Ճապոնացին վարակվել է կապիկից В հերպեսի վտանգավոր վիրուսով
Ճապոնիայում գրանցվել է կապիկից В հերպեսի վտանգավոր վիրուսով վարկման դեպք: Դա հազվագյուտ վարակ է, որն ազդում է ուղեղի վրա: Վարակման դեպքը տեղի է ունեցել գիտական լաբորատորիաներից մեկում:
Տուժած գիտնականի անունը հայտնի չէ, սակայն հաղորդվում է, որ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ գիտնականն աշխատել է ընկերությունում, որը զբաղվել է նոր դեղերի տարածմամբ: Նա հիվանդանոց է տեղափոխվել ուժեղ գլխացավերով եւ ջերմությունով: Այլ ախտանիշներից են եղել՝ հեւոց, կոորդինացիայի խախտում եւ ցավ, որոնք հաճախ նկատվում են գրիպի ժամանակ: Չի հաղորդում, թե կոնկրետ որ գիտնականն է վարակվել եւ արդյոք նրան կապիկը կծել է: Սակայն իշխանությունները վստահեցնում են, որ երկրում վարակի տարածումն անհնար է:
New York Post-ը հաղորդում է, որ կապիկների համար В հերպեսը անվնաս է, սակայն մարդու համար այն գրեթե բոլոր դեպքերում կարող է մահացու լինել, եթե շտապ բուժում չսկսվի:
Դա Ճապոնիայում նման վարակման առաջին դեպքն է, եւ ամբողջ աշխարհում 88 տարում գրանցվել է ընդամենը 50 նման դեպք: Տուժածների մեծ մասը վարակվել է կապիկի կծելուց հետո: 1997 թվականին մեկ հետազոտող է մահացել այդ վարակից: