ՇԱԳԱՆԱԿԱԳԵՂՁԻ ՍԿԼԵՐՈԶ

Այս հիվանդության ժամանակ տեղի է ունենում շագանակագեղձի հյուսվածքի կնճռոտում, միզապարկի վզիկի և սերմնատար ուղիների նեղացում։ Այս ամենի հետևանքով խանգարվում է միզարձակման և սեքսուալ ֆունկցիան։ Պրոֆիլակտիկայի գործում կարևոր է խրոնիկ պրոստատիտի ժամանակին հայտնաբերումը և ադեկվատ բուժումը։ Չնայած հիվանդության պատճառագիտության մեջ կարևոր նշանակություն ունի խրոնիկ պրոստատիտը , վերջին ժամանակներս առանձնացվել են նաև այլ գործոններ՝ մեխանիկական վնասում, զարգացման արատ, ալերգիկ և իմունոլոգիական գործոններ, անոթների աթերոսկլերոզ, հորմոնալ խանգարումներ։
Կլինիկական դրսևորումները՝ դժվարացած կամ ցավոտ միզարձակում, մեզի պահում, ոչ լիարժեք դատարկում։ Այս ամենին կարող է ուղեկցել նաև սեքսուալ ֆունկցիայի խանգարումը՝ ցանկության պակաս, էրեկցիայի խանգարում, ցավոտ սերմնաժայթքում։ Շեքում , աճուկային հատվածում, ուղիղ աղիքում նույնպես կարող են լինել ցավեր։ 

Խանգարված միզարձակման երկարատև առկայության դեպքում կարող է առաջանալ ուրետերոհիդրոնեֆրոզ, խրոնիկ պիելոնեֆրիտ։ Ի հայտ են գալիս ծարավը , բերանի և մաշկային ծածկույթների չորությունը։ Այս բոլոր նշանները վկայում են խրոնիկ երիկամային անբավարարության զարգացման մասին։
Շատ հաճախ հիվանդի ընդհանուր վիճակը երկար ժամանակ մնում է բավարար՝ չնայած այն հանգամանքին, որ երիկամները և միզուղիներն արդեն ախտահարված են լինում։
Ախտորոշումը՝ լաբորատոր հետազոտություն։
Բուժումը՝ դեղորայքային և վիրահատական։ 

Նյութը` Մնաց Փահլևանյանի ֆեյբուքյան էջից:  093005725 , viber , whatsapp` +37493005725