Նստային նյարդի սեղմում

Հիվանդության հիմնական հասկացությունները

Մեջքի շրջանի ցավը երկար ժամանակ ուղեկցում է շատ մարդկանց: Դրա պատճառը նստային նյարդն է, ուստի նրա ցանկացած բորբոքում ուղեկցվում է ցավով, անհարմարությամբ, աշխատունակության կորստով: Հոդվածում մանրամասն կխոսվի այն մասին, թե ինչ է նստային նյարդի սեղմումը, ինչպիսին են այս բարդության ախտանիշներն ու բուժումը:

Բովանդակություն:

Հիվանդության հիմնական հասկացությունները

Նյարդի բորբոքումը մարդու օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է տարբեր գրգռիչների նկատմամբ, որն արտահայտվում է գոտկատեղի, հետույքի և ոտքերի ցավով: Բժշկության մեջ այս համախտանիշը անվանում են նաև նևրոպաթիա, նևրիտ կամ իշիաս: Ռիսկի խմբում են հայտնվում 30 տարեկանը անցած մարդիկ:

Նստային նյարդը օրգանիզմի ամենաերկար նյարդն է: Այն հանդիսանում է նյարդաթելերի խրձի տեսք ունեցող գոյացություն, որը պատված է հատուկ թաղանթով: Նրա մակերեսը ծածկված է բազմաթիվ մազանոթներով: Դրանց տակ գտնվում է ևս մեկ շերտ, որի վրա տեղակայված են ավելի խոշոր անոթներ: Նրանք բոլորը միմյանց հետ ամուր միացված են մկանային թելերով, ուստի արդյունավետորեն կատարում են պաշտպանական և ամորտիզացիոն գործառույթ: Արյունատար անոթների մեծ քանակության պատճառով այս նյարդն ունի առանձնահատուկ զգայունություն տարբեր ծանրաբեռնվածությունների և վնասվածքների նկատմամբ: Հաճախ նստային նյարդի սեղմումը տեղի է ունենում ազդրոսկրային հոդում, սակայն նրա մյուս բոլոր հատվածներն էլ են ենթակա բորբոքման:

Կարևոր է! Իշիասը առանձին հիվանդություն չէ: Այս պաթոլոգիան ախտանիշ է, որը վկայում է գոտկասրբանային հատվածի ողնաշարի լուրջ խանգարումների մասին:

Իշիասի հիմնական պատճառները

Նյարդի բորբոքումը, որպես կանոն, տեղի է ունենում նյարդային վերջավորությունների կամ հիմնական բնի սեղմման հետևանքով: Գոյություն ունեն այսպիսի տհաճ բարդության առաջացման բազմաթիվ նախապատճառներ: Բժիշկները առանձնացնում են հետևյալ հիմնականները.

  • գոտկատեղի հիպոթերմիա (ցրտահարում);
  • նևրիտներ, որոնք ազդում են նստային նյարդի շրջանում գտնվող փափուկ հյուսվածքների վրա;
  • հերպեսի վարակը առաջացնում է գոտևորող որդան կամ գոտկատեղի բորբոքում;
  • ուժեղ ֆիզիկական ծանրաբեռնվածություններ և ծանրություններ;
  • մարմնի կտրուկ և սխալ շարժումներ;
  • ոսկրային կմախքի կառուցվածքը փոփոխող օստեոխոնդրոզ;
  • պոդագրա, մկանային հյուսվածքների կամ ոսկրերի վնասվածք փոքր կոնքում;
  • միջողնային ճողվածքներ, ողնաշարի վրա աճառային գոյացություններ;
  • ողնաշարի սյան վրա նորագոյացություններ;
  • տանձաձև մկանի համախտանիշ, միզասեռական հիվանդություններ;
  • ծննդաբերությունից հետո վնասվածքներ, Ռեյտերի համախտանիշ և Լայմի հիվանդություն;
  • զարկերակներում կամ երակներում թրոմբեր, օրգանիզմի քիմիական նյութերով թունավորում:

Իշիասի հիմնական պատճառները

Ակնհայտ է, որ իշիասի նման պաթոլոգիայի առաջացման պատճառները բավականին շատ են: Մասնագետները եզրակացրել են, որ հենց սեղմումն ինքնին պարզապես ախտանիշ է, որի հետևում թաքնված են ավելի լուրջ հետևանքներ: Պատճառները ստույգ պարզելու համար անհրաժեշտ է անցնել ամբողջական հետազոտություն, որի հիման վրա կկատարվի նշանակում:

Հիմնական ախտանիշները

Նյարդի սեղմման նշանները միշտ դրսևորվում են բավականին սուր ձևով: Հաճախ այս խնդրի պատճառով մարդը կորցնում է աշխատունակությունը, քանի որ զգում է ուժեղ ցավ: Կանանց մոտ նստային նյարդի սեղմման ախտանիշները նույնն են, ինչ տղամարդկանց մոտ.

  • ուժեղ ցավ հետույքում և ազդրերի հետևի մասում;
  • ցավի զգացումը տեղաշարժվում է (վերև և ներքև) նյարդաթելի երկայնքով;
  • սուր ցավ է առաջանում շարժման ժամանակ, հատկապես տուժում է այն վերջույթը, որտեղ տեղի է ունենում բորբոքումը;
  • երբեմն նկատվում է ակամա միզարձակում;
  • բարձրանում է ջերմաստիճանը;
  • տուժած հատվածների մաշկը այտուցվում է և ստանում կարմրավուն երանգ;
  • ժամանակի ընթացքում մկանները սկսում են ատրոֆիայի ենթարկվել:

Վերոնշյալ բոլոր ախտանիշները կարող են ստույգ վկայել հիվանդության մասին: Այն ընթանում է բավականին սուր ձևով, ուստի մարդը կորցնում է աշխատունակությունը և կարիք ունի շտապ դեղորայքային օգնության:

Հիմնական ախտանիշները

Սեղմման ախտորոշումը

Սովորաբար, բորբոքման բոլոր ախտանիշները հստակ վկայում են հիվանդության մասին, և բժիշկը կարող է ախտորոշումը հաստատել հենց զննումից հետո: Պաթոլոգիայի պատճառը հասկանալու և բուժումը սկսելու համար անհրաժեշտ է անցնել ախտորոշում: Այն ներառում է հետևյալ հետազոտությունները.

  • կոնքի ռենտգեն;
  • ՄՌՏ;
  • մեզի և արյան ընդհանուր քննություն;
  • Լասեգի թեստ;
  • Բեխտերևի ախտանիշների որոշում;
  • Վալսալվայի փորձ;
  • էլեկտրանեյրոմիոգրաֆիա:

Հիվանդի մանրակրկիտ զննումը, ինչպես նաև գործիքային ու լաբորատոր հետազոտությունների արդյունքները կօգնեն ստույգ հաստատել ախտորոշումը և դրա առաջացման պատճառները: Ուսումնասիրված նյութերի հիման վրա բժիշկը կկարողանա նշանակել ճիշտ բուժում:

Սեղմման ախտորոշումը

Նստային նյարդի սեղմումը հղիության ընթացքում

Գրեթե յուրաքանչյուր հղի կին 3-րդ եռամսյակում բախվում է իշիասի հետ: Սուր համախտանիշը դրսևորվում է արգանդի մեծացման պատճառով, որը ճնշում է հարևան օրգանների վրա և տեղաշարժում դրանք: Հատուկ ճնշում է գործադրվում կոնքի շրջանի և նյարդային վերջավորությունների վրա: Երբեմն նյարդը բորբոքվում է պտղի ներարգանդային շրջադարձի ժամանակ, եթե նա շրջվել է գլխով ներքև: Սեղմումների պատճառ կարող են հանդիսանալ ողնաշարային ճողվածքները, արթրիտը, վիրուսային հիվանդություններից հետո բարդությունները և վնասվածքը: Անզգույշ շրջադարձերի կամ թեքումների ժամանակ ցավային զգացողություններն ավելի են ուժեղանում:

Հղիների մոտ այս բարդությունը միշտ ընթանում է բավականին ցավոտ: Իրավիճակը ծանրանում է նրանով, որ կնոջն արգելված է ընդունել դեղորայքային պատրաստուկների մեծ մասը: Նյարդային վերջավորությունների սեղմումը շատ վտանգավոր բարդություն է, որը պահանջում է անհապաղ դիմում բժշկին: Մանրակրկիտ զննումից և հետազոտություններից հետո մասնագետը նշանակում է թույլատրելի բուժում.

  • պահպանել մահճակալային ռեժիմ՝ բացառապես կոշտ մակերեսի վրա;
  • նշանակվում են հակաբորբոքային և ցավազրկող պատրաստուկներ, որոնք ներմուծվում են՝ շրջանցելով ստամոքս-աղիքային տրակտը;
  • նշանակվում է բուժական ֆիզկուլտուրա;
  • տարբեր ջերմաստիճանի կոմպրեսների հերթագայում;
  • բուժումը լրացվում է քսուքներով (Menovazin), գելերով և թուրմերով;
  • տաք աղի լոգանք;
  • դասական կամ մանուալ մերսում:

Եթե հղիության ընթացքում տեղի է ունեցել նյարդի սեղմում, կարևոր է չզբաղվել ինքնաբուժությամբ: Մասնագետը պետք է որոշի, թե ինչով անզգայացնել տհաճ համախտանիշը: Բժշկի ժամանակին այցելությունը և ճիշտ պատրաստուկների ընդունումը կվերականգնի կնոջ առողջությունը և չի վնասի երեխային:

Նստային նյարդի սեղմումը հղիության ընթացքում

Նստային նյարդի բուժում

Իշիասը սովորաբար լավ է բուժվում դեղորայքային պատրաստուկներով: Թերապիան լրացվում է հատուկ վերականգնողական վարժություններով և մերսումով: Ավելի ծանր դեպքերում անհրաժեշտ է վիրաբուժական միջամտություն:

Որքա՞ն ժամանակ հետո է ցավը հանդարտվում: Ցավային համախտանիշի տևողությունը ամբողջովին կախված է վնասվածքի ծանրությունից և բարդություն առաջացրած պատճառներից: Ոմանց մոտ ապաքինումը տեղի է ունենում մի քանի օրից, մյուսները ստիպված են սպասել մեկ շաբաթ:

Վարժություններ սեղմման դեպքում

Չնայած ցավային համախտանիշին, նյարդի բորբոքումն արդյունավետորեն վերացվում է ֆիզիկական վարժություններով և հատուկ վարժություններով: Բժիշկը նշանակում է մարմնամարզություն, որը կախված է հիվանդի ընդհանուր վիճակից: Որպես կանոն, խորհուրդ է տրվում կատարել վարժություններ, որոնք կօգնեն հանգստացնել մկանները և թեթևակի ձգել դրանք.

  • ծնկների վրա նստած՝ գլուխը պետք է առաջ ձգել այնպես, որ ճակատը հպվի հատակին: Ձեռքերը պետք է ձգել առաջ՝ մարմնի երկայնքով;
  • քայլել տեղում;
  • լողալ;
  • «հեծանիվ» շարժում;
  • դանդաղ վազք;
  • կոնքի շրջանաձև շարժումներ:

Հիմնական վարժությունները հնարավորություն կտան հավասարաչափ բաշխել բեռը և արագ վերականգնել հիվանդի առողջությունը:

Նստային նյարդի բուժում

Իշիասի թերապիայի համար դեղորայքային պատրաստուկներ

Դեղորայքային բուժումը նշանակվում է հիվանդության ծանրությունից կախված: Բոլոր պատրաստուկները պայմանականորեն կարելի է բաժանել մի քանի խմբերի.

  • ցավազրկող հաբերն ու ներարկումները գործում են որպես շրջափակում նստային նյարդի սեղմման ժամանակ (Նեյրոբին, Տրիգամմա, Ցեբերեքս, Սուլինդակ, Օրտոֆեն, Նապրոքսեն);
  • հակաբորբոքային պատրաստուկներ (Իբուպրոֆեն, Վոլտարեն, Օրուդիս, Նուպրին, Անապրոքս, Սերակտիլ);
  • տեղային ազդեցության դեղամիջոցներ՝ քսուքներ, կրեմներ և թուրմեր (Վենիտան, Չագա, Տրավմել C, Ֆինալգոն, Դիկլոֆենակ);
  • Կուզնեցովի ապլիկատոր;
  • B և E խմբի վիտամիններ:

Միայն բժիշկն է որոշում, թե ինչով վերացնել ցավը նյարդի սեղմման ժամանակ: Բոլոր դեղորայքային պատրաստուկները պետք է նշանակի միայն մասնագետը: Օգտագործելուց առաջ կարևոր է ծանոթանալ հրահանգին:

Վարժություններ սեղմման դեպքում

Բուժում տնային պայմաններում

Նյարդի սեղմման բուժման մեջ բավականին արդյունավետ են «տատիկի մեթոդները»: Սակայն կարևոր է դրանք կիրառելուց առաջ ստանալ բժշկի խորհրդատվություն: Ժողովրդական միջոցներով թերապիան իրականացվում է մի քանի եղանակով.

  • 250 գ մեղրը խառնում են 1 ճաշի գդալ խնձորի քացախի հետ: Ամեն ինչ մանրակրկիտ խառնում են: Խառնուրդը փռում են բնական գործվածքի վրա և դնում վնասված տեղին;
  • 20 դափնու տերև լցնում են 200 մլ սպիրտով կամ օղիով: Դեղամիջոցը թրմում են մութ տեղում 3 օր: Թուրմով քսում են հիվանդ տեղը;
  • քնելուց առաջ անում են տաքացնող կոմպրես: Հիվանդ հատվածի վրա դնում են պրոպոլիս, վրան՝ տաք մոմ, ծածկում են ցելոֆանով և լավ փաթաթում;
  • հավասար համամասնությամբ խառնում են երիցուկը և բզենին: Ամեն ինչ եռման ջրով ողողում են և դնում բամբակյա գործվածքի մեջ: Բուժիչ պարկիկը դնում են ցավող տեղին, ծածկում են սրբիչով և փաթաթում վերմակի մեջ:

Նստային նյարդի սեղմումը բերում է շատ անհարմարության, քանի որ միշտ ուղեկցվում է սուր ցավով: Բուժումից առաջ կարևոր է անցնել հետազոտություն և գտնել սրացման պատճառը: Բժիշկը կնշանակի արդյունավետ բուժում, որը կվերացնի ոչ միայն ցավային ախտանիշները, այլև կվերացնի դրանց առաջացման հիմնական պատճառը: Ինքնաբուժումը կարող է առաջացնել ծանր հետևանքներ և սրել հիվանդի վիճակը: Եղեք առողջ!