Ցավի ախտանիշները և առաջացման պատճառները

Ցավ

Ցավը հիվանդությունների մեծամասնության ամենատարածված ախտանիշն է: Մարմնի տարբեր հատվածներում ցավային զգացողությունների առաջացումը խոսում է այն մասին, որ օրգանիզմի հետ ինչ-որ բան այն չէ, պետք է բացահայտել խնդիրը և արագ բուժվել:

Բովանդակություն.

Հաճախ սուր ցավը տհաճ զգացումն առաջացրած հիվանդության ընթացքում դառնում է քրոնիկ: Ուստի կարևոր է ժամանակին ուշադրություն դարձնել դրան և որոշել առաջացած խնդիրը, քանի դեռ հիվանդությունը չի հայտնվել բարձիթողի փուլում:

Ցավի տարածված տեսակները

Ամենից հաճախ մարդիկ տառապում են հետևյալ ցավային զգացողություններով.

  • գլխացավեր;
  • հոդացավեր;
  • կոկորդի ցավ և այլն:

Այդ զգացողությունների տիպը նույնպես տարբեր է՝ կախված հիվանդությունից: Ցավը կարող է լինել սուր, ճառագայթող, բութ և այլն: Որոշ դեպքերում այն կարող է ուղղակիորեն հուշել հավանական հիվանդության և դրա զարգացման փուլի մասին:

Կարևոր է: Պետք չէ մոռանալ, որ որոշ դեպքերում ցավը կարող է փոխադրվել նաև առողջ օրգաններ, անհրաժեշտ է միշտ հաշվի առնել այդ հանգամանքը՝ ճշգրիտ ախտորոշման համար:

Գլխացավ

Ամեն մարդ կյանքում գոնե մեկ անգամ գլխացավ է զգում: Շատ դեպքերում այս վիճակը լուրջ չի համարվում է, դա միանգամայն առօրեական է: Սակայն հաճախակի, անսովոր, շատ ինտենսիվ զգացողությունները կարող են վկայել լուրջ հիվանդությունների մասին:

Գլխացավերը լինում են տարբեր ինտենսիվության և հաճախականության, սովորաբար դրանք օգնում է որոշել բուն հիվանդությունը։ Սակայն սովորաբար ախտորոշումը հաստատվում է հետազոտությունից և այլ ախտանիշների հայտնաբերումից հետո:

Ցավ

Պատճառները

Գլխի ցավային զգացողությունների շատ պատճառներ կան: Քրոնիկական ցավերի առավել տարածված տեսակը՝ միգրենը, զարգանում է սթրեսների, մշտական գերհոգնածության, սուրճի և այլ աշխուժացնող արտադրանքի չարաշահման հետևանքով:

Որպես գլխացավի մեկնարկային մեխանիզմ՝ կարող են ծառայել նաև.

  • բարձր կամ ցածր զարկերակային ճնշումը;
  • հոգեկան հիվանդությունները;
  • չափից շատ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը;
  • ականջի հիվանդությունները;
  • ողնաշարի հիվանդությունները և այլն:

Գլխացավերով կարող են ուղեկցվել նաև շատ ավելի լուրջ վիճակներ, օրինակ՝ ուղեղի արյունազեղում, գլխուղեղի ուռուցք կամ մենինգիտ:

Ախտանշանները

Ախտանիշների ի՞նչ առանձնահատկությունների դեպքում է անհրաժեշտ անհանգստանալ և դիմել մասնագետի: Չէ՞ որ ոչ բոլոր դեպքերում է անհրաժեշտ իսկապես բուժել գլխացավերը: Ուշադրություն պետք է դարձնել հետևյալ դեպքերին.

Ցավ

  1. Ցավոտ զգացողությունները բառացիորեն դառնում են անտանելի, չափազանց ուժեղ;
  2. Առաջանում է լարման, ճնշման զգացում պարանոցի, ուսերի, մեջքի հատվածներում;
  3. Ցավի զգացողությունը կենտրոնանում է գլխի մի մասում;
  4. Հայտնվում են սրտխառնոց, լուսավախություն;
  5. Ցավի զգացողությունը ուժեղանում է ֆիզիկական ակտիվության կամ նույնիսկ սովորական քայլքի դեպքում:

Եթե նոպաները մշտապես ի հայտ են գալիս, նրանց նախորդում են լույսի բռնկումներ, վառ բծեր, "աստղեր" աչքերի առջև, անպայման պետք է դիմել մասնագետի:

Գլխի վնասվածքներից հետո գլխացավի հայտնվելը հաճախ վկայում է նաև ուղեղի ցնցման մասին:

Կարևոր է: Սովորաբար գլուխը չպետք է ցավա հաջորդաբար 3 օրվանից ավելի՝ առանց որևէ ակնհայտ պատճառի: Այլապես խորհուրդ է տրվում դիմել բժշկի:

Հոդացավ

Շատ մարդկանց անհանգստացնում են նաև հոդերի շրջանում հիվանդագին զգացումները: Հատկապես հաճախ տուժում են ոտքերի հոդերը, ծնկի շրջանում ցավի զգացողությունը բժշկի դիմելու բավական տարածված պատճառ է։ Ըստ վիճակագրության ՝ երկրագնդի բնակչության կեսը կյանքում գոնե մեկ անգամ զգացել է դա:

Եթե ծնկները ցավում են, առաջին հերթին պետք է պարզել պատճառը, հիվանդությունը, որն առաջացրել է տհաճ զգացումներ: Չէ՞ որ սխալ բուժումը կարող է մեծապես վնասել առանց այն էլ թուլացած հոդին:

Ցավ

Պատճառները

Տհաճ զգացումներ ծնկի շրջանում կարող են առաջանալ սովորական ֆիզիկական գերլարման կամ վնասվածքների պատճառով, բայց ամենից հաճախ դա հոդերի զարգացող հիվանդության հետևանք է: Ամենից հաճախ առաջանում են հետևյալ հիվանդությունները.

  1. Արտրոզ: Բորբոքային գործընթաց է, որի դեպքում հոդի հյուսվածքները քայքայվում են, ինքը հոդը ժամանակի ընթացքում դեֆորմացվում է:
  2. Արտրիտ: Վտանգավոր բորբոքային հիվանդություն է, երբեմն հանդիսանում է այլ խնդիրների հետևանք:
  3. Մենիսկի վնասվածք: Որպես կանոն՝ առաջանում է վնասվածքից, երբեմն՝ չնչին: Կարող է առաջացնել արտրոզ՝ դեֆորմացիայի հետ միասին: Մենսիկի վնասվելու դեպքում ցավային զգացողության տարբերակիչ առանձնահատկություններն են դրանց իր սրությունը և ինտենսիվությունը:
  4. Ջլերի բորբոքում՝ պերիարտրիտ: Ամենից հաճախ ցավը հայտնվում է ծնկի ներքին կողմում, առաջանում է տարեց մարդկանց մոտ՝ աստիճաններով բարձրանալիս կամ իջնելիս:
  5. Տարբեր անոթային պաթոլոգիաներ: Նրանք չեն շոշափում հոդը, բայց ցավի զգացողությունների բնույթը հիշեցնում է հոդային հիվանդություն:

Ծնկի ցավ կարող է նաև հայտնվել կոնքազդրային հոդի արտրոզի ժամանակ: Այդ դեպքում այն փոխադրվում է դեպի ծունկը:

Կարևոր է: Ծնկի հիվանդությունների մեծ մասի դեպքում անհրաժեշտ է մանրամասն հետազոտություն:

Ախտանշանները

Գոյություն ունեն ախտանիշներ, որոնց ի հայտ գալը ծնկի ցավի առկայության դեպքում հաստատ ցույց կտա՝ արդյո՞ք խնդիր կա, թե՞ տհաճ զգացումները ֆիզիկական գերծանրաբեռնվածության հետևանք են: Լրջորեն անհանգստանալ կարելի է հետևյալ նշանների դեպքում.

Ցավ

  • այտուցներ, ջերմաստիճանի բարձրացում;
  • ծնկի ճարճատյուն;
  • գիշերային ժամերին բութ ցավի զգացողություններ:

Այդ ախտանիշները կարող են վկայել լուրջ պաթոլոգիաների մասին, ուստի դրանց հայտնաբերման դեպքում պետք է անմիջապես դիմել բժշկի և սկսել բուժումը:

Պոչուկի ցավ

Նստելու կամ քայլելու ընթացքում պոչուկի շրջանի տհաճ զգացողությունը հենաշարժիչ համակարգի որոշ հիվանդությունների տարածված ախտանիշ է: Հաճախ այն հայտնվում է վնասվածքներից հետո, սովորաբար՝ ընկնելուց: Սակայն պոչուկի շրջանի ցավը կարող է խոսել նաև միջողային սկավառակների սեղմման կամ կալցիումի պակասի մասին:

Այն կարող է առաջանալ նաև հղիության ընթացքում: Այս դեպքում անհրաժեշտ է շտապ դիմել բուժող բժշկին. նման ցավը կարող է խոսել պտղի զարգացման տարբեր պաթոլոգիաների մասին:

Ցավ

Կոկորդի ցավ

Կոկորդի ցավը նույնպես հաճախ է հանդիպում: Հակառակ տարածված կարծիքի՝ այն կարող է առաջանալ ոչ միայն մրսածության դեպքում: Կոկորդում ցավի զգացողությունը կարող է խոսել շնչուղիների տարբեր խնդիրների մասին և ոչ միայն:

Պատճառները

Հիմնական պատճառը մրսածության հետևանքով առաջացող հիվանդություններն են և շնչառական ուղիների տարբեր ինֆեկցիաները: Կոկորդում քերոց կարող է հայտնվել նաև ալերգիայի կամ գրգռման դեպքում, օրինակ՝ ծխախոտի ծխից կամ շմոլ գազից:

Կոկորդում պարկի զգացողությունը հաճախ առկա է պարանոցի օստեոխոնդրոզի դեպքում: Այն կարող է նույնիսկ զուգորդվել հազով: Դա տեղի է ունենում ողնաշարի պարանոցային հատվածի նյարդային վերջավորությունների սեղմման պատճառով:

Ցավ

Ախտանիշներ

Կոկորդի տհաճ զգացումները սովորաբար ուղեկցվում են հետևյալ ախտանիշներով.

  • չոր հազ, խռպոտություն;
  • պարանոցային լիմֆատիկ հանգույցների բորբոքում;
  • ջերմաստիճանի բարձրացում:

Եթե առկա են տվյալ ախտանիշները, պետք է դիմել բժշկի: Շնչառական ուղիների շատ հիվանդությունների դեպքում առկա են տհաճ բարդություններ, որոնք երկար բուժում են պահանջում:

Ցավը հիվանդությունների մեծամասնության ամենաակնհայտ ախտանիշն է, երբեք չպետք է անտեսել այն: