ՀՀ Առողջապահության նախարարի հերթական հաջողությունը
Ինչպես շատերին հայտնի է Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից, ՀՀ Առողջապահության նախարարը օրերս մասնակցում էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի 69-րդ նստաշրջանին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում:
Օրերս նա իր էջում նկար է հրապարակել, որով տեղեկացնում էր, որ 3 տարով ընտրվել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի մշտական կոմիտեի անդամ, որը ԱՀԿ 53 երկրներից կազմված մեր տարածաշրջանի կառավարման մարմիններից է:
Շնորհավորում ենք մեր սիրելի նախարարին և հույս հայտնում, որ նրա անդամակցությունը այս հեղինակավոր կոմիտեին կծառայի ի շահ Հայաստանի առողջապահության ոլորտի զարգացման ու հնարավորությունների ընդլայնման: