ՊՐՈՍՏԱՏԻՏ

 

Շագանակագեղձի բորբոքումը տղամարդկանց մոտ կոչվում է պրոստատիտ: Պրոստատիտի ժամանակ խանգարվում է ոչ միայն սեռական ակտ կատարելու ֆունկցիան , այլ նաև բեղմնավորման ունակությունն, ինչպես նաև առաջանում են նյարդա-հոգեկան խանգարումներ: Պրոստատիտի հաճախակի պատճառ կարող են դառնալ ինֆեկցիոն հիվանդությունները(խլամիդիա, ուրեոպլազմա, միկոպլազմա), որոնք կարող են շագանակագեղձ հասնել հետևյալ ճանապարհներով՝

  • Միզատար ուղիների ընթացք,
  • Հեմատոգեն (արյան միջոցով),
  • Լիմֆոգեն (ավշի միջոցով):

Ամենահաճախ վարակի ուղի հանդիսանում է առաջին տարբերակը:
Սուր պրոստատիտը հաճախ հետևանք է միզատար ուղիների հետին հատվածի սուր բորբոքման: Սա հանդիսանում է լուրջ հիվանդություն՝ ուղեկցվելով բարձր ջերմությամբ: Միզարձակումը բավականին դժվարացած է, քանի որ մեծացած է շագանակագեղձի ծավալը, նեղացած են միզատար ուղիները: Պրոցեսը աչքաթող անելու դեպքում շագանակագեղձում կարող են ձևավորվել աբցեսներ , որոնց հետևանքով հնարավոր է ոչնչանա գեղձի մեծ մասը: Սուր պրոստատիտն այնքան հաճախ չի հանդիպում, ավելի շատ նրա ընթացքը լինում է թաքնված, և առաջին նշաններն ի հայտ են գալիս սթրեսային , իմունոդեֆիցիտ իրավիճակներում: 

Խրոնիկ պրոստատիտը նույնպես կարևոր տեղ է զբաղեցնում տղամարդու կյանքում , քանի որ 18-40 տարեկան հասակում այն հանդիպում է գրեթե 68 % դեպքերում: Խրոնիկ պրոստատիտի ժամանակ սովորաբար հիվանդներին տանջում են հետևյալ գանգատները՝ ցավ միզարձակման ժամանակ, ցավ մեջքի, սրբանի, ամորձիների հատվածում, ինչպես նաև ծանրության զգացում, էրեկցիայի թուլացում, վաղաժամ սերմնաժայթքում, օրգազմի բթացում: Երբեմն հիվանդներն նկատում են իրենց մոտ ակամա սերմնաժայթքում՝ առանց սեռական գրգռման, որն ավելի հաճախ հանդիպում է կամ միզարձակման, կամ աղիները դատարկելու ժամանակ: Շատերի մոտ խրոնիկ պրոստատիտն ուղեկցվում է ուրետրիտով, որի ժամանակ նկատվում է միզուկի արտաքին բացվածքից ոչ մեծ քանակությամբ հեղուկի արտահոսք: Խրոնիկ պրոստատիտի ժամանակ փոխվում է նաև սերմի արտաքին տեսքը, որակը, քանակը, բաղադրությունը:
Խրոնիկ պրոստատիտի վտանգը կայանում է նրանում, որ ընթանալով համարյա գաղտնի, կարող է բերել շագանակագեղձի ֆուկցիոնալ լուրջ, երբեմն էլ անվերադարձ փոփոխությունների, ինչը հետագայում պատճառ է դառնում անպտղության:
Տարածված թյուր կարծիք է , որ պրոստատիտը զարգանում է մրսածության հետևանքով: Իրականում մրսածությունը նախատրամադրող գործոն է հանդիսանում միայն, բայց ոչ անմիջական պատճառ: Այլ նախատրամադրող գործոններից կարելի է թվարկել ավելորդ քաշը, հիպոդինամիան(սակավաշարժություն), հիպովիտամինոզը, խրոնիկ փորկապությունները, ոչ լիարժեք սնունդը:
Ախտորոշումը՝ մատնային, գործիքային և լաբորատոր հետազոտություն:
Բուժումը ՝ դեղորայքային , բայց պետք է ներառել նաև որոշ կարևոր հանգամանքներ՝ հրաժարվել նստակյաց կյանքից, զբաղվել սպորտով, սնվել լիարժեք, կարգավորել սեռական կյանքի ռիթմը:

Նյութը` Մնաց Փահլևանյանի ֆեյբուքյան էջից:  093005725 , viber , whatsapp` +37493005725