# Առողջ մարդուն դիմակ պետք չէ․ դրանք կարող են բարձրացնել վարակվելու վտանգը

![](https://lifeinfo.am/storage/images/aroxj-mardun-dimak-petq-che%E2%80%A4-dranq-karox-en-bardzracnel-varakvelu-vtangy-34.jpeg)

Կորոնավիրուսից պաշտպանվելու համար դիմակ կրելու կարիք չկա, հայտարարել է Այովա նահանգի բուժքոլեջի բժշկության և համաճարակաբանության պրոֆեսոր Իլայ Փերենսևիչը: Նրա խոսքով՝ առողջական միջին վիճակ ունեցող մարդը դիմակ կրելու կարիք չունի և չկա ապացույց, որ վիրուսից առողջ մարդուն պաշտպանվելու համար այն առհասարակ օգնում է:

Բժշկը նշել է, որ դիմակները սխալ կերպ կրելիս ավելի արագ է հնարավոր վարակվել. դրանք ավելացնում են վարակի հավանականությունը, քանի որ դիմակ կրելիս մարդն ավելի հաճախ է դիպչում դեմքին ու քթին: Սակայն, ըստ նրա, առողջ մարդը դիմակ կրելու կարիք չունի նաև այն դեպքում, եթե նրա «ձեռքերը մեջքին կապված են»: Բժշկի խոսքով՝ դիմակ պետք է կրի վիրուսակիրը` պաշտպանելու համար ընտանիքի անդամներին և շրջապատին: Կորոնավիրուսի պարագայում վարակն օդից չի փոխանցվում, այլ՝ վիրուսակրի հազից կամ փռշտոցից առաջացած կաթիլներից:

Փերենսևիչը ևս մեկ անգամ նշել է, որ կորոնավիրուսից պաշտպանվելու լավագույն միջոցը ձեռքերը պարբերաբար օճառով և ջրով լվանալն է և հնարավորինս քիչ դեմքին՝ հատկապես բերանին և քթին դիպչելը:

Կարդացեք նաև ՀՀ Առողջապահության նախարարության [խորհուրդները](https://lifeinfo.am/news/%D5%A1%D6%80%D5%BD%D5%A5%D5%B6-%D5%A9%D5%B8%D6%80%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%AF%D5%B8%D6%80%D5%B8%D5%B6%D5%A1%D5%BE%D5%AB%D6%80%D5%B8%D6%82%D5%BD%D5%AB-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%AC-101), թե ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից։
