Լավագույն ըմպելիքները, որոնք Ձեզ արագ ոտքի կկանգնեցնեն մրսածության ժամանակ
Անցումային եղանակի շրջանում մրսածությունը սովորական երևույթ է: Ներկայացնում ենք մի քանի բաղադրատոմս, որոնք կօգնեն Ձեզ արագ հաղթահարել վարակը:
Կիտրոնով տաք թեյ
Եթե դուք մրսել եք, առաջին հերթին պատրաստեք ոչ խիտ սև կամ կանաչ թեյ, որում ավելացրեք 1 թ.գ. մեղր և մի քանի կտոր կիտրոն: Շատ կարևոր է, որպեսզի մեղրն ու կիտրոնը եռման թեյի մեջ չլցնել, քանի որ այդպես նրանք կկորցնեն իրենց օգտակար հատկությունները:
Ազնվամորով և լորենու տերևներով թեյ
Լորենու չոր տերևներից պետք է թեյ պատրաստելավելացնել նրա մեջ ազնվամորու չոր հատիկներ և տերևներ և թողնել 30 րոպե, որպեսզի սառչի: Եթե չկա ազնվամորու հատկներ, կարող եք փոխարինել ազնվամորու մուրաբայով:
Մասուրով թեյ
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մասուրը վիտամին C-ի հրաշալի աղբյուր է: Մանրացված մասուրի հատիկները (3ճ.գ.) լցրեք 0,5 լ եռման ջրի մեջ և մեկ գիշեր թողեք թերմոսում: Առավոտյան ֆիլտրեք և ըմպեք 30 րոպե ուտելուց առաջ, օրական 4 անգամ, 1/2 բաժակի չափով:
Տաք կաթ հանքային ջրով
Եթե ձեր մոտ հազ է առաջացել, ապա պատրաստեք տաք կաթ հիմնային ջրով (Բորժոմի, Արզնի, Ջերմուկ…):
Չրով կոմպոտ
Շատերիս տատիկներն ու մայրիկները հաճախ են չրից կոմպոտ պատրաստում: Այն նպաստում է իմունիտետի բարձրացմանը: Նաև կոմպոտի մեջ կարելի է ավելացնել կիտրոնի կամ նարնջի հյութ կամ մեղր:
Կաթ սխտորով
Այս արտակարգ մեթոդը կօգնի ձեզ մեկ գիշերում ոտքի կանգնել: Տաք կաթի մեջ հարկավոր է 10 կաթիլ սխտորի հյութ ավելացնել և ըմպել այն գիշերվա ընթացքում:
Երիցուկի թեյ
Երիցուկը փափուկ, հակաբորբոքիչ միջոց է: Լորենու և մեղրի համադրությամբ, այն հիանալի միջոց է մրսածության դեմ: Վերցնել 1 թ.գ. երիցուկի և լորենու ծաղիկներ, եռացնել 1 բաժակ ջրում, թողնել 20 րոպե հանգստանա և ֆիլտրել: Ըմպել 1/3 բաժակ, օրական 3 անգամ մինչ ուտելը: Կարելի է ավելացնել նաև մեղր: