ՏԵՍՏՈՍՏԵՐՈՆ-ՓՈԽԱՐԻՆՈՂ ԹԵՐԱՊԻԱ

 

Տեստոստերոնի դեֆիցիտը չի վտանգում մարդու կյանքը, բայց բավականաչափ իջեցնում է որակը և նպաստում հետագա խնդիրների առաջացմանը։ Այն պնդումը, որ հենց տեստոստերոնի պատճառով է , որ տղամարդիկ ապրում են ավելի կարճ, քան կանայք, ապացուցված չէ գիտականորեն։ Կյանքի նույն տևողությունն ունեն երեխա ժամանակ կաստրացված և առողջ տղամարդիկ (Nieschlag et al., 1993)՝ դարձյալ մեկ հանգամանք , որն ապացուցում է , որ տեստոստերոնի քանակը կապ չունի կյանքի տևողության հետ։ Ամեն դեպքում , անկախ այս փաստերից, երբ կա ցուցում, պետք է իրականացնել տեստոստերոնով թերապիա։ Հակացուցումներից պետք է առանձնացնել շագանակագեղձի և տղամարդկանց մոտ հազվադեպ հանդիպող կրծքագեղձի քաղցկեղը։
Բուժումից հետո բարձրանում է հիվանդի ընդհանուր ինքնազգացողությունը, լավանում է սեռական ֆունկցիան , և այս ամենի շնորհիվ մարդը սոցիալապես դառնում է ավելի ինտեգրված։ Մտավոր և ֆիզիկական կարողությունները նույնպես ավելանում են, անհետանում է անեմիան, ամրանում են ոսկորները, իջնում է կոտրվածքների հավանականությունը։ 

Հիպոգոնադիզմի բոլոր ձևերը, կապված Լեյդինգի բջիջների անբավարարության հետ, պահանջում են տեստոստերով բուժում։ Երկրորդային հիպոգոնադիզմի ժամանակ նույնպես ցուցված է երկարատև տեստոստերոնային թերապիան։ Տեստոստերոնը ժամանակավորապես կարելի է փոխարինել գոնադոտրոպրիններով սպասվող հղիության դեպքում։ Տեստոստերոնը խթանում է էրիթրոպոեզը և դրա համար օգտագործվում էր ապլաստիկ և երիկամային անեմիաների ժամանակ, սակայն այժմ այդ խնդիրը լուծում են էրիթրոպոետինով։
Անդրոգենային անբավարարության ժամանակ տեստոստերոնն օգտագործվում է , եթե դրա քանակն արյան մեջ < 12նմոլ/լ-ից։ Որոշ օրգան-թիրախներում հենց տեստոստերոնն է ազդում, իսկ մյուսներում՝ նրա մետաբոլիտները՝ 5-ալֆա-դիհիդրոտեստոստերոնը կամ էստրադիոլը։
Սեռական հասունացման շրջանում տեստոստերոնի դեֆիցիտը բերում է էպիֆիզար գոտիների ուշ փակմանը, ինչի հետևանքով անձը ձեռք է բերում եվնուխոիդ կառուցվածք՝երկար վերջույթներ, որոնք չեն համապատասխանում մարմնի ընդհանուր կառուցվածքին։ 

Ժամանակին սկսած տեստոստերոնային թերապիան կանխարգելում է հետագա խնդիրների առաջացումը, այդ թվում նաև գիգանտիզմը։ Բուժումը պետք է սկսել որքան հնարավոր է շուտ։ Ընթացքում բուժական էֆեկտը կարելի է գնահատել՝ որոշելով երեխայի ոսկրային տարիքը։ Եթե ոսկրային տարիքը գերազանցում է 14 տարեկանը, տեստոստերոնն արդեն կորցնում է իր էֆեկտիվությունը (Drop et al., 1998): Այնուամենայնիվ, բուժումը շատ վաղ տարիքում էլ չի կարելի սկսել, քանի որ այդ դեպքում վտանգ կա վաղաժամ սեռական հասունացման, ինչն իր հերթին կբերի հոգեբանական և ֆիզիկական մի շարք խնդիրների առաջացմանը։
Տեստոստերոնով թերապիան ազդում է ամորձիների վրա, դրա համար բուժումն իրականացնելիս պետք է հաշվի նստել հետագա վտանգների հետ՝ կապված պտղաբերական ֆունկցիայի հետ։ Կատարվել են որոշակի հետազոտություններ, որոնց արդյունքում բուժում ստացող երեխաների մոտ չի հայտնաբերվել այնպիսի խնդիրներ, որոնք կարող էին կապված լինել տեստոստերոնի հետ (van de Waal, 1995, Lemcke et al., 1996): Որոշ դեպքերում նկատվել է սերմնահեղուկի որակական և քանակական փոփոխություններ, բայց դրանք ավելի շուտ կապված են եղել կրիպտօրխիզմի և վարիկոցելեի հետ, քան տեստոստերոնի

Նյութը` Մնաց Փահլևանյանի ֆեյբուքյան էջից:  093005725 , viber , whatsapp` +37493005725