Փորլուծություն
Դիարեան հաճախ անակնկալի է բերում, փոխում է առօրյա կենսակերպը: Պատճառները կարող են տարբեր լինել՝ սննդային թունավորումից մինչև մարսողական օրգանների ուռուցքային հիվանդություններ:
Լուծ. ինչ է դա
Փորլուծություն (դիարեա) կոչվում է աղիների հաճախակի արտաթորումը, որը ունի թույլ, հեղուկանման դրսևորում: Հիվանդության պատճառները շատ են՝ վարակներ, սթրեսներ, անհավասարակշիռ սնունդ, որոշակի դեղեր:
Որոնք են լուծի տարբերությունները նորմալ արտաթորանքից.
- կղանքը հեղուկ է, արտաքինից հիշեցնում է վարսակի շիլա;
- զանգվածը բնույթով անկայուն է, փրփրուն, ոչ միասեռ, ջրալի;
- պարունակում է մեծ քանակությամբ անմարս ուտելիքի կտորներ, լորձ;
- կղանքի գույնը արմատապես փոխվում է;
- հոտը դառնում է անդուր, թթու, երբեմն էլ լիովին բացակայում է։
Ամեն օրգանիզմ յուրահատուկ է, ուստի պաթոլոգիաների սահմանները հստակ չեն: Ինչ-որ մեկի համար նորմալ է համարվում 3 օրը մեկ անգամ դուրս գալը, իսկ ինչ-որ մեկին անհրաժեշտ է դատարկել աղիները օրը մինչև երեք անգամ:
Վտանգը փորլուծության դեպքում օրգանիզմի ջրազրկումն է:
Փորլուծության տեսակները
Կախված պատճառներից՝ տարբերում են դիարեայի մի քանի տեսակներ.
- վիրուսային հիվանդությունների, սննդային վարակների, սալմոնելեզի դեպքում առաջանում է ինֆեկցիոն լուծ;
- ալիմենտար լուծ - անհավասարակշիռ սննդակարգ, ալերգիա;
- դիսպեպսիկ խանգարումն առաջանում է ֆերմենտների պակասի, սեկրետոր անբավարարության դեպքում. դա հանգեցնում է մարսողության խախտման;
- մկնդեղով, սնդիկով թունավորումը առաջացնում է տոսքիկ լուծ:
Հաճախ նյարդային հողի վրա առաջանում է խանգարում, որը կոչվում է "արջային հիվանդություն":
Տարբերվում է լուծը նաև կղանքային զանգվածների գույնով:
- Կանաչ հեղուկ կղանք նկատվում է միայն վիրուսային և բակտերային ծագման վարակների դեպքում: Լեյկոցիտների կուտակումը, կոկկային բակտերիաների ակտիվ աճը հանդիսանում են դրա առաջացման պատճառ: Կանաչ լուծի ժամանակ առաջանում են ստամոքսի ցավ, հաճախակի սրտխառնոց:
- Դեղին լուծը պաթոլոգիայի առավել բարենպաստ ձևն է: Առաջանում է ուժեղացված գալարակծկանքի դեպքում. արտաթորանքը արագ է ընթանում և չի հասցնում մինչև վերջ ձևավորվել: Երբեմն այս պաթոլոգիան ուղեկցվում է ծանրությամբ և կտրող ցավերով:
- Հապալասը, ճակնդեղը, ակտիվացված ածուխը կարող են փոխել կղանքի գույնը՝ դարձնելով այն սև:
Կարևոր է. սև լուծը բավական վտանգավոր նշան է: Այն առաջանում է ստամոքսային արյունահոսումների դեպքում:
Սպիտակ լուծը առաջանում է սննդի՝ ստամոքսահյութով անբավարար մշակման դեպքում: Դա կարող է տեղի ունենալ քարերի կամ ուռուցքների առկայության դեպքում, որոնք ճնշում են լեղու ընդհանուր հոսքը: Ընդ որում, մաշկը դառնում է դեղնավուն, մեզը խիստ մգվում է:
Ջուր լուծեը վկայում է խոլերայի վարակի մասին: Արտաթորանքի քանակը շատ մեծ է, տեղի է ունենում արագ ջրազրկում:
Փորլուծության առաջացման պատճառները
Լուծը զարգանում է աղիների և ստամոքսի բնականոն աշխատանքի շեղումների պատճառով: Ընդ որում, մարսողական գործընթացը արագանում է, ինչն էլ հանգեցնում է հեղուկ կղանքի և հաճախ արտաթորումների:
Հիմնական պատճառներն են վիրուսային և բակտերային ծագման վարակները, սննդային թունավորումները: Բակտերային վարակի ֆոնին առաջացող դիարեան կրում է "զբոսաշրջիկի լուծ" անվանումը, քանի որ հաճախ առաջանում էկզոտիկ երկրների սիրահար ճանապարհորդների մոտ:
Լուծ կարող են առաջացնել հեպատիտը, հերպեսը, խոցային կոլիտը: Հաճախ հելմինտները կարող են լինել պատճառ: Երբեմն փորլուծություն առաջանում է հակաբիոտիկների ընդունվելուց հետո, քանի որ այդ դեղերը փոխում են աղիների միկրոֆլորան:
Հաճախակի փորլուծություն առաջացնում են հետևյալ պատճառները.
- ֆերմենտատիվ անբավարարություն - որոշ մթերքների բնածին անհանդուրժողականություն, պանկրեատիտ;
- աուտոիմուն բնույթի հիվանդություններ - կարմիր գայլախտ, արթրիտ, ալերգիաներ, դերմատիտ;
- ուռուցքներ, պոլիպներ;
- օրգանիզմի թունավորում ծանր մետաղներով, կենցաղային քիմիայով, նիտրատներով;
- ստամոքսի և աղիների արյունահոսություններով:
Կարևոր է. փորլուծություն հաճախ առաջանում է օնկոլոգիական հիվանդությունների սկզբնական փուլերում:
Լուծ արյան առկայությամբ. պատճառները
Արյունով լուծը ուղեկցում է ներքին թութքը: Ընդ որում, բացի արյան կուտակումներից, արտաթորումը ուղեկցվում է հետանցքի այրոցով և ցավով:
- Ուժեղ արյունախառը լուծը զարգանում է դիզենտերիայի, էնետրիտի, սալմոնելեզի ֆոնին: Ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ կղանքում կարող է առկա լինել լորձ, մարդը կարող է դող զգալ, կարող է առաջանալ ստամոքսի ցավ, փսխում:
- Եթե կղանքում առկա են վառ կարմիր գույնի բծեր, դա վկայում է ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտի, դիսբակտերիոզի առկայության մասին։
- Խոցի, տասներկումատնյա աղիքի կամ ստամոքսի ուռուցքի մասին վկայում է մուգ կղանքը, որտեղ գտնվում են արյան կուտակումներ:
- Լորձով ու արյունով լուծ հայտնվում է խոցային կոլիտի, սիֆիլիսի, տուբերկուլոզի դեպքում: Նման պաթոլոգիան կարող է զարգանալ աղիների ուռուցքի, հորմոնալ խափանումների, ալերգիաների ֆոնի վրա:
- Լուծ արյունով և փսխումով - կարող է վկայել թունավորման, նյարդային և մարսողական համակարգերի աշխատանքի խախտումների մասին:
- Եթե նման ախտանշաններին ավելանում է բարձր ջերմաստիճանը, կարելի է խոսել ռոտավիրուսային վարակի մասին:
Փորլուծությունը և կրիտիկական օրերը
Բազմաթիվ կանայք հաճախ տառապում են փորլուծությամբ դաշտանի օրերին: Ինչո՞ւ է դա տեղի ունենում: Աղիների խանգարումը կարող է սկսվել ամսեկաններից մի քանի օր առաջ, դիարեան շարունակվում է 1-2 օր:
Բժիշկները կարծում են, որ նման երևույթի պատճառը հորմոնալ փոփոխություններն են կրիտիկական օրերի ընթացքում: Այս ֆոնին տեղի են ունենում փոփոխություններ աղիների աշխատանքում (հաճախ նկատվում է ոչ թե լուծ, այլ փորկապություն):
Երբեմն լուծ առաջանում է որովայնի ներքևի մասում ցավի և սպազմների ֆոնին, որոնք հայտնվում են դաշտանից մի քանի օր առաջ:
Ինչ անել
Մի քանի օրից դիարեան անցնում է ինքն իրեն, պետք չէ խմել որևէ դեղ, դա միայն կբարդացնի խնդիրը։ Եթե լուծը հայտնվում է միայն կրիտիկական օրերին և ուղեկցվում է սպազմներով և ցավերով, կարելի է խմել նո-շպա:
Անհրաժեշտ է խուսափել ջրազրկումից, անընդհատ խմել մաքուր չգազավորված ջուր: Լավ թեթևացնում է վիճակը երիցուկի թեյը:
Պետք է մի քիչ ուղղել սննդակարգը: Բացառել թուլացնող հատկություններով մթերքները՝ չիր, սալոր, կեֆիր, թեփ: Կարգավորել ուրս գնալը կօգնեն խաշած բրինձը կամ վարսակը, թունդ թեյը (ոչ կանաչ), կիսելը:
Կարևոր է. եթե լուծը դաշտանի ժամանակ տևում է 5 օրից ավելի, չի վերջանում այդ օրերից հետո, անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ դա կարող է լինել աղիքային ինֆեկցիաների նշան:
Լուծ ալկոհոլից հետո
Խումարությունը (похмелье) հաճախ ուղեկցում է լուծով: Սովորաբար նման երևույթը արագ անցնում է, օրգանիզմը գալիս է նորմայի մի քանի ժամ հետո: Եթե լուծը չի դադարում երկու օրից ավելի, սա վկայում է լուրջ թունավորման մասին:
Սպիրտը աղիներում անցկացնում է ամբողջական ախտահանում՝ ոչնչացնելով ոչ միայն վնասակար, այլև՝ օգտակար միկրոօրգանիզմները ։ Ընդ որում՝ խախտվում է ստամոքսի, աղիների աշխատանքը, սկսվում է խմորման գործընթաց, սնունդը ամբողջությամբ չի վերամշակվում:
Ալկոհոլը նպաստում է նյութափոխանակության գործընթացների արագացմանը, տեղի է ունենում ստամոքսի պատերի հաստացում, ինչի հետևանքով ջուրը չի ներծծվում օրգանիզմում, այլ՝ արագ դուրս է գալիս:
Ալկոհոլի հետևանքով դիարեայի դեպքում անհրաժեշտ է լվանալ ստամոքսը, խմել շատ հեղուկ, չուտել տապակած կամ աղի ոչինչ: Ախտանիշները վերացնելու համար կարելի է ընդունել ակտիվացված ածուխ:
Եթե ալկոհոլից հետո լուծը կրում է մեկանգամյա բնույթ, անհանգստանալու պատճառ չկա: Բայց եթե խանգարումը տեղի է ունենում մշտապես, դա վկայում է լուրջ խախտումների մասին:
Լուծ ուտելուց հետո
Ուտելուց հետո լուծի առաջացման պատճառները.
- լավ չլվացած, անսովոր մրգեր;
- փչացած, փտած մթերքի օգտագործումը;
- չափից շատ ուտելը;
- որոշ մթերքների անհանդուրժողականությունը:
Ուտելուց հետո մեծահասակների եւ երեխաների մոտ լուծ կարող է հայտնվել վահանաձև գեղձի հիվանդությունների, բորբոքված աղիների սինդրոմի դեպքում:
Հեղուկ կղանքը արյան առկայությամբ վկայում է մարսողություն օրգաններում խոցերի մասին: Եթե կղանքային զանգվածներն ունեն ջրիկ բնույթ, դա վկայում է վիրուսներ և օտարածին միկրոօրգանիզմների առկայության մասին:
Հիվանդության ախտանիշները
Լուծը մեծահասակների մոտ հաճախ ունի ստանդարտ կլինիկական պատկեր։ Բայց որոշ տեսակի խանգարումներ ունեն հատուկ բնորոշումներ, որոնցով կարելի է ճշգրիտ որոշել հիվանդության պատճառը:
Լուծը և ջերմությունը միկրոբային փորլուծության ախտանիշներ են: Օրգանիզմը արձագանքում է օտար սպիտակուցային մարմիններին հակամարմինների արտադրմամբ, ինչն էլ հանգեցնում է ջերմաստիճանի բարձրացման: Եթե ինֆեկցիոն խանգարումը ընթանում է առանց ջերմության, դա վկայում է իմունոդեֆիցիտի մասին:
Դիարեան կարող է ուղեկցվել հետևյալ լրացուցիչ նշաններով.
- սրտխառնոց, փսխում - այդպես օրգանիզմը փորձում է արագ ազատվել տոքսիններից, որոնք առաջանում են թունավորման ֆոնին;
- ցավի սինդրոմ - կարող է արտահայտվել ջղաձգությունների և նոպաների տեսքով, սովորաբար տհաճ զգացումները ուժեղ են: Հայտնվում է սննդային թունավորումների և միկրոբային լուծի դեպքում;
- բղկոց – խանգարման առաջնային նշան, վկայում է ֆերմենտների պակասի մասին:
Լուծ հղիության ժամանակ
Հղիության ժամանակ լուծը հաճախ կարող է չլինել պաթոլոգիա, այլ՝ վկայել երեխայի կրելու բնականոն գործընթացի մասին։ Հաճախ առաջանում է հղիության երկրորդ եռամսյակում, երբ արգանդը ընդլայնվում է մինչև պորտը:
Հղիների մոտ լուծի պատճառները.
- սխալ սնունդ;
- մագնեզիում, ֆոլաթթու, վիտամին B6 պարունակող դեղերի ընդունում;
- աղիքային վարակներ;
- պանկրեատիտ, գոստրոէնտերոկոլիտ:
Կարևոր է. անկախ դիարեայի պատճառներից՝ հիվանդությունը վտանգ չի ներկայացնում մայրիկի և փոքրիկի համար: Գլխավորը՝ թույլ չտալ, որ օրգանիզմը ջրազրկվի, և ժամանակին դիմել բժշկի օգնության:
Հղիության վաղ ժամկետներում հաճախ առաջանում է աղիքների ֆիզիոլոգիական խանգարում: Դրա պատճառը արյան մեջ հորմոնների ավելացումն է, որոնք անհրաժեշտ են հղիության նորմալ ընթացքի համար:
Սրտխառնոց, փսխում և լուծ. տոքսիկոզի նշաններ են: Այդ նշանները կարող են առաջանալ անգամ մինչև դաշտանի բացակայությունը, հղիության ամենավաղ նշանն են: Այս ախտանշանները հայտնվում են հանկարծակի, դրսևորումների միջև մեծ ընդմիջումներ են:
Ինչպես պայքարել փորլուծության դեմ տնային պայմաններում
Օգտագործել միայն թարմ սնունդ, որոնք չունեն կտրուկ հոտ: Ապուրներից և արգանակներից ավելի լավ է որոշ ժամանակով հրաժարվել։ Ուտել ավելի շատ բրինձ, խմել բրնձի և տանձի արգանակ:
- Լավ օգնում են լուծի դեմ չորացրած հապալասը, կալինան, խորոված տանձը:
- Կարելի է ընդունել սորբենտներ՝ սմեկտա, ակտիվացված ածուխ:
- Կօգնեն նաև ֆերմենտային դեղերը՝ կրեոն, մեզիմ-ֆորտե:
Լուծ երեխաների մոտ
Հեղուկ արտաթորանքը, բայց ոչ լուծը նորմալ երեւույթ է կրծքի և նորածին երեխաների մոտ, քանի որ այդ տարիքի երեխաները օգտագործում են միայն հեղուկ սնունդ: Հաճախակի արտաթորանքը ևս խուճապի առիթ չէ. փոքրիկները դուրս են գնում օրը ավելի քան 10 անգամ:
Բայց եթե հաճախակի դուրս գնալու ֆոնին զարգանում է ջրազրկումը, հաճախանում է շնչառությունը, անհրաժեշտ է բժշկական օգնություն: Վտանգավոր ախտանիշներից է շարունակական (ավելի քան 3 օր) լուծը մինչև մեկ տարեկան երեխաների մոտ։ Դրան զուգահեռ՝ կղանքում առկա է լորձ, արյուն, գույնը սև է կամ կանաչ, ջերմությունը բարձր է։
Լուծի պատճառները երեխաների մոտ.
- դիսբակտերիոզ – հաճախ ժամանակավոր բնույթ է կրում, ժամանակի ընթացքում կարող է ինքնուրույն անցնել:
- ատամների աճ - ատամը դուրս գալիս թուլանում է իմունային պաշտպանությունը:
- հակաբիոտիկներ;
- որպես շնչառական վարակների հետևանք:
- ալերգիա նոր մթերքների նկատմամբ, սննդում բջջանյութի ավելցուկ, լրացուցիչ կերի սխալ ներմուծում:
- սուր աղիքային վարակներ:
Լուծ կարող է առաջանալ սթրեսի, կլիմայի փոփոխության ֆոնին:
Բացի ջրազրկումը, լուծը կարող է առաջացնել ցավեր, հյուծում: Երկարատև դիարեայի հետևանքով հաճախ զարգանում է թութք, հայտնվում են հետանցքի ճաքեր:
Ինչ տալ երեխային փորլուծության դեպքում
Կրծքով կերակրվող երեխաների ջրազրկումը կանխելու համար պետք է ավելի հաճախ կերակրել նրանց: Մնացած դեպքերում կօգնեն ջրազրկման դեմ միջոցները՝ ռեգիդրոն, գլյուկոսոլան:
Փաթեթի պարունակությունը պետք է լուծել գոլ ջրում, խմեցնել երեխային փոքր բաժիններով հնարավորինս հաճախ։
- Սորբենտներից երեխաներին թույլատրված են՝ սմեկտա, պոլիսորբ, էնտերոսգել:
- Դիսբակտերիոզի դեմ պայքարելու համար պետք է ընդունել պրոբիոտիկներ՝ լինեկս, բիֆոկոլ:
- Բակտերային բնույթի վարակների դեպքում երեխաներին թույլատրվում է բուժում էնտերոլով:
Ինչպես բուժել լուծը
Դիարեայի բուժումը անհնար է առանց դեղագործական պատրաստուկների: Դեղորայքը ներառում է սորբենտներ, հակաբիոտիկներ, հակավիրուսային և հակամանրէային դեղեր։ Յուրաքանչյուր դեղատուփում պետք է լինեն էժան և արդյունավետ դեղեր փորլուծության դեմ:
Ամենաէժան դեղահաբը լուծի դեմ ակտիվացված ածուխն է: Միջոցը կլանում է հիվանդությունն առաջացնող բակտերիաների արտադրած տոքսինները: Կարելի է օգտագործել թունավորման, չափից շատ ուտելու, վարակիչ հիվանդությունների ժամանակ: Տվյալ դեղամիջոցի ժամանակակից, բայց ավելի թանկ տեսակ է սորբեկսը՝ սպիտակ ածուխը:
Ֆտալազոլ - միջոցւ վերաբերվում է դեղամիջոցների սուլֆանիլամիդային խմբին: Նպատակահարմար չէ այն ընդունել սովորական դժվարամարսության, ալերգիկ լուծի դեպքում: Արդյունավետ է դիզենտերիիայի, սալմոնելեզի, խոցային կոլիտի դեպքում: Դեղամիջոցի ազդեցությունը նկատելի է միայն մի քանի օրից, երբ նվազում է պաթոգեն միկրոօրգանիզմների քանակը: Դեղը գրեթե չունի կողմնակի բարդություններ, լավ է ընկալվում մանկական օրգանիզմի կողմից:
- Ֆուրազոլիդոն – արդյունավետ միջոց է տարեց մարդկանց համար: Դեղը խտացնում է կղանքը, վերացնում է ստամոքսի և աղիների վարակիչ հիվանդությունները:
- Լեվոմիցետին – հակաբիոտիկ է, ոչնչացնում է միայն պաթոգեն մանրէները, արագ դադարեցնում է լուծը: Չի կարելի օգտագործել հաճախ, քանի որ ազդում է բնական միկրոֆլորայի վրա: Համը տհաճ է, երեխաներին խորհուրդ է տրվում:
- Իմոդիում (լոպերամիդ, լոպեդիում) – ոչ այնքան էժան դեղ է, բայց գործում է արագ, պայքարում է հաճախակի փսխումների դեմ: Օգնում է վերացնել ոչ թարմ մթերքի օգտագործումից, կլիմայի փոփոխությունից հետո առաջացած լուծը:
Ժողովրդական միջոցներ
Երբ սկսվում է ուժեղ լուծ, հարց է առաջանում, թե ինչպես պետք է այն արագ դադարեցնել:
Բրինձ
Բրնձով արգանակ – անվտանգ, արդյունավետ միջոց է փորլուծություն, գազերի դեմ երեխաների և մեծահասակների մոտ: Մտնելով օրգանիզմ՝ այն կլանում է հեղուկի ավելցուկը, որը հանգեցնում է կղանքի պնդման:
Ինչպես պատրաստել.
- Թրջել10 գր բրինձը 20 րոպե:
- Եռացնել 500 մլ ջուր, լցնել բրձնի վրա:
- Պահել կրակի վրա 50 րոպե՝ պարբերաբար խառնելով:
- Սառեցնել մինչև սենյակային ջերմաստիճանի, ֆիլտրել:
Մեծահասակներին անհրաժեշտ է օգտագործել 150 մլ յուրաքանչյուր 3 ժամը մեկ։ Երեխաների համար մեկանգամյա դոզան կազմում է 70 մլ, խմել արգանակը պետք է օրվա ընթացքում մինչև չորս անգամ:
Կաղնու կեղև
Կաղնու կեղևը թույլ է տալիս անցկացնել փորլուծության համալիր բուժում: Դրանում պարունակվում են դաբաղիչ նյութեր, այն ունի հակաբորբոքային և հակամիկրոբային հատկություններ:
Այդ հումքից պատրաստվախ միջոցները արդյունավետ են աղիքային վարակների, թունավորման, չափից շատ ուտելու ժամանակ: Օգտագործում են այն եփուկների, թուրմերի տեսքով, երեխաներին կարելի է դրանով ստամոքսի լվացում անել:
Թուրմի պատրաստումը.
- Մանրացնել 5 գ կեղև:
- Լցնել 500 մլ սառը ջուր։
- Թողնել առնվազն 8 ժամ:
Բաժանել 5 հավասար մասերի, խմել օրվա ընթացքում:
Եփուկի պատրաստման համար անհրաժեշտ է 100 գ կեղևի վրա լցնել 240 մլ եռացրած ջուր: Միջոցը թողնել կրակի վրա կես ժամ: Ընդունել սառեցված վիճակում 30 մլ օրվա ընթացքում երեք անգամ:
Նռան կեղև
Նռան կեղևը պարունակում է բաղմաթիվ դաբաղիչ նյութեր, որ թույլ է տալիս օգտագործել այն փորլուծության բուժման համար:
Կեղևի օգտագործման համար հակացուցումներ են համարվում հեպատիտը, նեֆրիտը, հետանցքի ճաքերը: Չի կարելի միաժամանակ ընդունել հակահիստամինային դեղեր և նռան կեղևի հիմքով միջոցներ:
- Եփուկը պատրաստելու համար անհրաժեշտ է մանրացնել չորացրած նռան կեղևը՝ դարձնելով փոշի: 230 մլ եռման ջրում եփել 5 գրամ հումքը, պահել գոլորշու վրա: Եփել դեղամիջոցը պետք է քառորդ ժամ:
- 40 րոպե անց կարելի է սկսել ընդունել 5 մլ-ով: Օրական դոզան 20 մլ է: Երեխաների համար դոզան պետք է կրկնակի նվազեցնել: Հիվանդությունը նահանջում է 2 օրից:
Ինչպես արագ լուծ առաջացնել
Երբեմն օրգանիզմի առողջացման, փորկապությունից և ավելորդ նյութերից ազատվելու համար անհրաժեշտ է առաջացնել փորլուծություն:
Կարելի է օգտվել դիարեա առաջացնող դեղորայքից՝ գլիցերինի մոմիկներ, ստադալակս, պրելակս: Դեղամիջոցները չի կարելի օգտագործել ներքին արյունահոսության, խոցերի, հղիության և կրծքով կերակրելու ժամանակ:
Ինչպե՞ս առաջացնել լուծ ժողովրդական միջոցներով: Կանաչ և դեղին գույնի թարմ բանջարեղենը պարունակում է մեծ քանակով բջջանյութ, որը մաքրում է աղիքները։ Բոլոր ցիտրուսները նույնպես ունեն լուծողական հատկություններ:
Սալորաչիրը հանդիսանում է բնական լուծողական: Ընդ որում՝ այն նպաստում է աղիներում օգտակար միկրոֆլորայի ձևավորմանը: Ուժեղ լուծ կարելի է առաջացնել կտավատի, ձիթապտղի յուղերի, ավոկադոյի օգնությամբ:
Բուժում տնային պայմաններում
Եթե փորլուծությունը չի առաջացել ծանր հիվանդությունների հետևանքով, այն կարելի է բուժել ինքնուրույն: Տնային թերապիան ներառում է սորբենտների ընդունելություն, դիետայի պահպանում: Շատ դեպքերում ճիշտ սնունդը արագ վերականգնման միակ ճանապարհն է:
Մեծահասակների սնունդը փորլուծության ընթացքում. դիետան
Դիետայի ժամանակ աղիները առավելագույնս բեռնաթափվում է՝ կանխելով խմորման գործընթացի զարգացումը: Հիմնական կանոնն է նվազեցնել կալորիաների քանակը ճարպերի ու ածխաջրերի քիչ սպառման հաշվին:
Հիվանդության ընթացքում պետք է սնվել ամեն 3 - 4 ժամը մեկ: Սնունդը պետք է լինի կիսահեղուկ, մանրացրած: Սնունդը պետք է պատրաստել գոլորշու վրա կամ խաշել:
Ուժեղ դիարեայի դեպքում բժիշկները խորհուրդ են տալիս սով, թույլատրվում է օգտագործել քաղցր թեյ։ Կարելի է թեյի մեջ ավելացնել 12 գրամ օսլա ու խմել միանգամից։
Բուժման ընթացքում պետք է բացառել յուղոտ, ապխտած, թթու, աղի մթերքները: Ձու կարելի է օգտագործել միայն գոլորշու վրա պատրաստած օմլետի տեսքով: Արգելված է օգտագործել խմորեղեն, սև հաց, գազավորված ըմպելիքներ, կաղամբ ցանկացած տեսքով։
Ինչ կարելի է ուտել.
- շիլա ջրային հիմքով, պուդինգներ, վերմիշել;
- ցածր յուղայնությամբ կաթնաթթվային մթերքներ;
- ոչ յուղոտ սորտերի միս, ձուկ առանց կաշվի և ջլերի;
- սմբուկի, հատիկավոր լոբու, դդմիկի, դդումի, կարտոֆիլի բուսական պյուրե;
- չորահաց, չորուկներ, գալետային թխվածքաբլիթներ:
Բուժական սնունդ երեխաների համար
Արհեստական սննդով կերակրվող երեխաների համար պետք է օգտագործել բիֆիդոբակտերիաներով հարուստ կերեր:
18 ամսեկանից մեծ երեխաների համար ամբողջ սնունդը պետք է լինի ուշադիր մանրացրած: Սննդակարգի հիմքը պետք է կազմեն ապուրները, հեղուկ շիլաները, բացի սպիտակաձավարից (манная каша): Ըստ ինքնազգացողության բարելավման՝ կարելի է կամաց-կամաց ցանկում մտցնել նաև մսային և ձկնային ուտեստներ:
Սննդի ծավալը պետք է նվազեցնել, փոխարենը՝ մեծացնել կերակրման հաճախականությունը:
Լուծը ծանոթ է յուրաքանչյուրին, և որևէ լուրջ խնդիր չի առաջացնում։ Հատկապես հաճախ խանգարումը պատահում է ամռանը: Բայց եթե դիարեան շարունակվում է երկար ժամանակ, առաջանում է հաճախ, կղանքը փոխում է գույնը, հայտնվում են արյան և լորձի կուտակումներ, անհրաժեշտ է բժշկի խորհրդատվություն: