Ի՞նչ անել, որ փոքրիկը հանգիստ քնի ողջ գիշեր


Փոքրիկի ամուր քնի մասին երազում են բոլոր ծնողները: Չէ՞ որ ամուր քունն առողջության գրավականն է: Սովորելով Ձեր երեխայի լեզուն՝ կիմանաք նաև, թե ինչպես դարձնել նրա քունը ամուր ու շարունակական:


Ի՞նչ անել, որ փոքրիկը լավ քնի գիշերը

Փոքրիկի գիշերային քունն անմիջական կապ ունի այն բանի հետ, թե ինչպես է նա անցկացրել իր ցերեկը: Սակայն չպետք է մոռանալ նաև, որ երբեմն անքնության պատճառ կարող է լինել, օրինակ, փորիկի ցավը, քաղցը, ծարավը: Փոքրիկները նաև վատ են քնում առաջին ատամիկի ծկթման ժամանակ: Սակայն եթե փոքրիկն առողջ է և կուշտ, ապա վատ քնի պատճառ կարող է լինել սխալ կազմակերպված օրը:

Որպեսզի փոքրիկը լավ քնի գիշերը, օրվա ընթացքում նա պետք է ծախսի իր ամբողջ էներգիան: Դա կարելի է անել երկու եղանակով`

1.Մեծացնել փոքրիկի ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

2.Մեծացնել էմոցիոնալ ծանրաբեռնվածությունը:

Ֆիզիկական ակտիվությունը կեսօրին և երեկոյան կօգնեն, որպեսզի փոքրիկը հանգիստ և լավ քնի գիշերը: Եթե փոքրիկն արդեն չոչ է անում, կանգնում է կամ քայլում, ապա օրվա ընթացքում այնպես արեք, որ նա ավելի շատ շարժվի: Եթե փոքրիկը դեռ շատ փոքր է, և նրա շարժվելու հնարավորությունները դեռ սահմանափակ են,  որպես ֆիզիկական ծանրաբեռնվածություն կիրառեք մերսումը, մարզանքը, լոգանքը:

Էմոցիոնալ ծանրաբեռնվածությունը կրում է անհատական բնույթ` ակտիվ շփում այլ փոքրիկների հետ,  զարգացման խաղեր և այլն: Դրանք կարող են հոգնեցնել փոքրիկին: Բայց այս դեպքում հնարավոր է նաև հակառակ էֆեկտը: Այդ իսկ պատճառով,այս պարագայում պետք է լինել հետևողական և հասկանալ, թե որ մեթոդը կարող է ճիշտ ազդել փոքրիկի վրա:

Փոքրիկը վա՞տ է քնում: Փնտրեք խնդիրը Ձեր մեջ:

Բազմաթիվ ծնողներ կարծում են, որ եթե փոքրիկը վատ, մակերեսային է քնում, պետք է փոխել քնի ռեժիմը: Դա այդքան էլ այդպես չէ: Բալիկին քնի պատրաստելու և քնեցնելու որևէ ժամային օրենք գոյություն չունի, քանի դեռ նա չի հաճախում մանկապարտեզ, դպրոց:

Բնականաբար, երբ երեխան դեռ փոքր է, գիշերը պետք է  մի քանի անգամ կերակրել նրան: Բացի այդ, երեխաներին այդ տարիքում շատ են անհանգստացնում գազիկները: Այս պարագայում մայրիկը պետք է մի քանի անգամ վեր կենա և խնամի պստիկին:

Արդեն 4-5 ամսականում պետք է հասնել նրան, որ փոքրիկը կարողանա  քնել ամբողջ գիշերվա ընթացքում և արթնանալ ընտանիքի հետ միասին:

Ինչպե՞ս երեխային վարժեցնել գիշերվա քնին.

1.Ապահովել հագեցած օր:

2.Քնից 2-3 ժամ առաջ կազմակերպե լզբոսանքդրսում:

3.Քնելուց 1,5 ժամ առաջ լողացնելերեխային:

4.Փոքրիկի սենյակում ապահովել համեմատաբար զով և խոնավ օդ. ջերմաստիճանը` 18-20 աստիճան, խոնավությունը` 60-70 տոկոս:

Անհրաժե՞շտ է փոքրիկին բարձ

Մեծահասակների համար երբեմն դժվար է գիտակցել, որ փոքրիկներին մինչև 1.5-2 տարեկան բարձ պետք չէ: Մինչև 2 տարեկանը նրանց մարմնի կառուցվածքը բավականին տարբերվում է մեծահասակների մարմնի կառուցվածքից: Նրանք ունեն մեծ գլուխ, կարճ վիզ և նեղ ուսեր: Մեծահասակներն օգտագործում են բարձ, որպեսզի պարանոցը չցավի:  Փոքրիկները չունեն դրա կարիքը: Եթե դուք կրծքով կերակրվող փոքրիկին պառկացնեք կողքի վրա, ապա կտեսնեք, որ նրա գլուխը հանգիստ է: