Օստեոպորոզ. Ախտանիշներ և բուժում

Օստեոպորոզը ոսկրային հյուսվածքի նոսրացումն է, որը ոսկրերը դարձնում է փխրուն և մեծացնում ստացված կոտրվածքների ռիսկը նույնիսկ աննշան վնասվածքների դեպքում: Հիվանդության զարգացումը կարող է տեղի ունենալ ինչպես բնական պատճառներով, այնպես էլ օրգանիզմի վրա բացասական գործոնների ազդեցության հետևանքով:
Հիվանդության ախտանիշները
Երկար ժամանակ օստեոպորոզի զարգացումը ընթանում է թաքնված, առանց ակնհայտ ախտանիշների, չառաջացնելով նկատելի անհարմարություն: Շատ դեպքերում հիվանդը իր հիվանդության մասին իմանում է միայն կոտրվածքի առիթով բժշկական օգնության դիմելուց հետո:
Որոշ անուղղակի նշաններ կարող են վկայել օստեոպորոզի զարգացման հավանականության մասին: Հատուկ ուշադրություն պետք է դարձնեն դրանց 40 և ավելի բարձր տարիքի հասած մարդիկ:
- հասակի նվազում ավելի քան 1,5 սմ-ով, կեցվածքի փոփոխություն, ողնաշարի կորություն;
- ոսկրերի ցավեր;
- ցավոտ զգացողություններ կրծքավանդակի, գոտկատեղի շրջանում, հատկապես ֆիզիկական ծանրաբեռնվածությունից կամ անհարմար դիրքից հետո;
- մի քանի կոտրվածք 40 տարեկանից հետո:
Կոտրվածքը առաջին վկայությունն է այն բանի, որ հիվանդությունն ստացել է անդառնալի բնույթ և պահանջում է բուժման սկիզբ:
Գործոններ, որոնք մեծացնում են օստեոպորոզի զարգացման ռիսկը.
Կարևոր է! Մեր հոդվածում կարող եք իմանալ մասին:
- 40 տարեկանից բարձր տարիք;
- կանանց մոտ դաշտանադադարի վաղ սկիզբ;
- տղամարդկանց մոտ տեստոստերոնի արտադրության նվազում;
- ալկոհոլի, ծխախոտի և կոֆեին պարունակող խմիչքների չարաշահում;
- անհավասարակշիռ սնունդ;
- հիպոդինամիա;
- ավելորդ քաշ կամ քաշի պակաս;
- ժառանգական հակվածություն:
Նաև հարկ է նշել, որ օստեոպորոզի առաջացման և զարգացման անմիջական պատճառ կարող են հանդիսանալ վահանագեղձի խնդիրների ֆոնի վրա դեղամիջոցների ընդունումը, ռևմատոիդ արթրիտը և հոդերի այլ հիվանդությունները, Իցենկո-Կուշինգի հիվանդությունը, վնասվածքի հետևանքով առաջացած երկարատև անշարժացումը:
Կարևոր է! Անհրաժեշտ է ժամանակին դիմել մասնագետներին՝ սեփական առողջության վիճակը վերահսկելու համար, հատկապես հրահրող գործոնների առկայության և որոշակի տարիքի հասնելու դեպքում:
Ողնաշարի օստեոպորոզ
Ոսկրային հյուսվածքի պաթոլոգիական քայքայումը հանգեցնում է օրգանիզմում անդառնալի գործընթացների: այս հիվանդության ծանր ձևերից մեկն է: Ողնաշարի վրա ընկնում է շատ մեծ ծանրաբեռնվածություն, որն արտահայտվում է մարմնի ուղղահայաց դիրքի, նրա հավասարակշռության պահպանման և ֆիզիկական վարժությունների ժամանակ ծանրաբեռնվածության ընդունման անհրաժեշտությամբ:
Կարևոր է! Ողերի քայքայումը կտրուկ մեծացնում է կոտրվածքների և ողերի այլ վնասվածքների ռիսկերը, ինչը կարող է ի վերջո հանգեցնել հիվանդի անշարժացման:
Ողնաշարի օստեոպորոզի ախտանիշները հիմնականում զարգանում են թաքնված և դրսևորվում են միայն ողերի մարմինների կոտրվածքի դեպքում, ինչը վկայում է ոսկրային կառուցվածքի լուրջ խանգարումների մասին: Այնուհետև ախտանիշները, որոնցով կարելի է դատել հիվանդության առկայության մասին, դառնում են ավելի ակնհայտ.
- սուր ցավ սեղմման ծանրաբեռնվածության ժամանակ;
- բութ, մշտական, ցավող ցավ ողնաշարի կրծքային և գոտկային հատվածի շրջանում, որը կարող է ունենալ պարբերական բնույթ և ուժեղանալ դիրքի փոփոխության, ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով;
- ողնաշարի դեֆորմացիա;
- կեցվածքի փոփոխություն, կուզություն, հասակի նվազում ավելի քան 1,5 սմ-ով;
- հոդերի շարժողական ակտիվության հետ կապված խնդիրների բացակայություն;
- վերջերս կրած կոտրվածքից հետո շոշափման ժամանակ կարող է զգացվել ողի ցավոտություն:
Ախտորոշումը հաստատելու համար կատարվում է հետազոտություն՝ ռենտգենագրություն, ոսկրային դենսիտոմետրիա, ոսկրերի ռադիոիզոտոպային սկանավորում:
Բացի այդ, ողնաշարի օստեոպորոզն ունի մի շարք բնորոշ առանձնահատկություններ.
- նվազում է ողերի բարձրությունը;
- տեղի է ունենում ողերի սեպաձև դեֆորմացիա;
- հորիզոնական թիթեղների գերակշռող քայքայում;
- ողերի թափանցիկությունը արագ աճում է:
Որպես լաբորատոր հետազոտություններ նաև կատարվում է արյան և մեզի ընդհանուր քննություն, արյան կենսաքիմիական քննություն, հետազոտվում է հորմոնալ ֆոնը և վահանագեղձը:
Ծնկան հոդի օստեոպորոզ
Ծնկան հոդի օստեոպորոզը հանգեցնում է ծնկահոդերի շրջանում դեգեներատիվ գործընթացների զարգացմանը, ինչի արդյունքում տուժում են հոդային ապարատի ֆունկցիոնալ հատկանիշները, նվազում է նրա առաձգականությունը, շարժունակությունը, ամրությունը: Այս ամենը կարող է հանգեցնել աճառի մաշվածության և աստիճանական քայքայման: Դրա ֆոնի վրա կարող է տեղի ունենալ օստեոպորոզի զարգացում, ինչի պատճառով տուժում է ախտահարված հոդը շրջապատող ոսկրային հյուսվածքը: Ոսկրային հյուսվածքի դեֆորմացիան ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել փշանման աճառների առաջացմանը:
Ախտանշանաբանությունը կրում է օստեոպորոզին հատուկ թաքնված բնույթ: Հիվանդության զարգացման և վիճակի վատթարացման ընթացքում կարող են հայտնվել ախտահարված ծնկահոդի շրջանում յուրահատուկ ցավեր և հաճախանալ ոտնաթաթերում ու սրունքում ցնցումների դեպքեր:
Կարևոր է! Բացի օստեոպորոզի զարգացումը հրահրող ընդհանուր գործոններից, ծնկան հոդի դեգեներատիվ արթրիտի կամ օստեոպորոզի առաջացմանը կարող է նպաստել դրա հաճախակի վնասվածքայնությունը և ծնկան բնածին պաթոլոգիան:
Հետազոտությունից հետո նշանակվում է բուժական միջոցառումների համալիր, որի նպատակն է հանել ցավային համախտանիշը և կանխել բարդությունների զարգացումը: Հիվանդության լրիվ բուժումը կասկածի տակ է դրվում:
Հակաբորբոքային և ցավազրկող դեղամիջոցներով բուժումից բացի, կարող է առաջարկվել.
- ֆիզիոթերապիայի դասընթաց;
- մերսում;
- բուժական մարմնամարզություն;
- ամրացնող վիրակապի կիրառում;
- սննդակարգի շտկում;
- ներհոդային ներարկումներ:
Ինքնուրույն կարելի է կիրառել ժողովրդական բժշկության միջոցներ՝ չոր տաք կոմպրեսներ, ջերմացնող թուրմեր և քսուքներ:
Կրծքային հատվածի օստեոպորոզ
Ողնաշարի կրծքային հատվածում օստեոպորոզի զարգացումը կարող է դրսևորվել ողնաշարի կոմպրեսիոն կոտրվածքով: Նման կոտրվածքը հաճախ տեղի է ունենում անսպասելիորեն և ուղեկցվում է կրծքավանդակի շրջանում ցավի առաջացմամբ: Օստեոպորոզի ժամանակ կոտրվածք կարող է հրահրել նույնիսկ սովորական հազը:
Օստեոպորոզի զարգացման հետևանքով կտրուկ նվազում է ողերի ամրությունը, և տեղի է ունենում ողնաշարի սյան դեֆորմացիա:
Կարևոր է! Բուժումը և հետազոտությունը նշանակվում են ինչպես ողնաշարի օստեոպորոզի ժամանակ:
Արմնկային հոդի օստեոպորոզ
Արմնկային հոդի օստեոպորոզի զարգացման պատճառներ են հանդիսանում վնասվածքները, տարիքի հետ հյուսվածքներում տեղի ունեցող փոփոխությունները, ինչպես նաև տարված բորբոքային և վարակիչ հիվանդությունները:
Հիվանդությունը հիմնականում հանդիպում է 45-50 տարեկանից հետո տղամարդկանց մոտ, սակայն բավականին հազվադեպ դեպքերում, քանի որ հոդային և կապանային ապարատը բավականին ամուր է, իսկ հոդերի մակերեսները լավ են զուգորդվում:
Արմնկային հոդի օստեոպորոզն սկզբնական փուլերում ընթանում է առանց ախտանիշների: Այն սկսում է դրսևորվել ուշ փուլերում, երբ քայքայիչ գործընթացները գրեթե ամբողջությամբ ընդգրկում են հոդը և կրում են անդառնալի բնույթ:
- Հայտնվում է ցավ հոդերում, դրանց շարժունակության սահմանափակում, բնորոշ կտկտոցներ և ճռճռոց, որոնք հետևանք են ընթացող աճառային հյուսվածքի քայքայման:
- Հոդի դեֆորմացիան և բորբոքային պրոցեսները առաջացնում են այտուց:
- Հիվանդները կարող են գանգատվել ճկույթի կամ մատանի մատի թմրածության առաջացումից՝ ուսային նյարդի սեղմման պատճառով:
Բուժումն ուղղված է բորբոքային համախտանիշի, բորբոքային պրոցեսների վերացմանը, հոդի շարժունակության բարձրացմանը և վիճակի հետագա վատթարացման կանխմանը:
Որոշ դեպքերում անհրաժեշտ է լինում վիրաբուժական միջամտություն և էնդոպրոթեզավորման իրականացում՝ հիվանդ հոդի փոխարինում պրոթեզով: Ախտորոշման նպատակով իրականացվում է ռենտգենոգրաֆիկ հետազոտություն:
Ո՞ր բժիշկն է բուժում հիվանդությունը
Օստեոպորոզը համակարգային հիվանդություն է, որի առաջացման պատճառներ են հանդիսանում տարբեր գործոններ: Այդ պատճառով, որպես կանոն, այս հիվանդության բուժման ժամանակ պահանջվում է համալիր մոտեցում և մի քանի մասնագետների դիմելու անհրաժեշտություն:
Առաջնային ընդունելությունն իրականացնում է թերապևտը, որը կանցկացնի զննում և կուղարկի անհրաժեշտ մասնագետների մոտ: Դա կարող է լինել էնդոկրինոլոգ, տրավմատոլոգ, օրթոպեդ, նևրոլոգ՝ կախված ախտանիշներից:
Բուժում ժողովրդական միջոցներով
Օստեոպորոզի ժամանակ ժողովրդական միջոցները կարելի է օգտագործել որպես օժանդակ, քանի որ դրանք ունակ են թեթևացնելու հիվանդի վիճակը, վերացնելու ցավը և նվազեցնելու բորբոքային պրոցեսները:
Սակայն դրանք չեն կարող բացառել դեղորայքային թերապիան՝ հիվանդության բարդության պատճառով, որը պահանջում է որոշակի դեղամիջոցների ընդունում, որոնք կրում են անփոխարինելի բնույթ:
Ուշադրություն! Իմանանք մասին:
Մումիե
Կալցիումի յուրացումը բարձրացնելու նպատակով խորհուրդ է տրվում ընդունել մումիե՝ մեկական գնդիկ օրական 2 անգամ, ուտելուց առաջ:
Խոտաբույսեր
Ցավային զգացողությունները թեթևացնելու համար կարելի է կիրառել կոմպրեսներ.
- 100 գ հովտաշուշան ծաղիկ, 200 գ երեքնուկ խոտ լցվում են կես բաժակ օղիով և թրմվում մութ տեղում մեկ շաբաթվա ընթացքում:
- Կոմպրեսը դրվում է գիշերը: Դրա կիրառման համար կարելի է մաքուր բինտը թրջել թուրմի մեջ, վրան դնել տաք կտոր:
Մեղրով թուրմ
Օգտակար է իր բուժիչ հատկություններով մեղրի հիմքով թուրմը:
- Դրա պատրաստման համար անհրաժեշտ են 2-3 ճ.գ. մեղր, 3 ձու, 5 կիտրոն և 100 մլ կահոր կամ կոնյակ:
- Ձուն խառնում են մեղրի հետ, կճեպը չորացվում և մանրացվում է փոշու վերածելով, այնուհետև լցվում կիտրոնի հյութով:
- Խառնուրդները մնում են առանձին 2-3 օր, այնուհետև խառնվում են, և ավելացվում է ալկոհոլը: Ընդունվում է 30 մլ-ով օրական 1 անգամ՝ ուտելուց առաջ:
Բուժում դեղամիջոցներով
Որպես առաջին հերթի թերապիա նշանակվում են բիսֆոսֆոնատների խմբին պատկանող դեղամիջոցներ, որոնք խոչընդոտում են ոսկրային հյուսվածքի բնական քայքայմանը: Նման դեղամիջոցներն ունեն տարբեր արտադրման ձևեր, նշանակվում և ընդունվում են միայն մասնագետի խիստ հսկողության ներքո:
Կարևոր է! Նշանակված դեղամիջոցների ընդունումը պետք է իրականացվի կանոնավոր, երկարատև հիմունքներով՝ դրական դինամիկայի հասնելու համար: Բուժման կուրսերի ընդհատումը զգալիորեն կնվազեցնի բարենպաստ ելքի հնարավորությունը:
Ցավային համախտանիշը վերացնելու համար կարող է նշանակվել բուժում հակաբորբոքային և ցավազրկող դեղամիջոցներով: Լրացուցիչ նշանակվում է կալցիումի և D վիտամինի աղբյուր հանդիսացող դեղամիջոցների ընդունում:
Ակլաստա
Ակլաստան զոլեդրոնաթթվի հիմքով դեղամիջոց է, պատկանում է բիսֆոսֆոնատների խմբին: Հաբերն արդյունավետ են ոսկրերի հանքային խտության վերականգնման ժամանակ, հատկապես կանանց մոտ և նրանց մոտ պոստմենոպաուզալ օստեոպորոզի զարգացման դեպքում: Ընդունումն իրականացվում է տարին մեկ անգամ: Նշանակման և ընդունման ժամանակ անհրաժեշտ է դենսիտոմետրիայի ցուցանիշների հսկողություն:
Բոնվիվա
Բոնվիվա դեղամիջոցը պատկանում է բիսֆոսֆոնատների դասին և աչքի է ընկնում ոսկրերի հանքանյութերին ունեցած մեծ նմանությամբ: Իբանդրոնաթթուն, հանդիսանալով ակտիվ բաղադրամաս, կուտակվում է այն տեղում, որտեղ տեղի է ունենում ոսկրային հյուսվածքի քայքայումը, և օրգանիզմում պահպանվում է մինչև մեկ տարի:
Դեղամիջոցն ընդունվում է ամսական 1 անգամ: Այս ընդունման եղանակը հարմար է այն հիվանդների համար, ովքեր չեն դիմանում դեղամիջոցների ամենօրյա ընդունմամբ պայմանավորված երկարատև բուժման կուրսին, որը պահանջում է կողմնակի ազդեցությունների զարգացումը կանխելու որոշակի պայմանների պահպանում:
Բիսֆոսֆոնատներով բուժում
Օստեոպորոզի բուժման ժամանակ առանձնահատուկ արդյունավետություն են ցուցաբերել բիսֆոսֆոնատները: Դրանց ազդեցությունն ուղղված է ոսկրային հյուսվածքի բնական քայքայման գործընթացի՝ ռեզորբցիայի նվազեցմանը, որը օրգանիզմում տեղի է ունենում նոր ոսկրային հյուսվածքի առաջացմանը զուգահեռ: Սակայն տարիքի հետ նոր հյուսվածքի առաջացման գործընթացը դանդաղում է, ինչը այլ գործոնների առկայության դեպքում կարող է հանգեցնել օստեոպորոզի զարգացման:
Կարևոր է! Դուք կարող եք ավելին իմանալ մեր հոդվածում:
Բիսֆոսֆոնատները տարբերվում են ընդունման ժամանակով և քանակով՝ օրական մեկ անգամից մինչև ամսական 1 անգամ: Դրանց ընդունումը կարող է ուղեկցվել կողմնակի ազդեցությամբ՝ կերակրափողի ստորին հատվածի վնասման տեսքով, ինչը ընդունման ժամանակ պահանջում է հատուկ ցուցումների պահպանում:
Բուժումը երկարատև բնույթ ունի, ինչ-որ զգալի արդյունքի կարելի է սպասել դեղամիջոցների ոչ մեկ տարվա ընդունումից հետո, քանի որ ոսկրերի նորմալ խտության վերականգնման գործընթացը բավականին բարդ է:
Վարժություններ
Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է դառնալ ոչ միայն կանխարգելիչ միջոց, այլև օստեոպորոզի բուժման մեթոդներից մեկը:
Ծանրաբեռնվածության աստիճանը կախված է տարիքից և սկզբնական ֆիզիկական զարգացվածությունից, սակայն, որպես կանոն, ներառում է ոչ բարդ մարմնամարզական վարժությունների համալիր, որի կատարումը շատերի ուժերից է:
- Օգտակար է ոտքերի մկանների և ընդհանուր մկանային տոնուսի ամրացումը սանդուղքով բարձրանալու, պարերի, քայլքի միջոցով:
- Ուժային մարզումները թույլ կտան ամրացնել մեջքը:
- Ամենաքիչ վնասվածքավտանգ մարզաձևերից կարող են դառնալ լողը և ջրային մարմնամարզությունը, որոնք դրական ազդեցություն ունեն մկանների բոլոր խմբերի վրա:
- Հնարավորության դեպքում ցուցված է ճկունության պահպանման և զարգացման համար վարժությունների կատարում՝ յոգա, ձգվածք:
Կարևոր է! Ծանրաբեռնվածությունը պետք է ընտրվի անհատապես՝ բուժող բժշկի առաջարկություններին համապատասխան:
Օստեոպորոզի կանխարգելում
Օստեոպորոզի կանխարգելումը ներառում է մասնագետների մոտ կանոնավոր հսկողություն՝ որոշակի տարիքի հասնելուց և հրահրող գործոնների առկայությունից հետո: Դրա համար անցկացվում են հետազոտություններ՝ կալցիումի մակարդակը և ոսկրերի խտությունը որոշելու համար՝ դենսիտոմետրիա:
- Օգտակար է սննդակարգը հարստացնել կալցիում պարունակող և դրա յուրացմանը նպաստող մթերքներով՝ հատիկաընդեղեններ, թթվասեր կաթնամթերք, ընկույզներ:
- Բացի այդ, կարևոր է հավասարակշռված սննդակարգի պահպանումը՝ օպտիմալ քաշը պահպանելու համար, թույլ չտալով դրա կտրուկ տատանումները:
- Նաև արժե հրաժարվել վնասակար սովորություններից՝ ալկոհոլ, ծխախոտ, կոֆեին պարունակող ըմպելիքների չափից ավելի օգտագործում:
- Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նույնպես նվազեցնում է օստեոպորոզի զարգացման ռիսկը, քանի որ բարձրացնում է ոսկրերի վրա ծանրաբեռնվածությունը, ինչը խթանում է դրանց ամրացումը:
Կարևոր է! Որպես կալցիումի լրացուցիչ աղբյուր, անհրաժեշտ է նաև ընդունել կալցիում և D վիտամին պարունակող դեղամիջոցներ:
Կանանց մոտ դաշտանադադարի սկսվելուց հետո բարձրացվում է հորմոնափոխարինող թերապիայի անցկացման անհրաժեշտության հարցը՝ օստեոպորոզի զարգացման ռիսկը նվազեցնելու համար: Դրա համար խորհուրդ է տրվում դիմել էնդոկրինոլոգի:







