Ոտքերի ոսկրաշիշակը

Ոտքի ոսկրաշիշակը կոչվում է նաև վալգուսային դեֆորմացիա: Այս հիվանդությունը հանդիպում է բալզակյան տարիքը հատած բազմաթիվ կանանց մոտ: Սակայն գոյություն ունեն բուժման բազմաթիվ արդյունավետ ավանդական և ժողովրդական եղանակներ:
Ոտնաթաթի դեֆորմացիան միայն գեղագիտական խնդիր չէ: Դուրս ցցված ոսկրաշիշակը անհարմարություն է պատճառում, , մարդը սկսում է կաղալ: Այդ ամենն ազդում է ազդրազստային և ծնկան հոդերի, ողնաշարի վրա: Եվ եթե ժամանակին չսկսել բուժումը, կարելի է դառնալ անշարժ:
Նման խնդիր ունեցող մարդկանց համար դժվար է հարմար կոշիկ ընտրել: Իսկ երկար զբոսանքները դառնում են անհասանելի մի բան:
Տղամարդիկ ավելի հազվադեպ են տառապում այս հիվանդությամբ, քանի որ նրանց կապանները ավելի ամուր և առաձգական են:
Պատճառները - ինչու է աճում ոսկրաշիշակը
Ոտքի ուռուցքը ոսկրի գլխիկի դուրս ցցվելու հետևանք է: Տեղի է ունենում բթամատի տեղաշարժ: Իսկ ժամանակի ընթացքում այն սկսում է սեղմել մյուս մատները:
Ոսկրաշիշակի առաջացման ամենահաճախ հանդիպող պատճառը լայնակի հարթաթաթությամբ է - ոտնաթաթը զրկված է բնական ամորտիզատորներից, բեռը բաշխվում է անհավասարաչափ: Այս հիվանդությունը նաև լայնորեն տարածված է բալետի պարողների շրջանում:
Այլ օբյեկտիվ պատճառների շարքում կարելի է առանձնացնել հետևյալը.
- ժառանգականություն - այս հիվանդությունը բավականին հաճախ փոխանցվում է կանացի գծով;
- նախաթաթի ոսկրի գլխիկի էկզոստոզ;
- օստեոպորոզ;
- էնդոկրին համակարգի աշխատանքի խանգարումներ;
- որկրամոլություն, ավելորդ քաշ.
Կարևոր է! Օրթոպեդները ավելի ու ավելի հաճախ են մեղադրում կանանց նրանում, որ նրանք իրենք են հրահրում ոտքի ոսկրաշիշակի առաջացումը: Նեղ և անհարմար կոշիկը, բարձր կրունկները - այդ ամենը հանգեցնում է ոտնաթաթի դեֆորմացիայի:
Ախտանիշները
Ոտքի ուռուցքը հանկարծակի չի առաջանում - դեֆորմացիայի գործընթացը երկարատև է: Հիվանդության վաղ և միջին փուլերում ցավը լրիվ բացակայում է կամ դրսևորվում է աննշան: Ուժեղ անհարմարությունը հայտնվում է արդեն բավականին բարդացած ձևի դեպքում: Եվ այդ ժամանակ արդեն հնարավոր չէ խուսափել վիրաբուժական միջամտությունից:
Ինչպե՞ս կարելի է որոշել հիվանդության զարգացման սկիզբը.
- սկզբում առաջանում են կոշիկ ընտրելու խնդիրներ;
- օրվա վերջում ոտնաթաթերը ցավում են, առաջանում է այրոցի և ցավի զգացում;
- սկսում են ցավել ոտնաթաթի ոսկորները;
- առաջանում են կոշտուկներ և մակոսաններ;
- մատները մուրճաձև են դառնում;
- կարող է ուռուցք առաջանալ նաև կրտսեր մատի կողմից.
Հիվանդության զարգացման աստիճանը ստուգելու համար անհրաժեշտ է բթամատը մի կողմ տանել: Եթե այն արագ վերադառնում է իր սկզբնական դիրքին, ապա հիվանդությունը գտնվում է սկզբնական փուլում:
Նման ախտանիշները կարող են վկայել մի շարք այլ խնդիրների մասին:
Կարևոր է! Ինքնուրույն ախտորոշումն քիչ արդյունավետ է: Անպայման անհրաժեշտ է այցելել կլինիկա, անել նկարահանում և արյան անալիզ:
Երեխայի մոտ
Երեխայի ոտքի ոսկրաշիշակը կարող է հանգեցնել հարթաթաթության: Այս հիվանդությունը ոչ միայն սխալ ընտրված կոշիկի հետևանք է: Երեխային ախտորոշում կարելի է դնել միայն այն բանից հետո, երբ ձևավորվի ոտնաթաթի կամարը (7 տարեկանից հետո): Երբեմն հարթաթաթությունը լինում է բնածին:
Հարթաթաթության զարգացման ժամանակ երեխան սկսում է բողոքել հոգնածությունից, երեկոյան սկսում են ցավել սրունքի մկանները և ոտնաթաթի կամարը: Երեխան դադարում է սիրել երկարատև զբոսանքները - դրանք ցավ են պատճառում նրան:
Հիվանդության ախտանիշները արտաքուստ դրսևորվում են ոտնաթաթերի երկարացմամբ և լայնացմամբ, կրունկը շեղվում է դեպի դուրս: Ընդ որում նկատվում է կոշիկի մաշվածություն ներքին կողմից:
Սկզբնական փուլերում երեխային օգնելը դժվար չէ: Բժիշկը կնշանակի բուժական վարժությունների համալիր և դիետիկ սնունդ:
Երեխաների բուժման համար կարելի է նաև օգտվել ժողովրդական մեթոդներից: Դրանք լրիվ անվտանգ են և բավականին արդյունավետ:
Բուժիչ քսուք
- Վերցնել թարմ հավկիթ՝ սպիտակ կճեպով: Տեղադրել այն ուղղահայաց ապակյա տարայի մեջ, որի ծավալը մոտավորապես 50 մլ է:
- Լցնել 70% քացախաթթու և դնել մութ տեղում:
- 2 շաբաթ հետո ձուն ամբողջությամբ կլուծվի: Կճեպը պետք է դեն նետել: Իսկ ստացված զանգվածը լավ խառնել:
- Ձվին ավելացնել 23 գ խոզի ճարպ կամ ճարպ և 7 գ մաքրված սկիպիդար (սկիպիդարային քսուք):
- Ամեն ինչ խառնել մինչև համասեռ խտություն:
Ստացված քսուքը պետք է քսել մեկ օր ընդմիջումով:
Կոմպրեսներ
Կաղամբի տերևի վրա քսել մեղր, ցանել աղ (ցանկալի է ծովային կամ յոդացված): Կոմպրեսը դրվում է նախապես շոգեխաշված ոսկրաշիշակի վրա:
Մեղվաբուծական մթերքների նկատմամբ ալերգիայի բացակայության դեպքում կարելի է կոմպրես պատրաստել փափկեցված պրոպոլիսի հիման վրա: Այն պետք է դնել ուռուցքի վրա: Իսկ վրան դնել նյութ, որը թրջված է պրոպոլիսի թուրմով:
Կարևոր է! Դեռահասների մոտ օրգանիզմում հորմոնալ փոփոխությունների ժամանակաշրջանում նույնպես կարող են առաջանալ ուռուցքներ ոտնաթաթերի վրա:
Ինչպես բուժել
Շատերը չգիտեն, թե ինչպես բուժել ոտքերի ոսկրաշիշակը և որտեղից սկսել: Սկզբնական փուլերում նշանակվում են ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ: Սրանց մեջ են մտնում ցեխային կիրառումները, ուլտրաձայնով և էլեկտրոֆորեզով ազդեցությունը:
Կավ
Ինքնուրույն կարելի է պատրաստել կապույտ կավից կոմպրեսներ:
Բաղադրատոմս 1
- Պատրաստել եղինջի թուրմ: Դրա համար 12 գ խոտը պետք է լցնել մեկ բաժակ եռման ջրով:
- Ստացված թուրմն օգտագործել 45 գ կավը լուծելու համար:
- Խառնուրդը ջրային բաղնիքի վրա պահել ոչ ավել, քան 7 րոպե:
- Մարլին ծալել մի քանի անգամ, թրջել ստացված միջոցով:
- Փաթաթել ոտնաթաթը: Վրան դնել պոլիէթիլենային թաղանթ:
Պրոցեդուրայի տևողությունը՝ 20 րոպե: Այն պետք է կրկնել շաբաթվա ընթացքում մի քանի անգամ:
Բաղադրատոմս 2
Աղերը լավ է լուծում կավի և կաղնու կեղևի համադրությունը: Դրա համար 2,7 լիտր եռման ջրի մեջ անհրաժեշտ է եփել 85 գ կեղև: Թուրմը գոլորշու վրա պահել մեկ քառորդ ժամ: Այնուհետև լուծել 120 գ կավ: Ստացված խառնուրդի մեջ ընկղմել ոտնաթաթերը, պահել մինչև լրիվ սառչելը:
Բանդաժ
Այս միջոցը կիրառվում է դեֆորմացիայի սկզբնական աստիճանների բուժման համար: Նշանակել այն կարող է միայն օրթոպեդը: Գոյություն ունեն այս մեխանիկական հարմարանքի տարբեր տեսակներ: Ոմանք պետք է կրել ամբողջ օրը: Մյուսները նախատեսված են գիշերային օգտագործման համար:
Բանդաժը նպաստում է բութ մատի դիրքի ուղղմանը: Ինչը հանգեցնում է հոդի դեֆորմացիայի գործընթացի դանդաղեցմանը, ոսկրաշիշակը չի մեծանում:
Կարևոր է! Եթե ժամանակին չսկսել բուժումը, ստիպված կլինել դիմել ոսկրաշիշակի վիրահատական հեռացման:
Դեղամիջոցներ
Դեղորայքային բուժումը նշանակվում է բորբոքումները վերացնելու համար: Ցավն առաջանում է տեղաշարժված աճառով ներքին հյուսվածքների մշտական շփման հետևանքով:
Տեղային բուժումն իրականացվում է քսուքների և կրեմների միջոցով: Առավել արդյունավետ են համարվում սկիպիդարի հիմքով միջոցները: Նաև օրթոպեդները հաճախ խորհուրդ են տալիս «Valgus Pro», «Вальгусстоп» քսուքները:
Ներքին ընդունման համար նշանակվում են հակաբորբոքային պատրաստուկներ («Նիմուլիդ»): Ուժեղ ցավերը վերացնելու համար օգտագործվում են գլյուկոկորտիկոիդ հորմոններ պարունակող պատրաստուկներ («Դիպրոսպան», «Հիդրոկորտիզոն»): Ոչ ստերոիդային պատրաստուկներից նշանակվում են «Մովալիս», «Արտրա», «Կետալոնգ»:
Լավ է դրսևորվել շնաձկան ճարպը: Պատրաստուկը բնական է, գործնականում հակացուցումներ չունի:
Քսուքներ
Քսուքները վերացնում են բորբոքային պրոցեսները, օգնում են ազատվել հոդային ցավից: Նշանակել դրանք կարող է միայն , ինքնուրույն բուժումը կարող է հանգեցնել հիվանդության սրացման:
Ժողովրդական բուսաբույժներն ունեն նաև տարիների ընթացքում փորձված մի քանի քսուքներ ոտքի ուռուցքից ազատվելու համար:
Կծու պղպեղ + ամոնիակ
Անհրաժեշտ է խառնել 75 մլ բժշկական սպիրտ, 25 մլ ամոնիակ, 13 գ բոդյագա: Ստացված խառնուրդին պետք է ավելացնել 27-ական գ կամֆորա և կծու կարմիր պղպեղ:
Քսուքը քսվում է միայն խնդրահարույց ոսկրաշիշակի վրա: Դրանից հետո ոտնաթաթը պետք է վիրակապել: Պրոցեդուրան պետք է կատարել ամեն օր քնելուց առաջ: Ոսկրաշիշակը կփոքրանա, կդառնա ավելի փափուկ:
Տնտեսական օճառի հիմքով քսուք
- Քերել մուգ տնտեսական օճառի մեկ քառորդ կտորը:
- Ավելացնել 45 մլ կերոսին, 5 գ սոդա:
- Ստացված խառնուրդի մեջ լցնել 55 մլ արևածաղկի ձեթ:
- Միջոցը ինտենսիվ թափահարել համասեռ զանգված ստանալու համար:
Ստացված քսուքը անհրաժեշտ է քսել ոսկրաշիշակների մեջ՝ մինչև լրիվ ներծծվելը:
Լազերով
Վիրահատական միջամտության այլընտրանք է ոսկրաշիշակի հեռացումը լազերի միջոցով: Այս պրոցեդուրան դեռ բավականաչափ հայտնի չէ: Սակայն մեծ քանակությամբ դրական արդյունքները այն դարձնում են ավելի ու ավելի հանրաճանաչ:
Լազերային բուժման առավելությունները.
- վերականգնողական շրջանի զգալի կրճատում. արդեն 14 օր հետո կարելի է անցավ քայլել, վիրահատությունից հետո գիպս չի դրվում.
- հիվանդը հիվանդանոցում գտնվում է մեկ օրից ոչ ավելի.
- վիրահատության համար օգտագործվում է տեղային անզգայացում, սեանսը տևում է մոտ 60 րոպե.
- ոսկրաշիշակը չի կտրվում, այլ միայն մասամբ հղկվում.
- կարելի է միաժամանակ հեռացնել ուռուցքները երկու ոտքերից:
Կարևոր է! Բուժման ընթացքում սննդակարգից պետք է բացառել տապակած, կծու և յուղոտ սնունդը: Սահմանափակել ալրային արտադրանքի և լոբազգիների ընդունումը: Ճաշացանկում պետք է լինեն վիտամին E, A, C պարունակող բազմաթիվ մթերքներ:
Բուժումը ժողովրդական միջոցներով
Գոյություն ունեն բազմաթիվ հնագույն բնական մեթոդներ, թե ինչպես , ազատվելով դրանից: Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր գաղտնի դեղամիջոցները: Անդրբայկալիայի բնակիչները ոսկրաշիշակներին կպցնում են թարմ գետային ձկան ֆիլե:
Մակլյուրա
Այս բույսի արմատներից անհրաժեշտ է պատրաստել թուրմ: 270 մլ սպիրտի համար անհրաժեշտ է 120 գ հումք: Խառնուրդը պատրաստ կլինի 7 օր հետո:
- Թուրմը պետք է գիշերները քսել շիշակների վրա 3 օրվա ընթացքում: Դրանից հետո անհրաժեշտ է մեկշաբաթյա ընդմիջում:
- Բուժման ընթացքում օրը երեք անգամ անհրաժեշտ է թուրմը ներքին ընդունել: Դրա համար 50 մլ ջրի մեջ պետք է կաթեցնել դեղամիջոցի 15 կաթիլ:
Խնձորի քացախ
Այս միջոցը խիստ արդյունավետ է ոսկրային գոյացությունների և օստեոխոնդրոզի դեմ պայքարում:
- Դեղամիջոցը բաղկացած է 12 գ շաքարից և 15 մլ քացախից:
- Ստացված խառնուրդը պետք է նոսրացնել 240 մլ ջրի մեջ և բաժանել 2 մասի:
Լրացուցիչ կարելի է ոսկրաշիշակների մերսում կատարել էբոնիտե շրջանով՝ օրը երկու անգամ:
Ատամի մածուկ
«Պոմորին» մածուկը ազատում է ոչ միայն շիշակներից, այլ նաև ասեղների (ոտնաթաթի ոսկրային աճուկներից): Մածուկը անհրաժեշտ է քսել նախապես շոգեխաշված ներբաններին, մինչև ամբողջովին ներծծվելը:
Եղևնու ճյուղ
Մեծ մատներում ուժեղ ցավի դեպքում կարելի է օրը երկու անգամ ներբանները խփել եղևնու ճյուղերով: Սուր ցավն անցնում է մի քանի օրից:
Յոդ
Յոդը յուրաքանչյուր տնային դեղատուփի անփոխարինելի բաղադրիչն է: Այն արդյունավետ է նաև ոսկրաշիշակների բուժման համար: Ամենապարզ մեթոդը ցանցի կիրառումն է ցավոտ հատվածների վրա:
Յոդի ազդեցությունն ուժեղացնելու համար այն կարելի է խառնել խտուտիկի ծաղկաբույլերի հետ: Թարմ ծաղիկները (80 գ) պետք է մի փոքր չորացնել: Ապա դրանք ամբողջությամբ լցնել յոդով: Դեղամիջոցը թրմվում է 14 օրվա ընթացքում:
Այն անհրաժեշտ է քսել քնելուց առաջ՝ 2 շաբաթվա ընթացքում:
Ոտքերի լոգանքներ
950 մլ ջրի մեջ լուծել յոդի 12 կաթիլ և 25 գ աղ: Ներբանները թաթախել հեղուկի մեջ մեկ քառորդ ժամով:
Բուժումն անհրաժեշտ է իրականացնել անընդմեջ՝ 14 օրվա ընթացքում:
Բուժում յոդով և ասպիրինով
Կոմպրեսների համար կարելի է պատրաստել հետևյալ խառնուրդը:
- Խառնել 3% յոդի և կիտրոնի հյութի 7-ական մլ:
- Մանրացնել ասպիրինի 2 հաբ:
- Ամեն ինչ խառնել:
- Զանգվածը դնել բամբակյա սկավառակի վրա, կպցնել շիշակին:
- Փաթաթել տաք բնական գործվածքով: Վերևից ամրացնել թաղանթով:
Նմանատիպ կոմպրեսներ անհրաժեշտ է անել 3 օրվա ընթացքում:
Կարևոր է! Չի կարելի օգտագործել 5% յոդ՝ այն կարող է ուժեղ այրվածքներ առաջացնել:
Սկիպիդարով
Ոտքի ոսկրաշիշակի չափի փոքրացմանը նպաստում է դեղատնային սկիպիդարը:
Դրանով անհրաժեշտ է ծեփել ոզնու (ավելուկի) տերևի կանաչ կողմը: Այնուհետև փաթաթել ոտքերը ներբանից մինչև ծունկ: Կոմպրեսը տաքացնել բրդյա գործվածքով և պոլիէթիլենով:
Բուժումն անհրաժեշտ է իրականացնել ամբողջ ամառային շրջանում: Ավելուկի հետ միասին կարելի է օգտագործել մայրուկ-խորթամայրիկի, ճանապարհածաղկի տերևները:
Բուժում լեղով
Կենդանիների լեղում պարունակվում են հակառևմատիկ և հակաբորբոքային նյութեր: Այս միջոցն արդյունավետորեն պայքարում է այտուցների և ցավի դեմ: Այն քայքայում է միզաթթուն, որը գոյացությունների առաջացման պատճառն է:
Ոտքերի ոսկրաշիշակներից ազատվելու համար լեղին անհրաժեշտ է քսել վնասված մատներին օրը մի քանի անգամ: Իսկ գիշերները բորբոքված հատվածներին կպցնել լեղու մեջ թրջված բամբակ: Կոմպրեսն անհրաժեշտ է ամրացնել պոլիէթիլենային թաղանթի միջոցով:
Կանխարգելում
Լավագույն կանխարգելիչ միջոցը բոբիկ քայլելն է: Հատկապես լավ է դա անել բնության գրկում: Իսկ տնային պայմաններում հնարավորինս հազվադեպ հագնել հողաթափեր: Նաև պետք չէ մոռանալ կարծրացման մասին. ներբանները ամեն օր անհրաժեշտ է ջրել զով ջրով:
Հոդերի ճկունության համար օրական մի քանի անգամ հարկավոր է հատակից վերցնել մատիտը՝ այն բռնելով ոտքերի մատներով: Մատիտի փոխարեն կարելի է օգտագործել գործվածք, ճմրթված թղթի թերթիկ, փոքրիկ գնդակ:
Ոսկրաշիշակի բուժումը երկար և աշխատատար գործընթաց է: Ուստի չարժե սեփական առողջությունը զոհաբերել գեղեցիկ, սակայն անհարմար կոշիկներին: Պետք է թույլ տալ երեխաներին բոբիկ վազել ավազի, քարերի և խոտի վրայով: Իսկ մեծահասակներին էլ նման զբոսանքները կբերեն ուրախություն և առողջություն:







