Հայաստանում է ՌԴ առողջապահության նախարարության պատվիրակությունը

ՌԴ առողջապահության նախարարի տեղակալ Տատյանա Սեմյոնովան եվ ՀՀ առողջապահության նախարարը այցելել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ ռուս նախարարին ներկայացրել են գլխուղեղի կաթվածի բուժման պետական ծրագիրը։ 

2019թ.-ի փետրվարի 1-ից ներդրված ծրագրի արդյունքները դրականորեն զարմացրել են ռուս նախարարին, քանի որ դրանք, լինելով այսքան կարճ ժամանակահատվածի համար, արդեն իսկ տեղավորվում են աշխարհի նմանատիպ երկարատև ծրագրերի արդյունքների լավագույն սեգմենտում։ 


Հայտնում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։