# Կորոնավիրուսի դեպք է գրանցվել Հայաստանի բռնցքամարտի հավաքականում

![](https://lifeinfo.am/storage/images/koronavirusi-depqgrancvel-hayastani-brncqamarti-havaqakanum-47.jpg)

Կորոնավիրուսով վարակման դեպք է գրանցվել Լոնդոնից վերադարձած Հայաստանի բռնցքամարտի հավաքականում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր [էջում](https://www.facebook.com/armboxing/posts/2651568515073232)տեղեկացրել է Բռնցքամարտի ֆեդերացիան։

Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները գտնվում են բժիշկների անմիջական հսկողության ներքո: Կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած, բայց պատվիրակության անդամ չհանդիսացող և ֆեդերացիայի կողմից չհաստատված անձանց մոտ: Ավելի ուշ պարզ է դարձել, որ վարակված կա նաև հավաքական թիմում։
