ԳԻՆԵԿՈՄԱՍՏԻԱ
Իրենից ներկայացնում է ոչ ինքնուրույն նոզոլոգիական միավոր: Անդրոգենների ֆունկցիան ոչ միշտ է խանգարված լինում, և հաճախ որևէ տեսակի հորմոնալ խնդիրներ չեն հայտնաբերվում: Դասակարգումը`
1.իսկական(գեղձային հյուսվածք)
2.կեղծ`լիպոմաստիա (ճարպային հյուսվածք)
3.խառը (և՛ գեղձային , և՛ ճարպային հյուսվածք)
Ընդհանրապես, կաթնագեղձերի հյուսվածքը կա երկու սեռի երեխաների մոտ: Կզարգանա այդ հյուսվածքից կրծքագեղձեր, թե ոչ, կախված է էնդոկրին համակարգի վիճակից, անդրոգեն/էստրոգեն փոխհարաբերությունից: Հասուն տղամարդու մոտ այդ հարաբերությունը կազմում է համապատասխանաբար 300:1: Նույնիսկ այս ցուցանիշից աննշան շեղումները կարող են նպաստել տղամարդու մոտ կրծքագեղձերի մեծացմանը` գինեկոմաստիայի: Գինեկոմաստիան կարող է զարգանալ նաև անդրոգենների բավարար կամ նույնիսկ բարձր քանակի դեպքում: Սա լինում է այն դեպքերում, երբ անդրոգենների ընկալիչները ենթարկված են բլոկադայի: Պրոլակտինը, որը հիմնականում ազդում է կաթնագոյացման ֆունկցիայի վրա, գինեկոմաստայի դեպքում նրա բարձրացած քանակը երկրորդային դեր է խաղում: Երիկամային անբավարարությունը, որոշ դեղորայքների օգտագործումը (հակաուռուցքային դեղեր, կետոկոնազոլ, ցիմետիդին և այլն) նույնպես կարող են բերել գինեկոմաստիայի առաջացմանը: Հորմոնալ բալանսն այս դեպքում կարող է չխախտվել, և հիվանադության առաջացման մեխանիզմը մնում է անհայտ: 50% դեպքերում պացիենտների մոտ չի հաջողվում հայտնաբերել հիվանդության պատճառը (իդիոպաթիկ գիմեկոմաստիա):
Պացիենտի ֆիզիկալ հետազոտման ժամանակ առաջանում է հարց` դա իսկական գինեկոմաստիա է, թե լիպոմաստիա: Լիպոմաստիան հաճախ հանդիպում է գեր տղամարդկանց մոտ` որպես ճարպային հյուսվածքի հավելյալ քանակի կուտակում: Տվյալ դեպքում գինեկոմաստիան կարող է լինել միակողմանի: Ֆիզիկալ հետազոտությանը զուգահեռ պետք է մանրակրկիտ անամնեզ հավաքել, պարզել արդյոք պացիենտի մոտ վերջերս չի նկատվել լիբիդոյի իջեցում, էրեկցիայի թուլություն: Անպայման պետք է կատարել ամորձու շոշափում, անհրաժեշտության դեպքում` ՈՒՁՀ` ի նկատի առնելով այդտեղ ուռուցքի հավանականությունը: Գինեկոմաստիայի կլինիկական նշանակությունը հասկանալու համար պետք է հաշվի առնել պացիենտի տարիքը: Նորածինների, դեռահասների, ծերերի մոտ թեթև աստիճանի գինեկոմաստիան համարվում է ֆիզիոլոգիական: Գինեկոմաստիայի հատուկ տեսակ է ժառանգական գիեկոմաստիան, որի ժամանակ բարձրացած է արոմատազա ֆերմենտի ակտիվությունը: Հիվանդությունը ժառանգվում է որպես աուտոսոմ-դոմինանտ կամ X քրոմոսոմի հետ շղթայակցված: Գինեկոմաստայի պատճառ կարող է լինել նաև չբուժված հիպերթիերոզը (1/3 դեպքերում):
Դիֆդիագնոստիկան` կրծքագեղձի քաղցկեղ:
Ախտորոշումը`
1. անամնեզ
2. օբյեկտիվ հետազոտություն
3. ՈՒՁՀ
4. լաբորատոր հետազոտություն(տեստոստերոն, էստրադիոլ)
5. գենետիկ անալիզ
6. ռենտգեն
Բուժումը սկսելուց առաջ պետք է հաշվի առնել մի շարք գործոններ: Պետք է հասկանալ` ինչքանով կա դրա կարիքը բժշկական տեսանկյունից, և ինչքան հիվանդի տեսանկյունից: Քանզի շատ հաճախ գինեկոմաստիան չի ներկայացնում իրենից որևէ վտանգ, բայց անձին անհանգստացնում է էսթետիկ տեսանկյունից: Տղան ամաչում է գնալ լողափ, խուսափում է սեռական ակտերից, և այս ամենն ազդում է մարդու կյանքի որակի վրա: Անհրաժեշտ է գինեկոմաստիան հայտնաբերել և բուժումը սկսել ինչքան հնարավոր է շուտ, քանզի ավելի ուշ շրջանում արդեն կարող է ձևավորված լինել ֆիբրոզ հյուսվածք, ինչն ավելի է դժվարացնում հետագա բուժումը: Ամենաառաջին հերթին, իհարկե, բժիշկը փորձում է այդ վիճակը կարգավորել դեղորայքային ճանապարհով: Անարդյունավետության դեպքում հիվանդին պետք է ուղեգրել հատուկ մասնագիտացված վիրաբույժի մոտ, որը կկատարի մաստէկտոմիա:
Վիրահատությունից հետո կարող են առաջանալ մի շարք կոսմետիկ դեֆեկտներ` կոպիտ սպիներ, պտուկների ասիմետրիկ տեղակայում:
Նյութը` Մնաց Փահլևանյանի ֆեյբուքյան էջից: 093005725 , viber , whatsapp` +37493005725