COVID-19-ը հռչակվել է պանդեմիա
2020 թ․ մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հռչակել է Չինաստանի Ուհան քաղաքում 2019 թ․ դեկտեմբերին բռնկված և արդեն գրեթե ողջ աշխարհում տարածված COVID-19 տիպի կորոնավիրուսը որպես պանդեմիա։ Այդպիսի անվանում ստանում են այն հիվանդությունները, որոնք ունեն մեծ տարածվածություն, վարակման ու մահացության բարձր աստիճան։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ մարտի 11-ի դրությամբ աշխարհում կա կորոնավիրուսի 118 հազարից ավելի հաստատված դեպք, որոնցից մահացել են 4292-ը, իսկ բուժվել են մոտ 67 հազարը։