Բուժիչ խոտաբույսեր, նկարները անվանումներով՝ սկզբից մինչև վերջ
Բուժիչ խոտաբույսեր նկարներով՝ սկզբից մինչև վերջ
Բուսաբուժությունը պայքարի շատ հին միջոց է բոլոր տեսակի հիվանդությունների դեմ: Մարդը իր գոյության հազարավոր տարիների ընթացքում հայտնաբերել և ուսումնասիրել է հարյուրավոր բուժիչ բույսերի վերականգնողական հատկությունները, որոնք կարող են օգնել այս կամ այն հիվանդության դեպքում: Երկար տարիների ընթացքում ստեղծվել են բազմաթիվ արդյունավետ բաղադրատոմսեր, որոնցից շատերը հասել են մեզ և կիրառվում են ժողովրդական բժշկության մեջ նաև մեր օրերում:
Կայքի այս բաժնում ներկայացված են բուժական խոտաբույսերի բազմաթիվ տեսակներ, այդ թվում՝ նաև դաշտային տեսակներ՝ բարձրորակ լուսանկարներով, յուրաքանչյուր բույսի անվանումով և իրենց օգտակար հատկությունների և կիրառման եղանակների մանրամասն նկարագրությամբ:
Չնայած ավանդական բժշկության հսկայական զարգացման տեմպերին և բոլոր նորամուծություններին, որոնք առաջարկում է դեղագործական արդյունաբերությունը, խոտաբույսերի օգտագործումը տարբեր հիվանդություններից բուժման համար շարունակում է մնալ արդիական և չի կորցնում իր ժողովրդականությունը: Դրանք կարող են կիրառվել տարբեր քրոնիկ եւ սուր հիվանդությունների ինչպես կանխարգելման, այնպես էլ՝ բուժման համար բժշկության ցանկացած ոլորտում:
Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվող դեղաբույսերը կարող են լինել թարմ կամ չորացրած, ունենալ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին կիրառություն: Դեղաբույսերը զգալիորեն ավելի անվտանգ են մարդու առողջության համար, քան դեղագործական միջոցները: Նրանք ունեն և՛ ավելի քիչ հակացուցումներ, և՛ ավելի քիչ կողմնակի ազդեցություն մարդու օրգանիզմի վրա:
Բուժման համար օգտագործում են:
- թուրմեր,
- եփուկներ,
- մզվածքներ,
- թեյի համար հավաքված բույսեր:
Չնայած թվացյալ պարզությանն ու անվտանգությանը՝ ոչ ավանդական բուժումը պահանջում է գիտելիքներ և զգուշություն: Չէ՞ որ դրական արդյունքի համար բուժական հումքը պետք է ճիշտ հավաքվի: Իսկ դրանցից պատրաստված թուրմերը, եփուկները կամ մզվածքները պետք է պատրաստվեն միայն ճշգրիտ բաղադրատոմսերով: Չպետք է մոռանալ նաև դեղաքանակի մասին: Դա հատկապես վերաբերվում է այն դեղերին, որոնք ունեն ներքին կիրառություն։
Ցանկալի է մինչև բույսերից դեղ պատրաստելը ուսումնասիրել մեր կայքը, որտեղ ներկայացված են բուժիչ խոտաբույսերը նկարներով և անվանումներով, իմանալ այս կամ այն բուժիչ բույսերի ցուցումների և հակացուցումների, դրանց պատրաստման եղանակների մասին: Պետք է չմոռանալ ուշադիր ուսումնասիրել հենց դեղորայքի հումքը: Դրա վրա պետք է չլինի բորբոս, կեղտ կամ այլ արատ։
Խորհուրդ է տրվում մինչ բուսական դեղ օգտագործելը խորհրդակցել ձեր բժշկի հետ: Հիշեք. դեղաբույսերի սխալ օգտագործումը կարող է վնասել ձեր առողջությանը: