Տատրակ բույսի բուժական հատկությունները
Մենք բոլորս էլ լսել ենք, և շատերս էլ դիմել ենք այնպիսի օգտակար բույսի օգնությանը, ինչպիսին է տատրակը (мать-и-мачеха): Այս բույսի մասին իմացել են դեռևս մեր նախնիները հազարամյակներ առաջ: Նրանք բարձր են գնահատել և օգտագործել են այն բազմաթիվ հիվանդությունների բուժման համար: Այն նկարագրված է Հին աշխարհի լավագույն բժիշկների՝ Դիոկսորիդի, Հիպոկրատի և այլոց գործերում: Տատրակ բույսը հանդիսանում է այն եզակի բույսերից, որոնք լայնորեն օգտագործվում են տարբեր հիվանդությունների բուժման համար ոչ միայն ավանդական, այլև՝ ժողովրդական բժշկության մեջ:
Ուշադրություն՝ հղիության ժամանակ և կրծքով կերակրելիս կանանց խորհուրդ է տրվում տատրակ բույսից պատրաստված դեղերը ընդունել զգուշությամբ:
Օգտակար հատկությունները
Բուժման մեջ օգտագործվում են այս բույսի ճիշտ մթերված ծաղիկները և տերևները: Տատրակը ունի հետևյալ բուժիչ հատկությունները.
- խորխաբեր;
- հակաբորբոքային;
- քրտնամուղ և միզամուղ;
- ախտահանիչ:
Բացի այդ, այս բույսից պատրաստված դեղորայքը խորհուրդ է տրվում կիրառել վատ ախորժակի դեպքում:
Ուշադրություն՝ տատրակի ծաղիկներից պատրաստված դեղերը խորհուրդ չի տրվում օգտագործել վեց շաբաթից ավելի: Դա կապված է նրա հետ, որ դրանց տոքսիկությունը դեռևս բավականաչափ ուսումնասիրված չէ, և երկարատև օգտագործման դեպքում բույսը կարող է վնասել ձեր առողջությանը:
Անհիշելի ժամանակներից այս բույսը հայտնի է տարատեսակ հարբուխային հիվանդությունները հաղթահարելու իր հատկությամբ: Տատրակը օգնում է ազատվել հարբուխից, խզված ձայնից, հազից և դողէրոցքից: Շատ արդյունավետ է այն նաև բրոնխիտի բուժման ժամանակ:
Տատրակի միջոցով շատ լավ են ենթարկվում բուժման նաև միզապարկի հետ կապված հիվանդությունները, օրինակ՝ ցիստիտը:
Դեռ հնում նկատելի է եղել, որ այս բուժիչ խոտը օգնում է խոցերի և վերքերի դեպքում: Համեմատաբար կարճ ժամանակահատվածում այն կարող է բուժել վտանգավոր, թարախակալած վերքերը, որոնց դեպքում առանց անհրաժեշտ բուժման հնարավոր է վերջույթների անդամահատում: Լավ է օգնում այն նաև այրվածքների բուժման դեպքում, այդ թվում ՝ ծանր:
Թե՛ նախկինում, թե՛ հիմա տատրակից պատրաստված դեղերը օգտագործվում են սրտային հիվանդությունների և էպիլեպսիայի բուժման համար: Այն ունակ է օգնել նաև լյարդի ու երիկամների հիվանդությունների ժամանակ, ստամոքսի և աղիքների հետ խնդիրների դեպքում, օրինակ՝ այն անփոխարինելի է ստամոքսի խոց բուժելիս: Բույսից պատրաստված թուրմերը և եփուկները շատ լավ օգնում են նյարդային համակարգի խնդիրների դեպքում:
Ժողովրդական բժշկության մեջ վաղուց հայտնի է, որ տատրակը օգնում է ատամի ցավի ժամանակ և հանում է բերանի խոռոչի բորբոքումները: Օգտագործվում է նաև տուբերկուլյոզի և հիպերտոնիայի բուժման նպատակով: Բույսի կանոնավոր օգտագործման դեպքում կարելի է կարգավորել ճնշումը:
Այն մարդկանց համար, ովքեր տառապում են ավելորդ քաշից, խորհուրդ է տրվում օգտվել տատրակից քաշը նվազեցնելու համար: Սա պայմանավորված է նրանով, որ այն դրականորեն է ազդում ստամոքսի և աղիքների աշխատանքի վրա և կարգավորում է նյութափոխանակության գործընթացը, որ շատ կարևոր է նիհարելու համար:
Ուշադրություն՝ տատրակ բույսը հանդիսանում է միայն օգնող միջոց նիհարելու համար, բայց բոլորովին չի հանդիսանում հիմնական նիհարեցնող: Բացի այդ, բուժական թուրմի պարբերական օգտագործումը թույլ է տալիս ամրացնել իմունիտետը և նպաստել մարդու օրգանիզմի ընդհանուր առողջական վիճակի բարելավմանը:
Տատրակը վաղուց արժանի տեղ է զբաղեցնում կոսմետոլոգիայում: Հատկապես օգտակար են դրա թուրմերը մազերի համար: Դրանք օգնում են հաղթահարել թեփը և դարձնել մազերը գեղեցիկ և առողջ: Օգտակար է նաև մաշկի խնամքի համար ։ Պարբերաբար օգտագործելով տատրակի թուրմերը լվացվելիս՝ կարելի է ազատվել պզուկներից, սև կետերից, դարձնել դեմքի գույնը առողջ և թարմ: