Անիսոնի Եթերային Յուղի հատկությունները և կիրառումը

Կիրառումը կոսմետոլոգիայում

Անիսոնի յուղը պատրաստվում է նրա սերմերի թորման մեթոդով: 1լ եթերային յուղի ստացման համար անհրաժեշտ է մոտ 50 կգ սերմ: Հիմնական բաղադրիչն է հանդիսանում անետոլը (анетол) (80-90%):

Բովանդակությունը:

Անիսոնի յուղի օգուտը

Բույսը ունի հետևյալ բուժիչ հատկությունները.

  • ջերմիջեցնող, խորխաբեր և փափկեցնող դեղաբույս է, օգտակար է մրսածության ժամանակ:
  • բարելավում է մարսողական համակարգի աշխատանքը, բացում է ախորժակը:
  • հակաբորբոքիչ միջոց է միզուղիների համար, լավ միզամուղ է:
  • աֆրոդիզիակ է. բարձրացնում է պոտենցիան տղամարդկանց մոտ, առաջացնում է սեռական ցանկություն:
  • բարելավում է լակտացիան:
  • կարգավորում է դաշտանային ցիկլը:
  • ազատում է միգրենից և գլխապտույտներից:
  • օգնում Է մտավոր գերհոգնածության ժամանակ, ուժ է տալիս:
  • բարձրացնում է ընդհանուր տոնուսը:
  • վերացնում է հաճախասրտությունը (տախիկարդիա):
  • հանգստացնում է, օգնում է դուրս գալ սթրեսից և դեպրեսիայից:
  • ազատում է ավելորդ դյուրագրգռությունից:

Յուղը խորհուրդ են տալիս կիրառել հետևյալ հիվանդությունների դեպքում.

  • սթրեսներ, դեպրեսիաներ, նյարդային գերլարվածություն;
  • գլխացավեր և միգրեն;
  • մարսողական համակարգի խախտումներ, փսխում, փորկապություն;
  • թոքաբորբ, մրսածություն, հազ, բրոնխիտ;
  • ռևմատիզմ;
  • դաշտանային ցիկլի խախտում և ցավ;
  • պեդիկուլյոզ;
  • ցիստիտ, երիկամների քարեր:


Անիսա յուղի օգուտը


Այսպիսով՝ երևում է, որ բույսը գործում է բազմաթիվ օրգան-համակարգերի վրա և օգնում է խուսափել մեծ քանակությամբ խնդիրներից:

Կիրառումը խոհանոցում

Անիսոնի թուրմը լայնորեն օգտագործվում է խոհարարության մեջ։ Այն կատարյալ լրացնում է ձկանը. տալիս է վառ կծու բուրմունք, բարելավում է համը: Օգտագործվում է նաև հացաբուլկեղենի արտադրության մեջ (թխում են անիսոնով մեղրաբլիթներ)։ Այն ավելացվում է բանջարեղենային աղցանին, մսի մարինադին (4 կաթիլ 1 կգ մսին)։ Բայց պետք չէ այն շատ օգտագործել, քանի որ այն ունի միզամուղ և լուծողական ազդեցություն։

Հաճախ անիսոնը ավելացնում են ալկոհոլային խմիչքներին (օրինակ՝ լիկյոր): Կարելի է պատրաստել անիսոնի օղի. ավելացնել 4 կաթիլ յուղ 0,5 լ օղուն և պահել 2 շաբաթ։

Կիրառումը կոսմետոլոգիայում

Կիրառումը կոսմետոլոգիայում պայմանավորված է նրանով, որ անիսոնի յուղը.

  • մաշկը դարձնում է ավելի առաձգական;
  • վերացնում է դեմքի յուղոտ փայլը;
  • ունի հակասեպտիկ հատկություն;
  • պայքարում է ցելյուլիտի դեմ;
  • ազատում է մազերի թեփից;
  • երիտասարդեցնում է, կանխում կնճիռների աճը;
  • խոչընդոտում է մազաթափությանը, արագացնում է մազերի աճը:


Դրանով հարստացնում են մաշկի, մազերի և մարմնի խնամքի համար նախատեսված նյութերը (ավելացնել մի քանի կաթիլ խնամքի միջոցներին օգտագործելուց առաջ)։


Կիրառում ժողովրդական բժշկության մեջ

Կարևոր է. մաքուր յուղը կիրառել չի կարելի, քանի որ այն կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ:


Բաղադրատոմսեր անիսոնի յուղով.

  1. Կոսմետիկ յուղ մերսման համար - Ավելացնել 20 մլ նշի յուղի մեջ 3 կաթիլ անիսոնի յուղ և խնկունի (ռոզմարին)։ Նման խառնուրդը ձգում է մաշկը, մաքրում ցելյուլիտը, օգտակար է ծննդաբերությունից հետո մարմնի խնամքի համար։
  2. Թուրմ լոգանքի (վաննաների) համար - Մեկ բաժակ կաթին (աղին կամ մեղրին) ավելացնել 5 կաթիլ անիսոն, կիտրոն, խնկունի։ Լցնել տաք ջրի մեջ, լոգանք ընդունել 15 րոպե: Այսպիսի վաննաները տալիս են առույգության, ինչպես նաև՝ պայքարում են ցելյուլիտի դեմ:
  3. Ամրացնող դիմակ մազերի համար - նախապես գոլորշու վրա տաքացրած 1 ճաշի գդալ կռատուկի յուղի վրա կաթեցնել 2 կաթիլ անիսոն: Քսել գլխամաշկին, հագնել տաք գլխարկ, պահել 40 րոպե: Այնուհետև լվալ շամպունով:
  4. Ավելացնել մի քանի կաթիլ անիսոն 1 թեյի գդալ ձիթապտղի յուղին, քսել դեմքին։ Դիմակը վերականգնում է մաշկի ձգությունը և պայքարում է կնճիռների դեմ, խոնավեցնում է մաշկը:
  5. Մազերի արոմասանրման համար - Վերցնել բնական փայտից պատրաստված սանր (ոչ մի դեպքում ո՛չ մետաղական և ո՛չ սինթետիկ), կաթեցնել 2-3 կաթիլ անիսոն, սանրել մազերը:
  6. Սնուցող դիմակ դեմքի համար - Ավելացնել դեղնուցին 1 թեյի գդալ թթվասեր, 3 կաթիլ անիսոն: Դիմակը մաշկը դարձնում է հարթ ու փափուկ։
  7. Դիմակ պրոբլեմատիկ մաշկի համար - 1 ճաշի գդալ հունական յոգուրտի (կարելի է փոխարիինել մածունով) մեջ լցնել 1 թեյի գդալ վարսակի ալյուր, գցել 2 կաթիլ կիտրոնի հյութ և 3 կաթիլ անիսոն: Դիմակը քսել քնելուց առաջ, լվանալ երիցուկի թուրմով: Այն վերացնում է դեմքի ցանը:
  8. Ամրացնող դիմակ մազերի համար -Խառնել 1 ճաշի գդալ նշի յուղը գերչակի յուղի հետ, ավելացնել 4-ական կաթիլ անիսոնի, սոճու, դարչինի եթերային յուղ։ Քսել մազերի արմատներին, թողնել գլխին 1,5 ժամ։ Այն դադարեցնում է մազաթափությունը, խոչընդոտում է մազարմատների թուլացմանը:
  9. Չոր մաշկ ունեցող անձանց խորհուրդ է տրվում հետևյալ դիմակը. դեղնուցը խառնել 1 ճաշի գդալ գազարի հյութին, ավելացնել թթվասեր ու 1-2 կաթիլ անիսոն։ Խոնավեցնում, սնուցում և փափկեցնում է մաշկը։
  10. Թեփի դեմ - Անիսոնի յուղին ավելացնել մի քանի կաթիլ շամպուն, քսել մազերին և թողնել 10 րոպե։ Ապա լավ լվալ:
  11. Եթե մազերը ճյուղավորվում են, կօգնի ձիթապտղի և գերչակի յուղերի խառնուրդով դիմակը (հավասար համամասնությամբ)՝ ավելացնելով մի քանի կաթիլ անիսոնի յուղ։ Միջոցը քսել մազերի ողջ երկարությամբ, փաթաթել և թողնել մեկ ժամ:

Կարևոր է. դիմակների դեղատոմսերը շատ-շատ են, բայց մեկ պրոցեդուրան չի օգնի: Ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է դրանք կանոնավոր կիրառել:

Կիրառումը ժողովրդական բժշկության մեջ

Շնչառական օրգանների բուժման համար կատարում են ինգալյացիա։ Մի քանի կաթիլ անիսոն ավելացնել տաք ջրով տարայի մեջ, ծածկվել սրբիչով և շնչել գոլորշին այնքան, մինջև ջուրը հովանա: Այդ ընդացքում բրոնխները ընդհարձակվում են, խորխը ավելի արագ է դուրս գալիս։ Դրանից հետո հազը ավելի արագ է անցնում, ուստի այն օգտագործում են նաև տրախեիտի և խրոնիկ բրոնխիտի բուժման համար:

Հիշեք. բարձր ջերմության դեպքում ինգալյացիան հակացուցված է:

Ստոմատիտի, կոկորդի ցավի դեպքում կատարվում է կոկորդի ողողում։ Մեկ բաժակ տաք ջրին ավելացնել 3 կաթիլ յուղ, մի քիչ մեղր և սոդա։ Թունավորության դեպքում, ինչպես նաև՝ մարսողությունը բարելավելու համար կարելի է ընդունել ներս: Կաթացնել 1 կաթիլ անիսոն մի կտոր հացի վրա կամ 1 ճաշի գդալ մեղրի մեջ, խմել տաք հեղուկով (ոչ ավելի, քան երեք անգամ օրվա ընթացքում)։

Օգտագործելով տվյալ միջոցները՝ կարելի է անել մերսում հանգստության և ինտիմ կյանքի բարելավման համար։ Անհրաժեշտ է խառնել հավասար քանակությամբ յուղեր.

  • անիսոնի, սանդալի և փրփրուկի;
  • անիսոնի, իլանգ-իլանգի և եղեսպակի (շալֆեյ):

Սեռական խնդիրների դեպքում մերսելիս պետք է հատուկ ուշադրություն դարձնել գոտկատեղի և մեջքի ստորին հատվածներին:

Սպազմոլիտիկ ազդեցություն՝ ցավի թուլացման համար (դաշտանային ցիկլի և ռևմատիզմի ժամանակ) - ցավող հատվածին պետք է քսել ժոժոբայի և անիսոնի յուղերի հավասար քանակությամբ խառնուրդ։

Հակացուցումներ

Բարձր նյարդային լարվածության, գերհոգնածության, անքնություն ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել արոմալամպեր: Վերին մասում լցնել ջուր, ավելացնել 4 կաթիլ անիսոն։ Ստորին մասում դնել մոմ և վառել այն: Ջուրը կրակի ազդեցության տակ կտաքացնի յուղը, և սենյակը կլցվի այդ բուրմունքով:

Կարևոր է. մինչ այս ամենը իրականացնելը պետք է լավ օդափոխել սենյակը։ Լամպի այրման ընթացքում պատուհանները և դռները պետք է լինեն փակ:


Եվս մի քանի գործուն դեղատոմսեր.

  1. Հակաայտուցային միջոց - հումքային (բազային) յուղը խառնել անիսոնի հետ, ստացված խառնուրդով թրջել բինտը և դնել ոտքի սրունքային մկաններին։
  2. Վերացնել մարսողության խանգարումները և փորկապությունը կարելի է՝ 1 ճաշի գդալ մեղրի հետ 1 կաթիլ անիսոն ուտելով։
  3. Քսուք այրվածքների դեմ - Ձվի սպիտակուցը հարել և ավելացնել 5-6 կաթիլ անիսոն։
  4. Ոջիլների դեմ - Յուղը քսել գլխամաշկին, թողնել մեկ ժամ, ժամանակը լրանալուց հետո լվանալ գլուխը շամպունով և սանրելով հեռացնել մակաբույծներին:


Անիսոնի յուղը օգտագործելուց առաջ անհրաժեշտ է հաշվի առնել հակացուցումները։

Հակացուցումները

Խորհուրդ չի տրվում յուղի կիրառումը հետևյալ դեպքերում

  • անհատական անհանդուրժողականություն;
  • հղիություն;
  • ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոց;
  • արյան բարձր մակարդելիություն;
  • մաշկային հիվանդություններ;
  • գաստրիտ և բարձր թթվայնություն;
  • ինչպես նաև՝ մինչև երեք տարեկան երեխաներին:

Անիսոնի եթերային յուղը ունի լայն կիրառում՝ խոհարարությունից մինչև բժշկություն։ Կարևորը՝ գտնել դրա կիրառման ամենահարմար ճանապարհը: