ՊՐԻԱՊԻԶՄ
Կայուն, հաճախ ցավոտ էրեկցիա, որը կապված չէ սեռական գրգռման հետ և չի անցնում սեռական ակտից հետո: Սա համարվում է սուր դեպք, պահանջում անհապաղ բուժական միջոցառումներ: Տարածվածությունը` 0,11-0,4%: Ոչ ճիշտ ժամանակին և ոչ ադեկվատ բուժման դեպքում կարող է առաջանալ կավերնոզ(փափարային) մարմնիկների ֆիբրոզ, մինչև անգամ նեկրոզ(մեռուկացում):
Էթիոլոգիան մինչև վերջ բացահայտված չէ, 25-75% դեպքերում այդպես էլ որևէ պատճառ չի հայտնաբերվում(իդիոպաթիկ պրիապիզմ): Այլ պատճառներ.
- Մանգաղաձև բջջային անեմիա
- Լեյկոզ
- Ալկոհոլային թունավորում
- Ինտրակավերնոզ ներարկումներ(պապավերին, ֆենտոլամին)
Պաթոգենետիկ տեսանկյունից տարբերակում ենք 2 տեսակի պրիապիզմ`
- երակային( դժվարացած է երակային արյան արտահոսքը),
- զարկերակային(ուժեզացած է զարկերակային արյան ներհոսքը)։
Պրակտիկորեն կարող է հանդիպել ցանկացած տարիքում, բայց երեխաների մոտ շատ հազվադեպ է լինում:
Հիվանդությունը սկսվում է հանկարծակի, հաճախ քնած ժամանակ: Առնանդամն առավելագույն էրեկցված վիճակում է լինում, շոշափումը` ցավոտ, սպոնգիոզ մարմինը և գլխիկը լարված չեն: Տղամարդուն անհանգստացնում է ցավն առնանդամի և շեքի հատվածում: Ի տարբերություն նորմալ էրեկցիայի, պրիապիզմի ժամանակ միզարձակման պրոցեսն արգելափակված չէ, դեֆեկացիա ն(կղազատում) դժվարացած է շեքի մկանների լարման հետևանքով: Հիվանդն իրեն զգում է անհանգիստ, ճնշված, խանգարված է քունը, կարճաժամկետ կարող է բարձրանալ մարմնի ջերմաստիճանը:
Առաջին տիպի ժամանակ, երբ խանգարված երակային արտահոսքը, ֆիբրոզը զարգանում է ավելի արագ, բուժման էֆեկտիվությունն իջնում է: Երկրորդ տիպի ժամանակ(ուժեղացած զարկերակային արյան ներհոսք) կանխատեսումներն ավելի բարենպաստ են:
Բուժումը` ինտրակավերնոզ ադրենալինի , դոպամինի ներարկումներ, արյան ասպիրացիա առնանդամից:
Նյութը` Մնաց Փահլևանյանի ֆեյբուքյան էջից: 093005725 , viber , whatsapp` +37493005725