# Շաքարախտ (Դիաբետ)

![Ինչ է շաքարային դիաբետը](https://lifeinfo.am/storage/images/shaqaraxt-axtanishnery-patcharnery-bujumy-167.jpg "Ինչ է շաքարային դիաբետը")

Շաքարախտը հիվանդությունների խմբի ընդհանուր անուն է, որոնց դեպքում նկատվում է առատ միզարտադրություն, որը կոչվում է շատամիզություն՝ պոլիուրիա: Սակայն շատ դեպքերում, դիաբետ ասելով, հասկանում ենք շաքարախտ, որը կապված է գլյուկոզայի յուրացման խախտումների և ինսուլին հորմոնի անբավարարության հետ: Շաքարային դիաբետը իր հերթին լինում է տարբեր տեսակների: Անհրաժեշտ է իմանալ դիաբետի հիմնական տարատեսակների, դրանց ախտորոշման տարբերակների և բուժման մասին:

Բովանդակություն.

- [Ինչ է շաքարային դիաբետը](#%D5%AB%D5%B6%D5%B9%D5%B7%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A4%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A5%D5%BF%D5%A8)
- [Թաքնված շաքարային դիաբետ. ինչ է դա](#skrytyy-saharnyy-diabet-chto-eto-takoe)
- [Տալիս են արդյոք հաշմանդամության կարգ](#%D5%BF%D5%A1%D5%AC%D5%AB%D5%BD-%D5%A5%D5%B6-%D5%A1%D6%80%D5%A4%D5%B5%D5%B8%D6%84-%D5%B0%D5%A1%D5%B7%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3)
- [Ինչի՞ց է առաջանում շաքարային դիաբետ](#%D5%AB%D5%B6%D5%B9%D5%AB%D6%81%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B7%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A4%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A5%D5%BF)
- [Ինչպես է արտահայտվում](#%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4)
- [Ախտորոշումը](#%D5%A1%D5%AD%D5%BF%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8)
- [Կանխարգելումը](#%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AD%D5%A1%D6%80%D5%A3%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8)
- [Բուժումը](#%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8)
- [Սննդակարգը դիաբետի դեպքում](#%D5%BD%D5%B6%D5%B6%D5%A4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%A8-%D5%A4%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A5%D5%BF%D5%AB-%D5%A4%D5%A5%D5%BA%D6%84%D5%B8%D6%82%D5%B4)

## Ինչ է շաքարային դիաբետը

Դիաբետի բազմաթիվ տարբեր ձևեր գոյություն ունեն, սակայն առաջին հերթին հարկ է դիտարկել շաքարային դիաբետի ձևերը և ոչ շաքարային դիաբետը: Տվյալ տեսակները սովորաբար հանդիպում են ավելի հաճախ, նրանք ունեն զարգացման տարբեր մեխանիզմներ և պահանջում են բուժման տարբեր մոտեցումներ:

1. Ոչ շաքարային դիաբետ - Սովորաբար այս տեսակը կապված է օրգանիզմի հորմոնալ կարգավորման խախտումների հետ, ինչի հետևանքով բարձրանում է մեզի հաճախականությունը, մարդը սկսում է մշտապես ծարավ զգալ և սկսում է օգտագործել հսկայական քանակությամբ հեղուկ: Սովորաբար այս տեսակը առաջանում է գլխի և ուղեղի տարբեր վնասվածքների արդյունքում: Առաջանալ կարող է ցանկացած տարիքում, հիվանդության դեպքեր են գրանցվել անգամ կյանքի առաջին տարում:
2. Շաքարային դիաբետ առաջին տիպի՝ ինսուլին-կախյալ շաքարախտ - Սովորաբար կազմում է այս հիվանդության դեպքերի տասը տոկոսից քիչ մասը, հիվանդությունը զարգանում է օրգանիզմի հորմոնալ կարգավորման պաթոլոգիական խախտումների հետևանքով: Պահանջում է ցմահ թերապիա, անցնում է ծայրահեղ ծանր, առանց համապատասխան բուժման կարող է հանգեցնել շատ բարդությունների:
3. Երկրորդ տիպի շաքարախտ - Հանդիպում է այս հիվանդության մեծամասնությունում: Սովորաբար զարգանում է մեծ տարիքում արտաքին գործոնների ազդեցությամբ։ Օրինակ՝ դիաբետը հաճախ հանդիպում է ավելորդ քաշի, ճարպակալման հետ միասին, այն կարող է հայտնվել ոչ կանոնավոր սննդի արդյունքում, ընդ որում՝ այն հանդիսանում է բուժելի, եթե վերացվեն առաջացման պատճառները։

Սրանք են շաքարախտի հիմնական տեսակները: Հետազոտման ժամանակ կարևոր է որոշել հիվանդության ճիշտ ձևը և ճիշտ ախտորոշում կատարել։ Բուժվո՞ւմ է արդյոք հիվանդությունը: Ամեն ինչ կախված է դրա ձևից և սեփական կարգավիճակը բարելավելու համար հիվանդի գործադրած ջանքերից:

Առաջին տիպի շաքարախտի ախտանիշները և բուժումը մասնակիորեն համընկնում են երկրորդ տիպի շաքարախտի ախտանիշների և բուժման հետ՝ հիվանդության հիմնական նշանների և ճիշտ սննդակարգի պահպանման առումով:

Դեկոմպենսացվող շաքարախտը ձև է, որի դեպքում արյան մեջ շաքարի մակարդակը ոչ մի կերպ չի ճշգրտվում: Սովորաբար այս փուլում առաջանում են ներքին օրգանների բավական ծանր ախտահարումներ, դեկոմպենսացման փուլում շտապ պետք է ընտրել համապատասխան բուժում:

Ինչո՞վ է վտանգավոր տարբեր տեսակի շաքարային դիաբետը: Արդյունքում ինսուլինի անբավարարությունը կամ գլյուկոզայի նորմալ յուրացման անհնարինությունը կարող է հանգեցնել ծայրահեղ ծանր վիճակի, առանց ժամանակին օգնության հնարավոր են կոմա և նույնիսկ մահացու ելք: Բացի այդ, զարգացող պաթոլոգիան ծանր փուլերում կարող է առաջացնել տեսողության լուրջ խախտումներ, սրտի և անոթների, նյարդային համակարգի խախտումներ: Ամեն դեպքում, հիվանդությունը կարող է հանգեցնել ծանր հետևանքների:

![Թաքնված շաքարային դիաբետ. ինչ է դա](https://lifeinfo.am/storage/images/shaqaraxt-axtanishnery-patcharnery-bujumy-176.jpg "Թաքնված շաքարային դիաբետ. ինչ է դա")

Որքա՞ն են ապրում շաքարախտով: Ճիշտ ընտրված բուժման դեպքում այս հիվանդությունը գրեթե չի ազդում կյանքի տևողության վրա, հատկապես՝ եթե ախտորոշվել է վաղ փուլերում: Շատ բան կախված է նաև հիվանդից, հատկապես՝ երկրորդ տեսակի դեպքում, քանի որ այն առաջանում է բացառապես արտաքին գործոնների ազդեցությունից։

Շաքարային դիաբետը երեխաների մոտ սովորաբար առաջանում է միայն առաջին ձևով: Երկրորդ տիպի համար սովորաբար պահանջվում են արտաքին գործոններ, որոնք երեխայի մոտ պարզապես բացակայում են ։ Սովորաբար երեխաների մոտ չեն լինում սննդի խախտումներ, որոնք կարող են հանգեցնել հիվանդության զարգացմանը: Ծերերի մոտ հիվանդությունը հանդիպում է բավական հաճախ:

Շաքարախտը հղիության դեպքում կարող է լրջորեն բարդացնել երեխայի կրելը, սակայն համապատասխան աջակցող թերապիայի առկայության դեպքում կստացվի առանց խնդիրների երեխա ունենալ:

Բացի այդ, հղիության դեպքում կարող է առաջանալ վիճակը, որը կոչվում է հեստացիոան շաքարախտ, երբ կնոջ մոտ հանկարծակի առաջանում է հիպերգլիկեմիա (գլյուկոզայի մակարդակի բարձրացում), որն այնուհետև բավական արագ անցնում է ծննդաբերությունից հետո: Այս վիճակում, անպայման պետք է դիմել բժշկի:

## Թաքնված շաքարային դիաբետ. ինչ է դա

Թաքնված դիաբետը հիվանդության ձև է, որի դեպքում ախտանշանները արտահայտվում են թույլ կամ առհասարակ ոչ մի կերպ չեն բացահայտվում, այդ ձևը նաև կոչվում է քողարկված։ Այս ձևը կարող է լինել առավել վտանգավոր, քանի որ այն ախտորոշվում է հաճախ ուշ փուլերում, երբ դիաբետը արդեն բարձիթողի վիճակում է:

> Կարևոր է. հիվանդության յուրաքանչյուր ձև պահանջում է բուժման յուրահատուկ մոտեցում, տվյալ պաթոլոգիայի բուժումը անհրաժեշտ է անցնել համապատասխան մասնագետի խիստ հսկողության տակ:

## Տալիս են արդյոք հաշմանդամության կարգ

Առանց բարդությունների դիաբետի դեպքում հաշմանդամության կարգ սովորաբար չկա, քանի որ այն չի ազդում մարդու աշխատունակության վրա, եթե վառ արտահայտված չէ: Շաքարախտի դեպքում հաշմանդամություն ստանալու համար պետք է ծագեն որոշակի բարդություններ: Օրինակ՝ ծանր տեսողության խանգարումներ, ընդհուպ մինչև լրիվ կուրություն, նյարդային համակարգի խախտումներ, այլ հիվանդություններ, որոնք զարգանում են շաքարային դիաբետի արդյունքում:

![Տալիս են արդյոք հաշմանդամության կարգ](https://lifeinfo.am/storage/images/shaqaraxt-axtanishnery-patcharnery-bujumy-191.jpg "Տալիս են արդյոք հաշմանդամության կարգ")

Սակայն պետք է աչքաթող չանել հիվանդությունը մինչև այն աստիճան, երբ օրգանիզմում սկսում են առաջանալ նման ծանր խանգարումներ: Սովորաբար ժամանակին ախտորոշման դեպքում շաքարախտի հետևանքով մինչև հաշմանդամության իրավիճակը չի հասնում:

## Ինչի՞ց է առաջանում շաքարային դիաբետ

Քանի որ առաջին տիպի դիաբետը չունի արտահայտված պատճառներ, որոնք կարող են ազդվել դրսից, դիտարկենք երկրորդ տեսակի հիմնական պատճառները, որը ավելի հաճախ հանդիպում է տարեց մարդկանց մոտ: Տվյալ պաթոլոգիայի զարգացման հիմնական գործոնը անառողջ սնունդն ու անառողջ ապրելակերպն են:

Սննդակարգում արագ ածխաջրերի, մեծ քանակությամբ վնասակար սննդի մշտական առկայության դեպքում երկրորդ տեսակի առաջացման հավանականությունը բարձրանում է: Սովորաբար դրան նախորդում են օրգանիզմի նյութափոխանակության գործընթացների տարատեսակ խախտումները, հաճախ այն հայտնաբերվում է ճարպակալում կամ մեծ քանակով ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ:

Իրավիճակը բարդացնում են նորմալ ֆիզիկական ակտիվության պակասը, վնասակար սովորությունների առկայությունը, ինչպես օրինակ՝ ծխելը կամ ալկոհոլի չարաշահումը: Նրանք կարող են արագացնել պաթոլոգիայի զարգացումը և բարդացնել դրա ընթացքը:

Փոխանցվո՞ւմ է արդյոք շաքարախտը ժառանգաբար: Ճարպակալման հակումը, այսինքն՝ այն գործոնի, որն ազդում է այս հիվանդության զարգացման վրա, կարող է ժառանգական լինել: Բացի այդ, առաջին տիպի առկայությունը հարազատների մոտ ևս մեծացնում է տվյալ պաթոլոգիայի զարգացման հավանականությունը:

![Ինչի՞ց է առաջանում շաքարային դիաբետ](https://lifeinfo.am/storage/images/shaqaraxt-axtanishnery-patcharnery-bujumy-141.jpg "Ինչի՞ց է առաջանում շաքարային դիաբետ")

> Կարևոր է. գոյություն ունի դիաբետ առաջացնող գեն, այդ պատճառով եթե ունեք շաքարային դիաբետով տառապող բարեկամներ, անպայման անհրաժեշտ է պարբերաբար հանձնել արյան մեջ շաքարի մակարդակը որոշող անալիզ:

## Ինչպես է արտահայտվում

Ընդհանուր առմամբ, անկախ հիվանդության տեսակից, ախտանիշները նմանատիպ կլինեն, ուստի անպայման պետք է անցկացնել լիարժեք հետազոտություն՝ դիաբետի տեսակը հստակ սահմանելու համար: Սովորաբար հիվանդությունը դրսևորվում է հետևյալ նշաններով.

1. Ուժեղ ծարավ - Մարդը կարող է անընդհատ խմել և ծարավը չբավարարել, ընդ որում՝ մմեկ օրում խմած ջրի քանակը կարող է զգալիորեն տարբերվել նորմերից, ընդհուպ մինչև 5 լիտր, երբեմն էլ՝ ավելի:
2. Շնչելիս ացետոնի հոտ - Այս ախտանիշը առաջանում է ոչ միշտ, սակայն մի շարք դեպքերում այն բավական նկատելի է: Մարդու շնչառությունը ձեռք է բերում բնորոշ հոտ, այն բավականին տհաճ է:
3. Ախորժակի աճ - ընդ որում ՝ շատ դեպքերում հիվանդը շարունակում է բավականին արագ քաշ կորցնել, եթե հիվանդության առաջացման դեպքում նրա մոտ ի սկզբանե չի եղել գիրություն կամ ավելորդ քաշ: Երբեմն դիաբետի ժամանակ դադարում է գրավել քաղցրավենիքը: Առավել բնորոշ է տվյալ ախտանիշը առաջին տեսակի շաքարային դիաբետին:
4. Հաճախակի միզում - ընդ որում՝ այն միշտ էլ բավականին առատ է։ Մեզի քանակը ավելանում է գիշերային ժամերին: Այս ախտանիշի ճիշտ անվանումն է շատամիզություն կամ պոլիուրիա:
5. Մաշկի տարբեր խնդիրներ - Առաջին հերթին սկսում են դժվարությամբ լավանալ տարբեր վնասվածքները, մաշկի քերծվածքները, հեշտությամբ հայտնվում են նկատելի բծեր: Բացի այդ, հաճախ առաջանում են տարբեր տեսակի ցաներ, եղնջացան, կարող են առաջանալ սնկային ախտահարումներ, ֆուրունկուլոզ:

> Կարևոր է. սրանք տարբեր տեսակների շաքարային դիաբետի հիմնական բնութագրիչներն էին, սակայն ամեն դեպքում անհրաժեշտ է ամբողջական հետազոտություն, քանի որ դրանք կարող են մատնանշել նաև այլ պաթոլոգիաներ կամ օրգանիզմի նյութափոխանակման գործընթացների այլ շեղումներ:

![Ինչպես է արտահայտվում](https://lifeinfo.am/storage/images/shaqaraxt-axtanishnery-patcharnery-bujumy-126.jpg "Ինչպես է արտահայտվում")

Սրանք են տնային պայմաններում շաքարային դիաբետի որոշման հիմնական նշանները: Սակայն ամեն դեպքում պետք է առաջին հերթին դիմել բժշկի, քանի որ միայն նշաններով այս հիվանդության ախտորոշումը երբեք չի դրվում: Անհրաժեշտ է ամբողջական հետազոտություն, որը կօգնի հաստատ սահմանել պաթոլոգիայի բնույթը:

## Ախտորոշումը

Սովորաբար իրականացվում են շաքարախտի մի շարք անալիզներ: Բժիշկը դնում է տվյալ ախտորոշումը հետևյալ հետազոտությունների արդյունքների հիման վրա. առաջին հերթին՝ գլյուկոզայի կոնցենտրացիան արյան մեջ ուտելուց առաջ և հետո ավելի բարձր կլինի, քան առողջ մարդկանց մոտ: Անալիզը անցկացնում են մի քանի անգամ տարբեր օրերին՝ արդյունքների բարձր ճշգրտության համար:

Բացի այդ, ճիշտ ախտորոշման համար պետք է որոշել շաքարի և ացետոնի քանակը մեզի մեջ: Նրանք պետք է առկա լինեն արտաթորանքում նշված էնդոկրին պաթոլոգիայի դեպքում: Հնարավոր է, որ բժիշկների մոտ կասկած առաջանալու դեպքում անհրաժեշտ լինի անցկացնել որոշակի հետազոտություններ մի քանի անգամ:

## Կանխարգելումը

Լիովին կարելի է ապահովագրվել բացառապես երկրորդ տիպի շաքարային դիաբետից, քանի որ մնացած տեսակները զարգանում են մարդուց անկախ պատճառներով: Երկրորդ տեսակից կարելի է պաշտպանվել բացառապես առողջ ապրելակերպի միջոցով, առաջին հերթին՝ ճիշտ սննդակարգով: Որքան քիչ է շաքարը սննդակարգում, այնքան քիչ է շաքարախտի առաջացման հավանականությունը:

Ցանկալի է նաև ամբողջությամբ հրաժարվել տարբեր վնասակար սովորություններից, բավարար ուշադրություն դարձնել ֆիզիկական ակտիվությանը: Ընդհանուր առմամբ, առողջ ապրելակերպը օգնում է ապահովագրվել բազմաթիվ առողջական խնդիրներից, այդ թվում՝ շաքարախտից: Բացի այդ, տարիքի հետ պետք է սկսել ավելի հաճախ հանձնել շաքարի անալիզ: Որքան տարիքով է մարդը, այնքան մեծ է տվյալ պաթոլոգիայի հավանականությունը:

![Ախտորոշումը](https://lifeinfo.am/storage/images/shaqaraxt-axtanishnery-patcharnery-bujumy-182.jpg "Ախտորոշումը")

## Բուժումը

Տարբեր տեսակների դիաբետի բուժումը սովորաբար համալիր բնույթի է և կախված է հիվանդության ձևից: Առաջին տիպի դիաբետի դեպքում սովորաբար պահանջվում է ինսուլինային թերապիա՝ ինսուլինի մուտք օրգանիզմ արհեստական ճանապարհով, քանի որ ենթաստամոքսային գեղձը չի արտադրում այն բավարար քանակով ։ Ընդ որում, պետք է նաև պահպանել թեթև դիետա՝ ածխաջրերի ցածր պարունակությամբ:

Պաթոլոգիայի երկրորդ տիպին սովորաբար պահանջվում է համալիր բուժում։ Առաջին հերթին՝ այն իր մեջ ներառում է ճիշտ սնունդ, շատ դեպքերում բացահայտելով հիվանդությունը վաղ փուլում և միայն ճիշտ դիետայի անցնելով՝ հիվանդի վիճակը բավականին բարելավվում է: Նաև կարող է նշանակվել ֆիզիոթերապիա, մարմնամարզություն: Դա կօգնի բարելավել ճիշտ սննդի ազդեցությունը և ազատվել ավելորդ քաշից, որի ֆոնին էլ հաճախ առաջանում է այս էնդոկրին հիվանդությունը ։

Երկրորդ տիպի շաքարախտի բուժման համար դեղեր օգտագործվում են միայն ծայրահեղ դեպքերում, երբ անհնար է կարգավորել հիվանդությունը միայն դիետայի և ֆիզկուլտուրայի միջոցով: Սովորաբար դրանք օգնում են գլյուկոզայի յուրացմանը, ենթաստամոքսային գեղձի գործառույթների պահպանմանը, օրգանիզմի նորմալ նյութափոխանակության գործընթացների վերականգնմանը:

Բուժման համար կարող են նաև կիրառվել ժողովրդական միջոցներ: Սովորաբար դիաբետի դեպքում խորհուրդ են տալիս, օրինակ, մեղրի հետ խառնած ընկույզ կամ լորենու ծառի թուրմ: Դրա պատրաստման համար պետք է վերցնել չորացրած բույսը, լցնել վրան մի քանի ճաշի գդալ բաժակ տաք ջուր, պահել հեղուկը գոլորշու վրա 10 – 15 րոպե, ապա նոսրացնել և քամել:

Ընդհանուր առմամբ, հիվանդության ցանկացած ձևի բուժումը սովորաբար ընտրվում է անհատական կարգով, նախքան թերապիան պետք է անպայման խորհրդակցել բժշկի հետ: Ինքնուրույն բուժումը կարող է հանգեցնել ծանր հետևանքների:

![Կանխարգելումը](https://lifeinfo.am/storage/images/shaqaraxt-axtanishnery-patcharnery-bujumy-145.jpg "Կանխարգելումը")

## Սննդակարգը դիաբետի դեպքում

Տվյալ էնդոկրին խախտման համար պահանջվում է ածխաջրերի ցածր պարունակությամբ դիետա: Պետք է խուսափել քաղցրավենիք, յուղոտ տեսակի միս և ձուկ, յուղոտ կաթնամթերք, հաց և նմանատիպ այլ արտադրանք օգտագործելուց: Դրանց մեջ պարունակվում են մեծ քանակությամբ անցանկալի ածխաջրեր, որոնցից պետք է խուսափել:

Կարելի է ուտել ձավարեղեն, անյուղ կաթնամթերք, թեթև յուղայնութամբ տեսակների միս և ձուկ, ցիտրուսային, թթու մրգեր, բանջարեղեն, բացի կարտոֆիլից. Այսպիսի սնունդը կօգնի հաղթահարել հիվանդությունը և կազատի ավելորդ քաշից:

Որպես շաքարի փոխարինողներ՝ դիաբետի դեպքում ավելի լավ է օգտագործել բնական մթերքները, օրինակ՝ ֆրուկտոզա, մեղր: Արհեստական քաղցրացնող նյութերը այնքան էլ լավ չեն ազդում օրգանիզմի վրա, այնպես որ ավելի լավ է նախապատվությունը տալ բնական արտադրանքին և շաքարին, որոնք այսպես, թե այնպես գտնվում են սննդի մեջ:

Ալկոհոլ դիաբետի դեպքում օգտագործել պետք չէ: Այնտեղ պարունակում են բավարար քանակությամբ ածխաջրեր, բացի այդ, այն ծանրաբեռնում է մարսողական համակարգը: Շաքարախտ ունեցող մարդկանց հարկ է խուսափել ալկոհոլային խմիչքներից, դրանք կարող են հանգեցնել վիճակի վատթարացման: Պետք է հիշել, որ ճիշտ սնունդը բուժման հիմքն է, առանց դրա ցանկացած թերապիա կլինի անօգուտ:

---

![Արյան շաքարի նորմը ուտելուց հետո](https://lifeinfo.am/storage/images/thumbnail/aryan-shaqari-normy-uteluc-heto-130.jpg "Որքա՞ն պետք է լինի արյան շաքարի մակարդակը ուտելուց հետո")

[Որքա՞ն պետք է լինի արյան շաքարի մակարդակը ուտելուց հետո](https://lifeinfo.am/%D5%B8%D6%80%D6%84%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A5%D5%BF%D6%84%D5%AC%D5%AB%D5%B6%D5%AB-%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B7%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%AF%D5%A8-%D5%B8%D6%82%D5%BF%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%B8-4036)

Հոդվածը ներկայացնում է արյան շաքարի նորմալ մակարդակը ուտելուց հետո տղամարդկանց, կանանց ու երեխաների մոտ, ինչպես նաև շաքարախտի դեպքում։ [Տեսնել ավելին](https://lifeinfo.am/%D5%B8%D6%80%D6%84%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A5%D5%BF%D6%84%D5%AC%D5%AB%D5%B6%D5%AB-%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B7%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%AF%D5%A8-%D5%B8%D6%82%D5%BF%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%B8-4036)

![Անհամ դիաբետ - ախտանիշներ և բուժում](https://lifeinfo.am/storage/images/thumbnail/anham-diabet-axtanishner-ev-bujum-101.jpg "Ինչ է անհամ դիաբետը - ախտանիշներ և բուժում")

[Ինչ է անհամ դիաբետը - ախտանիշներ և բուժում](https://lifeinfo.am/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%A1%D5%B6%D5%B0%D5%A1%D5%B4-%D5%A4%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A5%D5%BF%D5%A8-%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4-5155)

Անհամ դիաբետը էնդոկրին հիվանդություն է, որը բնութագրվում է ծարավի և հաճախակի միզարձակման ուժեղացմամբ՝ վազոպրեսին հորմոնի անբավարարության պատճառով։ [Տեսնել ավելին](https://lifeinfo.am/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%A1%D5%B6%D5%B0%D5%A1%D5%B4-%D5%A4%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A5%D5%BF%D5%A8-%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4-5155)

![Թոփինամբուր շաքարային դիաբետի ժամանակ՝ օգուտ և օգտագործում](https://lifeinfo.am/storage/images/thumbnail/topinambur-shaqarayin-diabeti-jamanak%D5%9D-ogut-ev-ogtagorcum-160.jpg "Կարելի՞ է օգտագործել թոփինամբուր շաքարային դիաբետի ժամանակ")

[Կարելի՞ է օգտագործել թոփինամբուր շաքարային դիաբետի ժամանակ](https://lifeinfo.am/%D5%AF%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC%D5%AB%D6%85%D5%A3%D5%BF%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A5%D5%AC-%D5%A9%D5%B8%D6%83%D5%AB%D5%B6%D5%A1%D5%B4%D5%A2%D5%B8%D6%82%D6%80-%D5%B7%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A4%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A5%D5%BF%D5%AB-%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF-5001)

Հոդվածը պատմում է, թե արդյոք կարելի է օգտագործել թոփինամբուր շաքարային դիաբետի ժամանակ, ինչով է այն օգտակար և ինչպես ճիշտ ընդունել։ [Տեսնել ավելին](https://lifeinfo.am/%D5%AF%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC%D5%AB%D6%85%D5%A3%D5%BF%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A5%D5%AC-%D5%A9%D5%B8%D6%83%D5%AB%D5%B6%D5%A1%D5%B4%D5%A2%D5%B8%D6%82%D6%80-%D5%B7%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A4%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A5%D5%BF%D5%AB-%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF-5001)

![Կաղամախու կեղևի օգուտը շաքարային դիաբետի ժամանակ](https://lifeinfo.am/storage/images/thumbnail/kaxamaxu-kexevi-oguty-shaqarayin-diabeti-jamanak-173.jpg "Ինչո՞վ է օգտակար կաղամախու կեղևը 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում")

[Ինչո՞վ է օգտակար կաղամախու կեղևը 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում](https://lifeinfo.am/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%B8%D5%BE%D6%85%D5%A3%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80-%D5%AF%D5%A1%D5%B2%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AD%D5%B8%D6%82-%D5%AF%D5%A5%D5%B2%D6%87%D5%A8-2-%D6%80%D5%A4-%D5%BF%D5%AB%D5%BA%D5%AB-%D5%B7%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A4%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A5%D5%BF%D5%AB-%D5%A4%D5%A5%D5%BA%D6%84%D5%B8%D6%82%D5%B4-6467)

Հոդվածը ներկայացնում է կաղամախու կեղևի օգտակար հատկությունները 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում, դրա հավաքման, պատրաստման կանոնները և կիրառման հակացուցումները։ [Տեսնել ավելին](https://lifeinfo.am/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%B8%D5%BE%D6%85%D5%A3%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80-%D5%AF%D5%A1%D5%B2%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AD%D5%B8%D6%82-%D5%AF%D5%A5%D5%B2%D6%87%D5%A8-2-%D6%80%D5%A4-%D5%BF%D5%AB%D5%BA%D5%AB-%D5%B7%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A4%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A5%D5%BF%D5%AB-%D5%A4%D5%A5%D5%BA%D6%84%D5%B8%D6%82%D5%B4-6467)

![Այծառվույտ շաքարախտի դեպքում. օգտակար հատկություններ](https://lifeinfo.am/storage/images/thumbnail/aycarvuyt-shaqaraxti-depqum-ogtakar-hatkutyunner-157.jpg "Դեղատու այծառվույտի օգտակար հատկությունները շաքարախտի դեպքում")

[Դեղատու այծառվույտի օգտակար հատկությունները շաքարախտի դեպքում](https://lifeinfo.am/%D5%A4%D5%A5%D5%B2%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82-%D5%A1%D5%B5%D5%AE%D5%A1%D5%BC%D5%BE%D5%B8%D6%82%D5%B5%D5%BF%D5%AB-%D6%85%D5%A3%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80-%D5%B0%D5%A1%D5%BF%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B7%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%A1%D5%AD%D5%BF%D5%AB-%D5%A4%D5%A5%D5%BA%D6%84%D5%B8%D6%82%D5%B4-5925)

Հոդվածը ներկայացնում է դեղատու այծառվույտի օգտակար հատկությունները շաքարային դիաբետի ժամանակ, դրա կիրառման եղանակները և հնարավոր հակացուցումները: [Տեսնել ավելին](https://lifeinfo.am/%D5%A4%D5%A5%D5%B2%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82-%D5%A1%D5%B5%D5%AE%D5%A1%D5%BC%D5%BE%D5%B8%D6%82%D5%B5%D5%BF%D5%AB-%D6%85%D5%A3%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80-%D5%B0%D5%A1%D5%BF%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B7%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%A1%D5%AD%D5%BF%D5%AB-%D5%A4%D5%A5%D5%BA%D6%84%D5%B8%D6%82%D5%B4-5925)

![2-րդ տիպի դիաբետի դիետա և բուժում](https://lifeinfo.am/storage/images/thumbnail/2-rd-tipi-diabeti-dieta-ev-bujum-144.jpg "Ինչպիսի դիետա 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում - բուժում")

[Ինչպիսի դիետա 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում - բուժում](https://lifeinfo.am/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%AB%D5%BD%D5%AB-%D5%A4%D5%AB%D5%A5%D5%BF%D5%A1-2-%D6%80%D5%A4-%D5%BF%D5%AB%D5%BA%D5%AB-%D5%B7%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A4%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A5%D5%BF%D5%AB-%D5%A4%D5%A5%D5%BA%D6%84%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4-6957)

Հոդվածը ներկայացնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի դիետայի սկզբունքները և բուժման հիմնական մեթոդները՝ նախատեսված հիվանդների համար: [Տեսնել ավելին](https://lifeinfo.am/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%AB%D5%BD%D5%AB-%D5%A4%D5%AB%D5%A5%D5%BF%D5%A1-2-%D6%80%D5%A4-%D5%BF%D5%AB%D5%BA%D5%AB-%D5%B7%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A4%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A5%D5%BF%D5%AB-%D5%A4%D5%A5%D5%BA%D6%84%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4-6957)

![Իմբիր 2-րդ տիպի շաքարախտի դեպքում. օգուտ և կիրառում](https://lifeinfo.am/storage/images/thumbnail/imbir-2-rd-tipi-shaqaraxti-depqum-ogut-ev-kirarum-117.jpg "Իմբիրի օգտակար հատկությունները 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում")

[Իմբիրի օգտակար հատկությունները 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում](https://lifeinfo.am/%D5%AB%D5%B4%D5%A2%D5%AB%D6%80%D5%AB-%D6%85%D5%A3%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80-%D5%B0%D5%A1%D5%BF%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-2-%D6%80%D5%A4-%D5%BF%D5%AB%D5%BA%D5%AB-%D5%B7%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A4%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A5%D5%BF%D5%AB-%D5%A4%D5%A5%D5%BA%D6%84%D5%B8%D6%82%D5%B4-5920)

Հոդվածում ներկայացված են իմբիրի օգտակար հատկությունները, հակացուցումները և կիրառման եղանակները 2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդների համար: [Տեսնել ավելին](https://lifeinfo.am/%D5%AB%D5%B4%D5%A2%D5%AB%D6%80%D5%AB-%D6%85%D5%A3%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80-%D5%B0%D5%A1%D5%BF%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-2-%D6%80%D5%A4-%D5%BF%D5%AB%D5%BA%D5%AB-%D5%B7%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A4%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A5%D5%BF%D5%AB-%D5%A4%D5%A5%D5%BA%D6%84%D5%B8%D6%82%D5%B4-5920)

![Մեղր և շաքարային դիաբետ. կարելի՞ է ուտել](https://lifeinfo.am/storage/images/thumbnail/mexr-ev-shaqarayin-diabet-kareli-e-utel-131.jpg "Կարելի՞ է, թե՞ ոչ մեղր ուտել շաքարային դիաբետի ժամանակ")

[Կարելի՞ է, թե՞ ոչ մեղր ուտել շաքարային դիաբետի ժամանակ](https://lifeinfo.am/%D5%AF%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC%D5%AB-%D5%A7-%D5%A9%D5%A5-%D5%B8%D5%B9-%D5%B4%D5%A5%D5%B2%D6%80-%D5%B8%D6%82%D5%BF%D5%A5%D5%AC-%D5%B7%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A4%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A5%D5%BF%D5%AB-%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF-5014)

Հոդվածը ներկայացնում է մեղրի օգտագործման դրական և բացասական կողմերը շաքարային դիաբետով հիվանդների համար, ինչպես նաև թույլատրելի քանակները։ [Տեսնել ավելին](https://lifeinfo.am/%D5%AF%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC%D5%AB-%D5%A7-%D5%A9%D5%A5-%D5%B8%D5%B9-%D5%B4%D5%A5%D5%B2%D6%80-%D5%B8%D6%82%D5%BF%D5%A5%D5%AC-%D5%B7%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A4%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A5%D5%BF%D5%AB-%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF-5014)

![Շաքարային դիաբետի ախտանիշները երեխաների մոտ](https://lifeinfo.am/storage/images/thumbnail/shaqarayin-diabeti-axtanishnery-erexaneri-mot-166.jpg "Ինչպիսի՞ն են շաքարային դիաբետի նշաններն ու ախտանիշները երեխաների մոտ, բուժումը")

[Ինչպիսի՞ն են շաքարային դիաբետի նշաններն ու ախտանիշները երեխաների մոտ, բուժումը](https://lifeinfo.am/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%AB%D5%BD%D5%AB%D5%B6-%D5%A5%D5%B6-%D5%B7%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A4%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A5%D5%BF%D5%AB-%D5%B6%D5%B7%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%B8%D5%BF-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-5521)

Հոդվածում ներկայացված են երեխաների մոտ շաքարային դիաբետի զարգացման պատճառները, ախտանիշները, ախտորոշման ու բուժման մեթոդները, ինչպես նաև կանխարգելման հնարքները: [Տեսնել ավելին](https://lifeinfo.am/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%AB%D5%BD%D5%AB%D5%B6-%D5%A5%D5%B6-%D5%B7%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A4%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A5%D5%BF%D5%AB-%D5%B6%D5%B7%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%B8%D5%BF-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-5521)

![Շաքարային դիաբետի նշանները կանանց մոտ](https://lifeinfo.am/storage/images/thumbnail/shaqarayin-diabeti-nshannery-kananc-mot-178.jpg "Շաքարային դիաբետի ախտանիշներն ու նշանները կանանց մոտ")

[Շաքարային դիաբետի ախտանիշներն ու նշանները կանանց մոտ](https://lifeinfo.am/%D5%B7%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A4%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A5%D5%BF%D5%AB-%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%B6%D5%B7%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B6%D6%81-%D5%B4%D5%B8%D5%BF-3360)

Հոդվածը ներկայացնում է շաքարային դիաբետի հիմնական նշաններն ու ախտանիշները կանանց մոտ՝ ըստ հիվանդության տիպերի և փուլերի։ [Տեսնել ավելին](https://lifeinfo.am/%D5%B7%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A4%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A5%D5%BF%D5%AB-%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%B6%D5%B7%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B6%D6%81-%D5%B4%D5%B8%D5%BF-3360)

![Շաքարային դիաբետի նշանները տղամարդկանց մոտ](https://lifeinfo.am/storage/images/thumbnail/shaqarayin-diabeti-nshannery-txamardkanc-mot-125.jpg "Ինչպես որոշել՝ ինչ նշաններ ունի շաքարային դիաբետը տղամարդկանց մոտ")

[Ինչպես որոշել՝ ինչ նշաններ ունի շաքարային դիաբետը տղամարդկանց մոտ](https://lifeinfo.am/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%A5%D5%AC%D5%9D-%D5%AB%D5%B6%D5%B9-%D5%B6%D5%B7%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80-%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB-%D5%B7%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A4%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A5%D5%BF%D5%A8-%D5%BF%D5%B2%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%AF%D5%A1%D5%B6%D6%81-%D5%B4%D5%B8%D5%BF-3456)

Հոդվածը ներկայացնում է շաքարային դիաբետի առաջին նշանները տղամարդկանց մոտ՝ ըստ 1-ին և 2-րդ տիպերի, ինչպես նաև հիվանդության հնարավոր բարդությունները։ [Տեսնել ավելին](https://lifeinfo.am/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%A5%D5%AC%D5%9D-%D5%AB%D5%B6%D5%B9-%D5%B6%D5%B7%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80-%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB-%D5%B7%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A4%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A5%D5%BF%D5%A8-%D5%BF%D5%B2%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%AF%D5%A1%D5%B6%D6%81-%D5%B4%D5%B8%D5%BF-3456)

![Գլիկացված հեմոգլոբին. նորմա շաքարային դիաբետի ժամանակ](https://lifeinfo.am/storage/images/thumbnail/glikacvac-hemoglobin-norma-shaqarayin-diabeti-jamanak-122.jpg "Իմացեք, թե որքան պետք է լինի գլիկացված հեմոգլոբինի նորման շաքարային դիաբետի ժամանակ")

[Իմացեք, թե որքան պետք է լինի գլիկացված հեմոգլոբինի նորման շաքարային դիաբետի ժամանակ](https://lifeinfo.am/%D5%AB%D5%B4%D5%A1%D6%81%D5%A5%D6%84-%D5%A9%D5%A5-%D5%B8%D6%80%D6%84%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A5%D5%BF%D6%84%D5%AC%D5%AB%D5%B6%D5%AB-%D5%A3%D5%AC%D5%AB%D5%AF%D5%A1%D6%81%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%B0%D5%A5%D5%B4%D5%B8%D5%A3%D5%AC%D5%B8%D5%A2%D5%AB%D5%B6%D5%AB-%D5%B6%D5%B8%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B7%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A4%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A5%D5%BF%D5%AB-%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF-8456)

Հոդվածը բացատրում է, թե ինչ է գլիկացված հեմոգլոբինը և ինչպիսին պետք է լինի նրա նորման շաքարային դիաբետով հիվանդների մոտ: [Տեսնել ավելին](https://lifeinfo.am/%D5%AB%D5%B4%D5%A1%D6%81%D5%A5%D6%84-%D5%A9%D5%A5-%D5%B8%D6%80%D6%84%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A5%D5%BF%D6%84%D5%AC%D5%AB%D5%B6%D5%AB-%D5%A3%D5%AC%D5%AB%D5%AF%D5%A1%D6%81%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%B0%D5%A5%D5%B4%D5%B8%D5%A3%D5%AC%D5%B8%D5%A2%D5%AB%D5%B6%D5%AB-%D5%B6%D5%B8%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B7%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A4%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A5%D5%BF%D5%AB-%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF-8456)

![Գեստացիոն դիաբետ հղիության ժամանակ - պատճառներ, ախտանիշներ](https://lifeinfo.am/storage/images/thumbnail/gestacion-diabet-hxiutyan-jamanak-patcharner-axtanishner-186.jpg "Ի՞նչ է հղիության գեստացիոն շաքարային դիաբետը")

[Ի՞նչ է հղիության գեստացիոն շաքարային դիաբետը](https://lifeinfo.am/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%B0%D5%B2%D5%AB%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A3%D5%A5%D5%BD%D5%BF%D5%A1%D6%81%D5%AB%D5%B8%D5%B6-%D5%B7%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A4%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A5%D5%BF%D5%A8-4321)

Հոդվածում ներկայացված է, թե ինչու է առաջանում գեստացիոն շաքարային դիաբետը հղիների մոտ, ինչ ախտանիշներով է դրսևորվում և ինչպես է ախտորոշվում ու բուժվում: [Տեսնել ավելին](https://lifeinfo.am/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%B0%D5%B2%D5%AB%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A3%D5%A5%D5%BD%D5%BF%D5%A1%D6%81%D5%AB%D5%B8%D5%B6-%D5%B7%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A4%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A5%D5%BF%D5%A8-4321)

![Դափնու տերև 2-րդ տիպի դիաբետի բուժման համար](https://lifeinfo.am/storage/images/thumbnail/dapnu-terev-2-rd-tipi-diabeti-bujman-hamar-176.jpg "Ինչպես բուժել 2-րդ տիպի շաքարային դիաբետը դափնու տերևի օգնությամբ")

[Ինչպես բուժել 2-րդ տիպի շաքարային դիաբետը դափնու տերևի օգնությամբ](https://lifeinfo.am/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%A5%D5%AC-2-%D6%80%D5%A4-%D5%BF%D5%AB%D5%BA%D5%AB-%D5%B7%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A4%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A5%D5%BF%D5%A8-%D5%A4%D5%A1%D6%83%D5%B6%D5%B8%D6%82-%D5%BF%D5%A5%D6%80%D6%87%D5%AB-%D6%85%D5%A3%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B4%D5%A2-5138)

Հոդվածը ներկայացնում է, թե ինչպես է դափնու տերևը կիրառվում 2-րդ տիպի շաքարային դիաբետի բուժման ժամանակ և ինչ օգտակար հատկություններ ունի: [Տեսնել ավելին](https://lifeinfo.am/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%A5%D5%AC-2-%D6%80%D5%A4-%D5%BF%D5%AB%D5%BA%D5%AB-%D5%B7%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A4%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A5%D5%BF%D5%A8-%D5%A4%D5%A1%D6%83%D5%B6%D5%B8%D6%82-%D5%BF%D5%A5%D6%80%D6%87%D5%AB-%D6%85%D5%A3%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B4%D5%A2-5138)
