Ռուսաստանում աղջիկը ոստիկանությանն է մատնել կարանտինը խախտած իր մորը
Երեկ հայտնի է դարձել Մոսկվայում արտառոց դեպքի մասին․ աղջիկը սեփական մորը «մատնել է» իրավապահ մարմիններին։
66-ամյա ռուս կինը, աղբը թափելու պատրվակով, դուրս է եկել իր տնից, որտեղ ինքնամեկուսացած է եղել ամուսնու հետ և այցելել է գաղտնի կերպով գործող գեղեցկության սրահ։ Երբ նա ուշացել է, ամուսինը անհանգստացած զանգահարել և պարզել է, որ կինը գնացել է վարսերը հարդարելու։ Նա այդ մասին տեղեկացրել է իրենց աղջկան, իսկ վերջինս էլ զանգահարել է «112» ծառայություն և Роспотребнадзор։
Ոստիկանները փակել են ընդհատակյա վարսավիրանոցը, իսկ կինը վերադարձել է տուն և շարունակել ինքնամեկուսացումը։