Պատմության մեջ երկրորդ մարդն է ամբողջությամբ բուժվել ՄԻԱՎ-ից
Պատմության մեջ երկրորդ անգամ մարդն ամբողջությամբ բուժվել է ՄԻԱՎ-ից: Բժիշկները հաստատել են, որ Լոնդոնում բնակվող 40-ամյա Ադամ Կաստիլյեխոն լիովին բուժվել է:
Տղամարդու մոտ ՄԻԱՎ էր ախտորոշվել 2003-ին: Նրան ոսկրածուծի ցողունային բջիջներ են փոխպատվաստել քաղցկեղից բուժելու համար, որն ախտորոշվել էր Կաստիլյեխոյի մոտ: Դոնորն ուներ գենի մուտացիա, որը պաշտպանում էր իրեն, իսկ այժմ նաև Կաստիլյեխոյին, ՄԻԱՎ-ից: Ինչպես նշում են բժիշկները, Ադամ Կաստիլյեխոն ավելի քան 30 ամիս է՝ այլևս չի ընդունում հակառետրովիրուսային դեղամիջոցները, իսկ վիրուսը նրա արյան մեջ չի հայտնաբերվել:
Ավելի վաղ նույն մուտացիայով ոսկրածուծի նմանատիպ փոխպատվաստումից հետո ՄԻԱՎ-ից բուժվել էր աշխարհում առաջին մարդը՝ այսպես կոչված «բեռլինյան պացինետ» Թիմոթի Բրաունը: Այդ մասին հայտնի է դարձել 2011-ին՝ փոխպատվաստումից 3.5 տարի անց: