Ուրետրիտ

Պատճառները

Միզուղիների համակարգը մարդու օրգանիզմում ամենախոցելի համակարգերից մեկն է: Վնասվածքները, ախտածին միկրոօրգանիզմները, ալերգիան՝ այս բոլոր գործոնները կարող են ուրետրիտի զարգացման պատճառ դառնալ: Հիվանդությունը ավելի հաճախ ախտորոշվում է տղամարդկանց մոտ, քանի որ անատոմիական առանձնահատկությունների պատճառով բորբոքումն ընթանում է ավելի սուր ձևով, քան կանանց մոտ:

Բովանդակություն:

Պատճառները

Ուրետրիտը միզածորանի բորբոքում է, որը կարող է ունենալ վարակիչ և ոչ վարակիչ ծագում: Հիվանդության ֆոնին տեղի է ունենում ջրանցքի պատերի վնասում և քայքայում: Հիմնական պատճառը ախտածին միկրոօրգանիզմների ներթափանցումն է ուրետրա: Ավելի հազվադեպ հիվանդությունը զարգանում է միզուղու վնասվածքների հետևանքով՝ օտար մարմիններով, կաթետերով, ինչպես նաև ալերգիայի պատճառով:

Ուրետրիտի զարգացման հիմնական պատճառներն են.

  • հիգիենիկ նորմերի անտեսում;
  • պատահական սեռական կապեր;
  • շատ ակտիվ, երկարատև սեռական հարաբերություն;
  • սեռական շփումներ դաշտանի ժամանակ;
  • թույլ իմունիտետ;
  • վիտամինների քրոնիկ պակաս, անհավասարակշիռ սնունդ, խիստ դիետաներ;
  • ուրետրայի գրգռում սպերմիցիդներով և այլ քիմիական նյութերով:

Ուրետրիտը հաճախ առաջանում է միզաքարային հիվանդության և միզածորանի ուռուցքների ժամանակ. այս պաթոլոգիաները հանգեցնում են միզածորանի տրամագծի փոքրացման: Հիվանդության պատճառ կարող է դառնալ կծու սննդի, ալկոհոլային և գազավորված ըմպելիքների չափից ավելի օգտագործումը:

Ուրետրիտի տեսակները

Առաջնային ուրետրիտի դեպքում բորբոքումը սկսվում է միզածորանում: Երկրորդային ուրետրիտի պատճառ կարող է դառնալ ցանկացած բակտերիալ հիվանդություն՝ սկսած պրոստատիտից և վագինիտից մինչև անգինա և թոքաբորբ:

Ուրետրիտի տեսակները

Վարակիչ ուրետրիտները բաժանվում են սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ տեսակների: Սպեցիֆիկները առաջանում են սեռավարակների հիման վրա, իսկ ոչ սպեցիֆիկ ուրետրիտների պատճառ կարող են դառնալ տարբեր ախտածին միկրոօրգանիզմներ:

Վիրուսային ուրետրիտը առաջանում է հերպեսով սեռական ճանապարհով վարակվելու դեպքում: Հիվանդությունը արագ զարգանում է՝ արդեն մի քանի ժամից բարձրանում է ջերմաստիճանը, կարող են մեծանալ ավշային հանգույցները:

Տրիխոմոնադային

Տրիխոմոնադային ուրետրիտը ամենատարածված վարակներից մեկն է, որը հանգեցնում է ուրետրայի բորբոքման և փոխանցվում է սեռական ճանապարհով: Տրիխոմոնադները բնակվում են սերմնարանային բշտիկներում, սեռական շփման ժամանակ ներթափանցում են միզածորան և կնոջ հեշտոց: Հիվանդության հարուցիչները սկսում են ակտիվորեն բազմանալ լորձաթաղանթի վրա, մեծ քանակությամբ տոքսիկ նյութեր են արտազատում՝ հիվանդությունն արագ զարգանում է: Հիմնական ախտանիշներն են՝ այրոց, ցավ միզարձակման ժամանակ, տարբեր տեսակի արտադրուկներ:

Կարևոր է! Տրիխոմոնադային ուրետրիտը կարող է 1-2 ամիս ընթանալ առանց հատուկ ախտանիշների, ապա անցնել դանդաղընթաց փուլի:

Տղամարդկանց և կանանց ուրետրիտի ախտանիշները

Կանդիդոզային

Միզածորանի վարակման ժամանակ կանդիդա ցեղի սնկերով զարգանում է կանդիդոզային ուրետրիտ, վարակումը տեղի է ունենում սեռական զուգընկերոջից: Այս ձևը ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ, քանի որ հեշտոցում առկա է յուրահատուկ միկրոֆլորա: Պաթոլոգիան զարգանում է թուլացած իմունիտետի ֆոնին՝ գարնանը և աշնանը: Սնկի ակտիվ աճի պատճառ կարող են դառնալ սթրեսները, ավելորդ քաշը, հորմոնալ դեղամիջոցների ընդունումը, ծխելը: Հիվանդության բնորոշ առանձնահատկությունը յուրահատուկ սպիտակ, կաթնաշոռանման արտադրուկներն են:

Քլամիդիային

Քլամիդիային ուրետրիտը փոխանցվում է սեռական ճանապարհով: Քլամիդիաները արտազատում են մեծ քանակությամբ տոքսիններ, ինչը ուժեղ բորբոքման պատճառ է դառնում: Հիվանդությունը երկար ժամանակ կարող է ընթանալ առանց հատուկ ախտանիշների, ինկուբացիոն շրջանը կազմում է 20 օր: Հիվանդության հատկանիշներն են բաց գույնի արտադրուկները, որոնցում առկա են թարախի խառնուրդներ:

Ուրետրիտը երեխաների մոտ

Բակտերիալ

Բակտերիալ ուրետրիտը զարգանում է միզասեռական համակարգ էնտերոկոկների, աղիքային ցուպիկի, ստրեպտոկոկների, ստաֆիլոկոկների ներթափանցման հետևանքով: Ոչ գոնոկոկային ուրետրիտը վտանգավոր է կանանց համար, հաճախ ուղեկցվում է սեռական ոլորտի հիվանդություններով, առավել հաճախ առաջանում է կլիմակտերիկ շրջանում: Հիվանդության հստակ նշանն է սեռական օրգանների այտուցվածությունը, ցավը, այրոցը միզարձակման ժամանակ:

Գոնորեային

Գոնորեային ուրետրիտը զարգանում է գոնորեայի ֆոնին: Հաճախ դառնում է կանացի անպտղության, հղիության ընթացքում ծանր պաթոլոգիաների պատճառ: Հիվանդությունը կարող է ունենալ սուր և քրոնիկ ձև:

Տղամարդկանց և կանանց ուրետրիտի ախտանիշները

Երկու սեռերի ներկայացուցիչների մոտ հիվանդության պատճառները նույնն են, սակայն կանանց մոտ հիվանդության նշանները հաճախ դրսևորվում են ավելի քիչ ինտենսիվությամբ: Ուրետրիտի կլինիկական պատկերը կախված է պաթոլոգիայի ընթացքի ձևից: Քրոնիկ ուրետրիտը սուր տրիխոմոնադային, քլամիդիային և միկոպլազմային ուրետրիտի բարդացած ձևն է: Քրոնիկ ուրետրիտով մարդը կարող է զգալ թեթև քոր, այրոց, իսկ արտադրուկները նվազագույն են, կարող է առաջանալ ուրետրայի շրթունքների կպչում:

Տղամարդկանց ուրետրիտի հիմնական ախտանիշներն են.

  • միզի և սերմնահեղուկի մեջ փոքր քանակությամբ արյան առկայություն;
  • առնանդամի բարձրացված զգայունություն;
  • ցավ սեռական մերձության ժամանակ;
  • քոր սեռական օրգանների շուրջ;
  • հաճախացած միզարձակում:

Ախտորոշում

Կանանց մոտ ուրետրիտը դրսևորվում է այրոցով և ուժեղ ցավով միզարձակման ժամանակ, դաշտանի ընթացքում առաջանում է ուժեղ քոր, հայտնվում են տհաճ հոտով և թարախի խառնուրդով արտադրուկներ, սեռական օրգանների հատվածի մաշկը ստանում է կարմրավուն երանգ:

Հղիության ընթացքում թուլացած իմունիտետի ֆոնին հաճախ զարգանում է վարակիչ ուրետրիտ: Հիմնական ախտանիշը հաճախացած միզարձակումն է, որի ժամանակ առաջանում են քոր, այրոց, տարբեր տեսակի և ինտենսիվության արտադրուկներ:

Կարևոր է! Քլամիդիոզային և ուրեապլազմոզային ուրետրիտը վտանգավոր է երեխայի համար. դրանք կարող են ներթափանցել պտղաջրերի մեջ, վարակել պտուղը, երեխայի մոտ զարգանում են տարբեր պաթոլոգիաներ: Եթե վարակումը տեղի ունենա ծննդաբերության ժամանակ, երեխայի մոտ ծնվելուց հետո կարող է զարգանալ կոնյունկտիվիտ, թոքաբորբ:

Ուրետրիտը երեխաների մոտ

Երեխաների մոտ միզուղիների բորբոքային պրոցեսի զարգացման հիմնական պատճառը ներաղիքային ցուպիկով վարակումն է, հիպոթերմիան, հիգիենայի կանոնների չպահպանումը:

Երեխան դառնում է քմահաճ, գանգատվում է միզարձակման ժամանակ ցավից, ներքնազգեստի վրա կարելի է նկատել լորձով, արյունով կամ թարախով արտադրության հետքեր: Ուրետրիտ ունեցող երեխայի մոտ միզարձակումների քանակը օրվա ընթացքում կարող է լինել 10-ից ավելի անգամ:

Բորբոքման ախտանիշների հայտնվելիս նշանակվում են հակաբակտերիալ պատրաստուկներ՝ Ամոքսիցիլին, Կլավուլանատ: Պարտադիր է կիրառել բնական և սինթետիկ իմունամոդուլյատորներ, ընդունել համալիր վիտամինային պատրաստուկներ՝ էխինացեայի թուրմ, Կամետոն: Բժիշկը կարող է նշանակել ընդհանուր հակաբորբոքային պատրաստուկներ՝ Ցիստան, Ուրոլեսան:

Ինչպես բուժել ուրետրիտը

Ախտորոշում

Միզարձակման, սեռական հարաբերության ընթացքում, տարբեր բնույթի արտադրությունների անախորժ ախտանիշների հայտնվելիս անհրաժեշտ է այցելել բժշկի: Ո՞ր բժիշկն է բուժում ուրետրիտը: Միզասեռական համակարգի օրգանների բորբոքման խնդիրներով զբաղվում են գինեկոլոգը, ուրոլոգը, ինֆեկցիոնիստը, ալերգոլոգը:

Առաջնային զննման ժամանակ բժիշկը հայտնաբերում է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների արտաքին հատկանիշների առկայությունը: Գինեկոլոգը կատարում է որովայնի և կոնքի զննում:

Ուրետրիտի որոշման հիմնական հետազոտությունները.

  • արյան կլինիկական անալիզ,
  • մեզի անալիզ և ցանքս՝ ախտածին միկրոօրգանիզմների առկայությունը պարզելու համար,
  • կանանց անհրաժեշտ է կատարել հղիության թեստ, փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն,
  • ՊՇՌ-ախտորոշում՝ սեռավարակների որոշման համար,
  • ախտածին միկրոօրգանիզմների տեսակը հայտնաբերելու համար վերցվում է քերուկ ուրետրայից:

Կանխարգելում

Ինչպես բուժել ուրետրիտը

Ուրետրիտի բուժումը կախված է պաթոլոգիայի տեսակից և ծանրության աստիճանից: Մինչև անալիզների արդյունքների ստացումը նշանակվում են լայն սպեկտրի հակաբիոտիկներ՝ Ցեֆազոլին, Ցեֆտրիաքսոն, Կլարիթրոմիցին՝ հաբերի, ներարկումների ձևով: Կանանց բուժման համար հաճախ օգտագործվում են հակաբակտերիալ մոմիկներ:

Դեղերի հիմնական տեսակները.

  1. Գոնոկոկային: Լայն սպեկտրի հակաբիոտիկներ՝ Էրիթրոմիցին, Ցեֆակլոր: Գոնոկոկերը կայուն են պենիցիլինային խմբի հակաբիոտիկների նկատմամբ, ուստի դրանց կիրառումը նպատակահարմար չէ:
  2. Տրիխոմոնադային: Օգտագործվում են հակամանրէային պատրաստուկներ՝ Տրիխոպոլ, Յոդովիդոն մոմիկներ:
  3. Կանդիդոզ: Բուժման մեջ կիրառվում են հակասնկային դեղամիջոցներ՝ Կլոտրիմազոլ, Լևորին:
  4. Միկոպլազմային և քլամիդիային: Բուժման մեջ օգտագործվում են տետրացիկլինային խմբի հակաբակտերիալ միջոցներ՝ Դոքսիցիկլին:
  5. Վիրուսային: Ցուցված է հակավիրուսային պատրաստուկներով բուժում՝ Ացիկլովիր, Ռիբավիրին:

Կարևոր է! Հակաբակտերիալ միջոցների ընդունումը կտրականապես արգելվում է զուգակցել սպիրտային խմիչքների օգտագործման հետ, նույնիսկ չնչին քանակով:

Միզուղիների քրոնիկական բորբոքման դեպքում հակաբիոտիկներից բացի նշանակվում են իմունամոդուլյատորներ, ինտերֆերոնի ածանցյալներ, վիտամինների և միներալների համալիրներ, ուրետրայի լվացում հակասեպտիկ միջոցներով:

Հիվանդության ցանկացած ձևի դեպքում մինչև լրիվ ապաքինումը պետք է զերծ մնալ սեռական հարաբերություններից, մանրակրկիտ պահպանել հիգիենայի կանոնները: Սննդակարգից անհրաժեշտ է բացառել յուղոտ, թթու, կծու և աղի սնունդը:

Տրիխոմոնադային

Կանխարգելում

Ուրետրիտը տղամարդկանց մոտ կարող է դառնալ ամորձիների, հավելուկների, շագանակագեղձի բորբոքման պատճառ: Կանանց մոտ հիմնական բարդություններն են ցիստիտը, ցերվիցիտը, արգանդի և արգանդափողերի բորբոքումը, ցիստիտը:

Հիվանդությունից և բարդություններից խուսափելու համար օգնում են պարզ կանխարգելիչ միջոցառումները.

  • անձնական հիգիենայի կանոնների պահպանում,
  • պատահական սեռական շփումների ժամանակ պաշտպանիչ միջոցների կիրառում,
  • չօգտագործել լոսյոններ, օդեկոլոններ, դեզոդորանտներ, որոնք կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիաներ,
  • խուսափել հիպոթերմիայից և գերհոգնածությունից,
  • վարել առողջ և ակտիվ կենսակերպ, հրաժարվել վնասակար սովորություններից, վնասակար սննդից և խմիչքներից:

Սինթետիկ ներքնազգեստը հաճախ դառնում է միզասեռական ոլորտի հիվանդությունների պատճառ. ավելի լավ է նախապատվությունը տալ բնական գործվածքներից պատրաստված հարմարավետ իրերին: Բազմաթիվ հիվանդությունների լավագույն կանխարգելումը խմելու ռեժիմի պահպանումն է՝ օրվա ընթացքում անհրաժեշտ է օգտագործել առնվազն 2 լ մաքուր, առանց գազի ջուր: Կանանց դաշտանադադարի սկզբի ժամանակ անհրաժեշտ է ընդունել էստրոգեն պարունակող հորմոնալ միջոցներ. սա կօգնի խուսափել միզասեռական ուղիների բորբոքային պրոցեսների առաջացումից:

Ուրետրիտի դեպքում վարակը կարող է տարածվել փոքր կոնքի օրգանների վրա, ինչը կհանգեցնի ուղեկցող հիվանդությունների զարգացմանը: Միզուղիների բորբոքումը կարող է դառնալ կանանց անպտղության, երեխաների մոտ ծանր ախտաբանական զարգացումների պատճառ: Ուրետրիտով վարակման հիմնական ուղին սեռականն է, ուստի պետք է խուսափել պատահական սեռական կապերից, չմոռանալ պաշտպանվել, բորբոքման առաջին նշանների դեպքում անհրաժեշտ է այցելել բժշկի: