Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն ԱՄՆ-ում 1-ին անգամ կփորձարկվի
Մարտի 16-ին առաջին կամավորը կմասնակցի կորոնավիրուսի դեմ պավաստանյութի առաջին փորձարկմանը:
Փորձարկմանը մասնակցելու է առողջ և երիտասարդ 45 կամավոր: Պատվաստանյութը ստեղծվել է ԱՄՆ ազգային առողջապահական ինստիտուտի և Moderna Inc ընկերության կողմից: Ընկերությունը պատվաստանյութը ստեղծել է ռեկորդային կարճ ժամանակահատվածում, գենետիկ նոր մեթոդով:
Ըստ աղբյուրի՝ լիակատար և ամբողջական կերպով պատվաստանյութի պոտենցիալը պարզելու համար անհրաժեշտ կլինի 12-18 ամիս:
«Բացառված է փորձի մասնակիցների վարակման հավանականությունը: Դրա խնդիրն է համոզվել, որ պատվաստանյութը չունի կողմնակի լուրջ ազդեցություններ, ինչից հետո այն կարելի է օգտագործել ավելի լայն փորձարկման համար»,- նշել է աղբյուրը:
Inovio Pharmaceuticals ընկերությունը ևս ապրիլին կամավորների միջոցով կսկսի իր պատվաստանյութի փորձարկումը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ պատվաստանյութի ստեղծման աշխատանքներն արագ են ընթանում: