# ՀՀ Առողջապահության նախարարի հերթական հաջողությունը

Ինչպես շատերին հայտնի է Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան [պաշտոնական էջից](https://www.facebook.com/ATorosyanOfficial/), ՀՀ Առողջապահության նախարարը օրերս մասնակցում էր [Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի](https://www.facebook.com/WHOEurope) 69-րդ նստաշրջանին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում:

![](https://lifeinfo.am/storage/images/hh-aroxjapahutyan-naxarari-hertakan-hajoxutyuny-48.jpg)

Օրերս նա իր էջում [նկար](https://www.facebook.com/ATorosyanOfficial/photos/a.338898002963138/1012960282223570/?type=3&theater) է հրապարակել, որով տեղեկացնում էր, որ 3 տարով ընտրվել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի մշտական կոմիտեի անդամ, որը ԱՀԿ 53 երկրներից կազմված մեր տարածաշրջանի կառավարման մարմիններից է:

![](https://lifeinfo.am/storage/images/hh-aroxjapahutyan-naxarari-hertakan-hajoxutyuny-34.jpg)

Շնորհավորում ենք մեր սիրելի նախարարին և հույս հայտնում, որ նրա անդամակցությունը այս հեղինակավոր կոմիտեին կծառայի ի շահ Հայաստանի առողջապահության ոլորտի զարգացման ու հնարավորությունների ընդլայնման:
