Օգտակար հատկությունները սամիթ
Սամիթը ոչ միայն ճաշերի հիանալի համեմունք է, այլև՝ ամբողջ աշխարհում հայտնի աֆրոդիզիակ։ Հնէաբանական պեղումների ժամանակ գիտնականները հաճախ են հանդիպում այս զարմանահրաշ բույսի մասին հիշատակությունների։ Եկեք մանրամասն դիտարկենք սամիթի բուժական և օգտակար հատկությունները։
Սամիթը հովանոցավորների ընտանիքի միամյա բույս է, որը կիրառում են խոհարարության, կոսմետոլոգիայի, ժողովրդական բժշկության մեջ: Եվ իզուր չէ, որ նրա բոլոր մասերը շատ օգտակար են, հագեցած հակաօքսիդանտներով և եթերային յուղերով, և դրականորեն են ազդում մարդու օրգանիզմի վրա։
Սամիթը ցանկացած ձևով ունի շատ ուժեղ հակաբակտերիային հատկություններ, իսկ չոր սերմերի հիման վրա յուղը արդյունավետ է ստաֆիլակոկի և բազմաթիվ այլ մանրէների և վիրուսների դեմ։
Կարևոր է․ ձմռանը պատուհանագոգին սամիթ աճեցնելը այնքան էլ դժվար չէ, սակայն այն կարելի է հեշտորեն գտնել նաև խանութներում։
Սամիթի օգտակար հատկությունները երեխաների համար
Բույսի սերմերի կիրառումը երեխաների համար սկիզբ է առնում դեռևս դեռևս վաղնջական ժամանակներից։ Մեր նախատատերը թրմում էին սամիթի չոր սերմերը և խմեցնում էին այդ թուրմը երեխաներին մանկական գազերի և աղեստամոքսային տարբեր խանգարումների դեպքում՝ իմանալով սամիթի օգտակար հատկությունները։
Նրա սպազմոլիտիկ հատկությունները վերացնում են փքվածությունը, իսկ ակտիվ նյութերը ամրացնում են աղիների պատերը՝ խոչընդոտելով թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների մոտ այրոցի առաջացմանը։ Թուրմը օգնումէ նաև զկրտոցի ժամանակ՝ հանգստացնելով ներքին օրգանների մկանները։
Կարևոր է․ ի տարբերություն դեղերի՝ սամիթի օգտակար հատկություններն ակնհայտ են․ նրա կազմի մեջ չկան երեխաների համար վտանգավոր քիմիական նյութեր։
Սամիթը տղամարդկանց համար․ արդյոք օգտակար է օրգանիզմի համար
Դեռևս Հիպոկրատը նկատել է, որ սամիթի օգտագործումը լավ է անդրադառնում տղամարդկանց սեռական կարողությունների վրա, այդ իսկ պատճառով սամիթով թթու ուտելիս պետք է մտածել նաև տղամարդկանց և կանանց օրգանիզմի համար սամիթի օգտակարության մասին։
Սամիթը սննդի մեջ օգտագործելիս դրա օգտակար հատկությունները աստիճանաբար, բայց արդյունավետ կերպով պայքարում են և վերացնում տղամարդկանց սեռական անկարողությունը։
Սամիթ սերմերը փոքր քանակով կարելի է ավելացնել գինու բաժակի մեջ՝ ռոմանտիկ ընթրիքի ժամանակ կրքերը բորբոքելու համար։ Ավելի էֆեկտիվ միջոց է մանրացնել չոր սերմերը, խառնել մեղրի հետ հավասար համամասնություններով և պարտասրել քաղցր գնդակներ՝ պոտենցիայի բարձրացման համար։
Կարևոր է․ սամիթի սերմերի բուժիչ հատկությունների մասին կարդացեք մեր հոդվածում։
Կանացի առողջություն և գեղեցկություն․ սամիթի կիրառումը
Դաշտանային ցիկլի խախտման դեպքում բժիշկներն ու գիտնականները խորհուրդ են տալիս օգտագործել թարմ սամիթ ոչ պակաս, քան օրական 2 անգամ: Ընդ որում, բոլորովին էլ պարտադիր չէ օգտագործել այն աղցանների և նախուտեստների մեջ, կանանց առողջության համար շատ օգտակար կլինի հենց թարմ կտրտած սամիթը՝ խառնած կաթնաշոռով։ Օգտագործել այսպիսի «սոուսը» խորհուրդ է տրվում առավոտյան բուտերբրոդ պատրաստելու համար:
Թարմ սամիթի մեջ պարունակվող նյութերը ունեն նաև հակաբողմնավորիչ հատկություններ։ Սամիթի օգտակար հատկությունները կանանց համար ապացուցել են ժամանակակից բժիշկներն ու գիտնականները, իսկ ժողովրդական բժշկության մեջ սերմերի թունդ թուրմը՝ որպես հակաբեմնավորիչ միջոց, կիրառվել է դեռևս մեր նախնիների կողմից։
Վերը խոսվեց այն մասին, որ սամիթը ունի ուժեղ հակաբորբոքային հատկություններ, ուստի դրա կիրառումը օգտակար է նաև այն կանանց համար, որոնք տառապում են փոքր կոնքի օրգանների բորբոքմամբ։
Կարևոր տեղեկություն․ ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում կտրատել սամիթը փայտե տախտակի վրա, օգտագործեք պլաստմասսե կամ ապակե տախտակներ։
Իսկ ահա հղի կանանց խորհուրդ է տրվում հնարավորինս սահմանափակել այդ բույսի օգտագործումը սննդում, և մյուս մարդկանց համար նույնպես սամիթը կարող է վտանգավոր լինել․ բույսի եթերային յուղը խիստ ընդլայնում է անոթները, իսկ դա հանգեցնում է տեսողության վատթարացման և ճնշման իջեցման, ու ուժեղ գլխացավերի։
Երբ մարդը հրաժարվում է սննդի մեջ սամիթ օգտագործելուց, նրա վիճակը կարգավորվում է մի քանի օրից։