
Կարևոր է! Ողնաշարի հետ կապված նևրալգիայի առաջացումը մեծանում է տարիքի հետ: Դրան նպաստում են օրգանիզմում տեղի ունեցող տարիքային փոփոխությունները:
Կրծքային նևրալգիայի պատճառների շարքում ողնաշարի հետ կապված հիվանդությունները կազմում են 80%:
Վարակիչ հիվանդություններ
Վարակները կարող են դառնալ հիվանդության առաջացման պատճառ: Ախտանիշների առաջացման մեջ կարևոր դեր է խաղում վիրուսների և բակտերիաների արտադրած տոքսինների օրգանիզմ ներթափանցումը, որոնք գրգռում են նյարդային վերջավորությունները՝ առաջացնելով սուր ցավի նոպաներ:
Թունավորումներ
Ծանր մետաղներով, օրինակ՝ կապարով, թունավորումները, տոքսինները և մի շարք այլ նյութեր, որոնք ազդում են նյարդային համակարգի վրա, կարող են առաջացնել միջկողային նևրալգիա:
- Այս նույն պատճառների շարքին պետք է դասել ալկոհոլամոլությունը, որի հետևանքով նույնպես տեղի է ունենում օրգանիզմի ընդհանուր թունավորում:
- Մեծ քանակությամբ դեղամիջոցների երկարատև ընդունումը նույնպես կարող է առաջացնել օրգանիզմի ընդհանուր թունավորում և դրա ֆոնի վրա՝ նևրալգիա:
Իմունային համակարգի աշխատանքի խանգարում
Իմունային համակարգի աշխատանքի խափանման հետ կապված հիվանդությունների դեպքում առաջանում են միջկողային նևրալգիաներ՝ նյարդաթելերի և նյարդերի միելինային թաղանթի վնասման պատճառով:
- Շաքարային դիաբետը առաջացնում է փոփոխություններ անոթների և նյարդային համակարգի աշխատանքում:
- Ցրված սկլերոզը քայքայում է նյարդերի միելինային թաղանթը:
- Կանանց մոտ դաշտանադադարը խախտում է ընդհանուր հորմոնալ հավասարակշռությունը:
Նյարդային համակարգի աշխատանքի խանգարումներ
Սթրեսները և այլ նյարդային ծանրաբեռնվածությունները ազդում են ողջ նյարդային համակարգի աշխատանքի վրա և կարող են դրսևորվել ցավով՝ միջկողային նևրալգիայի տեսքով:
Կարևոր է! Օրգանիզմում վիտամինների ավելցուկի կամ պակասի ֆոնի վրա կարող են առաջանալ այնպիսի հիվանդություններ, ինչպիսին է ռախիտը:
Ջերմաստիճանը միջկողային նևրալգիայի ժամանակ
Այս հիվանդությունը, որպես կանոն, ունի վնասված նյարդի հստակ սահմաններ: Նևրալգիայի առաջացման վայրում կարող է նկատվել ոչ միայն մաշկի չորություն, գունատություն կամ կարմրություն, այլև մարմնի ջերմաստիճանի տեղային բարձրացում: Ցավի առաջացման վայրում մաշկը տաք է, սակայն այս դեպքում մարմնի ընդհանուր ջերմաստիճանը չի բարձրանում: Այն մնում է սովորական:
Կարևոր է! Բարձր ջերմաստիճանը օրգանիզմում ուժեղ բորբոքային պրոցեսի վկայություն է, և ուժեղ ցավի հետ զուգակցված այն շատ անհանգստացնող ազդանշան է, որը պահանջում է շտապ օգնությանը ամենաարագ դիմելու անհրաժեշտություն:
Նևրալգիա սրտի շրջանում
Ուժեղ ցավը կարող է լինել այնպիսի լուրջ և, գլխավորը, կյանքին վտանգ սպառնացող հիվանդությունների ազդանշան, ինչպիսիք են սրտի նոպան, ինֆարկտը, ստամոքսի խոցը: Սրտային հիվանդությունների դեպքում շրջապատողների ռեակցիայի արագությունից կարող է կախված լինել ոչ միայն հիվանդի առողջությունը, այլև կյանքը:
Ինչպե՞ս տարբերակել միջկողային նևրալգիան այս վտանգավոր հիվանդություններից:
Դրա համար անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալը.
- կրծքավանդակի ձախ կողմում ուժեղ ցավ, որը նևրալգիայի դեպքում ուժեղանում է փռշտալիս և խորը շնչելիս,
- ցավային զգացողությունները չեն թուլանում նիտրոգլիցերին ընդունելուց հետո,
- նևրալգիայի դեպքում, սովորաբար, զարկերակային ճնշումը չի բարձրանում,
- զարկերակը նույնպես չի խախտվում:
Կարևոր է! Եթե թվարկված դրսևորումներից թեկուզ մեկը առկա է, անհրաժեշտ է շտապ կանչել շտապ օգնություն՝ հայտնելով ինֆարկտի կասկածի մասին:
Ո՞ր բժիշկն է բուժում
Կողերի շրջանում ցավերի առաջացման դեպքում անհրաժեշտ է դիմել թերապևտի, որը կնշանակի մի շարք անալիզներ և հետազոտություններ: Մինչ այս հիվանդության բուժումը սկսելը, շատ կարևոր է բացառել ցավի այլ պատճառների հավանականությունը: Դրա համար անցկացվում է համալիր հետազոտություն.
- ընդհանուր անալիզներ,
- ռենտգենագրություն, որը ներառում է ողնաշարի և կրծքավանդակի հետազոտություն,
- համակարգչային հետազոտություն,
- ՄՌՏ,
- կարդիոգրամա:
Հնարավոր է, որ կնշանակվեն բոլոր այս և լրացուցիչ հետազոտությունները, կամ էլ դրանցից մի քանիսը: Սա սովորաբար կախված է ցավի տեղակայումից, այլ ախտանիշների առկայությունից:
Ուշադրություն! Միայն բացառելով այլ հիվանդությունները, անցնում են միջկողային նևրալգիայի բուժմանը, դրա համար թերապևտը ուղղորդում է նևրոպաթոլոգի մոտ:
Միջկողային նևրալգիան բուժում է նևրոպաթոլոգը:
Ինչպես բուժել միջկողային նևրալգիան
Միջկողային նևրալգիայի բուժումը կարելի է բաժանել հետևյալ բաղադրիչների.
- ցավազրկում, որը բարդ դեպքերում ներառում է անալգետիկներով տեղային շրջափակում.
- բորբոքման հեռացում.
- մերսում.
- բուժական ֆիզկուլտուրա.
Այս հիվանդության հաջող բուժման հիմնական պայմաններից մեկը կլինի դրա առաջացման պատճառների ամբողջական կամ մասնակի (որքան հնարավոր է) վերացումը:
Երեխաների մոտ
Երեխաները չափազանց հազվադեպ են հիվանդանում այսպիսի ծագման նևրալգիաներով, դրանց առաջացման դեպքում բուժումը կայանում է քսուքներով (Ֆինալգոն, Վոլտարեն) տեղային բուժման, ինչպես նաև հատուկ մերսումների ու բուժական ֆիզկուլտուրայի մեջ:
Հղիության ժամանակ
Հղիության ժամանակ միջկողային նևրալգիայի դրսևորումը կապված է իրանի տարբեր մկանների վրա մկանային բեռնվածության վերաբաշխման հետ: Այստեղ ապագա մայրիկի հիմնական թշնամին կլինի լուրջ հիվանդությունների սպառնալիքի հետ կապված վախը: Հետևաբար անհրաժեշտ է հնարավորինս շուտ հետազոտություն անցկացնել՝ մյուս հիվանդությունները բացառելու և ճիշտ ախտորոշում դնելու համար: Ինքնին նևրալգիան ավելի լավ է բուժել տեղային միջոցներով և մերսումներով:
Բուժում տնային պայմաններում
Կրծքավանդակի նևրալգիական ցավերի բուժումը սովորաբար չի պահանջում ստացիոնար բուժում և իրականացվում է տնային պայմաններում: Այս միջոցառումների համալիրը ներառում է դեղորայքային բուժում և այլ ընթացակարգերի մեծ շրջանակ: Դրանց թվում կլինեն.
- մերսում.
- բուժական լոգանքներ.
- ֆիզիոթերապիայի ընթացակարգեր.
- կոմպրեսներ.
- բանկաներ և մանանեխի սպեղանիներ.
- մագնիսներով բուժում.
Բուժում ոսկրաբույժի (օստեոպատի) կողմից
Վերջերս հայտնված մանուալ մեթոդիկաներից մեկը ոստեոպատների մեթոդիկան է: Արմատապես սխալ կլիներ այն համարել միայն մանուալ մեթոդիկա, քանի որ ոստեոպատ բժշկի բուժումը, թեև հիմնված է ձեռքերի գործողության վրա, սակայն ներկայացնում է մարդու մկանային-կմախքային, նյարդային և հոգեկան երեք համալիրների հետ աշխատանք: Ոստեոպատները դրանք դիտարկում են որպես միասնական ամբողջություն և վերացնում են ոչ թե ախտանիշները, այլ հիվանդության պատճառները: Ձեռքերի գործողությունները ավելի մեղմ և խնայող են, ինչը կարևոր է ուժեղ նևրալգիական ցավերի դեպքում:
Ալմագ
Լայնորեն հայտնի է մագնիսի բարենպաստ ազդեցությունը մեր օրգանիզմի վրա, մասնավորապես՝ ցավի դադարեցման վրա: Եթե տանը կա Ալմագ մագնիսական գոտի, ապա այն կարելի է օգտագործել բուժման ընթացքում: Ալմագը պետք է ամրացնել հիվանդ տեղում և կրել օրական 2 ժամ: Սակայն Ալմագը ավելի լավ է օգտագործել այլ միջոցառումների հետ համատեղ կամ որպես օժանդակ միջոց:
Դեղահաբեր նևրալգիայի ժամանակ
Ցավազրկման համար
Ուժեղ ցավերը պահանջում են ցավազրկող պատրաստուկների նշանակում, որոնք կարող են լինել ինչպես դեղահաբերի, այնպես էլ ներարկումների տեսքով: Նման պատրաստուկները պետք է նշանակի նևրոպաթոլոգը, նա է նաև որոշում բուժման ընթացքը, դեղաչափերը և պատրաստուկների ընդունման հաճախականությունը:
Ցավը հանելու համար նևրոպաթոլոգը կարող է նշանակել մի շարք ցավազրկող պատրաստուկներ, որոնց թվում կարող են լինել բուժումներ.
- Նայզով, Կետոնալով.
- Անալգինով, Սպազգանով.
- Մովալիսով, Բարալգինով.
Այս պատրաստուկներից մի մասն ունի ինչպես ներարկման լուծույթների, այնպես էլ դեղահաբերի ձևեր:
Դեղահաբերը պետք է ընդունել զգուշությամբ, քանի որ ցավազրկող պատրաստուկների երկարատև ընդունումը կարող է բացասաբար ազդել ստամոքս-աղիքային տրակտի վրա, հատուկ ուշադրությամբ պետք է դրանք կիրառեն նրանք, ովքեր արդեն ունեն այդ հիվանդությունները: Բարդ դեպքերում նշանակում են ցավազրկող ներարկումներ:
Կարևոր է! Դեղերն ընդունել միայն բուժող բժշկի կողմից առաջարկված դեղաչափերով և ոչ ավելի, քան նախատեսված ընթացքի տևողությամբ:
Բորբոքման հեռացման համար
Իրականացվում է Դիկլոֆենակով, Վոլտարենով բուժում, քանի որ այս պատրաստուկները լավ հանում են բորբոքումը, ինչը, իր հերթին, նպաստում է ցավային համախտանիշի հեռացմանը:
Կարևոր է! Չգերազանցել դեղաչափը և չկիրառել ավելի քան 6-7 օր, որպեսզի չհրահրվի ստամոքս-աղիքային տրակտի խնդիրների սրացում:
Միջկողային նևրալգիայի բուժման համար կիրառվող այլ պատրաստուկների թվում կլինեն միոռելաքսանտներ, որոնք պետք է նշանակեն բժիշկները: Դրանք նպաստում են մկանային սպազմերի և ցավի հեռացմանը:
Վիտամինների համալիր, որի մեջ կմտնեն B1, B6, B12. Այս վիտամինները թույլ են տալիս ակտիվացնել օրգանիզմի ներքին ռեսուրսները և արագացնում են ապաքինումը, բարերար ազդեցություն են թողնում նյարդային համակարգի վրա, նպաստում են նյարդային իմպուլսների փոխանցման բարելավմանը:
Քսուքներ նևրալգիայի ժամանակ
Ցավի դադարեցման և բորբոքման հեռացման համար օգտագործում են քսուքներ, որոնք քսում են անմիջապես ցավոտ հատվածների վրա: Օգտագործում են.
- հակաբորբոքային և ցավազրկող - Վոլտարեն (Դիկլոֆենակ քսուքի ձևով) և Ֆինալգոն.
- ցավազրկող - Անալգինով, Կետանալ.
- մեղվի թույնի հիման վրա - Ապիզարտրոն.
- իժի թույնի հիման վրա - Վիպրոսալ.
- սկիպիդար, որը թողնում է տաքացնող և ախտահանող ազդեցություն.
- մենովազին, որը գործում է որպես տաքացնող և ցավազրկող միջոց:
Կարևոր է! Մեղվի, օձի թույնի հիման վրա քսուքներ օգտագործելիս հիշեք, որ դրանք ունեն մի շարք հակացուցումներ՝ կապված լյարդի, երիկամների հիվանդությունների, ալերգիկ ռեակցիաների հետ: Դրանց կիրառումը միշտ պետք է հետևի բժշկի հետ խորհրդակցությանը:
Ներարկումներ միջկողային նևրալգիայի ժամանակ
Այս հիվանդությունը կարող է ենթադրել ոչ միայն ցավազրկող պատրաստուկների (Նայզ, Անալգին, Դիկլոֆենակ) ներարկումներ, այլ նաև այսպես կոչված նովոկաինային շրջափակում, որը ներկայացնում է ախտահարված նյարդի նովոկաինով շրջահարում, ինչը թույլ է տալիս արագ դադարեցնել շատ ուժեղ ցավը: Ընթացակարգն ունի բազմաթիվ հակացուցումներ, հետևաբար այն ցուցված չէ բոլորին:
Բուժումը ժողովրդական միջոցներով
Միջկողային նևրալգիայի ժողովրդական բուժումը հիմնված է ջերմային ազդեցության, ախտահարված հատվածին արյան հոսքի ավելացման վրա, ինչը առաջացնում է ցավազրկում և վերացնում բորբոքումը:
Սալբի
Արդյունավետ է սալբիով լոգանքը: Դրա համար անհրաժեշտ է վերցնել 4 ճ/գ մանր կտրատված սալբիի տերև և լցնել 1 բաժակ շատ տաք ջուր, թողնել թրմվի 2 ժամ, ապա լցնել լոգարանի մեջ՝ ավելացնելով 4 ճ/գ ծովային աղ: Լոգանք ընդունել ոչ ավելի, քան 10 րոպե:
Սոճու կոներ
Փոքր ճյուղերն ու կոները պետք է դնել սառը ջրի մեջ այնպես, որ այն ծածկի ճյուղերը, եռացնել և թողնել եռան լուծույթը մոտ 30 րոպե, ապա թրմվի 8 ժամ:
Լոգանքի համար անհրաժեշտ է վերցնել 1,5 լ թուրմ: Ընթացակարգի տևողությունը, ինչպես նախորդ բաղադրատոմսում:
Կարտոֆիլ
Քերած կարտոֆիլից կոմպրեսը լավ տաքացնող միջոց կլինի: Դրան կարելի է ավելացնել 1/3 քերած բողկ (սա կուժեղացնի ազդեցությունը):
Օշինդր
Թարմ կամ չոր (այն պետք է շոգեխաշել) օշինդրը պետք է մանրացնել և ավելացնել քիչ քանակությամբ ձիթապտղի կամ հիպիկոնի ձեթ: Խառնել և ստանալ շիլայի նման խառնուրդ: Բաղադրությունը որպես կոմպրես կիրառել ախտահարված տեղում:
Հովտաշուշան (գերանիում)
Գերանիումը ունի լավ ցավազրկող հատկություններ: Գերանիումի տերևները պետք է շոգեխաշել ջրային բաղնիքում և կիրառել ախտահարված տեղում: Թեթևացումը տեղի է ունենում շատ արագ: Եթե տերևները քսել հանված սերուցքով, դա կուժեղացնի ազդեցությունը:
Բուժում բանկաներով
Շատ արդյունավետ է բանկաների կիրառումը: Մաշկը լավ մաքրում են և քսում ձիթապտղի կամ հիպիկոնի ձեթով, ապա դնում են բանկաները՝ հանելով դրանցից օդը: Անհրաժեշտ է զգուշությամբ իրականացնել ընթացակարգը՝ թույլ չտալով, որ մաշկը ներս մտնի 1,5 սմ-ից ավելի:
Մանանեխի սպեղանիներ
Սա կրծքավանդակի նևրալգիկ ցավերի բուժման ամենահայտնի և մատչելի ընթացակարգերից մեկն է: Կիրառում են դասական մանանեխի սպեղանիներ կամ ժամանակակից փոշենման տարբերակներ, դնում են մեղմ ռեժիմով:
Ցեխեր
Բուժիչ ցեխերից (Բիշոֆիտ, Օզոկերիտ) ջերմային կոմպրեսները նույնպես կարող են հանել ցավը և նվազեցնել բորբոքումը:
- Բիշոֆիտով տաքացման համար անհրաժեշտ է լուծույթը (1:1 ջրի հետ) քսել քաթանե գործվածքի վրա:
- Կիրառել ախտահարված տեղում մի քանի ժամով (լավ է գիշերը), նախապես տաքացնելով տաքացուցիչի միջոցով 5-10 րոպե:
Օզոկերիտի կոմպրեսը դրվում է 30 րոպեով՝ նախապես ըստ հրահանգի պատրաստելով բլիթ:
Տզրուկներ
Հիրուդոթերապիան (տզրուկներով բուժումը) կիրառվում է բազմաթիվ դեպքերում, նևրոլոգիական խնդիրների բուժման ժամանակ: Օգտագործում են դրանց արյուն ծծելու ունակությունը և դնում են կետերում, որոնք խթանում են բազմաթիվ համակարգերի և օրգանների գործունեությունը: Ապացուցված է, որ տզրուկների սեկրետն ունի բուժիչ հատկություններ և բարելավում է արյան շրջանառությունը: Հաճախ տզրուկների կիրառումը հավասարեցնում են ասեղնաբուժությանը:
Մերսում միջկողային նևրալգիայի ժամանակ
Կրծքավանդակի նևրալգիկ ցավերի դեպքում մերսումը պետք է լինի բուժման պարտադիր բաղկացուցիչ մասը: Սա կօգնի ոչ միայն հանել ցավային սենսացիաները, այլ նաև կնորմալացնի արյան շրջանառությունը ախտահարված հատվածում:
Լավ արդյունք է տալիս ակուպրեսուրայի կիրառումը, երբ մերսումն իրականացվում է որոշակի կետերի վրա սեղմման միջոցով: Ընթացակարգը պետք է իրականացնի մասնագետ, ով տեղյակ է այս հիվանդության առանձնահատկություններից:
Հաճախ բուժման ընթացքում դիմում են մանուալ թերապևտների ծառայություններին, որոնք կարող են ոչ միայն մերսումներ անել, այլ նաև շտկել ողնաշարի խնդիրները:
Վարժություններ
Կրծքավանդակի նևրոլոգիական ցավերի բուժման ժամանակ բուժման պարտադիր պայման են հատուկ ֆիզիկական վարժությունները: Բուժական մարմնամարզությունը կնպաստի մկանների ամրապնդմանը և ողնաշարի մարզմանը, ընդ որում դրանք պետք է ճիշտ ընտրված լինեն մասնագետի կողմից:
Կարևոր է! Մերսումը և բուժական մարմնամարզությունը պետք է իրականացվեն միայն սուր ցավային սենսացիաների վերացումից հետո:
Սովորաբար միջկողային նևրալգիայի բուժումը տևական է, հայտնի են դեպքեր, երբ մարդը տառապել է ցավի պարբերական սրացումներով տասնամյակների ընթացքում: Գտնելով «իր» բուժման մեթոդները, կարելի է հաջողությամբ տնային պայմաններում կասեցնել սրացումները:









