Ցիրոզ

Լյարդի ցիրոզը քրոնիկական, առաջադիմող հիվանդություն է, որը բնութագրվում է օրգանի հյուսվածքների կառուցվածքի փոփոխությամբ: Լյարդի բջիջները աստիճանաբար փոխարինվում են շարակցական հյուսվածքով, ինչը հանգեցնում է օրգանի գործառույթի ամբողջական կամ մասնակի խախտմանը: Ցավոք, ցիրոզը անդառնալի գործընթաց է, որի ընթացքում լյարդի բջիջները աստիճանաբար մահանում են՝ սեղմելով օրգանի առողջ մասը: Ընդհանուր ծավալը մեծանում է, մինչդեռ առողջ բջիջների ծավալը նվազում է: Արդյունքում լյարդն այլևս չի կարողանում լրիվ ծավալով կատարել իր գործառույթները, և ամբողջ օրգանիզմի գործունեությունը խախտվում է:
Պատճառները
Գոյություն ունեն բազմաթիվ պատճառներ, որոնք կարող են հանգեցնել լյարդի ցիրոզի զարգացմանը: Վիճակագրության համաձայն՝ դեպքերի 80%-ում այս հիվանդությունը զարգանում է որպես վիրուսային հեպատիտի կամ ալկոհոլիզմի բարդություն: Սակայն ցիրոզը կարող են հրահրել նաև այլ գործոններ, դրանց թվում են.
- Մակաբուծային հիվանդություններով վարակում (օրինակ՝ էխինոկոկկոզ):
- Դեղորայքային հեպատիտ (լյարդի հիվանդություն, որն առաջացել է դեղամիջոցների ընդունումից կամ թունավոր թունավորումից):
- Լեղուղիների համակարգի աշխատանքի խանգարումներ:
- Աուտոիմուն բնույթի լյարդի հիվանդություններ:
- Սրտային անբավարարություն:
- Օրգանիզմում նյութափոխանակության խանգարում:
- Երակային թրոմբոզներ:
Կախված ցիրոզի զարգացումը հրահրած պատճառից՝ հիվանդությունը կարելի է դասակարգել հետևյալ տեսակների.
- վարակային ցիրոզ, այսինքն՝ վիրուսով կամ վարակով հրահրված.
- առաջնային կամ երկրորդային ցիրոզ, որը հրահրվում է մակաբուծային հիվանդություններով.
- թունավոր ցիրոզ, որն առաջացել է օրգանիզմի թունավոր նյութերով թունավորումից.
- փոխանակային-սննդային ցիրոզ, որը հրահրվում է նյութափոխանակության խանգարումով, ավիտամինոզով.
- շրջանառու ցիրոզ, որը առաջանում է երակային լճացման հետևանքով:
Ցավոք, որոշ դեպքերում հիվանդության պատճառը հնարավոր չի լինում պարզել, այդ դեպքում այն կոչվում է «կրիպտոգեն ցիրոզ»:
Ցիրոզի փուլերը, դրա ախտանիշները և նշանները
Քանի որ լյարդի ցիրոզը առաջադիմող հիվանդություն է, դրա զարգացման տարբեր փուլերում առանձնացվում են փուլեր, որոնք բնութագրվում են որոշակի ախտանիշներով և դրսևորումներով: Ցիրոզի փուլերը բնութագրվում են դասերով՝ Ա, Բ և Գ:
Կարևոր է! Ցիրոզի բուժումը ժողովրդական միջոցներով կարող եք կարդալ հղումով՝ :
Դաս Ա
Սա հիվանդության սկզբնական փուլն է, երբ լյարդը դեռ չի ենթարկվել լուրջ քայքայման: Հենց այս փուլում, եթե ժամանակին դիմեք բժշկական օգնության, կարելի է կանխել հիվանդության զարգացումը: Այս փուլում ախտանիշները հատկապես չեն դրսևորվում:
Դաս Բ
Այս փուլում սկսում են դրսևորվել հիվանդության առաջին նշանները՝ մարմնի քաշի նվազում, հոգնածության բարձրացում, թուլություն: Օրգանի շրջանում (կողերի տակ՝ աջ կողմում) զգացվում է անհարմարություն: Քանի որ առողջ բջիջների քանակը աստիճանաբար նվազում է, իսկ անհրաժեշտ աշխատանքի ծավալը մնում է նույնը, լյարդը սկսում է աշխատել մաշվածության աստիճանի:
Դաս Գ
Սկսում են զարգանալ լուրջ հետևանքներ, ինչպիսիք են լյարդային անբավարարությունը կամ դեղնախտը, մեծանում է փորի ծավալը: Այս փուլում հիվանդությունը լուրջ վտանգ է ներկայացնում մարդու կյանքի համար:
Ամփոփենք: Լյարդի ցիրոզն ուղեկցվում է հետևյալ ախտանիշներով.
- Բարձր հոգնածություն, թուլություն:
- Աշխատունակության և ուշադրության կենտրոնացման նվազում:
- Քնի ռեժիմի խանգարում (գիշերը անքնություն, ցերեկը քնկոտություն):
- Ախորժակի բացակայություն:
- Փորի փքվածություն՝ ընդհանուր նիհարեցման ֆոնի վրա:
- Այնպիսի հիվանդությունների առաջացում, ինչպիսիք են դեղնախտը, կղանքի գունաթափումը:
- Քթային և լնդային արյունահոսություններ:
- Մշտական վարակային վնասվածքներ, հատկապես՝ շնչուղիների:
- Լիբիդոյի նվազում:
- Կրծքագեղձերի չափի մեծացում (հաճախ դրսևորվում է տղամարդկանց մոտ):
Բուժում
Ցավոք, լյարդի ցիրոզը բուժման ենթակա է միայն հիվանդության առաջին փուլում։ Մնացած դեպքերում ցիրոզն անբուժելի հիվանդություն է։ Թերապիայի հիմնական խնդիրն է դանդաղեցնել բջիջների փոխարինման գործընթացը և վերացնել տհաճ ախտանիշների պատճառները։ Պատճառների վերացումը բուժման ամենակարևոր փուլերից մեկն է, քանի որ հակառակ դեպքում բուժումն անարդյունավետ կլինի։
Ցիրոզի թերապիայի ժամանակ կարող են կիրառվել հետևյալ մեթոդները.
- Դեղորայքային բուժում։
- Դիետա։
- Պլազմաֆերեզ։
- Վիրաբուժական միջամտություն։
- Հոսպիտալացում։
Դեղորայքային բուժում
Ենթադրում է միզամուղ պատրաստուկների, գլյուկոկորտիկոիդ հորմոնների (այն դեպքերում, երբ հիվանդությունը առաջացել է աուտոիմուն խանգարումներից), հակավիրուսային պատրաստուկների (եթե հայտնաբերվել է կամ վիրուս) ընդունում, ինչպես նաև հեպատոպրոտեկտորների` լյարդի բջիջները պաշտպանող պատրաստուկների (ադեմետիոնին) կիրառում։
Դիետա
Բոլոր դեպքերում, օրգանը չծանրաբեռնելու համար, հիվանդը պարտադիր պետք է հետևի դիետայի։ Ոչ մի դեպքում չպետք է օգտագործել , ինչպես նաև անհրաժեշտ է հրաժարվել շատ կծու, աղի, տապակած և ապխտած ուտեստներից, կոնսերվանտներ պարունակող սննդից (պահածոներ, տոպրակավորված հյութեր)։
Այլ մթերքներ, որոնք խորհուրդ է տրվում բացառել.
- սնկեր և բակլազգիներ.
- երշիկեղեն.
- շոկոլադ.
- լոլիկ և դրա ածանցյալներ (հյութ, մածուկ, կետչուպ).
Փոխարենը խորհուրդ է տրվում սննդակարգում ներառել շիլաներ և բանջարեղենային ապուրներ։ Կարելի է ուտել եփած ոչ ճարպոտ միս, կաթնամթերք, մրգեր։
Սնունդ ընդունել պետք է փոքր չափաբաժիններով, օրական առնվազն հինգ անգամ։
Պլազմաֆերեզ
Այն ընթացակարգ է, որի ժամանակ օրգանիզմից հեռացվում է շրջանառվող պլազման։ Նշանակվում է միայն այն դեպքում, երբ լյարդն այլևս ինքնուրույն չի կարողանում կատարել իր գործառույթները, այսինքն` արյունը մաքրել տոքսիկ նյութերից։
Վիրաբուժական միջամտություն
Որոշ դեպքերում կարող են անհրաժեշտ լինել վիրաբուժական ընթացակարգեր.
- Շունտավորում։ Կատարվում է արյան հոսքի համար ուղիներ ստեղծելու նպատակով։
- Պարացենտեզ` որովայնում կուտակված հեղուկի հեռացում։ Վիրահատությունն իրականացվում է որովայնի պունկցիաների միջոցով։
- Լյարդի փոխպատվաստում։ Վիրահատությունը նշանակվում է միայն ամենածայրահեղ դեպքերում, երբ հիվանդի լյարդն ամբողջությամբ դադարում է կատարել իր գործառույթները կամ մեծանում է կյանքի հետ անհամատեղելի չափերի։
Բարդություններ
Որոշ դեպքերում լյարդի ցիրոզը կարող է առաջացնել լուրջ բարդություններ, որոնց թվում են.
- Լյարդային կոմա, որն առաջանում է օրգանիզմում տոքսինների կուտակումից։ Բուժվում է պլազմաֆերեզով։
- Ասցիտ` հեղուկի կուտակում որովայնի խոռոչում, ինչը հանգեցնում է որովայնի շատ ուժեղ մեծացման։
- Արյունահոսություն կերակրափողի երակներում։ Դրսևորվում է մուգ գույնի կղանքով կամ արյունային փսխումով։ Բուժվում է էնդոսկոպիայի միջոցով։
- Լյարդի քաղցկեղ։
Կանխարգելում
Լյարդի ցիրոզի կանխարգելման համար անհրաժեշտ է կանոնավոր կերպով կատարել մի քանի շատ պարզ կանոններ. ժամանակին այցելել բժշկի և որակյալ կերպով բուժել վիրուսային վարակները, պատվաստվել հեպատիտից։ Հեպատիտ ախտորոշվելու դեպքում անհրաժեշտ է ժամանակին իրականացնել դրա բուժումը։ Իհարկե, արժե նվազագույնի հասցնել ցիրոզ հրահրող գործոնները, այսինքն` հրաժարվել ալկոհոլի չափից ավելի օգտագործումից, վերահսկել հակաբիոտիկների ընդունումը։





